Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև ձեւավորված բարեկամական հարաբերություններին, կարեւորվել է փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը։

Սանահին թաղամասը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում

Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային

Ներկայացված աննախադեպ ապօրինությունների, առնվազն, գործուն դադարեցումը, կարծում ենք, ի վերջո, մեր երկրում կվերացնի «թղթերով ամեն ինչ կարգին է» բանաձևի կիրառումը. բաց նամակ

Փաստորեն, «Բիզնես-նորույթի» հիմնադիրները Ջրանցքի անօտարելիության բարդույթից խուսափելով, այս անգամ էլ հերթական «թղթերը» ձևակերպել են գույքային իրավունքների տեսքով։ Հետո ի՞նչ, որ այդ «թղթերը» ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են, այլ նաև վերաբերելի չեն Ընկերության տնօրինմանը հանձնված գույքերին։ Փաստացի, Ընկերության տնօրինմանը հանձնվել են թվով չորս ջրային համակարգեր, իսկ սեփականության վկայականները վերաբերում են երկու համակարգերին՝ բետոնյա ջրանցքին և թունելին։

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը. «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունն ավարտվել է

Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից):

Քննարկման ընթացքում պատգամավորները ծանոթացել են էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրներին, խոսել դրանց լուծման ուղիներից

Քննարկման մասնակիցները փաստել են, որ նմանատիպ խնդիրների մեր քաղաքացիները բախվում են նաեւ «Վեոլիա ջուր» ՓԲԻ-ի սպասարկման ընթացքում:

Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիայում Պուտինին հանդիսավոր արարողությամբ ընդունեցին

«Ազատություն». Կարմիր գորգ, Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ Խանի անձնական պահակախմբի հագուստով զինվորական շարասյուն․ Ռուսաստանի առաջնորդին Մոնղոլիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանդիսավոր արարողությամբ դիմավորեցին։ Ու որևէ նշան չի հուշում, թե Մոնղոլիան կկատարի Միջազգային քրեական դատարանի առջև ստանձնած պարտավորությունը ու կձերբակալի Վլադիմիր Պուտինին, որին 18 ամիս առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալելու միջազգային օրդեր տվեց՝ ուկրաինացի երեխաների անօրինական

«Ինչպե՞ս է պատահել, որ հենց միայն այս փաստաթուղթը դարձավ ՍԴ-ով անցնելու եւ ԱԺ-ով հաստատվելու փաստաթուղթ»․ Բագրատ սրբազանը՝ հրապարակված կանոնակարգի մասին

Սրբազանը հիշեցնում է, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժ է գտնվում եւ այդ կանոնակարգը ստորագրվում է այդ պայմաններում, իսկ Տավուշում զիջումները անգամ մինչ այդ կանոնակարգի ստորագրումն արվեցին, ինչն ինքնին խոսում է կատարվածի անօրինական լինելու մասին։

Համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր են արձանագրվել. Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Մայրաքաղաքում հանցավոր խումբ է գործում, որը տիրանում է երևանցիների հողերին». ավագանու անդամ. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Սարալանջի ճանապարհից դեպի Գլինկայի փողոց տանող հատվածում, ինչպես ժողովուրդն է ասում, «շունը տիրոջը չէր ճանաչում»։ Ժամանել էին մեծ թվով ոստիկաններ, իսկ թե ինչն էր պատճառը, որոշ մանրամասներ հայտնի դարձան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանից, որը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «Մայրաքաղաքում

«Ասուլիս է տալիս, ասում՝ իմ ստորագրությունը դրա տակ չկա, բա Պրահայում ողորմած պապս էր ստորագրո՞ւմ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմի ներկայացուցիչներին հաղորդագրություն գրեր, որ հիմա բոլորդ պետք է փառաբանեք Արցախի անկախության օրը, բոլորն առանց բացառության կփառաբանեին։

Ոսկեպարում 7 կով է պայթել ականների վրա. «Փաստինֆո»

Ականապատված հատված մնացել է, քանի որ սահմանազատումն ամբողջությամբ ավարտված չէ, կա փոխանակման ենթակա տարածք։

«Արցախյան հարցը մեր օրակարգից դուրս չի եկել»․ Վահրամ Բաղդասարյան

Դիմելով համաժողովին ներկա արցախցիներին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ միջոցառման նպատակը սփոփանքի խոսքեր ասելը չէ․ «Սփոփանքի խոսքեր ասում են անդառնալի կորուստների համար։ Չեմ կարծում, որ կգտնվի ոգով ուժեղ մի հայ, որն Արցախի կորուստը կհամարի անդառնալի։

Վրաստանում 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համար

«Ազատություն». Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ոչ կառավարական 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համար։ Անցած երկուշաբթի լրացել է կամավոր դիմելու վերջնաժամկետը, որից հետո հանրային ռեեստրում գրանցվելու համար պետք է տուգանքներ վճարվեն։ Արդարադատության փոխնախարար Թամար Տկեշելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ գրանցվելուց խուսափող կազմակերպությունները ստուգումների արդյունքում կհայտնաբերվեն և տուգանքներ վճարելով կմտցվեն ռեեստր, քանի

Միջազգային հանրությունը հաշվի է նստելու ՀՀ-ից թելադրված օրակարգի հետ․ Նաիրա Զոհրաբյան

«Որեւէ մեկս չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում կլինի մի իշխանություն, որը կգնա 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում կասի՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, եւ այսօր կկանգնի՝ կհեգնի ժողովրդին՝ ասելով՝ Կիրանցի երեխան երբեւէ այսքան անվտանգ չի եղել , երբ որ ինքն էր ասում՝ հա, հասկանում եմ, անվտանգության խնդիր կա, պատ շարեք կամ ծառ տնկեք»,- այսօր լրագրողների հետ

Երեխաների մոտ ականջի բորբոքային հիվանդությունների շարքում առավել հաճախ հանդիպում են միջին ականջի սուր բորբոքումները

Ի՞նչ կարող է լինել, եթե միջին ականջի բորբոքման դեպքում զբաղվել ինքնաբուժությամբ

«Գործը չկա, ես չեմ տեսնում գործ»․ Հրանտ Բագրատյանը՝ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ առաջիկա շրջանում էլ աջակցելու են ընդդիմադիր շարժմանը․ «Բայց, եթե նրա քաղաքական ասելիքն ավելի ցածր է, հենա մենք կասենք»։

Դատարանին հնարավորություն է տրվում հենց սկզբից մերժել ակնհայտ անհիմն հայցադիմումի ընդունումը

Դատարանին հնարավորություն է տրվում հենց սկզբից մերժել ակնհայտ անհիմն հայցադիմումի ընդունումը: Օրենքի նախագծում սահմանված են նաեւ ակնհայտ անհիմն համարվող հայցերը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխություններն ուղղված են

«Ընդդիմության միասնականության հարցն էլ մինչեւ վերջ լուծված չէ»․ Արտակ Զաքարյան

«Հաջիեւը ղալլաթ է անում, որ նման բաներ է խոսում»

ՀՀ-ում կնշվի Հայրերի օրը. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր: Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ ներկայում Հայրերի օրն ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ

Փաշինյանը կարևորել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը

Չու Դոնգյուն ընդգծել է՝ նոր ծրագրերի իրականացման նպատակն է նպաստել պետությունների պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա խնդիրների լուծմանը

«Այս մարդու թելադրանքով, որը չունի բարձրագույն կրթություն եւ որեւէ կապ պատմության հետ, փոխվում են պատմության բոլոր դասագրքերը». Ատոմ Մխիթարյան

Այս ամբողջը բերում է մեր արժեքային համակարգի ձեւախեղման: Եվ հայրենասիրություն հասկացությունն էլ է փոխվում, հայրենասիրությունը դառնում է այն, որ առեւտուր անենք հարեւանների հետ, հարկ վճարողին հայտարարենք հերոս: Այս ամենը մեծ ազդեցություն է ունենում մեր կրթահամակարգի վրա արժեհամակարգի տեսանկյունից

Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Կասկադը. քաղաքապետարանը տարբերակներ է ներկայացնում

Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։ Ձեզ ենք ներկայացնում երկու տարբերակ, որոնց նկարագրերը կտեսնեք կից հղումով: Երևանի քաղաքապետարան

Մեքենան բախվել է դիմացից ընթացող բեռնատարի հետնամասին. երկու մանկահասակ ուղևորները մահացել են

Սեպտեմբերի 2-ի ժամը 21.45-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70,5-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «Զիլ» բեռնատարի հետնամասին, ինչի հետևանքով ուղևորներից 10-ամյա Տինա Գ.-ն մահացել է տեղում, իսկ 3 ամսական Յուրի Գ.-ն՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում

«Խոսափողը պատասխանատվություն է». «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը խոսել է կրթության և հաղորդակցության ոլորտի մասին

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը «Re:arrange» փոդքաստի շրջանակում խոսել է մասնագիտական և քաղաքացիական արժեքների մասին: Մոտ 3 ժամ տևած և տասնյակ հազարավոր դիտումներ գրանցած հաղորդմանը հնչած մտքերից առանձնացրել ենք կրթությանն ու հաղորդակցության ոլորտին վերաբերող 5-ը: 1.«Խոսափողը պատասխանատվություն է: Ինտերնետում աղբ լցնելը, բովանդակություն ստեղծել, որը սանձարձակություն է հիշեցնում, ոչ մի կերպ կապ չունի

«Կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը». Միրզոյանը՝ ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրենին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի

«Հետաքրքիր է՝ Շուշիում պար բռնելուց ինքը չէր վնասո՞ւմ ՀՀ-ի շահը»․ Աննա Մկրտչյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ըստ Աննա Մկրտչյանի՝ «այս դատարանները ստեղծված են, որ դիմադրություն ցույց տվողների վրա կարեն քրեական գործեր»։

Հնարավոր է հասնել գրեթե ցանկացած՝ այսօր անիրական թվացող նպատակի, եթե այն ճիշտ ձևակերպվի և փոխանցվի սերնդե սերունդ. «Մարտական եղբայրություն»

«Մարտական եղբայրություն» միաբանության Նպատակների հռչակագիր «Մարտական եղբայրություն» միաբանությունը Հայաստանի անկախությանը նվիրյալ մարտիկների երդվյալ միություն՝ ուխտ է: Միաբանության գլխավոր նպատակն է հայոց ինքնիշխանության լիարժեք վերականգնումը և հանուն անկախության պայքարը բոլոր մակարդակներում՝ հոգևոր, քաղաքական, ռազմական: «Մարտական եղբայրությունը» հավատում է հայ ազգի ներուժին և խնդիր է դնում ճիշտ կազմակերպել այդ ներուժը՝ ստեղծելու համար իրապես հայկական քաղաքական կազմակերպություն, որը

Վերջին տարիներին մոտ 7 անգամ մեծացել է գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության մասնաբաժինը. Պապոյանը՝ ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենին

«Թվային դարաշրջանը գյուղատնտեսության զարգացման համար ստեղծում է նոր և բացառիկ հնարավորություններ»․ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՊԳԿ-ի

«Փաշինյանն իր ասուլիսում պարզ գործարք առաջարկեց Ադրբեջանին, Ալիեւն էլ հավանաբար խաղադրույքները բարձրացրեց․ առաջիկայում նոր զիջում կլինի». Արթուր Խաչատրյան

«Փաշինյանի տրամաբանությամբ՝ թուրքերն ինչքան մոտ, այնքան լավ։ Բեր սահմանը Երեւանով անցկացրու, տեսեք, ինչքան ապահով կլինենք»։

Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ: 2024թ. հունվարի 30-ից Հեղինե Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: ՀՀ արդարադատության նախարարություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031