Օրվա լրահոսը

Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է․ Սեբաստիան Լըքորնյու

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզ կատարած այցի շրջանակում ստորագրվել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

Հեռակա քրեական վարույթ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ

Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:

Արթուր Օշականցու «Հոգեհոսքը» լուսավոր պատուհան է մտահոգ օրերի մեջ

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Արթուր Օշականցու հոբելյանական ցուցահանդեսը՝ այս տարի լրանում է նրա ծննդյան 70 -ամյակը: Լոնդոնում եւ Հայաստանում արվեստանոցներ ունեցող նկարիչը ապրում է եւ ստեղծագործում է տարվա կեսը հայրենիքում, կեսը՝ Լոնդոնում: Օշականցին աշխարհում հայտնի անուն է, գեղանկարչության նոր ուղղության ՝ աբստրակտ նատուրալիզմի հիմնադիրն է համարվում, այդ մասին հռչակումը երեք տասնամյակ առաջ արել

2023թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ

📊2023թ․ հունվար–սեպտեմբերին 2022թ․ հունվար–սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7% 📊2023թ․ սեպտեմբերին 2022թ․ սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6% ՀՀ ԷՆ

Անի Խաչատրյան․ «Չփորձեք «Հանրապետություն» կուսակցությանը որեւէ պիտակավորում տալ, թե չէ ձեր «Կարգին Հայկոյին» քաղաքապետի իր անցած տարիները կհիշեցնենք, շորերն էլ կարա ինքը ընտրի՝ ինչ սեռի շոր է հագնում»

Երեւանի ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն արձագանքելով «Ազգային առաջընթաց»-ից ավագանու անդամի հայտարարությանը, սպառնաց՝ այ անհայտ ծագման արարածներ, չփորձեք «Հանրապետություն» կուսակցությանը պիտակավորել

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի

Կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը

Դատավճիռներ Հայաստանի Հանրապետության անունից

Մինչեւ 2020 թվականը հանրապետության դատական ատյաններում դատավճիռներ էին կայացվում «հանուն Հայաստանի Հանրապետության»: Դրանից հետո դատավճիռներ են կայացվում «Հայաստանի Հանրապետության անունից»: Չգիտեմ, իրականում ի՞նչ տվեց այս «մեծագույն» փոփոխությունը մեր հանրապետությանը, սակայն մի բան պարզ է, որ Հայաստանի անունից կայացված դատավճիռներում ոչ իրավաչափ պատժատեսակներ են կիրառվում: Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik

«Գոնե իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռի չվերթով մենք սպառազինություն ենք ներկրել ՌԴ-ից». Սեյրան Օհանյան

Այն, որ ՌԴ-ից իրենք չեն կարողանում այսօր ներկրումներ անեն, դրա պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:

Վարուժան Գեղամյան. Ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստվում է խաղաղության պատերազմի

Ըստ բյուջեի նախագծի՝ 2024 թ.-ին Թուրքիան ռազմական և անվտանգային ոլորտի վրա ծախսելու է ավելի քան 45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա այս տարվա ռազմական ծախսերից ավելին է մոտ 150 %-ով։

«Ալիեւը այն, ինչ անհրաժեշտ էր ստանալ բանակցային գործընթացում Արեւմուտքից, արդեն ստացել է՝ բռնագաղթեցում, էթնիկ զտում». Սեյրան Օհանյան

Ըստ Օհանյանի, «Խաղաղության խաչմերուկի» համար լուրջ բանակցողներ են պետք եւ լուրջ աշխատանք պետք է տարվի:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները Մեն կղզում մասնակցում են միջազգային գերմրցաշարի

Այս մրցաշարում ԱՄՆ-ը ներկայացնողների թվում են Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը: Լեւոնն ու Սամուելը իրենց հաշվարկին հաղթանակ են գրանցել, իսկ Վարուժանը բավարարվել է կես միավորով:

Երեւանի ավագանին ընտրեց փոխքաղաքապետեր․ սնանկ ճանաչված Սարգիս Մադաթյանի օգտին քվեարկեցին ավագանու 32 անդամներ

Երեւանի ավագանին այսօր ընտրեց չորս փոխքաղաքապետեր, Ավինյանի առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը

«Որ զգան՝ տանն են». կամավորների աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին. JAMnews

Պատմում է, որ իր համար ամենից մեծ փորձությունն էր՝ բարկությանը բարկությամբ չպատասխանելը

«3+3»-ի հանդիպումը, սակայն, այս անգամ եւս 5 մասնակիցներով

Նախարարները պայմանավորվեցին` հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի («3+3») ձեւաչափով առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Հիշեցնենք, որ տարածաշրջանային այս ձեւաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկելով տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հայտարարություններին

«Մի իրավիճակում, երբ տարածաշրջանում չկա որևէ մարդասիրական ճգնաժամ, հակառակի մասին հայտարարությունն ակնհայտ կողմնակալության դրսևորում է»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան

Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետերի թեկնածությունների քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության անդամը դժգոհեց, որ թեկնածուներին ներկայացնելիս չի նշվում, թե որ ոլորտն են նրանք համակարգելու

Քրեական վարույթ՝ Ալեն Սիմոնյանին առնչվող «Պալլադա Ծաղկաձորի» գործով. «Հետք»

Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել

Եթե կա կարծիք, որ միակ վտանգը էսկալացիան է, սխալ մոտեցում է: Ադրբեջանն ունի Հայաստանը ոչնչացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի սցենար. Տաթևիկ Հայրապետյան

Մինչ ՀՀ ԱԳՆ-ն լռում է, երբ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ագրեսիվ նկրտումներ ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ, Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր

Սպահան Գևորգ Փարսյանի այցի նպատակը քննարկումներն էին տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին

Հոկտեմբերի 20-23-ը Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեյի հրավերով պաշտոնական այցով Սպահանում էր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Այցի հիմնական նպատակը Սպահանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խորհրդակցությունները և քննարկումներն էին՝ տարբեր ոլորտներում համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորությունների մասին: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպիկոպոս Քեչեճյանի

Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյանն ու նրան պատկանող ընկերությունը սնանկ են ճանաչվել. «Հետք»

Ստացվում է, որ Սարգիս Մադաթյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում թաքցրել է ընկերությունների սեփականատեր լինելու հանգամանքը:

Անդրանիկ Քոչարյանը տարեկան եկամուտի 60%-ով որդու համար մեքենա է գնել. «Ժողովուրդ»

Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։

Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի. «Փաստ»

Իրականում ոչ թե պահպանում են, այլ ժամանակ առ ժամանակ զիջում

Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։ «Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,-

Մի քանի օրվա տարբերությամբ՝ 2 մեքենա: 3 անշարժ գույքն էլ Կենտրոն վարչական շրջանում են. Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։ 2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված

Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ավստրիայում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայում ընթացող միջազգային մրցաշարի երկրորդ շրջանում 1 ժամ 6 րոպեում 6։3, 6։1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Իրժի Լեգեչկային ու մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Դմիտրի Մեդվեդեւ/Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողի հետ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանվել Խնձրցյանը Մ 23 աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճեց

Մրցանակային տեղի հավակնում էին նաեւ 79 կգ քաշային Մենուա Յարիբեկյանն ու 97 կգ՝ Սերգեյ Սարգսյանը, սակայն նրանք վճռորոշ գոտեմարտը տանուլ տվեցին ու անմասն մնացին մեդալից։

Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ Սվետլանա Կարապետյանը՝ Բանկի ռազմավարության, ապագա ծրագրերի և ոլորտում կանանց ներգրավվածության մասին

Անկախությունից ի վեր Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտը զարգացման դինամիկ աճ է գրանցում, և պետք է նկատել, որ ոլորտում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է։ Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոս Սվետլանա Կարապետյանը խոսել է ոլորտի զարգացման միտումների, Բանկի ռազմավարության, այդ կոնտեքստում՝ Հայաստանում ֆինանսական գրագիտության բարձրացման և թվային նորարար լուծումների ներդրմանը զուգահեռ՝ Բանկի մասնաճյուղերի միջոցով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930