Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյանը՝ Եվրոպայի hամալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Եվրոպայի համալսարանական խաղերում (G-1) Դավիթ Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված էին Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը

Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի

Լևոն Ջուլֆալակյանի անունը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահ(United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը (Wrestling house): Հ.Գ. 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել

Ումար Կրեմլյով. «ՄՕԿ-ը քաղաքական մարմնավաճառ է, որը վախենում է սեփական ստվերից»

Մենք անկախ ու թափանցիկ կազմակերպություն ենք, որը խտրականություն թույլ չի տալիս: Իսկ ՄՕԿ-ի պաշտոնյաները իրենց պահում են ինչպես ֆաշիստ՝ ազգային խտրականությամբ կազմակերպելով մարզիկների ցեղասպանություն եւ քաղաքականացված որոշումներ կայացնելով:

Սպանությունը կատարել էր մեկ տարի առաջ: Տեսնելով, որ 56-ամյա կինը մահացել է, վերցրել է նրա բջջային հեռախոսները, դռները բանալիով փակել ու հեռացել

Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ

Կան մարզեր, որտեղ գործող Հանրակրթական ուսումնական հաստատությունների կեսից (Սյունիք` մոտ 60,3% ) ավելին ունեն մինչև 100 աշակերտ

Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների թվաքանակի աճը խոսուն ապացույց է այն բանի, որ հատկապես բարձր լեռնային ու սահմանամերձ բնակավայրերից ներքին և արտաքին միգրացիան հասել է վտանգավոր սահմանի, եթե Կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի ներքին և արտաքին միգրացիոն գործընթացները նվազեցնելու ուղղությամբ, ապա հարյուրավոր դպրոցներ առաջիկա տարիներին կփակվեն, հիշյալ բնակավայրերը որպես բնակավայր կդադարեն գոյություն ունենալ և արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով։

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Byblos Digital քարտը՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար։ Թվային քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով կամ Օնլայն բանկինգ համակարգով՝ 24/7 ռեժիմով ու առանց Բանկ այցելելու, իսկ վայրկյաններ անց՝ օգտագործել այն անկանխիկ գնումներ կատարելիս։ Մինչև սեպտեմբերի 30-ը ձեռք բերելու դեպքում Հաճախորդները կստանան թվային քարտն անվճար՝ 3 տարով, և 1 տարի շարունակ

Նախարարը ներկայացրել է ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին վերջ դնելու ուղղությամբ մեր երկրում կատարվող աշխատանքները

Հայաստանի քաղաքականությունն ու ծրագրերը համահունչ են մինչև 2030 թվականը տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին: Մյունխենում ընթացող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովը միավորել է ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարներին, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող

Հայաստանյան շուկա. երկարաժամկետ տնտեսական սպասումները բարելավվել են

2024թ.-ի հուլիսի 1-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ACBA Bank-ի բաժնետոմսերն աճել են 4,4%-ով, սակայն մայիսի սկզբից մի փոքր բարձրանալով միջին մակարդակից: Այնուամենայնիվ, բաժնետոմսերը դեռևս 9,7%-ով ցածր են տարեսկզբից: Telecom Armenia-ի բաժնետոմսերը վաճառվում էին կանաչ գոտում, սակայն ընկերության մալուխների վնասման հետևանքով (ֆիքսված և շարժական) ինտերնետի ընդհատումներից հետո բաժնետոմսերն արձագանքեցին հուլիսի առաջին կեսի ամենաբարձր ցուցանիշից 4,6% անկումով։

Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար․ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները

Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող եք՝ ընտրել հետևյալ երեք հնարավորություններից որևէ մեկը՝ անցնել 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ ցանկացած մասնագիտությամբ, այդ ընթացքում ստանալ կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում, անցնել աշխատանքային պրակտիկա, որի ընթացքում ստանալ նաև վարձատրություն, համատեղել մասնագիտական ուսուցումն

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշանակվել է նոր պաշտոնի

«Ազատություն». ՆԱՏՕ-ն այսօր իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինային նշանակել է նոր պաշտոնում՝ համակարգելու գործունեությունը դաշինքի հարավային թևում։ Կոլոմինային ՆԱՏՕ-ի հարավային հարևանության հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու կապակցությամբ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ու Սահելի (Աֆրիկա) տարածաշրջանը կարևոր են դաշինքի համար։ Մինչ այժմ Կոլոմինան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն էր Կովկասում և

Թիերի Ռիբոն Անահիտ Մանասյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և

«ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ»-ի կողմից, ավելացնում է ներդրումները Հայաստանի վերականգվող էներգիայի ոլորտում

23 միլիոն ԱՄՆ դոլարից ավել ներդրում արևային կայանների պորտֆելի մեջ Ավելի քան 30 մՎտ հզորությամբ ընդհանուր արևային պորտֆել ՝ ՀՀ երեք մարզերում Կայուն և բալանսավորված վերականգնվող էներգիայի ռազմավարության շրջանակում ձեռք են բերվում և վերազինվում նաև հիդրոէլեկտրակայաններ 2021 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզում գտնվող իր առաջին արևային կայանի գործարկումից մինչ օրս «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը մեծացրել է իր

Էդմոն Մարուքյան. «Շուշիում որեւէ մեկը չի հարցրել. լավ, Ալիեւ, Շուշիի ժողովուրդն ո՞ւր է, Ստեփանակերտի ժողովուրդն ո՞ւր է, հայերն ինչի՞ են գնացել, այս ի՞նչ ես արել, որ գնացել են»

Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո, կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ հայերն այնտեղ մի քանի հազար տարի ապրել են, ծնվել, մեծացել, հայերեն լեզվով դաստիարակվել եւ ունեցել ապրելու իրենց կանոնները: Եվ այո, նրանք կարող են վերադառնալ, որովհետեւ նրանց համար այլ կարգավիճակ է եղել՝ ինքնավարություն:

150 արցախցի երեխաներ Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորությամբ հանգստանում են Վանաձորում

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանավորությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում ավելի քան 150 արցախցի երեխաներ ամառային հանգիստն են անցկացնում: «Կատմանդու» Հոգևոր-մշակութային և սպորտային ուղղվածություն ունեցող ճամբարը Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գործել է 2014թ․-ից։ Ճամբարականները հաճախ են հանդիպում ու զրուցում թեմի հոգևորականների հետ, միասին վոլեյբոլ ու շախմատ են խաղում:

Արմեն Գրիգորյանը և «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության անդամները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին: ՀՀ Անվտանգության խորհուրդ

Էմամ Հոսեյնի նահատակությանը նվիրված երաժշտական պատառիկ՝ Լորիս Ճգնավորյանի նվագավարությամբ

Էմամ Հոսեյնի նահատակությանը նվիրված գեղահունչ երաժշտական պատառիկ՝ Հայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի նվագավարությամբ։ «Աշուրային նախորդած գիշերը» երաժշտական կտորը՝ «Ալբորզ» սիմֆոնիկ նվագախմբի և Իրանի Ֆիլհարմոնիկ երգչախմբի կատարմամբ։ Ճգնավորյանը այս կտորը գրել է հետևյալ հայտնի բանաստեղծության հիման վրա՝ «Այս գիշեր հոգևոր արքան հյուրի մեծարանքն է վայելում Լուսաբացին, սակայն, ձիերի սմբակների տակ է հայտնվելու Ո՜վ առավոտ,

«Եթե «դրսի» ֆոնդերում մեծանա հայկական ներդրումների տեսակարար կշիռը, դա բումերանգի նման հետ կգա Հայաստան». Ահարոն Չիլինգարյան

Քանի որ BDO-ի Գործընկեր, հարկային, միջազգային առեւտրի եւ իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում ներդրումային ոլորտում կան պարզաբանման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր, որոնք անիրազեկության դեպքում կարող են դժվարություններ առաջացնել կարեւոր որոշումներ կայացնելիս, «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը: «Լավատեսի ու վատատեսի հայտնի պատմությունն է. մասնագետը կարող է մի բան

«Մի գիշեր մենք կարող ենք հանկարծակի Թուրքիայում լինել մեր գնած F-35-ներով». հույն նախարարի հայտարարությունը

«Թուրքերի՝ «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» կարգախոսն ինձ ծիծաղեցնում է»

«Շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը». Հայ Դատի համակարգի աշխատանքները COP29-ին ընդառաջ

2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին ակնկալվում է կառավարական հազարավոր պատվիրակների, լրագրողների եւ զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։ Ադրբեջանն այս համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համար միջազգային հանրային կարծիքն իր էության մասին։ Միաժամանակ, այս համաժողովն առիթ է, որպեսզի ներկայացնենք Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդավարական էությունը՝ բարձրաձայնելով նաեւ կլիմայի

7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների վարույթով

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի հուլիսի 18-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման առթիվ, բռնությունների կիրառման և երկու ոստիկանի մարմնական

Բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելին է, հատկացված տեղերը՝ դիմորդների թվից շատ

Բուհ դիմողների ընդհանուր թիվը, ներառյալ՝ ներբուհական քննություն հանձնողներինը՝ 14332 է

«Լավաշի կախարդանքը». փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին: Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական

Ինչպե՞ս կարող են հեղեղի նմանվող անձրևաջրերը հեռանալ այս փոքրիկ լոգասենյակային կափարիչով. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից. Լոգասենյակի ջրահեռացման կափարիչը` Երևանի փողոցներում, էլիտար շենքերի դիմաց։ Մի՞թե սա է էլիտարիզմը։ Եթե քաղաքապետարանն այս կափարիչների հույսով է փորձելու հեռացնել հորդառատ անձրևներից գոյացած լճերը, ուրեմն երևանցիները լճերի մեջ են մնալու։ Ո՞նց կարող է հեղեղի նմանվող անձրևը հեռանալ այս փոքրիկ ու անձրևատար դարձած լոգասենյակային կափարիչով, որը նախատեսված է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին, 25-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին , 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում: «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում` ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական

Այսինքն Շևչենկոն շնորհակա՞լ է 44-օրյա պատերազմի, Լեռնային Ղարաբաղի հայության շրջափակման, 2023թ. սեպտեմբերի պատերազմի համար, երբ էթնիկ զտման պայմաններում հայությունը բռնի տեղահանվեց. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Ադրբեջանի պետական համակարգը չի դադարում իր քաղաքական առաջնահերթությունների տարածման գործընթացում ներգրավվել անաչառությունից և անկողմնակալությունից չափազանց հեռու գտնվող խոսիչների, որոնք վերածվում են ադրբեջանական այլակերպումները տարածելու խողովակների։ Հուլիսի 20-22-ը Շուշիում տեղի ունեցած երկրորդ գլոբալ մեդիա ֆորումը կրկին վերածվեց հակահայկականության արտահայտման հարթակի, որի ժամանակ ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն ստանձնեց ադրբեջանական «արդարության» խոսիչի դերը՝ անուղղակի կերպով մեղադրելով հավաքական Արևմուտքին

Կապանի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է՝ երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

Պարզվել են Կապան քաղաքի բնակչուհու կողմից Քաջարան քաղաքի երկու բնակչի` դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը և շարժառիթը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին,

Մեզ ծաղրում են՝ լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքվում՝ լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում՝ լռում ենք. Վահե Հովհաննիսյան

Մեր երկրում կա մարդկանց անվանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պետք է պրոցեսը տանել այդ ուղղությամբ։

«Երևանում ամեն քայլափոխի աղբ է կուտակված»

Մանկապարտեզների ու դպրոցների ամենամեծ փիառ անող իշխանությունները մաքուր չեն պահում նույնիսկ իրենց կիսաբարեկարգ մանկապարտեզների մուտքերը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031