Օրվա լրահոսը
ԱՅՍ ՏՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ՞ՆՆ Է
Մինչ Ճամբարակից Երեւան տեղափոխվելն ու այստեղ պաշտոններ զբաղեցնելը, Զարեհ Սարգսյանը եղել է Կրասնոսելսկի շրջանի գործկոմի նախագահ։ Սակայն 1996թ. փետրվար ամսին վերջինս ազատվել է այդ աշխատանքից եւ նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ։ 1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվեց նախարարությունից, դարձավ առանձին կառույց ու վերանվանվեց որպես կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՍԸ ՏԱՐԻՆԵՐ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՍԸ ՏԱՐԻՆԵՐ Ղարաբաղյան հակամարտության գոտում (1994թ. մայիս) հրադադարի հաստատումը նշանավորեց հակամարտության կարգավորման առաջին՝ պատերազմական փուլի ավարտը: Սակայն կարգավորման հաջորդ քայլերը, որոնք պետք է նպատակամղված լինեին անշրջելի խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանային ինտեգրացիայի ապահովմանը, առ այսօր անորոշ ժամանակով հետաձգվում են: Ելակետ ընդունելով այն իրողությունը, որ ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում իրական առաջընթացը հրադադարն էր, չպետք է
ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒԲԵՆԻՉԸ
ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒԲԵՆԻՉԸ «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ոմանք իրար անցել։ Ես չէի ուզի, որ այդ իրար անցնողների հետ պատահեր, բայց թող մի պահ պատկերացնեն, թե իրենց ծնողների հետ է եղել նման ողբերգություն կամ իրենց եղբոր հետ։ Թող մի պահ պատկերացնեն եւ ավելի զուսպ լինեն իրենց դրսեւորումների մեջ»։ «Դեմոկրատիան, իհարկե, տարօրինակ է։ Դրա համար
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ Սույն գործը ներկայացվել էր ՆԳ նախարարության հայտարարած գրական մրցույթին։ ՆԳ-ին կից գործող գրականագետների ստվար հանձնաժողովը ոչ մի կերպ չկարողացավ ճշտել գործի ժանրը։ Չօգնեցին անգամ արտասահմանից հրավիրված մասնագետների խումբը, նույնիսկ ռուս փորձագետները։ Գրական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը, որ չկամեցավ հրապարակել իր անունը, կարծիք հայտնեց, թե հարկավոր է կարճել գործը գրական հանցակազմի
Մակարդակի բացահայտման հերթական առիթը
Մակարդակի բացահայտման հերթական առիթը Վերջերս խորհրդարանում ծագած կոնֆլիկտը մեկ անգամ եւս ի հայտ բերեց իշխանավորների ու իշխանամետների մտածելակերպի ու խորագիտակության անբավարար մակարդակը։ Հիրավի, համազգային դժբախտություն է, երբ նման հասարակական պետական դիրքեր գրաված այրերն այդքան սահմանափակ ու պրիմիտիվ, ուղղակի փողոցային տղայական պատկերացումներ ունեն հասարակական այս կամ այն երեւույթների ու նրանց զարգացումների նկատմամբ։ Անհնար է համակերպվել, օրինակ,
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ «ԱԿԱՆՆԵՐ» ՈՒՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ «ԱԿԱՆՆԵՐ» ՈՒՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ «Հանուն ժողովրդավարության» 13 կուսակցությունները երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում արձանագրված է. «1. Գործող իշխանությունը կրկին ցույց տվեց իր հանցավոր բնույթը՝ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջները։ Ռ. Քոչարյանն իր հրապարակային ելույթում ակնհայտորեն խրախուսեց խորհրդարանի ղեկավարության ապօրինությունները՝ շանտաժի ենթարկելով ճշմարտության բացահայտմանը հետամուտ պատգամավորներին եւ ողջ հասարակությանը։ 2. Օրենսդիր մարմինը՝ խախտելով
«Ա1+»-ը կարող է դիմել Եվրոպական դատարան»
«Ա1+»-ը կարող է դիմել Եվրոպական դատարան» Հայտարարել է ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով ներկայացուցիչը Հունիսի 20-ին հրապարակվել է ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով ներկայացուցչի ամենամյա զեկույցը: Զեկույցում մեծ տեղ է հատկացվել Հայաստանի տեղեկատվական դաշտում ստեղծված իրադրությանը: Զեկույցում ասվում է. «Առաջին անգամ ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն այցելեց Հայաստան, որտեղ հանդիպեց պաշտոնատար անձանց (Արդարադատության եվ Ներքին
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՔԵՖՈՎ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՔԵՖՈՎ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ մայիսի 24-ին մամուլում հայտարարել էր, թե մինչեւ հունիսի 20-ը կհայտարարվի երկու դեցիմետրային եւ երկու մետրային կապուղիների համար մրցույթ, որոնք պայմանագրային հիմունքներով զբաղեցրել են գործող «ԱՐ», «Պրոմեթեւս», «Սինեմաքս» եւ «ՆՏՎ» հեռուստաընկերությունները: Հայտարարություն եղավ: Հունիսի 19-ին, նույն հանձնաժողովի Լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՐԱՐ ՇԱՏ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՐԱՐ ՇԱՏ ԼԱՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ» Հարցազրույց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի հետ ֊Նախագահը իմփիչմենթի հարցը բարձրացնող պատգամավորների վարքը խորհրդարանում որակեց որպես խուլիգանություն, իսկ խուլիգանություն չէ՞ր, արդյոք, Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» պահվածքը, որ բռունցքներով հարձակվեց Արամայիս Բարսեղյանի վրա։ ֊ Չեմ պատրաստվում արդարացնել այդ պահվածքը, իհարկե, ընդունելի չեն ո՛չ հայհոյանքները, ո՛չ էլ ուժի գործադրումը։
Եկան գյուղի ջոջերը
Եկան գյուղի ջոջերը «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կազմակերպությունը երեկ դարձյալ քննարկում էր ազգիս խնդիրները, այս անգամ՝ գոյության եւ անվտանգության տեսանկյունից։ «Ազգային գաղափարախոսության խնդիրը մտել է փակուղի. նախորդ իշխանությունը մերժում էր այն, իսկ ներկան էլ ասելիք չունի։ Այդ խնդրին գնահատական տալուց խուսափում են ոչ միայն իշխանավորներն ու քաղաքական կուսակցությունները, այլեւ մտավորականությունը, եկեղեցին եւ հասարակական կազմակերպությունները»,- միանգամից որոշեց
Տուն, որ միայն երեխաներինն է
Տուն, որ միայն երեխաներինն է Կենտրոն համայնքի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր նաեւ թիվ 193 մանկապարտեզը եւ ներկայացնում էր ամենաբարդ ծրագիրը՝ Ճապոնիան։ Ի պատիվ տնօրեն Ռոզա Հակոբյանի եւ ողջ մանկավարժական անձնակազմի, մանկապարտեզը գերազանց կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ գրավելով առաջին տեղը։ Միջոցառումը, որ տոն էր ոչ միայն երեխաների, այլ նաեւ ծնողների
ԱՌԱՆՑ ԹԵՐԹ ՈՒ ՀԵՌԱԽՈՍ
ԱՌԱՆՑ ԹԵՐԹ ՈՒ ՀԵՌԱԽՈՍ Հոգսաշատ առօրյայում շատերի համար նախընտրելի եւ, ինչու չէ, միակ զրուցընկերն ու բարեկամը մամուլն է։ Բայց արի ու տես, որ այսօր մամուլը 21-րդ դարի մարդու համար անհասանելի է։ Ծայրամասային բնակավայրերի բնակիչների հիմնախնդիրներին մամուլն առհասարակ չի անդրադառնում, մինչդեռ մարդիկ բազմաթիվ չլուծված հարցեր ունեն, եւ դեռ այսքանից հետո, ամեն ինչ տեսած ու հուսախաբ մարդիկ
Թանկ հաճույք
Թանկ հաճույք Ժողովուրդն ասում է. «Օձի կծածը կլավանա,…», բայց ժողովուրդը, ինչպես հայտնի է, միշտ լավատես է։ Մինչդեռ իրականությունն իր անակնկալներն է սիրում մատուցել։ Պարզվում է, Հայաստանում օձի կծածը միայն երբեմն է լավանում՝ կախված մեր առողջապահության նախարարության տվյալ պահին ունեցած հնարավորությունից։ Եվ մեկ էլ՝ եթե օձի թույնը, այսպես ասած, այնքան էլ թունավոր չէ։ Բանն այն է,
Ում ձեռքին է հաղթաթուղթը
Ում ձեռքին է հաղթաթուղթը Լինսի հիմնադրամի միջոցներով «Մշակույթ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է նաեւ Հովհ. Թումանյանի թանգարանը։ Թանգարանի տնօրենին ժամանակավորապես փոխարինող Մարինե Շահնազարյանից տեղեկացանք, որ իսկապես կատարվել է բավականին աշխատանք, նույնիսկ որոշ առաջարկություններ էլ թանգարանի տնօրինությունն է արել. «Դիմել ենք «Մշակույթ» գրասենյակին՝ մեր ցուցավահանակները թարմացնելու խնդրանքով»։ Ըստ նրա, թեեւ ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, օրինակ,
«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԿԱՏԱՂԵՑՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԸ»
«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԿԱՏԱՂԵՑՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԸ» «Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը իմ հասցեին ինչ-ինչ արտահայտություններ անելու հանդգնություն ունենա»,- հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, երբ հիշեցրինք ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի՝ նրան հասցեագրած մեղադրանքները՝ «հողհատկացումներ անելու անսահմանափակ լիազորությունների» վերաբերյալ։ Նկատի ունենալով մամուլի՝ իրեն մեղադրող վերջին հրապարակումը, Ն. Սարգսյանը գտնում է, որ որոշ թերթեր դարձել են
«Մեր հանրապետությունը մնում է ինտելեկտուալ»
«Մեր հանրապետությունը մնում է ինտելեկտուալ» Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանում է ԱՊՀ երկրների շինարարական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագահությունը, որ երեկ Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիսավոր նիստում շնորհավորեց իր գործընկերներին՝ կարեւորելով համատեղ աշխատանքն ու ձեռքբերումները: Հայերիս մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը, որ երկրաշարժի օրերից մեր կողքին է ու մեզ հետ կիսել է մեր
Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Դաշտադեմ գյուղից ստացել էինք նամակ՝ «Գյուղում բնակվում են մեծ թվով փախստականներ, գյուղը սահմանամերձ է, սկսվել է արտագաղթ, չկան աշխատատեղեր… Վարկ ենք խնդրում գյուղի կաթը մշակելու համար, բայց գումար են շորթում…»։ Նշված էին անուններ, պաշտոններ, կազմակերպություններ։ Գարեգին Քոսյանի նամակը հրապարակեցինք «Իրավունքի անատոմիա» հեռուստածրագրով։ Արձագանքը ոգեւորել էր, հույս էր տվել։ Ուղարկվեց
Ավիացիայի նավթը պակասել է
Ավիացիայի նավթը պակասել է Իսկ Չեյլաբինսկի չվերթի առասպելն «անակնկալ» էր. հավատում են «գործի տերերը» Հայկական ավիացիայում խառնաշփոթ վիճակը ոչ միայն պահպանվում, այլեւ գնալով նոր երանգներ է ստանում՝ ամենատարբեր դրսեւորումներով։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, արդեն մոտ տասն օր է, ինչ թռիչքներն իրականացվում են մի քանի ժամ ուշացումով։ Պատճառն իբրեւ նավթի անբավարար քանակությունն է։ Սակայն ոլորտին լավատեղյակ մեր
ԱՍՏԾՈ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԱՍՏԾՈ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ Պետությունը, համարելով, որ իր վերահսկողությունը Հայաստանի հանրային հեռուստատեսության նկատմամբ բավարար չէ, որոշել է այդ բացը լրացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության լրացուցիչ բաժնեմասերի ձեռքբերմամբ։ Եթե պետություն ասվածը չի նույնանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուրեմն նրա ջանքերն իզուր են. վերոնշյալ միջոցառմամբ ՀՀՀ-ի նկատմամբ վերահսկողության անձամբ Ռ. Քոչարյանի բաժինն է ավելանալու։ Ինչը բնավ
Ծնվեց նոր հակասահմանադրական օրինագիծ
Ծնվեց նոր հակասահմանադրական օրինագիծ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը դեռ չէր հասցրել հայտարարել օրենքների հետադարձ ուժ չունենալու մասին, երբ կառավարությունը որոշեց, այնուամենայնիվ, փոխել ԱԺ կանոնակարգ-օրենքը: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքում կատարել 9 փոփոխություն, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ հուսալով, որ դրա կարիքն անգամ չկա: Այսպես, առաջարկվում է Օրենքի հոդված 22-ի 4-րդ
Մահապատժի հարցը մնաց առկա՞խ
Մահապատժի հարցը մնաց առկա՞խ Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության «Քրեական օրենսգիրքը»։ Օրենսգրքին դեմ են քվեարկել խորհրդարանի երկրապահական թեւը, ՀԺԿ-ն, կոմունիստ պատգամավորներ Գագիկ Թադեւոսյանը եւ Նորիկ Պետրոսյանը։ Բուն օրենսգրքի ստեղծման համար բավականին երկարատեւ եւ լուրջ աշխատանք է տարվել, սակայն պատգամավորները դեմ էին քվեարկել ոչ թե օրենսգրքին ամբողջությամբ, այլ՝ նրանում մահապատժի պահպանմանը։ Ելույթ ունեցող տաս
ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾԸ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱ՞Ն ԼՈՒԾՆ Է
ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾԸ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱ՞Ն ԼՈՒԾՆ Է Մենք ժամանակին անդրադարձել ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի՝ նախագահ Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանին առնչվող երկու միջնորդություններին: Հիշեցնենք, որ դրանցից մեկը վերաբերում էր այն տեսաերիզին, որն ապացուցում է «27»-ից հետո ՀՀ ՊՆ-ում Ալ.Հարությունյանի ոչ սթափ վիճակում հայտնվելու եւ Ռ.Քոչարյանին ու Ս.Սարգսյանին «27»-ի կազմակերպման
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԸՆԿԵԼ»
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԸՆԿԵԼ» Հայտարարեց Արտաշես Գեղամյանը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ հայտարարեց, որ ինքն ինքնասիրահարվածությամբ չի տառապում, այլ փորձում է ուղղակիորեն սթափ գնահատել իր կուսակցության հնարավորությունն ու իրական կշիռը, իսկ որն ամենակարեւորն է Արտաշես Գեղամյանի համար, սեփական անձը, երբ համեմատում է ներկա նախագահի հետ, ապա «այստեղ կեղծ համեստությունը գտնում եմ՝ անտեղի
ՄԵԾ ՄԱՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՏՂԱՆԵՐ ԵՆ
ՄԵԾ ՄԱՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՏՂԱՆԵՐ ԵՆ Եվ այսպես, իրականացավ «Առավոտի» կանխատեսումը եւ ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսված 224 տեղից 192-ը տղաներ են զբաղեցրել։ Սրանք դեռ նախնական թվերն են, որ պետք է հաստատի ԿԳ նախարարը եւ ներկայացվի ՊՆ-ին։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մտահոգությունը, որ ասպիրանտուրայի ընդունելության համակարգը այլ իմաստ ու նշանակություն է ստացել, քանի որ շատերը այն դիտում
«Պոզ ու պոչ են կպցնում»
«Պոզ ու պոչ են կպցնում» Հանրահայտ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն այսօր աշխատում է իբրեւ մարզիչ՝ «Աշխատանքային ռեզերվներում»։ Նրան անչափ մտահոգում է ոչ միայն հայաստանյան սպորտի անորոշ ապագան, այլեւ մեր երկրում կատարվող որոշ գործընթացներ։ – Ինչո՞վ եք հիմա զբաղվում։ – Աշխատում եմ «Աշխատանքային ռեզերվներում» որպես մարզիչ։ Սեպտեմբերին ունենք նոր ընդունելություն՝ 10-12 տարեկան երեխաների համար։ Ի դեպ, մեզ
ՄԻԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ
ՄԻԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ Հունիսի 30-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետի ընտրություններ են։ Առաջադրված է 3 թեկնածու։ Ընտրվելու է մեկը՝ ամենակարողն ու արժանին, որն էլ իրավունք կունենա կրելու «ժողովրդի ընտրյալ» անունը։ Աղվան Գրիգորյան- գործող թաղապետ։ Ծնվել է 1956թ. Կապանի Շիշկերտ գյուղում։ 1961թ. տեղափոխվել են Երեւան, Մալաթիա թաղամաս։ Սովորել է թիվ 90 միջնակարգ դպրոցում։ Ծառայել է խորհրդային
Որակ չապահովեն՝ հավատարմագրից կզրկվեն
Որակ չապահովեն՝ հավատարմագրից կզրկվեն ԿԳ նախարարությունն այժմ փորձում է ոչ միայն կանոնակարգել մասնավոր բուհերի գործունեությունը, այլեւ շտկել նախկինում թույլ տրված օրինախախտումները, որոնց հետեւանքները դեռ երկար կզգացվեն։ Նաեւ այս թեմաներին երեկ ասուլիսում անդրադարձավ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը՝ ներկայացնելով հավատարմագրման գործընթացում գտնվող բուհերի ատեստացիոն քննությունների անցկացման կարգը։ Այդ քննությունները հավատարմագրման համար անհրաժեշտ պայմաններից են եւ ավարտական քննություններից
ՕՐԵՆՔ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ
ՕՐԵՆՔ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ Միշտ չէ, որ մենք կարողանում ենք օգտագործել մեր իրավունքները, դառնալ դրանց լիարժեք տերը եւ, դժբախտաբար, առավել հաճախ մեզ տրված է իրավունքը, սակայն դրանից օգտվելու հնարավորություններն են բացակայում։ Դրանում մեկ անգամ եւս համոզվեցինք՝ ծանոթանալով տասնութամյա Հայկ Միրզոյանի հետ։ Նա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության անդամ է եւ ցանկացած մեկիս նման իրավունք ունի սովորելու
Ախ, իմ հայրենիքի լույսը
Ախ, իմ հայրենիքի լույսը «Էներգետիկայի համակարգում գողություն կատարվում է, բայց այնքան էլ հեշտ չէ բռնել գողի ձեռքից, որովհետեւ նա գործարքի մեջ է մյուս կողմի՝ սպառողի հետ»,- այս հայտարարությունը էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանինն է։ «Գողություն» կոչվածը կազմում է գերկորուստների 60-70%-ը, մնացածը կապված է հաշվողական համակարգի թերությունների հետ։ Այս տարվա առաջին եռամսյակում գերկորուստների սահմանագիծը նախորդ տարվա
ՋՈՒՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է «ԵՎՐՈՐԵՄՈՆՏԻ» ՀԵՏՔԵՐԸ
ՋՈՒՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է «ԵՎՐՈՐԵՄՈՆՏԻ» ՀԵՏՔԵՐԸ ԱԱ մարմինները շուրջ մեկ ամիս է՝ ուսումնասիրում են Լոռու մարզպետարանի ենթակայության «Ալավերդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը, որտեղ կատարվող մեծ հափշտակությունների մասին Ալավերդում վաղուց են խոսում։ Իսկ այդ ստուգումների նկատմամբ մարդիկ թերահավատ են, քանզի տարածաշրջանում բացահայտվող շատ հափշտակություններ դատարանում պարտակվում են, հափշտակողներն էլ իրենց տեղերում աշխատում եւ նոր ոգեւորությամբ են թալանում։


















































