Օրվա լրահոսը

Ալիևը մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան»․ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր են» իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։ ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ճանապարհի բաժանարար հատվածում

Հուլիսի 21-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ռ.,

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 71:61 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին. «Ազատություն»

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։ Պաշտոնական Երևանից դեռևս չեն արձագանքել Հաջիևի այս հայտարարությանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները պետությանը չեն ծառայում, այլ ծառայում են նեռին. Բագրատ Սրբազան

Իսկ այս իշխանությանը չհանդուրժելու համար մեր մասին ինչ ասես՝ ասում են

Կախարդ, գուշակ, թուղթ ու գիր անող են այդ մարդիկ կանչում իրենց տուն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի իշխանությանը

Մեր շարժումը միտված է նեռին հեռացնելուն, որը նստած է կառավարությունում

Փարաջանովյան աշխարհ՝ Գյումրիում․  ցուցահանդեսը բացվեց միստիկ միջավայրում

Գյումրու քաղաքապետարանի ներքնահարկում գտնվող «Կումայրի պատմամշակութային արգելոց- թանգարանի» ցուցասրահում «Գյումրու Կումայրի պարային համույթի» երիտասարդ պարուհիների միստիկ կատարումների ներքո բացվեց 20-րդ դարի հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը։ Այն  նվիրված է մեծանուն արվեստագետի 100-ամյակին։ Ինչպես իր ելույթում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը,

Ալիեւը մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ինչո՞ւ ես եկել Լոնդոն. Բագրատ Սրբազան

Մենք Կառավարություն չունենք, հետեւաբար բոլոր խնդիրները ծագում են դրանից

Բագրատ Սրբազանն այցելեց Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նա զրուցեց տեղի բնակիչների հետ

Պանրխաշ՝ ճեմափողոցում․ ի՞նչ է ակնկալում Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Գյումրու Աբովյան ճեմափողոցում անցկացվեց Շիրակի մարզի ավանդական կերակրատեսակներից մեկի՝ պանրխաշի փառատոնը, որն աննախադեպ էր Հայաստանում, նման գաստրո փառատոն երբևէ չէր անցկացվել։ Այն, ինչպես ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե  Սանոյանը, ունի հստակ նպատակ․ խթանել զբոսաշրջության զարգացմանը և պանրխաշի բաղադրության մեջ մտնող չեչիլ  պանիրն ընդգրկել տալ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Շուշիում իսպառ վերացվում է հայկական հետքը

Օկուպացված Շուշիում իսպառ վերացվում է հայկական հետքը։ Լուսանկարում երևացող վայրում նախկինում հայ նահատակներին նվիրված աղբյուր էր։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք

Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը. «Ազատություն»

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում։ «Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, որ կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք

Պարբերաբար վերանայվում են Երևանի այգիների վարձակալության ժամկետներն ու վճարի չափը

Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև  բացակայում են երկրից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը: «Ոչ բարեխիղճ վարձակալների հետ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 21-ի կեսօրից հետո, 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝

Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական օր: Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը: Սիրելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ձեր բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ

Կարեն Գիլոյանի հորեղբորը պատկանող տարածքում «ծառերի հերն անիծելու հաշվին քարե շինություն են կառուցում»․ Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 20-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում` ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ են իրականացնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախկինում այս տարածքը հարթ տարածություն էր։ Ահագին ծառեր կային տնկված, սակայն չգիտես

Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը

Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հավատս չի գալիս… լույսերի մեջ մնաս, պայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր…»,-գրել է նա։  

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ

Կրակոցներ են հնչել Երևանում․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ  տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է

ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին. ՌԴ ԱԳ նախարարի նախկին խորհրդական

Ռուսաստանը փորձել է կանխել հարձակումը, էսկալացիան, ինչին դեմ է եղել ԱՄՆ-ն

64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով

Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա: Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ: Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Հուլիսի 20-ին, ժամը 16:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել

Դեմ եմ, որ պատմական փաստերը փորձենք վերախմբագրել. Ստյոպա Սաֆարյան

Ես  դեմ եմ ուղղակի՝ եթե Ալիեւը դրա մասին խոսում է, ՀՀ-ն հենց նույն  պահին զրույց բացի ու կատարի այդ հիմար պահանջները, մանավանդ, որ դրանք կարծես թե մեր ներքին միջավայրից բացի որեւէ մեկը լուրջ էլ չի ընդունում. Սաֆարյան

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը` մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին։ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել․ ՊՆ-ն հերքում է

Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: ՀՀ ՊՆ

Ալիև․ «Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»․ «Ազատություն»

«Ազատություն» – «Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», – այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև նշել է, թե հատկապես

Պայթյուն Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով Սյունիքի

Դուք չեք տեսնի ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարություն, որը «ցնցվում է» աշխարհի տարբեր հատվածներում հայերի դեմ թշնամական հարձակումներից․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա: Ծայրահեղականը պղպեղի հեղուկ է ցողել հայկական պանդոկի մուտքից ներս, տուժել են պանդոկի այցելուները: Մի քանի օր առաջ երկու այլ ծայրահեղականներ ներխուժել էին նույն պանդոկ, ահաբեկել այցելուներին, վնասել գույքը: Երուսաղեմում

Հայաստանը պետք է դրական պատասխան տա Ադրբեջանի առաջարկներին․ Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր տեղեկություններով խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը համաձայնեցված է և 2 կետ է բաց մնում։ Դրանցից առաջինն այն է, որ Հայաստանը պետք է դրական պատասխան տա Ադրբեջանի առաջարկներին, իսկ երկրորդը, որ Հայաստանը Ադրբեջանի հետ միասին պետք է Մինսկի խումբը լուծարելու ԵԱՀԿ-ին ուղղված դիմումով հանդես գա։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031