Օրվա լրահոսը
Էդգար Ղազարյան. «Ես գրություն եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ՀՊՏՀ կառավարման խորհրդի կազմից հեռացնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին»
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունում առաջադրվել է որպես թեկնածու, «Հայելի» ակումբում մեկնաբանեց, թե որն է եղել իր առաջադրման հիմնական նպատակը: «Տեսնելով այն աղետալի վիճակը, որում հայտնվել է կրթության համակարգը ընդհանրապես, եւ իմ սիրելի համալսարանը, մասնավորապես, որի շրջանավարտն եմ, եղել եմ ասպիրանտը, որի դասախոսն եմ եղել 20 տարուց ավելի, ղեկավարել
Ներկայացված արտադրատեսականին ներառում է ԱԹՍ-ների և բաղկացուցիչ մասերի մշակում, ԱԹՍ-ների արտադրություն և սպասարկում
Կարևորվել է ռազմական տեխնիկայի հայրենական արտադրությունը. Մխիթար Հայրապետյանն այցելել է հերթական ռազմարդյունաբերական ընկերություն
Մարդ ինչքան ցածր պետք է լինի կրթական առումով, որ զրկված լինի ինքնապաշտպանական բնազդից. Աննա Մայիլյան
Եվ յուրաքանչյուր երկիր եւ պետություն պետք է իր գերիին հետ ստանա
«Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների նոր պատվիրակությունը պետք է հրաժարվի Ադրբեջանի նոր խորհրդարանի հետ շփումներից». Էլդար Մամեդով
Բրուսելյան վերլուծաբան Էլդար Մամեդովն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի երեկվա հայտարարությանը` Ադրբեջան արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Պետեր Ստանոն, հիշեցնենք, վկայաբերել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը եւ նշել էր, որ Ադրբեջանում ընտրությունները կայացել են քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը նշել էր, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական
«Քանի դեռ այդ մարդկանց չեն հուղարկավորել, նրանց զոհված համարելն անթույլատրելի է»․ անհետ կորածների ծնողները՝ ԱԱԾ պետի մոտ հանդիպման
Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը հայտնեց՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԴՆԹ համընկնումների հետ կապված խնդիրը․ «Պետք է մի ինչ-որ ձևաչափ մշակվի, որ յուրաքանչյուր անձի կորստի փաստի վերաբերյալ լինի քրեական վարույթ, որը պարզի, թե այդ մարդն ինչ հանգամանքներում է կորել․ կարող է իրենը չէ ԴՆԹ-ն, կարող է իրենն է»։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին: Համաժողովը հանդիսանում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունը: Առցանց համաժողովին մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԱԽ գրասենյակ
Փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում
Տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի և Փաստաբանների պալատի նախագահի հանդիպումը
Գեներալ Ֆելիքս Ցոլակյանի գյուղի 1-ին դասարանցիները դասվար էին փնտրում․ ֆլեշմոբը տվեց իր արդյունքը
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ջրափի գյուղի դպրոցի առաջին դասարանցիները, որոնք սոցցանցերում ֆլեշմոբ էին անցկացնում՝ նկարահանվելով տեսահոլովակում ու դասվար փնտրելով, արդեն ունեն ուսուցչուհի։ Մինչ դասվարի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի կայանալը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն է օգնել համապատասխան կադր գտնել առաջին դասարանցիների համար։ Նա Գյումրիից է, նորավարտ կադր է, կրթություն է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին: Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝ անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության, կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման,
Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական
Հավաքվել էին Աշանի հանդեպ սերն ու կարոտը սրտում
«Ապառաժ». Հուզմունք և ուրախություն, ափսոսանք ու տխրություն իրար էին միախառնվել։ Տեղահանությունից հետո Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած շուրջ 200 աշանցիներ՝ հայրենի Աշան գյուղի կորստից և բռնի տեղահանությունից 11 ամիս անց հավաքվել էին Գառնիում։ Եկել էին մեծ ու փոքր՝ իրար տեսնելու, կարոտն առնելու, անցյալը վերհիշելու։ Միջոցառումն իր տեսակով յուրահատուկ էր այն առումով, որ Արցախի բռնազավթումից հետո սա
Ստեֆան Բերժերոն. Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունը անջնջելի բիծ է միջազգային հանրության խղճի վրա, որը դիտել է ամեն ինչ առանց արձագանքելու
Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է ուղերձները Կանադայից. Ալեքսանդր Բուլերիս, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր դեմոկրատական կուսակցութեան» փոխնախագահ Շուտով հասնում ենք Արցախի Հանրապետության անկախության տարեդարձին, և ակնհայտորեն,
Քլեր Օվեյը և Պարույր Հովհաննիսյանը արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման բարձր ցուցանիշները
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և
Էլենի Թեոխարուս. Արցախը կա մեր ոգով և մեր հոգիներում, այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ Լեռնային Ղարաբաղը չի ազատագրվել
Մենք՝ Կիպրոսի հույներս, ովքեր կրել են նմանատիպ ցեղասպանություններ և էթնիկ զտումներ՝ պարտադրված նույն թշնամիների՝ բարբարոս թուրքերի կողմից, ամեն կերպ ձեր կողքին ենք։
«Դժբախտաբար ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ մեր դաշնակիցներից որևէ մեկը չօգնեց Արցախին, և Ալիևը կարծեց, որ կարող է անպատիժ մնալ»
Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է ուղերձները: ԱՄՆ Կոնգրեսից. Ջուդի Չու, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ողջույն։ Ես ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն եմ, ներկայացնում եմ Կալիֆոռնիայի
Գրքի երևանյան փառատոնով կտրվի մշակութային կրթության ուսումնական տարվա մեկնարկը. միջոցառումների մուտքն ազատ է
Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում: Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն
Առաջարկվում է՝ ՀՀ-ն ևս միանա բեռնափոխադրումների կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որը թույլ է տալիս իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով
Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որն էլ ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է, որ Հայաստանը եւս միանա այս կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որով
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները նվաճել են 6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալ
Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը կայացավ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցմանը մասնակցեցին 10 երկրի ավելի քան 60 հրաձիգներ։ Մեր թիմը ներկայացավ ընդլայնված կազմով և նվաճեց՝ 6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Ամփոփելով մեդալաշատ ԵԱ-ն ներկայացնենք մեր հավաքականի գրանցած արդյունքները. Մեծահասակներ 4x Ոսկե մեդալ🥇 • 10մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոհար
Կսահմանվի բուժաշխատողների համար պարտադիր դասընթացների ցանկ
Բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սեպտեմբերի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության
Պանրի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ են հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ: Այսպես. -արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը, -արտադրամասում տարանջատված
Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
«Ազգային ճակատ». Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, փորձում են դադարեցնե՞լ լիազորությունները․ Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ:
Սևանի «Հայկական ճամբար» հանգստի գոտում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում արձանագրել են ապօրինի ջրառ։ Պարզվել է, որ Ընկերությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած գ.Արտանիշի ափամերձ հատվածի «Հայկական ճամբար» հանգստի գոտում շահագործելով ապօրինի խորքային հոր՝ իրականացրել է առանց թույլտվության ջրօգտագործում։ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է
Էդմոն Մարուքյանը կոչ է անում փորձել կանխել սպասվող արհավիրքը
Հայաստանին սպառնացող նոր զարգացումների մասին: Հույս ունեմ, որ բոլոր մտածող մարդիկ, քաղաքական ուժերը, քաղաքականացված անհատները կարձագանքեն և հստակ դիրքորոշում կարտահայտեն, որպեսզի կարողանանք կանխել սպասվող արհավիրքը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
Կբարելավվեն Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական ոլորտի աշխատակիցների ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները
Աշխատանքի ընդունվող անձը ենթարկվելու է աշխատանքի ընդունող պետության ազգային օրենսդրությանը:
«Իրավունք չունի՞ իմ կինը գնումների մրցույթին մասնակցել». Տաշիրի համայնքապետարանը 5,9 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքապետի տեղակալի կնոջ ԱՁ-ի հետ. «Հետք»
Պայմանագրով նախատեսվում էր գծանշում անել Տաշիրի և Լեռնահովիտ բնակավայրի մի շարք փողոցներում
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի գնահատականները կանխակալ են և սուբյեկտիվ
ՌԴ ԱԳՆ. «Արևմուտքի գնահատականները չեն համապատասխանում Ադրբեջանում դեմոկրատական գործընթացի իրական պատկերին»
Մեծ Հայքի քարտեզը ժամանակավորապես է հանված. Մետրոպոլիտեի լրատվության պատասխանատու
Երբ շինարարական աշխատանքներն ավարտվեն, այն կրկին կվերադառնա իր տեղը
Քննարկվել է ԱՊՀ ձեւաչափում ծառայությունների ոլորտում փոխգործակցության զարգացմանն առնչվող համաձայնագիրը
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կօժանդակի ԱՊՀ երկրներին օգտագործել իրենց ծառայությունների ոլորտների համեմատական առավելությունները, զարգացնել տնտեսական ինտեգրումը եւ խթանել կայուն տնտեսական աճը: Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի
ՌԴ դեսպանը Իրանի ԱԳՆ է կանչվել. պատճառը Մոսկվայի աջակցությունն է ՀՀ տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»
Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովն ԻԻՀ ԱԳՆ-ն կանչվել. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը: Իրանն իր մտահոգությունն է հայտնել, նշելով, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները: Ըստ
Խորհուրդ Ռուսաստանին Զանգեզուրի մասին. այս պատրանքային միջանցքը չի ստեղծվի
ՌԴ ԱԳՆ-ն Իրանի սպասումներին հակասող հայտարարություններ է արել, ռուսները մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի ստեղծմանը, ինչպիսին է Զանգեզուրը և մյուսները, որոնք Նախիջեւանը միացնում են Ադրբեջանին. այդ իսկ պատճառով Ռուսաստանի այս դիրքորոշումը զարմանալի է։


















































