Օրվա լրահոսը

«Եթե Ալեն Սիմոնյանի թքելուն գնահատական չես տալիս, բարոյական առումով Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի սրտնեղել նրանից, որ իր ուղղությամբ ինչ-որ մեկը խնձոր է շպրտել»․ Նինա Կարապետյանց

Այն, ինչ ինքն ու իր թիմակիցները չակերտավոր շպրտում են այս հասարակության ուղղությամբ, և դրանք բոլորը հասնում են թիրախին՝ նվաստացնելով, ցավացնելով, վիրավորելով հասարակությանը, արժանապատվությունը ոտնակոխ անելով, շատ ավելի ծանր հանցագործություն է, քան խնձոր շպրտելը:

Ոստիկանությունում կանանց ներկայացվածության խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին. դեսպան Քվին

Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում են ունեցել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին և նրա թիմին՝ սերտ համագործակցության և հանդիպման նախաձեռնության համատեղ պատրաստակամության համար։ Փոխնախարարը նշել է, որ քննարկումների նպատակը ոչ միայն կանանց ներկայացվածության

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար

2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել՝ մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել քրեական վարույթի շրջանակներում քննության ենթակա մի շարք հանգամանքներ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական

Ահազանգ իրավապահներին. «Գաֆէսճեանի» թանգարանի պատի քանդակի վրա հեղուկի հետք են նկատել

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք․ Հայաստանի տնտեսական աճի պատրանքը. Աղասի Թավադյան

Պետական պարտքի ճոճանակ․ առաջին անգամ ներքին պարտքը գերազանցում է արտաքինը:

Կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը. սպանության փորձի կասկածանքով 45-ամյա տղամարդը  ձերբակալվել 

Օգոստոսի 24-ին, ժամը 21.08-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա

«Ճիշտ են պատասխանել, ու էդ թեման՝ Զանգեզուրի միջանցքը, ընդհանրապես ՌԴ բառապաշարից պետք է դուրս գա»

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Սերգեյ Լավրովի հայտարարությանը հավասարակշռված ու տեղին էր։ «Այեւս երբեք ՌԴ-ՀՀ հարաբերությունները չեն լինի նախկինի նման։ Այս ընթացքում տեղի են ունեցել անդառնալի իրադարձություններ, որոնք իրավիճակը բերել, հասցրել են այնպիսի կետի, որ վերադարձ անցյալին այեւս չի լինի։ Հասել ենք անդառնալիության կետին»,- «Առավոտի» հարցին՝ մինչեւ ո՞ւր կարող է շարունակվել հայ-ռուսական փոխհրաձգությունը,

Շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու. Օկամպո

«Աշխարհը շատ տարբեր է հիմա․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփյուռքը»

Գագիկ Ծառուկյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին. «Սա լինելու է մեր հրաշալիքներից մեկը: Մեր ազգը խեղճ չպետք է լինի»

Քննադատություններ լինում են, բայց տվյալ հարցի շուրջ մենք քննարկումներ ենք ունեցել կաթողիկոսների՝ Գարեգին Բ-ի, Արամ կաթողիկոսի, Երուսաղեմի հոգեւոր առաջնորդի հետ: Քննարկել ենք, եղել են հարցեր: Ասել ենք, որ ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ որպես մշակութային կենտրոն: Բոլորը սա պետք է հասկանան: Եթե ես եկեղեցի կառուցեի ու եկեղեցում դնեի, դա ուրիշ բան է:

Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2%

📊2024թ․ հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2024թ․ հունվար-հուլիսը 2023թ․ հունվար-հուլիսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 15.7%-ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է  4.5%-ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 21.4%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է  16.1%-ով, 📈Արտահանման  ծավալն աճել է 120.0%-ով, 📈Ներմուծման  ծավալն աճել է 79.1%-ով, 📊2024թ․ հուլիսը 2023թ․ հուլիսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Դա հոգեկան հիվանդություն է՝ նախկին ամեն ինչը մերժելը, Անկախության հռչակագրի օրվա ուղերձում շնորհավորանք չտեսա, լաց ու կոծ էր»

«Առավոտի» զրուցակիցն է նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ -Պարոն Մանուկյան, օգոստոսի 23-ը Անկախության հռչակագրի օրն է, պատմական ի՞նչ արժեք ու կարեւորություն ունի այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։ -Այն 600 տարվա սպասված փաստաթուղթ է, հայոց հավաքական երազի արտահայտությունը։ Այն ծրագրային փաստաթուղթ է, պետականաստեղծ փաստաթուղթ է եւ ամենեւին ռոմանտիկ փաստաթուղթ չէ։ Անգամ այն

Տավուշում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն 9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել Աղստևի գետափնյա հատվածներում՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի վերաբերյալ

Ե՞րբ է Տիգրան Արզումանյանի «Լեռնեցիների պարը» արձանախումբը տեղափոխվելու

Քաղաքապետարանը մտադիր է բացումն իրականացնել սեպտեմբերին՝ ծառատունկով

«Նարեկացի» ժողգործիքների նվագախումբը համերգային ծրագրով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում․ հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում համերգային ծրագրով հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։ Նվագախումբը ներկայացրել է գործիքային կատարումներ Արտեմ Խաչատուրի ստեղծագործություններից, նաև հայկական պարեղանակներ՝ նրա մշակմամբ։

Դիտարկումներ իշխողների քաղաքական մտածողության վերաբերյալ

Սկիզբը՝ թիվ 139-ում Հայկական պարթեւներ Առաջին փուլը կարող ենք պայմանականորեն կոչել իներցիոն: Այդ փուլը կոչում եմ իներցիոն, քանի որ Հայոց Արշակունիների գործողությունները պայմանավորված էին մինչ Սասանյանների ի հայտ գալը ստեղծված իրողություններով, որոնք էլ պարթեւ Արշակունիների ավագության աստիճանակարգում երկրորդ տեղը գրավող Հայոց Արշակունիներին պարտադրում էին իրենց ավագ ճյուղի կործանումից հետո զբաղեցնել տոհմական աստիճանակարգի առաջին տեղը, վրեժ

«Նոր ալիք» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը

«Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը: Պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

«Բելգիայում Հայաստանը եւ հայերին ճանաչում են Շառլ Ազնավուրով»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Լիանա Բալյանը ներկայանալի դեմքերից մեկն էր հայաստանյան դատա-իրավական աշխարհում: Նա, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, 4 տարի առաջ տեղափոխվեց Բելգիա, Բրյուսել քաղաք: Ներկայացնում եմ նրա հետ «Առավոտի» զրույցը: -Ճանաչված փաստաբան-իրավաբանը ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեց, երբ տեղափոխվեց այլ երկիր: -Ճիշտն ասած, ես այդքան դժվարությունների առաջ չկանգնեցի: Եկած օրվանից ունեցա անձնագիր, իմ փաստաթղթերը

«Պետությունը բացարձակ չի կարողանում կառավարել բեռնափոխադրման ոլորտը». Ալեքսան Հովակիմյան

Վերջին տարիներին լոգիստիկ շուկայում հայտնվել են անգրագետ մասնագետներ. Ալեքսան Հովակիմյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-31-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝

Տաքսիստների պատրաստակամության դեպքում հիմա էլ է հնարավոր «Մայր Հայաստանի» առաջարկները կյանքի կոչել. Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր համապետական ծրագրով: Մեր առաջարկների մեջ կային նաև փոքր ու միջին բիզնեսին վերաբերող կետեր, որոնք առնչվում էին նաև տաքսի ծառայություններին և անհատ վարորդներին: Մենք 2023-ի օգոստոսին զգուշացնում էինք տաքսիստներին, որ մեկ տարի անց սպասվում է հարկային բեռի ավելացում, որը մինչև 2026 թվականն անկանխիկի դեպքում

Նոր հանգամանքի հիմքով նախկին դատավորը դիմել էր Սահմանադրական դատարան

ՍԴ դատական կազմը փաստել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2022 թվականի հունիսի 23-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, մինչդեռ սույն գործով դիմումն առձեռն եղանակով Սահմանադրական դատարան է ներկայացվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Բարձրագույն խորհրդի նախկին նախագահ,

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքով Գոռ Աղեկյանի խափանման միջոցը փոփոխվել է

ԱԶԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ ԳՈՌ ԱՂԵԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՓՈԽՎԵՑ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վերջին ամիսներին ստանձնել էր 2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի

«Տալու էր սիրելիին». Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը

Ermenihaber. Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը: Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է: Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու

Հայտարարված ինքնասպանություն. հարցազրույց

Զրուցակիցս խնդրեց անունը չհրապարակել, համաձայնեց միայն սկզբնատառերին՝ Ա.Հ.։ Ձայնագրիչը միացրի, որ հարցազրույցը սկսենք, սակայն նկատեցի, որ լարվում է։ Երեւանի կենտրոնում՝ սրճարաններից մեկում, Ա.Հ.-ի հետ զրուցել ենք պատերազմի, միայնության ու ինքնասպանության փորձի մասին։ – Ողջո՛ւյն, Ա. Հ., շնորհակալ եմ, որ վերջին իրադարձություններից հետո համաձայնեցիք խոսել։ Եթե չեմ սխալվում, սա Ձեր առաջին հարցազրույցն է պատերազմից հետո։ –

Խաղի կանոնը հետեւյալն է՝ ունենք ընդամենը երեք օր. Տիգրան Ավինյանը սպառնաց նկատողություններով

Քաղաքացին 3 օրվա ընթացքում պետք է իմանա՝ արդյոք խնդիրը լուծվե՞լ է կամ ի՞նչ ժամկետում է լուծվելու

Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ՝ օգոստոսի 1-ի դրությամբ

Նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Ինչքան անլուրջ պետություն պետք է լինել, որ օրը ցերեկով Սևանում պարեկային ծառայության հրամանատարի ծեծեն, իսկ նույն ժամանակ վարչապետը Սևանում վրան խփի, հեծանիվ քշի ու տիկտոկի վիդեոներ նկարի. Անի Սամսոնյան

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչքան անլուրջ պետություն պետք է լինել, որ օրը ցերեկով մի խումբ մարդիկ Սևանում պարեկային ծառայության հրամանատարի ծեծի ենթարկեն կարգուկանոն հաստատելու փորձերի համար, իսկ նույն ժամանակ երկրի վարչապետը Սևանում վրան խփի, հեծանիվ քշի ու տիկտոկի վիդեոներ նկարի: Երկու տարբեր դրվագներ են, բայց երկուսն էլ իրար

«Որտեղ հաց, այնտեղ՝ կա՞ց», թե՞ «կաց եւ արարիր»

«Որտեղ հաց, այնտեղ՝ կաց» կարգախոսը, որով ցավոք, նույնիսկ հպարտանում ենք, դարեր շարունակ եւ մինչ օրս, դարձել է մեր ժողովրդի մի ստվար մասի արտագաղթի հիմնական պատճառը։ Օտար նվաճողների տիրապետության ժամանակահատվածում գուցե արդարացի է եղել նման մոտեցումը, սակայն պետություն ունենալուց հետո պետք է գործեր «կաց եւ արարիր հաց» կարգախոսը։ Անկախության առաջին տարիներին իրոք, գուցե կային օբյեկտիվ պատճառներ երկրից հեռանալու

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Radar Armenia. ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031