Օրվա լրահոսը

Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը. «Ազատություն»

Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց «Ազատության» տեղեկությունները։ Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։ «Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների

«Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը». ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Չու Դոնգյուի այցն ավելի կխորացնի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև համագործակցությունը: «Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը և մենք հանձնառու

Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հնարավորությունները

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ

«Ես պատերազմի կոչ չեմ անում, արժանապատիվ կյանքի կոչ եմ անում». Բագրատ Սրբազան

Ինձ համար յուրքանչյուրիդ կյանքը ամենաբարձր աստիճանի եւ պատվանդանի վրա է

ԱՄՆ-ի հավաքականում հանդես եկող հայազգի Հենրի Ասլիկյանը զբաղեցրել է երրորդ տեղը

Հորդանանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում` ԱՄՆ-ի հավաքականում հանդես եկող հայազգի Հենրի Ասլիկյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Նրա հաղթանակը ոգեվորել է ` Լոս Անջելեսի ամենամեծ մարզադպրոցներից մեկը հաճախող ավելի քան 300 մարզիկների: Հենրին երազում է 2028 թվականին մասնակցել օլիմպիական խաղերին:   «Ամերիկայի ձայն»

Շատերը երանի են տալիս զոհված ընկերոջ փոխարեն իրենք լինեին. Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախյան պատերազմի մասնակիցների հետ

Եռաբլուրում այսօր տեսնում ենք մեր աղճատված վիճակի բարձրագույն արտահայտությունը

«Կան բազմաթիվ ուղղություններ և ծրագրեր, որոնք կարող են նպաստել Երևանի և Չինաստանի շրջանների միջև արդյունավետ համագործակցությանը». Լևոն Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետի տեղակալը հյուրընկալել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Վան Գանի գլխավորած պատվիրակությանը

Թավշուտն 1-ին դասարանցի չունի․ գյուղի տղաները չեն ամուսնանում

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի առաջին դասարանցի չունի։ Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ալեքսան Սոխոյանն ասաց, որ նախորդ տարի ունեցել են 4 առաջին դասարանցիներ, այս տարի դպրոցը կարող էր իր դռները բացել մեկ առաջին դասարանցու համար, սակայն երեխայի ծնողներն աշխատում են Աշոցքում, հետևաբար և  նպատակահարմար են գտել նրան Աշոցքի

«Պատահական չէ, որ թուրքերը, Ստեփանակերտը գրավելուց հետո, առաջինը քանդեցին Արցախի ԱԺ շենքը եւ Ազատամարտիկների միությունը»․Վահրամ Բալայան

«Արցախի հանրապետության կազմավորումը եւ պետական շինարարությունը՝ դարերի ընթացքում ձեւավորված արցախահայության կամարտահայտության ձեւ էր»,- այսօր, ՀՀԿ գրասենյակում կայացած՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ, կարծիք հայտնեց Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ Արցախի հասարակությունն ընդհանրական պատասխանատվություն ուներ իր պետության եւ պետականության նկատմամբ։ «Պատահական չէ, որ թուրքերը, Ստեփանակերտը գրավելուց հետո, առաջինը քանդեցին

Խոշտանգումների հետ համահավասար վատ վերաբերմունքի ցանկացած ձև չափազանց վտանգավոր է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել և որպես բանախոս է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների դեմ պայքարի, թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել է ՀՀ

«Կորցնում ենք ժամեր, բայց մեզ համար ամեն րոպեն է կարևոր․ կարճ ժամանակից լինելու է խափանման միջոցի հարցի քննարկումը»․ Ռուբեն Մելիքյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին

Ռուբեն Մելիքյանը բոլոր այն քաղաքացիներին, որոնք ուզում են իսկապես հասկանալ՝ ինչի մասին է Արմեն Աշոտյանի գործը, հորդորեց՝ թող Սևան գնալուց Ծովասար համալիրը մտնեն, որը Բժշկականը գնել է, Բժշկականի սեփականությունն է։ Մյուսն էլ Մեդունու շենքն է։ Թող համեմատեն, տեսնեն՝ համեմատելու եզր կա՞, թե՝ ոչ։

«Այն կներառի մշակութային ամբողջ դաշտը՝ թե՛ թանգարաններ ու գրադարաններ, թե՛ թատրոններ ու համերգասրահներ՝ ճկուն և արդիական գործունեություն իրականացնելու հեռանկարով». Դանիել Դանիելյան

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ ԱԺ հանձնաժողովի նիստում

Ինչո՞ւ «միացում» կարգախոսից «անկախություն» կարգախոսին անցում կատարվեց․ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի հանրապետության հռչակման մասին

Ինչո՞ւ որոշվեց Արցախի հանրապետությունը հռչակել անկախ․ հետխորհրդային շրջանից առ այսօր հնչող այս հարցին համապարփակ պատասխան այսօր փորձեց տալ Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլյանը՝ ՀՀԿ գրասենյակում կայացած՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ։ Ըստ բանախոսի, թուլացող խորհրդային իշխանության համառ դիմադրության եւ թափ առնող ազգային ազատագրական շարժումների միջեւ հավասարակշռության տատանման արդյունքում օպտիմալ

«Հայաստանի ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա ընդհանրապես չի հիշատակվում»․ Վարդան Պողոսյան

Վկայակոչելով տարբեր հայտարարություններ եւ փաստաթղթեր, Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն ամենաբարձր մակարդակով վերահաստատել են, որ ԼՂ հարցը լուծված չէ, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա։

Արմեն Զոհրաբյանն ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արմեն Զոհրաբյանին։ Արմեն Զոհրաբյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև

«Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում, և Արցախը հայաթափել են միայն ֆիզիկական իմաստով»․ Արմեն Աշոտյան

Հարցին՝ Դուք ինչո՞վ եք խանգարում Նիկոլ Փաշինյանին, որ շարունակում եք մնալ կալանավորված, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց․ «Էդ հարցը ասուլիսներին Նիկոլին տվեք, էլի»։

Ակտիվորեն դիվերսիֆիկացնում ենք մեր արտահանման շուկաները, և հուսով ենք, որ շուտով Շվեդիայում կտեսնենք հայկական ագրոպարենային ապրանքներ. Գևորգ Պապոյանը՝ դեսպան Սվենսոնին

«Շվեդիան Հայաստանի վստահելի և կարևոր գործընկերներից է». Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Արցախի հարցի բանակցային գործընթացը տապալվել է 2018 թվականից․ Տիգրան Թորոսյան

Եվ այն, որ շարժումը ձևավորվել է հոգևոր, բարոյական հենքի վրա, Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, էական նշանակություն կարող է ունենալ։

Երիտասարդին առևանգել են, դաժան բռնության ենթարկել, մոտը եղած գումարը և փաստաթղթերը հափշտակել

Աղջիկը, որը, ինչպես պարզվել է, 27-ամյա երիտասարդի հետ գործած վերոհիշյալ երկու անձանցից մեկն է, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և վերջինիս ընկերոջ հետ հանդիպելու:

«Տենց էլ գիտեի, որ վարչապետ բառիս վրա ռեակցիա կտաք»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Արմեն Աշոտյանը մտահոգություն հայտնեց, որ տեսնում է դիտավորություն արհեստականորեն ձգձգելու ամեն ինչ, ինչ վերաբերում է իր՝ հնարավոր ազատության գործընթացին։

Պետեր Ստանո. Ադրբեջանում ընտրությունները կայացել են քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում

Նկատվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների բացթողումներ, մասնավորապես ձայների հաշվարկի ժամանակ, ինչը հարցեր է առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ:

«Մամ, ես չեմ կարող առանց դիրքերի ապրել»․ ցուցադրվեցին սեպտեմբերյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի լուսանկարները

Տիգրանը ծառայում էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, սեպտեմբերի 19-ին զոհվեց։ Զինվորականի ընտանիքում էր ծնվել ու երբեւէ մտադրություն չի ունեցել լքել Արցախը:

Նախաձեռնությամբ հստակեցվում է, որ ուսուցչի ատեստավորումը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների գնահատմանը

Քննարկվել են դպրոցների կառավարմանը եւ ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող փոփոխությունները

Երկու երեխաների մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են

Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում:

Հողը դադարում է լինել քոնը ոչ թե այն պահին, երբ թշնամին ոտք է դնում դրա վրա, այլ այն պահին, երբ դու ինքդ ես հանձնում այն քո ներսում. Արմեն Աշոտյան

Այսօր Փաշինյանը և Ալիևը միասին  հայաթափում են Արցախը քաղաքակրթական՝ հոգևոր, մշակութային, պատմական իմաստով։ Եթե անցյալ տարի սեպտեմբերի վերջին նրանք կտրեցին «Սև այգու» ծառերը, ապա հիմա հայկական հողից հանում են արմատները, արմատախիլ անում Արցախը ոչ միայն քանդելով հուշարձանները, պղծելով եկեղեցիները, նենգափոխելով պատմությունը, սեփականացնելով մշակույթը, այլև ջնջելով Արցախը մեր սրտերից, մեր հոգիներից, մեր մտքից, այն է՝ մեր ինքնությունից։

Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը: Տարկետման իրավունք կունենան Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական

Ադրբեջանն ամեն ինչ անում է այսօր Հայաստանին «ագրեսորի» ու «ահաբեկչի» պիտակ կպցնելու համար, քանի որ ունեն հեռահար նպատակներ. Տաթևիկ Հայրապետյան

Բայց նրանց ազատ արձակելու համար համառ պայքար մղելու փոխարեն, Փաշինյանը գերադասում է մեղավորներ կարգել ու անհեթեթ հարցադրումներ առաջ քաշել՝ դրանով իսկ ոչ միայն վնասելով այդ մարդկանց, այլ մեր պետությանը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ առումներով․․․

Առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն. նախագծով կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը եւ կբարձրանա ֆինանսական, գույքային եւ կադրային կառավարման արդյունավետությունը. ներկայացնելով ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է օրենքի մի շարք դրույթներ

Ի՞նչ կերպ կարող են նորագույն տեխնոլոգիաները հեշտացնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կյանքը. համաժողով Երևանում

Նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը․ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի երկրորդ օրը թվային լուծումների մասին էր Ի՞նչ կերպ կարող են թվային լուծումները ու նորագույն տեխնոլոգիաները հեշտացնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կյանքը․ Երևանում սեպտեմբերի 1-ից 2-ն անցկացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի երկրորդ օրն այս թեմայով է մեկնարկել։ Համաժողովը

Ոստանում սպանության և սպանության փորձի վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28–ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29–ամյա բնակիչը, մի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031