Օրվա լրահոսը

Հանձնաժողովը քննարկել է ԱՊՀ շրջանակում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցմանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը

2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության նպատակն է ԱՊՀ իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Կողմերն արձանագրում են փաստաթղթի առաջին հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու եւ հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության երկրորդ հավելվածում թվարկված պայմանագրերն

Կայուն մեծամասնության մասին սահմանադրական նորմը պետք է փոխել նախքան 2027 թ.-ին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն. ԻՔՄ

Հակիրճ՝ կայուն մեծամասնության մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» առաջ է տանում սահմանադրական փոփոխությունների մի առաջարկ, ըստ որի՝ Սահմանադրությունից պետք է հեռացվի խորհրդարանի կայուն մեծամասնության սկզբունքը: Հակիրճ ներկայացնում ենք հարցի էությունը (երկար տարբերակն այստեղ է): Ինչ է կայուն մեծամասնության սկզբունքը Ըստ 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության, եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից

Ժամկետանց դեղերի ոչնչացումը նախատեսվում է իրականացնել տեսաձայնագրմամբ՝ տեսչական մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ

Կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը. օրինագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում Կսահմանվի եւ կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը, բացի դրանից, նշված գործառույթների վերահսկողությունը կդարձնի առավել համապարփակ ու արդյունավետ: ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե

Մեղադրվել է երկրի նախագահին վիրավորելու մեջ. «հիմար» բառի համար կինը Թուրքիայում դատապարտվել է ավելի քան 7 ամիս ազատազրկման

Ermenihaber. Թուրքիայում ավելի վաղ ձերբակալված, ապա 1 շաբաթ առաջ ազատ արձակված կնոջ նկատմամբ 7 ամիս 15 օր ազատազրկման որոշում է կայացվել, սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է: Դիլրուբա Քայսերիօղլու անունով անձը ձերբակալվել էր Թուրքիայում «Instagram» սոցցանցի մուտքի արգելափակման վերաբերյալ պատրաստված ռեպորտաժի ընթացքում արված արտահայտությունների համար: Նա մեղադրվել է ժողովրդին թշնամության և ատելության դրդելու և նրանց նվաստացնելու,

«Էլեկտրաէներգիայի անջատումների մոտ 34 տոկոսը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մեր մալուխները վնասելու պատճառով». Կարեն Դարբինյան

Երեւանում այսօրվա դրությամբ 68 հազար բաժանորդից նոր միացման հայտ ունենք, որից 40 հազարն արդեն միացված է ցանցին: Եվ որպեսզի պատկերացնեք, թե ինչ մասին է խոսքը, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բաժանորդների քանակը 82 հազար է: Այսինքն, վերջին երեք տարում մենք մոտավորապես Գյումրի եւ Վանաձոր քաղաք միացրել ենք Երեւանի մատակարարմանը»,-ասաց Կարեն Դարբինյանը:

Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Ես ինքս էլ կարծում եմ, որ արցախցիների վերադարձն իրատեսական չէ»․ Սարգիս Խանդանյան

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Արցախի անկախության օրը ՔՊ-ն ինչո՞ւ որեւէ ուղերձ չհղեց։ «Եթե ասելիք լիներ, կասվեր»,- արձագանքեց Խանդանյանը։

«Հայ փոքրիկ երգիչներ»-ը կասկածներ ունի դատավորի անաչառության վերաբերյալ. պատմամշակութային շենքի համար պայքարը շարունակվում է

Արդյո՞ք 6-րդ դատավորը, հակառակ նախկինում կայացված որոշումների, այնուամենայնիվ կհանի մեղադրանքը «Օլդ սիթի» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի վրայից:

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. ամփոփվել են միջազգային մրցույթի արդյունքները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։ Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձևավորվեն նոր գիտական ստորաբաժանումներ՝ հեռավար լաբորատորիաներ,

Binance-ի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանը Նիգերիայում ստիպված է եղել դատարան հասնել հենակներով

Ղամբարյանի ընտանիքը պնդում է, որ նա վարակվել է մալարիայով, իսկ Նիգերիայի իշխանությունները չեն արձագանքում ներկայացված բժշկական փաստաթղթերին, որոնց համաձայն՝ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Բինանսը և Տ.Ղամբարյանն անձամբ մեղադրվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ:

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հարցը ՀՀ եւ Եվրամիության միջեւ քննարկվելիք հարց է»․ ՔՊ-ական պատգամավորի պատասխանը Բաքվին

«Բուն սահմանազատման հարցում երկկողմ են ընթանում բանակցությունները, եւ, ըստ էության, որոշակի արդյունք գրանցել ենք այդ բանակցություններում»։

«Պահնորդական ընկերությունը կարող է սպասարկել ճանապարհը, բայց դետալները դեռ չեն քննարկվել»․ ԱԳ փոխնախարար

Մնացական Սաֆարյանը հավատացրեց, որ միջազգային պահնորդական կազմակերպություն ներգրավելու դեպքում հայ սահմանապահները եւ մաքսավորները նույնպես աշխատանք իրականացնելու են այդ ճանապարհին։

Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Սննդամթերքը համարվում է վտանգավոր. սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

«Սենց բան տեսել էիք, մենք իրար մեջ ավելի շատ անհամաձայնություն ունենք, քան ընդդիմության ներկայացուցչի հետ»․ Բաբկեն Թունյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

«Մենք սխալվել ենք, բայց մեր սխալի հաշիվը դու փակի»,- Թադեւոս Ավետիսյանի բնութագրմամբ, սա է կառավարության առաջարկը։

Պառակտումը միայն հայկական երեւույթ չէ

Պետք է փոխվի 3 դար իշխող փիլիսոփայությունը «Հայաստանը պետք է ղեկավարի մի մարդ, որը կկարողանա միավորել, համախմբել հասարակությունը»՝ այդ արտահայտությունը մենք լսում ենք գրեթե ամեն օր: Տրամաբանությունը պարզ է՝ Փաշինյանը եկել է իշխանության եւ պահում է իշխանությունը՝ հասարակությունը պառակտելու միջոցով: Դա, անշուշտ, այդպես է: Հիմա նույնիսկ ընկերական կամ հարազատների միջավայրում մարդիկ խուսափում են խոսել քաղաքականությունից՝

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգների՝ մրցումային վերջին օրվա արդյունքները

Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվեց վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրվա արդյունքները. 🥉Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 🥇Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճեց ոսկե մեդալ։ 🥈Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան /

Կարեն Դարբինյան. «ՀԷՑ-ը էլեկտրամատակարարման խափանումները արագ վերացնելու համար օպերատիվ օգնում է նաեւ այլ կազմակերպությունների, չնայած դա իր պարտականությունների մեջ չի մտնում»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումներին, որոնք առաջացրել են հասարակության դժգոհությունը եւ հանրային լայն քննարկման առարկա դարձել: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հակիրճ, բայց առարկայորեն անդրադարձավ հատկապես մեծ աղմուկ բարձրացրած անջատումների դեպքերին եւ էլեկտրամատակարարման արագ վերականգնման ուղղությամբ դրանց պատճառ

Զախարովա. Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի

Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից. Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորում արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել

Կիևյան փողոցում փոխհրաձգության համար հետախուզվողներից մեկը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Դեպքի մասին Քննչական կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հաղորդագրությամբ: Հաղորդման առթիվ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու պահելու, փոխադրելու հատկանիշներով

«Գնդակն Ադրբեջանի դաշտում է․ բոլոր համաձայնեցված հոդվածները թողնելով խաղաղության պայմանագրի մեջ՝ Ադրբեջանին առաջարկում ենք ստորագրել այն»․ Սարգիս Խանդանյան

«Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկություն է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել»։

50 նոր հեծանիվները կտրվեն Քանաքեռ-Զեյթունի 22 ուսումնական հաստատությունների

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթական հաստատությունները նոր հեծանիվներով են համալրվել: 50 նոր հեծանիվները կտրվեն 22 ուսումնական հաստատությունների: Բարերարների աջակցությունը վարչական շրջանին միտված է սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը: Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարան

Ինչո՞ւ մենք չունենք գոնե 10 հայրենադարձ տեղական կուսակցությունների ղեկավարության ներսում

Ընդդիմությունը չունի այլընտրանք, բացի ցավոտ բարեկարգումներից «Այստեղ կնկարագրեմ իմ բնույթը՝ ռիթմը եւ մոտեցումը, որպես քաղաքական քարոզիչ եւ բլոգեր, կարծում եմ, որ կարեւոր է ներկայացնել այս ասպեկտը, քանի դեռ օգնում է ձեր քաղաքական լրատվամիջոցներին եւ ուժին, որպեսզի կարդան իմ քայլերը ու կարողանանք ներդաշնակ կոորդինացիա ձեւավորել եւ կարդալ միմյանց քայլերը: Ինչպե՞ս կբնութագրեք ձեզ՝ որպես պրոպագանդիստ եւ բլոգեր:

Քննարկվել է Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ-ում կան 630 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ինչը բավականին մեծ թիվ է:

Կներկայացվի մեր երկրի ամբողջ ներուժը. Հայաստանը կհյուրընկալի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը

Գինու զբոսաշրջությունը հատկապես վերջին 5 տարիներին է զարգացել՝ շնորհիվ գինեգործական ընկերությունների, որոնք ներդրումներ են անում, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ հնարավոր լինի հյուրընկալել: Ինչքան էլ մեզ դիրքավորում ենք որպես հնագույն գինեգործական երկիր, միեւնույն է՝ շատ մեծ աշխատանք ունենք կատարելու:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է

Հաշտության համաձայնությամբ՝ Գևորգ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որով Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն

Մհեր Ենոքյանը դիմել էր Սահմանադրական դատարան

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դիմել էր Սահմանադրական դատարան օգոստոսի 19-ին: Թիվ ԵԴ1/0045/12/23 գործով Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («պատժի կրման ընթացքում» ձեւակերպումը) եւ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պատշաճ վարքի եւ կրկին անգամ հանցանքի գնահատման չափորոշիչների Դատարանների մեկնաբանումը

Ոստիկանությունը խաղալիք զենք է հայտնաբերել, ոչ թե իրական՝ ինչպես ներկայացվում է. Փաստերի ստուգման հարթակ

Ոստիկանությունը սխալ, մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել՝ հանրության շրջանում ստեղծելով տպավորություն, թե իրականացված ուժեղացված ծառայությունը շոշափելի արդյունքներ է գրանցել և հայտնաբերվածն իրական զենք է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031