Օրվա լրահոսը

«Դրանք չար, վատ, սև ուժեր են»․ Հայկ Մարությանը, սակայն, անուններ չտվեց

Հայկ Մարությանը պնդեց՝ այս պահին ՔՊ-ն ուզուրպացրել է իշխանությունը քաղաքապետարանում։

Ըստ Զախարովայի՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետևանքն է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվան անտեղի, սխալ և չարդարացված է համարում ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Ըստ Զախարովայի՝ դա ամրագրվել է 2022թ․-ի հոկտեմբերին և 2023թ․-ի մայիսին ԵՄ-ի հովանավորությամբ

0 տոկոս հարկ՝ մինչեւ 30 մլն դրամ շրջանառության դեպքում. «Մայր Հայաստանի» առաջարկը տաքսու վարորդներին

Ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուն հանդիպել է տաքսու վարորդների հետ

Արցախում այսօր կատարվածը ցեղասպանություն է․ Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետը եղավ Կոռնիձորում

«Այո, կարելի է կռվել բոլորի հետ, թքել, դուռը շրխկացնել եւ դուրս գալ ու բոլոր ծրագրերը գցել ջրհորը»․Ավինյանը՝ Հայկ Մարությանի մասին

«Թե բոլոր մեր նախկին գործընկերներն ինչեր են ասում, դա իրենց խնդիրն է։ Բայց ես մի բան գիտեմ՝ եթե շուրջբոլորը բոլորը վատն են, եւ միայն դու ես լավը, այդտեղ վստահաբար քո մեջ խնդիր կա»։

Արցախը ծնկի չի գալու․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը միացել էր տեսակապի միջոցով

Ողջունում եմ տիկին քաղաքապետի՝ բարձրաստիճան պետական պաշտոնյային և իմաստուն կին ղեկավարին հարիր քայլը․ Մանե Թանդիլյան

Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի այցը Հակարիի կամուրջ համարձակ, արժանապատիվ և համամարդկային արժեքներ կրող ղեկավարի քայլ է, որն արժանի է բարձր գնահատականի։

«Դժոխքի միջով ենք անցել, բայց չենք չարացել․ պայքարել ենք հանուն մեր փոքրիկի, որը երկու տղաներիս խառնուրդն է»

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Վաղարշապատ  համայնքում այցելել  է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների տուն։ Մարզպետին դիմավորեցին հերոս տղաների ծնողները՝ Գեղամ և Նուշիկ Ղազարյանները՝ նորածին որդուն՝ Սամվել Ղազարյանին գրկած։ Տունը, որն Արցախյան երրորդ պատերազմից հետո կորցրել էր իր գույները, այսօր արդեն հույսով և լույսով էր լցված։ Շարունակվելու է

«Ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի իրատես լինեն իրենց քաղաքական ամբիցիաները հայտարարելիս»․ Ավինյանի պատասխանը Հայկ Մարությանին

Տիգրան Ավինյանն անդրադարձավ քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենք 50+ տոկոս ձայներ են ակնկալում։

Աշոտյանի գույքը արգելադրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է. Աթանեսյան

Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետև՝ արդարացմանը:

Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ռուսաստանի ջանքերին. Զախարովան՝ Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին

Սպուտնիկ Արմենիա. Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ռուսաստանի ջանքերին. Մարիա Զախարովան՝ Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին «Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա հույս դնելն իմաստ չունի»:

Իսրայելական զենքի նոր խմբաքանակն արդեն Ադրբեջանում է

Երեկ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության Իլ-76-ը Ուվդայի ավիաբազայում կրկին զենքով բեռնվել և մեկնել է Բաքու։

«Այս ընտրությունները ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրների մասին են, այլ Երեւանի խնդիրների»․ Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ երեւանցիները շատ լավ գիտեն՝ ինչի մասին են այս ընտրությունները»։

«Ucom որոշ բաժանորդների մոտ կապն անսպասելիորեն փոխվել է թուրքսելի»

Առանձին դեպքերում շարժական ինտերնետի հասանելիությունը դեռ կարող է վերականգնվել:

Երեւանի Գյուլբենկյան 44 հասցեի բազմաբնակարան շենքի վերելակն ամեն ամիս մեկ-երկու, նույնիսկ երեք անգամ փչանում է

«Վերելակի վրա միտումնավոր ներգործություն կար, դռան վրա ոտքի հետք կար, ինչը վկայում է այն մասին, որ ինչ-որ մեկը միտումնավոր վնասել է վերելակը»։ Մեր դիտարկմանը՝ վերելակն ամեն ամիս խափանվում է, քաղաքապետարանի լրատվականից՝ հղում անելով մասնագետների կարծիքին, ասաց՝ այդ շենքից ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ իրենց վերելակը փոխարինման ցանկում ներառվի, դրա համար էլ վնասում է։

Հրաման են տվել խուճապ տարածել. պատերազմի ընթացքում սպաները պայմաններ են ստեղծել, որ անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց

Սակայն բարձրաստիճան սպաների կամքից անկախ հանգամանքներում դա տեղի չի ունեցել, քանի որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, հասկանալով տրված հրամանի ապօրինի լինելը, այդ մասին ենթակա զինծառայողներից որևէ մեկին չեն հայտնել:

«Վստահ եմ, որ մենք մեծամասնություն ենք հավաքելու, կոալիցիայի կարիք չի լինի»․ Տիգրան Ավինյան

«Ես պատասխանատու հայտարարում եմ՝ այս ծավալի աշխատանք Երեւան քաղաքում մեկ էլ Խորհրդային միության տարիներին է իրականացվել»։

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը Պապիկյանը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը:

Ինչի՞ համար է պետք ազատվել սեփական «նաֆսից»

Որեւէ օգտակար «նյութ» լցնելու համար անհրաժեշտ է «դատարկել անոթը» Մենք առօրյա կենցաղում հաճախ ենք օգտագործում «նաֆս» բառը՝ նկատի ունենալով, որ մեր նկատմամբ բացասական հույզերով լցված մարդը ինչ-ինչ տհաճ իմպուլսներ է «արձակում» մեր ուղղությամբ, եւ դրա հետեւանքով մեր ծրագրերը ձախողվում են: Պակաս հաճախ ենք օգտագործում «ծանրանաֆաս մարդ» բառակապակցությունը՝ այսինքն ծանր շուրչ ունեցող. դա, վերջին  հաշվով, նույնպես

«Ռուս խաղաղապահների առաջարկը, որ թույլատրվի ադրբեջանական մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որեւէ արդյունք չի ունեցել»․ Դավիթ Իշխանյան

«Ես ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն եւ կունենան իրենց տրամաբանական ավարտը»։

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում և Անդրկովկասում։ Հայկական ալիք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումները՝ «Զատիկ»-ում արձանագրված խախտումների վերաբերյալ

Ներկայացնում ենք Aravot.am-ի գրավոր հարցմանը նախարարության պատասխանները։

ԱՄՆ կոնգրեսում արտահերթ լսումներ տեղի կունենան Հայաստանի, Արցախի վերաբերյալ. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) ԱՄՆ-ի Կոնգրեսի իր գործընկերներից տեղեկացվել է, որ ի շարունակություն ս․/թ․ հունիսի 21-ի Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակցությամբ կայացած պատմական լսումների, շուտով կկայանան արտահերթ լսումներ՝ Հայաստանի, ներառյալ Արցախի, վերաբերյալ: Այս առնչությամբ մոտ օրերս Կոնգրեսը հանրության համար կանի հայտարարություն: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

«Խաղաղության փորձաշրջանը» տապալված է, պարոնայք

Այն, ինչի մասին փորձում եմ գրել, ահազանգել, հսկայածավալ վեպերի նյութ է, չափազանց պարտադիր, սակայն այսօրվա իրավիճակն այնքան ողբերգական ու օրհասական է, որ ժամանակը թույլ չի տալիս դա անել (գուցե, հետագայում դա կարվի), քանզի Արցախի մեր ժողովուրդն ու Հայաստանն այսօր հայտնվել են այնպիսի օրհասական իրավիճակում, որ հապաղելը կործանարար է եւ վայրկյանն անգամ ճակատագրական նշանակություն ունի …

Լաչինի միջանցքից առևանգված 3 անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

«Մեր արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է»․ Դավիթ Իշխանյան

«Եթե մենք խոսում ենք ճանաչման գործընթացի մասին, այսօր ունենք միջազգային պրակտիկայում ընդունված «ճանաչում հանուն փրկության» հասկացությունը, որը կիրառվել է Կոսովոյի պարագային եւ կարող է կիրառվել նաեւ մեր պարագային»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին կեսօրից հետո

«Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը մեզնից հեռանա»․ Դավիթ Իշխանյան

«Մենք տեսնում էինք անցած 2․5 տարիների ընթացքում, թե ինչպես էր Հայաստանը մեզանից հեռանում»։

Պետական բյուջեից գումար հատկացվել է երեք նախարարության համար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թվականի հուլիսին ՀՀ նախարարություններ էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցումներ՝ պարզելու, թե ինչքան գումար են 2022-2023 թվականներին ծախսել կամ նախատեսում ծախսել նախարարությունները պաշտոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման նպատակով։ Պարզվեց՝ 2022-2023 թվականների պետական բյուջեից նախարարությունների կայքերի բարեփոխման նպատակով հատկացվել է 13,910,000 ՀՀ դրամ։ Նախարարությունների տրամադրած տվյալների համաձայն՝ պաշտոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման միջոցառումներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031