Օրվա լրահոսը

Հայաստանը Հնդկաստանից 155մմ տրամաչափով 6 ATAGS հրետանային զենք Է գնել

Անցյալ ամիս Հայաստանը Հնդկաստանից ստացել է 155մմ տրամաչափով 6 ATAGS հրետանային զենք: Տեղեկությունը հնդկական Indian Defence Research Wing հարթակին հաստատել է տեղի Bharat Forge պաշտպանական ընկերության ղեկավար Բաբա Կալյանին: Մատակարարումն իրականացվել է համաձայն ավելի վաղ  ստորագրված գործարքի, որով նախատեսվում է առաջիկա երեք տարում Հայաստան մատակարարել 90 միավոր ATAGS, գործարքի ընդհանուր արժեքը 155,5 մլն դոլար է:

«Այս ընտրությունները վիրավոր ընկերոջը փրկելու ընտրություններ են». Հովհաննես Իշխանյան

«Միշտ մի սկզբունք կար, որը պահում էինք՝ նեղի մեջ ընկերոջը մենակ չեն թողնում, վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում»

Ժաննա Անդրեասյանն ընդունել է հաշմանդամային սպորտում մեդալների արժանացած մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Հայաստանում  հաշմանդամային  սպորտով  զբաղվող  հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք վերջերս հաջող ելույթներ են ունեցել միջազգային տարբեր հարթակներում և մեդալներ նվաճել: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի պարալիմիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտեի»

ԱԺԲ խորհրդի անդամներ. «Նիկոլ Փաշինյանի հեռացումն է այն ճանապարհը, որի միջոցով կարելի է վերականգնել մեր ինքնիշխանությունը եւ իրականացնել քաղաքականություն»

ԱԺԲ խորհրդի անդամը նշեց, որ հենց Արցախում ինչ-որ բան է կատարվում, բազմահազար մտահոգ մարդիկ Երեւանից, մարզերից, սփյուռքից սկսում են խորհուրդների շարքը արցախցիներին, թե ինչ անեն: Եվ խորհրդատուներին հորդորեց չզբաղվել անիմաստ խորհուրդներով, որովհետեւ  լուծումը Երեւանում է:

Մենենդեսը հանձնաժողովի մասնակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող  հումանիտար ծանր իրավիճակը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի մասնակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող  հումանիտար ծանր իրավիճակը: Լսումների ժամանակ նա նշել է, որ Աղդամի ճանապարհով անցած ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեկ բեռնատարը շատ քիչ է սովի մատնված 120 000 հայերին օգնելու համար: Մենենդեսը ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ կառավարությանը հնարավոր բոլոր միջոցներն

Ռուբեն Վարդանյանի կոչը Արցախից` երևանցիներին

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախից կոչ է հղել երևանցիներին:

«Մայր Հայաստանը» Երեւանում մթնոլորտ է փոխել». Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է անում

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ՝ ձերբակալված այլախոհի գործով

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ՝ ձերբակալված ընդդմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի գործով: Բանաձևին կողմ է քվեարկել 569 ներկաներից 539 պատգամավոր, 6-ը դեմ են քվեարկել, իսկ 24-ը ձեռնպահ են մնացել: Փաստաթղթում դատապարտվում է Իբադօղլուի դեմ բեմականացված և քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական հետապնդումը և կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Արամի 60 հասցեի շենքի տանիքում կառուցված վերնահարկն ապամոնտաժվեց

Արամի 60 հասցեում՝ Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվեց: Շինությունը կառուցվել էր առանց քաղաքաշինական նորմերի պահպանման և հանրային վտանգ էր պարունակում: Այս մասին փաստում է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի եզրակացությունը: Հաշվի առնելով այն՝ համատիրությունը նախաձեռնեց ապամոնտաժումը: «Համատիրությունը դիմել է Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին, և նախորդ ուրբաթ օրը ստացանք եզրակացություն, որ տվյալ շինությունը կառուցվել է

«Բոլորդ էլ գիտեք այս շինարարության հեղինակն ով է՝ Տիգրան Ավինյանն է, մենք լինելու ենք ձեր ներկայացուցիչը դատարանում». «Ապրելու երկիրը»՝ ֆիրդուսցիներին

«Իմ պապը 105 տարի այստեղ է ապրել, какой-нибудь օլիգարխներ գան, տրորե՞ն: Ինվեստորը գալիս է, ես՝ 66 տարեկան կին, խնամել եմ այգիս, գալիս տրորում է, ասում է՝ դե լավ, էլի, կյանքը փոխվում ա: Այ քո ցավը տանեմ, ինքն է իմ տեղը որոշում, դու ո՞վ ես: Դու ինձ հարցրե՞լ ես: Ես որ գամ ձեր տուն, կարամ գամ ձեր հողը մտնեմ, իսկ ինքը քացով է իմ տուն մտնում, ասում է՝ սենց պիտի լինի, չէ՝ դատի եմ տալիս: Ես սեփականատերն եմ հողի, փաստաթղթի մեջ գրված է՝ սեփականատեր, հասկանո՞ւմ եք սեփականատերն ով է, սեփական տուն, կին, երեխա, լավ, վաղը կարող ես գալ, ասել՝ կնիկդ էլ, մարդդ էլ գերակա շահի տակ է, տուր»:

«Նստարաններ հատուկ չեն տեղադրվել». բացվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը

Արգիշտիի փողոցի մոտ կես հեկտար տարածքում հիմնվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը: Տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով, որոնց մեծ մասն աճեցվել է քաղաքային տնկարանում: Ծաղկանոցը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մի քանի ամիսների աշխատանքն է: Ծաղկանոցի համար անցկացվել է 2800 գծամետր ոռոգման նոր՝ անձրևացնող համակարգ: Տնկվել են նաև ծառեր: Խաչմերուկային ծանրաբեռնված երթևեկությամբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նկատել է, որ Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունների քանակական աճ չի նկատվում

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։ Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն

«Իմ քայլը» դաշինքի չկատարած խոստումները. Civilnet

Մետրոյի նոր կայարաններ կառուցելու խոստումներն ավելանում են, մինչդեռ 2018-ից խոստացված Աջափնյակի կայարանի նախագիծը դեռ պատրաստ չէ

Կարեն Սանամյան. «Երեւանի քաղաքապետի մեր կուսակցության թեկնածուն կալանավորված է ու մյուս թեկնածուների հետ հեռուստաբանավեճին չմասնակցելը օրենքի խախտում կլինի»

«Հանրային ձայն» կուսակցությունը այսպիսի գործելաոճը գնահատում է որպես ընտրական օրենսգրքի խախտում, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի համար արհեստական անհավասար պայմանների ստեղծում:

Աբդոլահիան․ Հայ-ամերիկյան զորավարժությունները կարող են էլ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում

Ուշագրավ է, որ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին որևէ հիշատակում չկա Միրզոյան- Աբդոլահիան հեռախոսազրույցի մասին ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ

Արցախում ընտրությունների վերաբերյալ դիրքորոշմամբ՝ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը։ Հայտարարությունը, դրա տարածման ժամանակն ու բովանդակությունը արդարացված չեն՝ հաշվի առնելով Արցախում շարունակվող հումանիտար սուր ճգնաժամը։ Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացրել են Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և

Օգոստոսին 597 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 597 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ

Ֆրանսիայի հումանիտար օգնությունը դեռևս չի հասել ԼՂ ժողովրդին՝ Բուրլանժի հետ հանդիպմանը ընդգծել է Փաշինյանը

Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:

«Բավարար չէ հիշելը և աղոթելը: Պետք է պայքարենք, սա նաև մեր պայքարն է արժեքների համար». Ժան-Լուի Բուրլանժ

Սարգիս Խանդանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային մարտահրավերները

«Քաղաքական թիմի առջեւ դրված է խնդիր, որ ապահովենք 50+ տոկոս, եւ մեր ամբողջ ներուժն ու քարոզչությունն օգտագործում ենք»․ Արմեն Փամբուխչյան

«Հաղթանակի հավանականությունը մեծ ենք գնահատում, երեւանցին եւս 5 տարով մեզ պետք է տա մանդատ, որպեսզի ինքն ասի, մենք անենք»։

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ-ում արդարադատության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցած 9 դատավորների կոչումներ և մեդալներ են հանձնվել

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կոչումներ և շքանշաններ հանձնեց իրավագիտության զարգացման, օրինականության, իրավակարգի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցած 9 դատավորի: Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ երկարամյա անբասիր գործունեության համար Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝

«Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, չզարմանաք, որ մի քանի տարի հետո ադրբեջանցիները վերադառնան Մասիս, Վայք, նույնը վերաբերում է Կապանին ու Մեղրիին»․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ այսօր հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խուսափել որևէ թուղթ ստորագրելուց, քանի որ այդ թուղթը կլինի ոչ թե կադաստրի վկայական, այլ ցավով եմ ասում, կարող է լինել մահվան վկայական մեր պետականության համար։

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն կատարած այցերի վերաբերյալ քրեական գործը կարճվել է արդարացման հիմքով. «Փաստինֆո»

Թիկնապահները ցուցմունքներում բացառել են հնարավորությունը, հանգամանքը, փաստը, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում այցելել է կազինոներ, բացառել են, որ պետական օդանավով գումար է տեղափոխվել։ Ինչ վերաբերում է հենց Խաչատուր Սուքիասյանի պնդումներին, ապա, նա ևս ցուցմունքում որեւէ փաստ չի մատնանշել։

Գեներալ Սալյուկովին և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին Պապիկյանը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Արշակ Սադոյան. «Ես հույս ունեմ, որ ավինյանականները եւ նրանց սատարող ուժերը չեն կարողանալու հավաքել բավարար թվով ձայներ»

Մենք առաջարկել էինք նախ ստեղծել նախընտրական հզոր դաշինք բոլոր այն ուժերից, որոնք դեմ են այսօրվա իշխանություններին: Ակնհայտ է՝ ներկայումս խաբվածների քանակը գոնե մայրաքաղաքում էապես կրճատվել է, Ավինյանը 25 տոկոսից ավելի ձայն անգամ չի կարող հավաքել: Հետեւաբար, ստիպված է լինելու մտնել կոալիցիայի մեջ եւ այդ ճանապարհով իշխանությունը պահել իրենց ձեռքում: Եվ, բնականաբար, առաջնային խնդիր էր դառնում, թե կա՞ն  արդյոք ուժեր, որոնք ոչ մի դեպքում կոալիցիոն համագործակցության մեջ չեն մտնի նիկոլականների հետ:

Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը

Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մթնոլորտային օդի որակը Երևանում

Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 7-13-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 8-10-ը և 12-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 8-ին, 9-ին և 13-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-10-ը։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում սեպտեմբերի 7-9-ը, 12-ին, 13-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-13-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի

Դանիել Դանիելյանը ծանոթացել է Համազգային և Կամերային թատրոնների գործունեությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Երևանի պետական կամերային թատրոն։ Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր մասնաշենքի պայմաններին, շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաքին շինաշխատանքներն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դանիել Դանիելյանն ընդգծել է շենքում հատկապես

Լրագրողի հարցին, թե Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության դեպքում՝ նրան ձերբակալելո՞ւ եք, Արդարադատության նախարարը պատասխան չտվեց

Ի պատասխան Հռոմի ստատուտի վավերացման հարցի՝ Մինասյանը կրկնեց նախորդ օրը Փաշինյանի արած հայտարարությունը, թե դա միտված է մեր ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031