Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՈՃԻՐԻ ՊԱՏԻԺԸ

Երեկ վերաքննիչ դատարանը որոշեց մեկական տարով նվազեցնել «Հայծխախոտ» ԲԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Լիդիա Սարգսյանի որդու՝ Աշոտ Սարգսյանի եւ ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի պատժաժամկետը։ Այսու, Ավանի նախկին համայնքապետ Ռուբեն Հայրապետյանի մահափորձը պատվիրելու համար Աշոտ Սարգսյանն այժմ 9 տարի է անցկացնելու ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, իսկ Ավետիս Խաչատրյանն՝ այդ մահափորձն իրականացնելու համար՝ 8 տարի 6 ամիս։

ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Պրոմեթեւս» հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը դադարեցրել է Հակոբ Ռուբինյանի «Այսօր» եւ Արմեն Բաղդասարյանի լրատվական-վերլուծական «Տեսադաշտ» հաղորդումների հեռարձակումը։ Քաղաքական այս հաղորդումների փակման պատճառը, հավաստի տվյալներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրից «Պրոմեթեւսի» հիմնադիր Սենիկ Գեւորգյանի հետ որոշակի «զրույցների» հետեւանքն է։ ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ՝ ՍԵՐ Է Տարվա վերջին «Ոսկե եղեգն» մրցանակաբաշխության ամփոփման ժամանակ բանաստեղծուհի Մետաքսեն ցանկություն հայտնեց դառնալ նախագահ Ռոբերտ

ՆՇՎԵՑ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԸ

«… Նրան խորթ է իր լեգենդար կյանքն առուծախի նյութ դարձնելու, նրանով բեմ եւ շահավետ ցուցանակ զարդարելու այսօրվա գայթակղությունը»։ Տիգրան Մանսուրյանի գնահատականը Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ), նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի առումով երեւի ամենատիպիկն է, ամենաբնութագրականը։ Նրանք, ովքեր երեկ հավաքվել էին նշելու Ռազմիկի 50-ամյակը, գրեթե նույնն էին շեշտում. անուրանալի մաքրությունը, ազնվությունը, ինքն իրեն «չմատուցելու» «հայտը»։ Ռաֆայել Ղազարյանի

Ինչպես էր ատամանը «գրավում» հեռուստատեսությունը

«Անորսալի վրիժառուները» ֆիլմաշարը դիտելու անուղղակի ներազդեցությունը «Հրազդան» տոնավաճառի տեր ու տնօրեն Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հոկտեմբերի 28-ի հայտնի ՊՆ խորհրդակցության ղեկավարների՞, թե՞ գեներալների կողմից Ազգային հեռուստատեսությունը գրավելու հատուկ հանձնարարություն է ունեցել»,- գրեց «Հայոց աշխարհը» նոյեմբերի 19-ին եւ քանի որ որեւէ հերքում չհետեւեց, նույն թերթը նույն պնդումը որպես անսակարկելի ճշմարտություն կրկնեց նաեւ դեկտեմբերի 11-ին։ Սեփական նախաձեռնությամբ փորձեցինք,

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՐՈ «ՉԵ՞ՆՋ»

Հայաստանի ազգային պատկերասրահում անվերջ ձգձգվող ուսումնասիրությունների արդյունքների մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չտեսանք ու չլսեցինք։ Միայն հայտնի է մի բան, որ Պատկերասրահի վիճակը վատ է, եւ արվեստի տասնյակ գործերի անհետացման փաստեր կան։ 1999 թ. տարեսկզբին Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն է հղել մի նամակ, որում նախարար Շառոյանին

ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏ ԷՐ

Ավարտվեց ՀՀ պետական հիմնարկների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի հարուցած հայցով քաղաքական գործի դատավարությունն ընդդեմ «Արմենիա» հ/հ ՓԲԸ տնօրինության։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց արհմիության խորհրդի հայցն ամբողջությամբ. հայցվորը պահանջում էր «կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման արդյունքում բարոյական եւ նյութական վնասը՝ 1.024.000 դրամի չափով, գանձել հյուրանոցի տնօրինությունից»։ Դատարանը, լսելով

«ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ»

Գտնում է ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնակատար ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ – Այն պահին, երբ քաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, բանակի հրամկազմն երկու անձանց միջեւ ակնկալվելիք բախումը բացառելու նպատակով հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով հանրապետության նախագահի եւ պաշտպանության բանակի հրամանատարի միաժամանակյա հրաժարականը: Ս. Բաբայանը հեռացավ ասպարեզից՝ բարձրագույն սպայական կազմի տեսակետը համարելով ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճիշտ ուղի: Սակայն նման քայլի

Ո՞ՒՄ ՇՈՒՐՋ

Տպավորություններ ասուլիսից Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց չի կարելի ասել, թե նա խուսափում է սուր հարցերից եւ չի փորձում անկեղծորեն պատասխանել դրանց: Օբյեկտիվորեն պետք է նշել նաեւ, որ իր շփումներով լրագրողների (եւ, հետեւաբար, հասարակության) հետ, նա փորձում է լիցքաթափել հասարակական լարվածությունը եւ վերականգնել մեր երկրի խարխլված կայունությունը: Այլ հարց է, թե

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայ էներգետիկները երեկ նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ էներգետիկի օրը։ Ժողովուրդն այս ոլորտի աշխատակիցներին շնորհավորական բացիկներ չուղարկեց, սակայն իր ձեւով շնորհավորեց նրանց. երեկ՝ դեկտեմբերի 22-ին, տարվա ամենաերկար գիշերն էր, հետեւաբար նաեւ այդ գիշեր մարդիկ ծախսեցին ավելի շատ էլեկտրաէներգիա։ Ավելի ծանրակշիռ նվեր մենք անել չենք խոստանում։ ՎԱՏ ԼՈՒՐ Երկուշաբթի օրվանից Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում կալանվել է

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ՝ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՆ

«Զվարթնոց» օդանավակայանի համալիրի պետը գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է՝ քրոջ կամ եղբոր որդին, որի մասին ասեկոսեներ են շրջում, թե միջնակարգ կրթություն ունի։ «Զվարթնոցում» է աշխատում նաեւ պաշտպանության փոխնախարար, գլխավոր շտաբի պետ Միխայիլ Հարությունյանի որդին։ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Ըստ երեւույթին, արդեն որոշված է, թե ով պիտի փոխարինի Սերգեյ Բադալյանին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի եւ պատգամավորական ֆրակցիայի նախագահի

ՈՉ ԲՈՒՌՆ ԱՐՇԱՎ

«Մենք հեղաշրջումների չենք մասնակցում։ Պատերազմի դաշտ լինի, թշնամի՝ խնդրեմ, բայց ինչպե՞ս կարող ենք երկրի ներսում նման քայլերի դիմել»,- այսպես պատասխանեց Աշոտ Աղաբաբյանն «Առավոտի» այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 28-ին իրեն իրո՞ք հեռուստատեսությունը գրավելու հանձնարարական է տրվել։ Կարդացեք էջ 3։ «ՀԱՅՐԵՆԻՔՆ» ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ   «Հայրենիք» դաշինքը շուրջ 1 շաբաթ առաջ դիմել է գլխավոր դատախազ Բորիս

«Ընկեր Փանջունին». Նաիրի Հունանյանի դիմանկարի փորձ

Ինչպես երեխան կարող է իր կոտրած բաժակը հավաքելով փորձել մեղքն իրենից հեռացնել՝ Նաիրին էլ ձեռնարկումների անհաջողության դեպքում փորձում էր հետ քաշվել եւ պատասխանատվությունն այլոց ուսերին բարդել։

«ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆ»

Նաիրի Հունանյանի դիմանկարի փորձ Սկիզբը՝ թիվ 236 «Մանկական» հիվանդություն Այս հրապարակման առաջին մասի լույսընծայումից հետո համակուրսեցիներիցս մեկը եւս մի բնութագրական միջադեպ հիշեցրեց։ Ուսանողական շաբաթօրյակի ժամանակ բոլորն աշխատում էին, միայն Նաիրի Հունանյանն ու Ս. Մ.-ն էին իրենց աշխղեկ երեւակայում եւ աջ ու ձախ հանձարարություններ տալիս, թե ով ինչ պիտի անի։ Կուրսի առավել ամրակազմ տղաներից մեկի համբերությունն

ՄՈՒՇԵՂԻՆ ԾԵԾՈՒՄ ԵՆ, ՇՄԱՅՍԻՆ՝ ԴԱՏՈՒՄ

Եվ երկու եղբայրներն էլ գտնվում են Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանում «Մուշեղը որեւէ կապ չունի այդ ստահակների հետ»,- ասաց նրա փաստաբան Կ. Գրիգորյանը Հոկտեմբերի 27-ի դեպքերով ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանն իր եղբոր՝ Մուրադ Մովսիսյանի հետ կարճատեւ տեսակցության ժամանակ պատմել է, որ իրեն ծեծում-ճնշում են՝ ինչ-ինչ թղթեր ստորագրելու համար։ «Չէր ուզում խոսել, վախենում էր, որովհետեւ

ՄԵԿԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ, ՄՅՈՒՍԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՈՒ

Մամուլում հրապարակված մի տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 16-ին Բաքվում երթ են կազմակերպել Բաքվի ուսումնական հաստատությունների մոտ 500 ուսանողներ։ Նրանց ցուցապաստառներն, ըստ լրատվամիջոցի՝ ազդարարում էին. «Վազգենը գնաց, Սամվելը հեռացվեց, Ղարաբաղը մերն է»։ Մենք փորձեցինք սույն լուրի իսկությունը ճշտել եւ հեռախոսով նախ կապվեցինք ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Վերջինս տեղյակ չէր երթից, հետեւաբար եւ որեւէ կերպ պատրաստ չէր

ԴԱ ՆԱԵՎ ԲԱԶԵՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆ ԷՐ

«Առավոտը» փորձեց Ալբերտ Բազեյանից ճշտել, թե ԵԿՄ 4-րդ համագումարում իր զեկուցումը՝ նախագահի եւ իրավապահ մարմինների քննադատությամբ, համահո՞ւնչ էր իր տեսակետներին, թե՞, ինչպես Սերժ Սարգսյանն էր գնահատել, այն «կոլեկտիվ ելույթ» էր. «Դրանք վարչության ընդհանուր տեսակետներն էին, որի կազմում նաեւ ես եմ: Այնպես որ, ես ելույթի մեջ ասել եմ այն, ինչին համամիտ եմ եղել»։ ՎԵՐԱԴԱՐՁ Հաջողությամբ հաղթահարելով

ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱ

Այս վկայությունները թերեւս հետաքրքրեին հոգեբաններին։ Նաիրի Հունանյանի ընկերներից մեկը պատմեց, որ միասին երկու աղջիկների հետ Ծաղկաձոր էին գնացել։ Խմել էին, զվարճացել, բայց երբ հասել էր պահը, որ զույգերը պիտի առանձնանային՝ Նաիրին սկսել էր ծեծել իր ընկերուհուն՝ առանց որեւէ հատուկ պատճառի։ Նաիրի Հունանյանի շատ ընկերներ են վկայում, թե նա անգամ ռուս աղջիկներին առավելապես նախընտրում էր հայ

ՀՀԿ-Ն ԵԿՄ-Ի ԱՎԱՆԳԱ՞ՐԴՆ Է

Եվ այսպես, «հանրապետականները» չպաշտպանեցին նախագահին, չնայած իրենց խորհրդի ընդլայնված նիստի բանաձեւում խոսք չեղավ արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Բայց նման բան չկար նաեւ Երկրապահ կամավորական միության համագումարի բանաձեւում: Բայց եթե մի շարք երկրապահների պահանջը հաստատվեր այդ կազմակերպության «քաղաքական թեւի» դերին հավակնող ՀՀԿ-ի կողմից, ապա այն կստանար լրիվ այլ հնչերանգ՝ չէին հնչի արդարացնող խոսքեր հասարակական կազմակերպության անդամների

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի դեպ, ընդլայնված նիստի ընթացքում բառ անգամ չհնչեց ՀՀԿ խորհրդի արդեն իսկ կալանավորված անդամի՝ Ալեքսան Հարությունյանի մասին։

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՐԱԿՈՑ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Հայերենում գոյականները լինում են հատուկ եւ հասարակ։ Որ դատերը եւս լինում են հատուկ եւ հասարակ կամ հանցագործությունները լինում են հատուկ եւ հասարակ, մինչեւ վերջերս չգիտեի։ Օրինակ, կան հատուկ դատեր, որոնց մասին գրում են հատուկ լրագրողները։ Որոնց անցկացման մասին հոգում են հատուկ իրավապահները։ Որոնք տեղի են ունենում հատուկ դատարաններում՝ հատուկ տաքացվող, մաքուր, որտեղ մասնակցի անվտանգությունն ապահովելու

ԵԹԵ ՆՈՐԻՑ ՉՍՏԱՑՎԻ

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի անպատեհ հայտարարությունն այն մասին, թե արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում նա պաշտպանելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, հավանաբար, հնարավորություն կտա պաշտոնական քարոզչությանը եւս 1-2 տարի սարսափեցնել ժողովրդին Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի վերադարձով: Պարզ է, որ թե՛ մեկը եւ թե՛ մյուսը բացառված է նույնիսկ տեսականորեն, բայց հասկանալի է նաեւ, թե ինչի համար են նման

ՀԱՐՎԱԾ ԳԼԽՈՎ՝ ԳՈ՜Լ

«Առավոտի» հարցին, թե արդյո՞ք Սամվել Բաբայանի վարկաբեկումը եւ քաղաքական մեկուսացումը հոկտեմբերի 27-ի շարունակությունն է, եւ հնարավո՞ր է, որ դրանով հող է նախապատրաստվում նրան մեղադրանք ներկայացնելու, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ղեկավարներից Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Երբ ԱԺ նիստերի դահլիճում գնդակահարվում է Հայաստանի առաջին հերոսը, մենք իրավունք չունենք բարոյապես գնդակահարել Արցախի առաջին հերոսին։ Հաղթանակած բանակի հրամանատարը՝ պատերազմը չավարտված,

ԼԱՎ ԼՈՒՐ

Շաբաթ օրը տեղի ունեցած Իրավաբանների միության համագումարի մասնակիցները միահամուռ եկան այն եզրակացության, որ հասարակության մեջ դատավորների, դատախազների, քննիչների բյուրեղապակյա մաքրության վերաբերյալ կասկածների պատճառը միայն մամուլն է։ Նույնիսկ առաջարկություն եղավ՝ իրենց (իրավաբանների) միջավայրից առանձնացնել 4-5 հոգի, որպեսզի նրանք «օբյեկտիվորեն» ներկայացնեն իրենց սեփական հերոսական աշխատանքը։ Մենք էլ հանդես եկանք պատասխան նախաձեռնությամբ. մեր (լրագրողների) միջավայրից առանձնացնել 4-5 հոգի,

ՄԱԶՈՒԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

1992-95 թթ. էներգակիրների ներկրման, էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ալեքսան Կարապետյանը հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել «Դվին» կոնցեռնի աշխատանքներում, «Հայէներգոյում», պետռեսուրսների նախարարությունում, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատանքներում։ Ըստ նրա՝ մոտ 1600 վագոն մազութի պայմանագրեր են ստորագրվել, միլիոնավոր դոլարներ են փոխանցվել Ռուսաստան՝ Հայաստան մազութ բերելու նպատակով, սակայն ոչ գումարները կան, ոչ մազութը։

ՄԱՅԻՍԻՆ ԲԱՑՎՈՒՄ Է ՎԱՐԴԸ

Պատգամավորները կարծես հավատ չեն ընծայում Ռոբերտ Քոչարյանի բազմակի հավաստիացումներին, թե նա չի պատրաստվում լուծարել ԱԺ-ն։ «Այդպիսի մտավախություն քաղաքական շրջանակներում կա՛՝ հարկավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել»,- լրագրողներին հայտնեց ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Այստեղից էլ հետեւություն, թե ինչու է ՀՀԿ-ն մտադիր մինչեւ մայիսը սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնել՝ մայիսին, ԱԺ-ի ձեւավորումից 1 տարի անց նախագահն արդեն

«Ընկեր Փանջունին». Նաիրի Հունանյանի դիմանկարի փորձ

Այս առումով որեւէ տարակույս չկա նրան ճանաչողների համար, որ Նաիրին առաջնորդի վառ արտահայտված հավակնություններ ուներ։ Ի վերջո, բավական ինքնավստահ պիտի լինես ապուշությունները խորիմաստ տեսքով ներկայացնելու, դրանց հավատալու եւ ուրիշներին էլ այդ ամենի ճշմարտացիությունը հետեւողականորեն ապացուցելու համար։

ԾԵԾՎԱԾ ՍՏԱԽՈՍԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, ՀՀԿ խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք առկա ապացույցները բավարա՞ր են նրա պաշտպանյալի խափանման միջոցը կալանքն ընտրելու համար։ Պրն Սահակյանը պատասխանեց, որ իր տրամադրության տակ են մասնավորապես Ալեքսան Հարությունյանի ցուցմունքները, նրա եւ Նաիրի Հունանյանի առերեսման արձանագրությունը. «Դրանց համակցությունն ու նաեւ իմ փորձն ինձ

«ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆ»

Նաիրի Հունանյանի դիմանկարի փորձ Այս դիմանկարի համար հիմք են ծառայել եւ սեփական հիշողությունները, եւ Նաիրի Հունանյանին ուսանողական տարիներից բավական լավ ճանաչող շուրջ տասնյակ անձանց հետ զրույցները։ Ներկայացնելու ենք նաեւ կենսագրական որոշ մանրամասներ, որոնք, կարծում ենք, առավել ամբողջական պատկերացում կտան Նաիրի Հունանյանի նկարագրի վերաբերյալ։ Մտահորիզոն Նաիրի Հունանյանի հետ 1984-85-ին սովորել եմ Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի

ԽԱՉՄԵՐՈՒԿ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

«Էդուարդ Եգորյան-Ստրատեգիկ հետազոտությունների կենտրոնը» եւ «Հայրենիք» դաշինքը սեմինար էր կազմակերպել «21-րդ դարի համաշխարհային կոմունիկացիոն միջանցքները եւ Հայաստանի զարգացման հեռանկարները» թեմայով։ Սեմինարին մասնակցելու հրավեր էին ստացել կառավարության անդամները, սակայն, հավանաբար կառավարության անդամներին բոլորովին չեն հետաքրքրում Հայաստան երկրի համար հնարավոր հաղորդակցության միջանցքները, քանի որ նրանցից ոչ ոք չէր բարեհաճել մասնակցել սեմինարին։ Միակ բացառությունը տարածքային կառավարման նախարար Խոսրով

ԼԻՆԵԼ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԹԵ ՉԼԻՆԵԼ

2000 թվականի հունվարի 21-ին հայ ժողովրդի ոչ մտավորական զավակները հնարավորություն կունենան մի դահլիճում տեսնել իրենց մտավորական համարող մարդկանց։ Այդ օրը տեղի կունենա մտավորականների Արտակարգ հավաք։ Եթե միջոցառմանը մասնակցեն ոչ միայն «լայն զանգվածների մտավորականները», այլեւ նոմենկլատուրային մտավորականները, դահլիճում ազատ աթոռ չի լինի։ Եթե հանկարծ ու նրանք չգան, մեր սիրելի նոմենկլատուրային մտավորականներին կարելի է տեսնել այլեւայլ կուսակցությունների

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930