Օրվա լրահոսը
«ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՆԱ ՄՏԵԼ ԷՐ ՈՒԹ ՀՈԳՈՒ ՍՊԱՆԵԼՈՒ»
Ինքը չի ընդունում, որ սպանության համար է մտել, վախեցնելու համար են մտել, որ կառավարությունը հրաժարական տա։ Ինքն ասում է, որ չէր մտել սպանություն կատարելու համար։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵՐԺՈՒՄ Գ. Գ.-ԻՆ
Այն, որ հակառակ Ռոբերտ Քոչարյանի ցանկության՝ ԶՈՒ հրամկազմը չի ցանկանում ԱԱ նախարարի պաշտոնում տեսնել Գրիգոր Գրիգորյանին, պաշտպանության նախարարությանը մերձ մի անձ այսպես բացատրեց. ճիշտ է, Գ. Գ.-ն իրեն շատ լավ պահեց հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ընթացքում, բայց 1996-ի սեպտեմբերին ԱԺ շենքի պահպանության պատասխանատվությունն իրենն էր եւ, ըստ իշխանական միջավայրում այն ժամանակ տարածված լուրերի, նա ուղղակի երկրորդ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽՈՍՔԸ
ՀՀ նախագահը պնդում է, որ ինքը պետք է նշանակի ուժային նախարարներին։ Բայց դրա օրինակը մենք ունենք, եւ դա մեզ դարձրեց որդեսպան, ծնողասպան եւ ամենինչասպան։ Նախագահն անընդհատ կրկնում է, որ եթե ուժայիններին ինքը չի նշանակում, ուրեմն՝ հրաժարական կտա։ Վարչապետ Արամ Սարգսյանը, աչքի առաջ ունենալով ավագ եղբոր՝ մեր ժամանակների ամենահզոր եւ մեծաշնորհ հայի՝ Վազգեն Սարգսյանի, նախագահի նույնատիպ
«ՓԱՐԻԶԸ ՇՇԻ ՄԵՋ»
Ստամբուլյան գագաթաժողովից առաջ ԵԱՀԿ համանախագահներից Ժան Ժակ Ֆիլիպ Գայարդը այցելեց Բաքու, մի քիչ մնաց Թբիլիսիում։ Երեկ նա հայաստանյան լրատվամիջոցներին ասուլիս տվեց։ Մինչ ասուլիսը հանդիպեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Պրն Գայարդի դիտարկմամբ, նախագահի հնարավոր հրաժարականի նշույլ անգամ չէր զգացվում եւ հաստատ էր, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է քաղաքական ասպարեզում երկար մնալ։ Պրն Գայարդի այցը Հայաստան,
ՎԵՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Ասենք՝ չեն էլ կարող Հոկտեմբերի 27-ից հետո թվում էր՝ երկրի ճգնաժամը հաղթահարվում է. ընտրվեց ԱԺ նախագահ, ՀՀ նախագահը պաշտպանեց իրեն ներկայացված վարչապետի թեկնածությունը։ Սակայն կառավարության ձեւավորման, մասնավորապես՝ ուժային նախարարների նշանակման հարցում, նախագահ-վարչապետ լարվածությունը հասել է կիզակետին. նախագահը սպառնացել է հրաժարական ներկայացնել։ Ըստ էության՝ վարչապետը օգտվում է իր սահմանադրական իրավունքից եւ կառավարությունը փորձում է կազմել սեփական
ԼԱՎ ԼՈՒՐ
«Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը «Առավոտի» հարցին ի պատասխան հերքեց որոշ հրապարակումներում պարունակվող այն պնդումը, թե ինքն ԱԺ նախագահի պաշտոնում չի առաջադրվել, քանի որ այդպես էր ցանկացել ԶՈՒ հրամկազմը. «Նրանք չեն զբաղվում քաղաքականությամբ եւ իրավական ոչ մի հիմք էլ չկա, որ որոշեն՝ ով պիտի լինի ԱԺ նախագահը, ով՝ ոչ»։ Իսկ իրական պատճառն իրոք էլի դեռ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ ՄԱՆՐՈՒՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռոբերտ Քոչարյանի հրավերով երեկ նրա հետ պիտի հանդիպեին Կարեն Դեմիրճյանի որդիները։ Սակայն երբ անցագրայինում տեղադրված մետաղորսիչի միջով Ստեփան Դեմիրճյանի անցնելիս այն զնգացել է եւ նրան առաջարկել են դատարկել գրպանները՝ չի համաձայնել, վիրավորվել է եւ հեռացել։ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն անդրադառնալով նախագահի եւ վարչապետի կառավարության կազմի վերաբերյալ անհամաձայնություններին, ասաց, որ տվյալ
ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՉԵԶՈՔ ԳՈՏԻ
«Ղարաբաղին պետք է տրվի չեզոքության կարգավիճակ։ Մեր կողմից փոխզիջումը սա է. մենք համաձայնվում ենք, որ Ղարաբաղը չհռչակվի անկախ պետություն եւ չճանաչվի միջազգային հանրության կողմից եւ չմիանա Հայաստանին, Ղարաբաղը պահպանում է իր տարածքային ամբողջականությունը՝ Լաչինով եւ Շուշիով։ Առաջարկում եմ, որ այս տարածքը համարվի չեզոք տարածք՝ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի կազմում։ Ադրբեջանի փոխզիջումը կլինի այն, որ նա
«ՍՈՒՐԲ ՄԱՐԴ»
Այսպես էր անվանել Մուշեղ Մովսիսյանը Կարեն Դեմիրճյանին Մուշեղ Մովսիսյանը խորհրդարանի իր ելույթում մի քանի անգամ պնդեց, թե իրեն մտերիմ պատգամավորները Էդմունդ Ծատուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Աղասի Արշակյանը, Գագիկ Կոստանդյանը եւ Գուրգեն Եղիազարյանն են, որոնց հետ կիսել է իր խոհերը, եղբոր ճակատագրի շուրջ անհանգստությունը եւ նրանցից խորհուրդներ հարցրել։ Այս առնչությամբ մեր զրույցի ընթացքում Գուրգեն Եղիազարյանը մի հետաքրքրական
ԱԺ-ն չցանկացավ վնասել քննությանը
Անդրանիկ Մարգարյանին նաեւ փոքր-ինչ զգայական հարց ուղղեցինք, թե ինչ զգաց այն պահին, երբ պարզվեց, որ արյունալի սպանդի ենթադրյալ կազմակերպիչը իր գործընկերներից մեկն է. «Այս կյանքում այնքան շատ բան եմ տեսել, որ դա չզարմացրեց»։
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՆՑ
Սակայն հենց ինքն էլ վկայեց, որ առերես հարցաքննության ժամանակ Նաիրի Հունանյանը մի ժամի չափ պնդել է, որ 10-15 անգամ Մուշեղ Մովսիսյանին տեսել է ԱԺ-ում, իրար ինչ-որ բաներ են փոխանցել։ Եվ ամենակարեւորը, հոկտեմբերի 25-ին՝ «Վերջին հանդիպման ժամանակ իրեն փոխանցել եմ Սամվել Բաբայանի գրությունը»։
ՈՒՆԻ՞ ԻՐԱՎՈՒՆՔ
Խորհրդարանի լիազորությունների ընդլայնման անհրաժեշտությունը եւ, հակառակը, հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով նեղացնելը ԱԺ պատգամավորների մի մասը համարում է խիստ անհրաժեշտ։ Դրան շուտով ձեռնամուխ կլինի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, որի նախագահ երեկ դարձավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Նրանից էլ ճշտեցինք՝ հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է սահմանադրական փոփոխություններ իրականացնելիս նկատի առնել ՀՀ նախագահի լիազորությունների կրճատումը, եթե այո՝
ԼԵՎՈՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ ԵՐԵԿ ԱՄԲԻՈՆ ՉԲԱՐՁՐԱՑԱՎ
Այն, որ երեկ նախատեսված ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը վաղօրոք ձեռք բերված համաձայնությամբ չէր կայանալու, գիտեին թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում։ Դա, սակայն չխանգարեց, որ նշված ժամին կառավարության անդամները (բացառությամբ Սերժ Սարգյանի) տեղ գրավեին ԱԺ նիստերի դահլիճում։ Ընդ որում՝ բացի վարչապետից եւ մեկ-երկու նախարարներից, կառավարության մնացած կազմը նախապատվությունը տվել էր դահլիճի վերջին շարքերին։ Կառավարությանը հարց ուղղել ցանկացողների թիվը մեծ
ԼԱՎ ԼՈՒՐ
Ի տխրություն ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ հանրապետության վարչապետ Արամ Սարգսյանը երեկ հայտարարեց. «Մերժում եմ պարբերաբար հնչող կոչերը՝ սահմանափակել խոսքի ազատությունը, մամուլի՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։ Բայց նաեւ ակնկալում եմ լրագրողներից պատասխանատվության խորը զգացում երկրի ապագայի համար»։ Բայց դժվար է ասել՝ պրն Գեւորգյանը կզսպի՞ իր հոխորտանքը մամուլի հանդեպ, թե, ինչպես ինքն է գրում. «Քայլում եմ ես իմ
ԳԵՆԵՐԱԼ ԹԻԿՆԱՊԱՀԸ
Ե՛վ նախորդ օրը խմբերի եւ խմբակցությունների հետ հանդիպմանը, ե՛ւ երեկ՝ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը նրա տեղակալ, զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացել էր գեներալ Մանվելի հետ, որն, ինչքան հասկացանք, նաեւ թիկնապահի դեր է որոշակիորեն ստանձնել։ Սակայն աննախադեպ էր, որ համապատասխան պաշտոն չունեցող գեներալ Մանվելը տեղ էր զբաղեցրել ԱԺ նիստերի դահլիճի՝ կառավարության համար նախատեսված հատվածում։ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ ԱՌԱՋԻ՞ՆԸ
«Այն հանգամանքը, որ Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճում իրականացված տեռորիստական ակտը կատարվել է ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի դրդմամբ եւ կազմակերպմամբ՝ հիմնավորվել է գործով մեղադրյալ Հունանյանի ցուցմունքներով, ինչը նա պնդել է Մուշեղ Մովսիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։ Ինչպես նաեւ մեղադրյալներ Կարեն Հունանյանի եւ Էդիկ Գրիգորյանի ցուցմունքներով եւ նախաքննությամբ ձեռք բերված այլ
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է
ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտպանության բանակի հրամանատարության հետ էլ հարաբերություններն աշխատանքային են եւ բնականոն։ «Հակառակորդի հետ շփման գծի ողջ երկայնքով որեւէ լուրջ միջադեպ կամ արտառոց վիճակ չի գրանցվել։ Ինչ վերաբերում է ներքին իրավիճակին, ապա այստեղ էլ որեւէ լարում չկա. Ղարաբաղն ապրում է սովորական, առօրյա կյանքով»,- հավաստեց պարոն Օհանյանը։ Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգությանը,
Ճիշտ ժամին՝ ճիշտ տեղում
Վերջերս Հայաստանում է գտնվում եւ նույնիսկ հեռուստաէկրաններին է երեւում ոմն Լեո Նիկոլյան։ Մինչդեռ «Առավոտին» հավաստի, սակայն չճշտված աղբյուրները հայտնեցին, որ վերոնշյալ անձնավորությունը Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում։ Համենայնդեպս, այդպես եղել է 1994 թվականին, երբ Լ. Նիկոլյանը Ֆրանսիայում դիմել է հայաստանցի պետական պաշտոնյաներից մեկին՝ որպես լրագրող Հայաստանի որոշ իրադարձություններ լուսաբանելու համար։ Հենց տեղում նա Հայաստանից իր
«ԵՐԵՎԻ ՀԱՅԵՐԸ ՀԵՏԻՆ ԽԵԼՔՈՎ ՄԻ ՕՐ ԽԵԼՔԻ ԿԳԱՆ»
Առողջական վիճակից ելնելով փիլիսոփա, լեզվաբան Էդմոն Ավետյանը հարկադրված է մեկուսի ապրել արդեն քանի տարի։ Նրան հիշում-այցելում են իր արվեստագետ ընկերները. նրա տան դուռը միշտ բաց է։ Նա համառորեն աշխատում է. անցյալ տարի հրապարակվեց նրա «Վերադարձի օղակ» փիլիսոփայական աշխատությունը, իսկ այժմ նա աշխատում է փիլիսոփայական հոդվածների վրա, որը կոչվում է «Փիլիսոփայություն եւ մետաֆիզիկա»։ Այսօր Էդմոն Ավետյանի
ԿԾԻԿԸ ԲԱՑՎԵՑ
Ամեն անգամ, երբ որեւէ պատգամավորի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնում խորհրդարանին, անպայման հնչում էր այն կշտամբանքը, թե ինչու կանխավ՝ մինչեւ լիագումար նիստում քննարկումը, տեղյակ չի պահվել մեղադրանքների էության մասին։ Նախադեպերից վերջապես դասեր քաղելով՝ այս անգամ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ նախապես ԱԺ ղեկավարությանը, հանձնաժողովների, խմբերի եւ խմբակցությունների նախագահներին
ՓՈՇՈՒ ՄԵՋ ԸՆԿԱԾ ԾԱՂԻԿԸ
Հոկտեմբերի 27-ի դեպքերը մի երկու պատգամավորի համար ինքնագովազդի եւ սեփական հերոսությունը ճռճռան արտահայտություններով ներկայացնելու առիթ են դարձել։ Շատ հեշտ կարող էինք քողազերծել այս ամենը, եթե մեր ունեցած ձայնագրությունների եւ ականատեսների պատմածի հիման վրա հրապարակեինք, թե այդ նույն պատգամավորներն իրենց ինչպես էին պահել այդ օրը դահլիճում։ Առաջին ժամվա ընթացքում, Նաիրի Հունանյանի հրահանգին հնազանդ՝ գլուխներն անգամ չէին
ԼԱՎ ԼՈՒՐ
Վերաքննիչ դատարանը երեկ շարունակում էր լսել «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Դատարան էին հրավիրվել գործով վկաներ՝ Հարկադիր կատարողների ծառայության Կենտրոն համայնքի ղեկավար Ստեփանյանն ու նրա օգնականը։ Վերջինս չէր ներկայացել։ Վկա Ստեփանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին եւ դատավորին, անկեղծորեն պատմում էր, որ Փաշինյանը, ճիշտ է, իրեն չի՛
ԱՄԵՆԻՑ ԲԱՐՁՐ ԳՈՂԵՐՆ ԵՆ ԳՈՌՈՒՄ՝ «ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ»
Մուշեղ Մովսիսյանը, որն այժմ հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդը կազմակերպելու մեջ է մեղադրվում, ԱԺ 6 անկախ պատգամավորների հետ նախապես հայտարարություն էր արել, թե կնպաստեն ԱԺ ղեկավարության եւ կառավարության ձեւավորման գործին՝ «հույսով, որ վերջիններս կշարունակեն Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական գիծը»։ Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Դատապարտում ենք հասարակության կողմից մերժված, տնտեսությունը քայքայած, հանրապետության բնակչությունը
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ
Կառավարության նոր կաբինետի ձեւավորման շուրջ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, ուժայինների նշանակումների հետ կապված։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս հարցերում ՀՀ նախագահն ու զինվորականները միակարծիք չեն։ Նույն աղբյուրի համաձայն, իր նախընտրած ուժայիններին եւ դատախազին չնշանակելու դեպքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնում է հրաժարականով։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից։ Վերջինիս պատասխանը ներկայացնում ենք առանց
Ասեկոսեներ առանց սահմանի
Շաբաթ օրը լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը։ Վերջինս երեկ մեր զրույցի ընթացքում կտրուկ հերքեց, թե այդ օրը նման որեւէ բան է եղել. «Ինձ ոչ ոք չի անհանգստացրել, նման փորձ չի եղել, անգամ առիթ չկա այդպես մտածելու համար։ Թե որտեղի՞ց են այդ լուրերը՝ չեմ կարող ասել»։ Մեր հարցին,
ՉԿԱՅԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Արմեն Մխիթարյանը նաեւ իր դիտարկումը փոխանցեց, թե շուրջ 1,5 ժամ անց Նաիրի Հունանյանի խմբի անդամների տրամադրություններում կտրուկ փոփոխություն էր եղել՝ «Երբ նրանց ինչ-որ ուժեր օգնության չեկան՝ սկսեցին կարծես վախենալ, փոխվել։ Կարծես ինչ-որ բան կոտրվեց նրանց մեջ։ Էլ չէին փորձում հերոս ներկայանալ, ավելի մեղմ ու փափուկ էին խոսում»։ Այսինքն, իր տպավորությամբ նրանք այս ժամուկեսի ընթացքում ինչ-որ մեկի՞ էին սպասում. «Այո։ Չգիտեմ, թե ում էին սպասում, բայց որ ինչ-որ մարդկանց սպասում էին՝ երեւում էր նաեւ նրանց հեռախոսային խոսակցություններից»։
«ՆՈՐԻՑ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ»
Հանրահավաքի փոխարեն՝ հանդիսավոր նիստ Ի տարբերություն նախորդ 10 տարիների, ՀԿԿ Վանաձորի քաղկոմն այս անգամ Հոկտեմբերյան հեղափոխության հերթական (82-րդ) տարեդարձը նշեց հանդիսավոր նիստի տեսքով, որ տեղի ունեցավ թիվ 6 դպրոցի դահլիճում։ Մինչ հանդիսությունն սկսելը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին ԱԺ-ում զոհված պատգամավորների հիշատակը։ Այդ դեպքերի առնչությամբ քաղկոմի առաջին քարտուղար Արամ Խաչատրյանը նշեց, թե «դա հայ ժողովրդի
ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ
Այդպես էլ սպանդի հաջորդ օրը Հայաստանի ՊՆ-ը պահանջեց երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գլխավոր դատախազի, ՆԳ եւ ԱԱ նախարարների հրաժարականը։ Կարծում ենք, քննությունը, որ այժմ վարում են Հայաստանի իրավասու ծառայությունները, պարզություն կմտցնի անցած չորեքշաբթի օրվա իրադարձություններում։ Որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ հայ հասարակության համար, որը դեռեւս մաշող անորոշության մեջ է։ Հայ ընտրողները, որոնք երկրի ժողովրդավարացման ճանապարհին պակաս ջանքեր չեն գործադրել, քան քաղաքական գործիչները, կարիք ունեն հավաստիացման, թե հոգեկան խանգարման են հասել հինգ մարդ, բայց ոչ՝ ողջ հայ քաղաքական դասը։
ԼԱՎ ԼՈՒՐ
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Գրողների տանը հավաքված մտավորականները հայտարարություն էին ընդունել, ըստ որի, մասնավորապես, «պետական կառավարման ձեւերի ապազգային եւ ճկուն չլինելը… առաջացրել է բարոյահոգեւոր աննախադեպ անկում»։ Հուսանք, որ հայտարարությունից հետո այդ «ձեւերը» ապազգային եւ ճկուն կդառնան։ Որպես ելք առաջարկվում է նախագահի ապարատին կից ստեղծել գիտավերլուծական կենտրոններ, «որտեղ կկարեւորվի ժողովրդի եւ մտավորականության հետ ներքեւից վերեւ ուղիղ եւ
ԱՅ ՔԵԶ ԸՆՏԱՆԻՔ
«Շմայսը» եւս 6 եղբայր ունի։ Ընդ որում, ոչ միայն ինքը՝ «Շմայսը»՝ Առաքել Մովսիսյանն է կալանավորված, իսկ նրա եղբայր Մուշեղը՝ ձերբակալված, այլեւ նրանց մյուս եղբայրը՝ Միհրանը, որը մաքսային վարչության պետի տեղակալն էր, կալանավորված է մաքսանենգության դեպքի առնչությամբ։ Հավելենք, որ նրանց մյուս եղբայրն էլ՝ Լոլոն, որ Պարգեւ սրբազանի վարորդն էր, այժմ փախած է համարվում։ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ Այսօր,


















































