Օրվա լրահոսը
Կան երեխաներ, որ 200 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար. սփյուռքահայ ուսուցչուհի
«Երբ հայրենիքից հեռու զգում ես մայրենի լեզվի՝ հայերենի կարիքը» Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից: Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է:
44-օրյա պատերազմի մասնակից Սասուն Սարգսյանի ցանկությունը իրականացվեց․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն իր վուլկանացման կետն է հիմնել
Վանաձորում բնակվող Սասուն Սարգսյանն արդեն մեկ ամսից ավելի է սեփական բիզնեսն է զարգացնում. քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում վուլկանացման կետ է հիմնել: Սասունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայում էր Զինված ուժերում՝ սպա էր: Վիրավորումը ստացել էր մարտական առաջադրանքի կատարման ժամանակ, վնասված է ձախ
Նաիրա Զոհրաբյան. «Ալիեւի պահանջները կատարելու գնով ստորագրված խաղաղության պայմանագիրը իրականում կլինի հերթական կապիտուլյացիայի եւ Հայաստանի մահվան ու «սեւ թղթի» պայմանագիրը»
Ի՞նչ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է ընդունել Բաքվի հրավերը: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենա այնքան «դուխ» եւ քաղաքական արժանապատվություն, որ պայման դնի Բաքվի առջեւ՝ ասելով, որ նոյեմբերին Բաքու կգնա միայն մի դեպքում, եթե իր հետ նույն ինքնաթիռով Բաքվից Երեւան վերադարձնի Հայաստանի եւ Արցախի ռազմագերիներին եւ Արցախի քաղաքական էլիտային՝ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, Ռուբեն Վարդանյանին, բոլորին, որոնք որպես քաղաքական հալածյալներ եւ քաղաքական պատանդներ պահվում են Բաքվի բանտում:
Սամվել Մկոյանը նշեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման կարևորությունը. «Տերյանական օր»-ը՝ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում
Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծ շուքով նշվեց հայ մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։ Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց կատարեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից վերականգնված Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահ, մասնակցեցին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից և ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը։ Տոնակատարությանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ
Եթե կարողանանք Փարիզ-2024-ում 10 միլիվայրկյան էլ մեր նախորդ արդյունքը բարելավել, արդեն մեծ բան է. Վարսենիկ Մանուչարյան
Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վարսենիկ Մանուչարյան. «Հաղթանակած աղջիկը»՝ գիրք, որ դեռ գրվելու է Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը փոխել է լողաոճն ու կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: –Վարսենի՛կ,
Պարզվում են երկու անձի մահվան պատճառ դարձած՝ ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարման պատճառներն ու հանգամանքները
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյաը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված
Խաղաղության եվրոպական գործիքակազմ․ ԵՄ խորհուրդը հաստատել է ՀՀ զինված ուժերին աջակցության միջոցառումները
Աջակցության միջոցառումների հաստատումը թույլ կտա բավարարել մեկ գումարտակ զանգվածով ստորաբաժանման համար լիարժեք հագեցվածությամբ վրանային ավանի ծավալումը:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին: Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, ընդգծեց, որ վերապատրաստման դասընթացները լավագույն հնարավորությունն են ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հոգևոր կյանքը, հարստանալու
ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը
Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ: «Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափանիշների ամբողջական կատարումից հետո», – նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում գրառման մեջ:
85 համերգ‚ որից 34-ը՝ արտասահմանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 18-րդ համերգաշրջանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել են 2023-2024թթ. համերգաշրջանը։ Նվագախմբի տնօրենը‚ մասնավորապես‚ նշել է‚ որ 18-րդ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 85 համերգ‚ որից 51-ը՝ Հայաստանում‚ 34-ը՝ արտասահմանում։ Հայաստան են հրավիրվել մեծ ճանաչում վայելող 35 արտիստներ‚
Ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱՎ-ի կողմից արձանագրված խնդիրները
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչ: Հուլիսի 17-ի դրությամբ իրավական աջակցության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 35 զորակոչիկ, որոնցից 32-ի`91 %-ի խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացմանը, բժշկական եզրակացության հետ անհամաձայնությանը, ՀՀ կառավարության 2018 թ. 404-Ն
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 20 տարուց ավելի զավթած տարածքները վերադարձվում են բնակիչներին»
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը: 20 տարուց ավելի զավթած տարածքներից հեռացվում են ցանկապատերը, զրուցատաղավարներն ու ավտոտնակները, որոնց փոխարեն կառուցվելու են ճեմուղիներ, հանգստի գոտիներ ու խաղահրապարակներ: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 30 բակային տարածք: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարան
Ներքին գործերի նախարարը հանդիպում-քննարկում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Հուլիսի 19-ին Ծաղկաձորում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում-քննարկում է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։ Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումներին, ինչպես նաև Նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեությանը վերաբերող
«Կոչ եմ անում բոլոր այն վարձակալներին, որոնք այգիներն անմխիթար վիճակում են թողել, իրենց կամքով գան և լուծեն պայմանագրերը». Տիգրան Ավինյան
Տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված,
ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia
22 հուլիսի, 2024, Երևան—ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 19-ին այցելել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia): Նախարարին ընդունել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Հայկ Եսայանը, որի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել Կապի թանգարան։ Հայկ Եսայանը
Արման Եղոյան. Շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը Եվ այսպես, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի։
5 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում
Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ոչ հեռու ապագայում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Aravot.am-ը վստահելի աղբյուրներից տեղեկացավ, որ թենիսիստուհին դիմել է Հայաստանի քաղաքացիություն եւ անձնագիր ստանալու խնդրանքով եւ նրա դիմումը նախագահի հրամանագրով բավարարվել է:
Բեռնատարը բախվել է 7 տրանսպորտային միջոցի. կա 3 զոհ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 3 զոհ՝ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի ուենցած խոշոր ավտովթարի հետևանքով․ նախաքննություն է ընթանում: 2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային
«Ժամանակն է ասել, որ ներկայիս Ադրբեջանը գտնվում է պատմական հայկական հողերի վրա․ պետական մակարդակով աշխատանք պետք է տարվի»․ Գրիգորի Այվազյան
«Մենք չպետք է մոռանանք եւ անընդհատ պետք է հիշեցնենք, որ գոյություն ունի արցախահայությունը, որը մեկ տարի էլ չի անցել, որ ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանվեց»։
ՀՀ-ԵՄ համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդելու Հայաստանի պաշտպանական կարողությունները. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գրառումը՝ X-ի իր էջում. Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար: Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները: Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի
Կտրող-ծակող գործիքի խոցելիության աստիճանը հնարավոր կլինի պարզել մարդու մարմնի կառուցվածք ունեցող հարմարանքով. փորձագիտական կենտրոնի նոր սարքը
Սարքն իր կառուցվածքով նմանակում է մարդու մարմնի կառուցվածքը՝ մաշկ, մերձմաշկային շերտ, մկաններ, ոսկորներ և ներքին օրգաններ։
«Դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար». Մխիթար Հայրապետյան
Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը
«Քաղաքային իշխանության անգործության կամ անորակ աշխատանքի վառ օրինակ. ոռոգման խողովակը պայթել է, 2 ժամից ավելի ջուրը ցողում է հարակից շենքի, պատուհանների վրա». Գրիգոր Իսկանդարյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը Տերյան-Կորյուն խաչմերուկում ոռոգման խողովակը պայթել է, 2 ժամից ավելի ջուրը ցողում է հարակից շենքի, պատուհանների վրա։ Հեղեղվել է նաև մայթը, ու քաղաքացիները ճանապարհի երթևեկելի հատվածով են ստիպված շրջանցում այն։ Սա քաղաքային իշխանության անգործության կամ անորակ աշխատանքի վառ օրինակ է։
Երկու անձ կալանավորվել է Սևանում՝ հյուրանոցային համալիրում սպանության վարույթով
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37–ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։ Քննությամբ ձեռք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր «մարգարիտը»՝ «Սիմֆոնիկ Ջեքսոն»
Ջեքսոնի հիթերը մշակել եւ փոխադրել է Մարտին Ուլիխանյանը
«Երևանն աղբի մեջ կորած է։ Սա տեսնելու համար էլ հո հատուկ GIS համակարգ պե՞տք չէ»
Մայրաքաղաքում աղբահանության խայտառակ վիճակը շարունակվում է։
10 մլն եվրո աջակցություն ՀՀ-ին ԵՄ-ից՝ բարձրացնելու ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական կարողությունները
ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է․ «Անվտանգությունը Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարր է»։
Հույն երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ՝ պատճաբանելով, որ բեմում կախված է եղել Աթաթուրքի նկարով պաստառը և Թուրքիայի դրոշը
«Թուրքիայի դրոշով և Քեմալ Աթաթուրքի պաստառներով միջոցառմանը ելույթ ունենալը ցանկացած հույն արտիստի համար անարգանք կլինի պատմական հիշողության հանդեպ, այն էլ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժելու 50-րդ տարելիցին»
Էդգար Ղազարյան. «Այսպես ասած, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն խոսույթ է հայ ժողովրդին լավատեսական սպասումներով կերակրելու եւ դեպի նոր արհավիրքների տանելու համար»
Ալիեւը նախապայմաններ է ներկայացնում՝ նոր սահմանադրություն, որի կատարումը գործնականում անհնար է, եւ խաղաղության պայմանագիր չի կնքվելու: Իսկ դա էլ ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, որը Հայաստանի արտաքին հարաբերություններում այսօրվա բանակցողն է, նշանակում է, որ հնարավոր է Ադրբեջանը նոյեմբերին հարձակում գործի Հայաստանի վրա: Այսինքն, ըստ էության, իրեն իր ադրբեջանցի գործընկերը տեղեկացրել է այդ մասին՝ նշելով նույնիսկ ամիսը:


















































