Օրվա լրահոսը

Բեյրութի Բուրջ Համուդում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը: Ինչպես տեղեկացնում է Լիբանանի Հայ Հեղափոխական դաշնակցության ֆեյսբուքյան էջը, տեղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են բեռնատարի ճանապարհը և թույլ չեն տվել, որ այն շարունակի առաջ գնալ: 🔻Միջադեպի մասին գրել է նաև թուրքական պետական «Anadolu» լրատվամիջոցը՝ նշելով, թե բեռնատարի 52-ամյա վարորդին է

Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը կիսանդրին վերադարձվում է իր տեղը, իր միջավայր. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Բաղդասարյանին կիսանդրու պատրաստման և դրա հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Բաքուն սադրանք է որակում առանց իր հետ համաձայնության  բեռներ ուղարկելու փորձը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ Ֆրանսիայի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել։ «Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման  փխրուն գործընթացին» – APA գործակալությանը փոխանցել են արտգործնախարարությունից։

Ամոթ: Բռնապետ Ալիևի պատճառով ավելի քան 120 հազար հայ անելանելի վիճակում է հայտնվել. Լեո Հուսակոս

Մինչդեռ Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով է անում նրան

Անհապաղ ՄԱԿ ԱԽ նիստ գումարել, Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար. «ԲԱՑՈՒՄ»-ի ուղերձը Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունից Ուղերձ Հարգելի՛ նախագահ Ջո Բայդեն, Ձեզ՝ որպես մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և միջազգային կանոնների հաստատակամ ջատագովի «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը շտապ կոչ է անում Ձեր հարգարժան առաջնորդությամբ անհապաղ գումարել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ: Համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ հրավիրված է Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հայ ժողովրդի առջև ծառացած

Ադրբեջանը ծաղրում է միջազգային իրավունքը: Եթե Բերձորի միջանցքը չբացվի, վտանգ է սպասվում ոչ միայն Հայաստանին, այլեւ` Ռուսաստանին, Իրանին, անգամ՝ Արեւմուտքին. Դավիթ Բաբայան. «Հրապարակ»

Անդրադառնալով Սամվել Բաբայանի մատնանշած փաթեթային լուծմանը՝ Դավիթ Բաբայանը զարմանք հայտնեց․ «Ի՞նչ կարգավիճակի մասին պետք է խոսել Ադրբեջանի հետ, երբ այդ պետությունն Ալիեւի շուրթերով մի քանի անգամ է ասել, որ չկա Ղարաբաղ, կան ինչ-որ հայեր` Ղարաբաղի տնտեսական շրջանի, որոնք պետք է ինտեգրվեն, այսինքն՝ պետությունն ապամոնտաժվի, ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը»։

Կառավարության կողմից չի ընդունվել մեկ միասնական մոնիթորինգային մեթոդաբանություն, որով պետք է գնահատվի կատարված աշխատանքը․ քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

Գագիկ Մակարյանը` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, մի շարք դիտարկումներ ներկայացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր բուհերի կանոնադրությանը։ Նա առաջարկեց դրանցում ներառել այն միտքը, որ ռեկտորի պաշտոնակատարը մինչև ռեկտորի վերջնական ընտրությունները իրավունք չունենա կատարելու կառուցվածքային փոփոխություններ և կրճատումներ. «Նմանատիպ դեպքերում նկատվում են կոռուպցիոն ռիսկեր»։

ՏՄՊՊՀ նախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ. կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ»

ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։

«Այս պայքարը սովի դեմ պայքար չէ: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել». Հակոբ Հակոբյան. «Փաստ»

Արցախում վիճակն օրհասական է, բայց անգամ այս պարագայում արցախցիները հատկապես շեշտում են՝ «սա ստամոքսի հարց չէ, սա սովից մեռնել-չմեռնելու հարց չէ»՝ այս կերպ բարձրաձայնելով, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը չդիտարկվի միայն այս կոնտեքստում, հարցն ավելի խորքային է: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծում է՝ այդ մեսիջը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և

Մեր երկրում, ըստ համաթվի, համակարգային կոռուպցիա ունենք․ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

«Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացահայտեմ։ Երբ Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը հավաքվեց՝ պարզվեց, որ ՀՀ վարչապետը` խորհրդի նախագահը տեղյակ չէ, որ մենք հակակոռուպցիոն ռազմավարություն չունենք, ես եմ այդ մասին բարձրաձայնել։ Դրանից հետո որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել՝ ռազմավարությունը մշակելու համար»։

Վարքային մոդելները թելադրվում են «վերեւից»

«Ինչ խոսք, ժողովրդի մեղքը նույնպես կա: Եվ ապականման կրակը թերեւս ժամ առ ժամ թեժանում է: Բայց դա վերեւից է գալիս», – ասում է Դոստոեւսկու հերոսներից մեկը: Իսկապես, «վերեւը»՝ վերնախավը՝ թե՛ ֆորմալ՝ ի դեմս իշխանությունների, թե՛ իշխանություններից դուրս գտնվող հեղինակավոր մարդկանց դեմքով, ուղիղ ազդեցություն է թողնում ժողովրդի վարքի եւ մտածելակերպի վրա: Վերջին 5 տարում Հայաստանում վտանգավոր

«ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում»

Մենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր, օրինակ՝ վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի. կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եթե սկսենք այս ամենը գնահատել, ոնց որ թե վերադառնում ենք այն տարիներին, որոնց դեմ սկսվել էր պայքարը։

Կառավարությունը Սնուփ Դոգգի համերգից ստացված հասույթից որևէ եկամուտ չի ունենալու, ամբողջ հասույթը տնօրինելու է «Դոպինգ Սփեյս»–ը․ Tert.am

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը պարտավոր է պետական բյուջե վճարել 24381․0 հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը»,- մեկնաբանել են նախարարությունից՝  միևնույն ժամանակ հստակեցնելով, որ ընկերությունը գումարը ստացել է որպես դրամաշնորհ համերգը կազմակերպելու համար։

Ռուսական խաղաղապահները փորձել են ընդունել ադրբեջանական բեռը․ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Իսկ նույն պահին ժամանած իշխանության ներկայացուցիչներն էլ հանդես են եկել նոր առաջարկով, ինչն, իհարկե, տեղում կասեցվել է, սակայն որոշում փոխելու պատասխանատվությունը այդպես էլ մնացել է անհասկանալի: Ո՞վ է արտոնել նման գործարքի իրականացումը` պարզ չէ, հստակ է միայն մի բան. մենք դատապարտում ենք ժողովրդի թիկունքում կատարվող ցանկացած գործողություն, որը խախտում է մեր սահմանած կարմիր գծերը, ինչպես նաև, հարվածում ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը:

Փարիզի քաղաքապետին հանդիպեց ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը

Անն Իդալգոն ուժ ու կորով մաղթելով նրան ու իր ընտանիքին՝ ասաց, որ իր ուժերի ներածին չափով կհետաքրքրվի։

Արա Պապյան․ «Մեր բոլոր հանրահավաքների առաջնահերթ նպատակն ուշադրություն սեւեռելն է Արցախի խնդրի վրա եւ Նիկոլին հեռացնելը»

ԱԺԲ-ն այսօր ի պաշտպանություն Արցախի եւ գործող վարչակազմին իշխանությունից հեռացնելու նշանաբանով հերթական հանրահավաքն էր կազմակերպել Ազատության հրապարակում։ Հավաքից առաջ Aravot.am-ը զրուցեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ -Այսօր ի՞նչ նոր բան ունեք ասելու հանրությանը։ -Բնականաբար, մեր բոլոր հանրահավաքների առաջնահերթ նպատակն ուշադրություն սեւեռելն է Արցախի խնդրի վրա։ Եվ դա մենք թե հանրահավաքի տեսքով ենք անում, թե

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բանով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար.

Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին: Ա․ Միջանցքը երաշխավորում է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։ Բ․ Ակնայի ճանապարհը կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։ Գ․ Ադրբեջանի կողմից միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության  իր պարտավորությունների շրջանցումը կխոչընդոտի բանակցած ցանկացած բանաձևի իրագործում:

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ  Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ  Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։ Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ

Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը

Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։ Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու

Շատ կարևոր է նաև «Vision O» հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի. Մանե Թանդիլյան

Ճանապարհային երթևեկության խնդիրներն ամեն օր ուղեկցում են մեզ։ Խցանումներ, օդի աղտոտվածություն, վթարներ, վիրավորներ, մահեր… Այս խնդիրները տարեցտարի շատանում են, լուծումներն էլ՝ բացակայում։ Յուրաքանչյուր դեպքից հետո հիշում ենք այս մասին ընդամենը մի քանի օր և շարունակում ապրել նույն վիճակում։ Ճանապարհային երթևեկության խնդիրների կարգավորումը լուրջ վերլուծությունների և աշխատանքի կարիք ունի և մենք չենք նախատեսել այս հարցին անդրադառնալ

Սևանի ափին գործող «Up side» լողափի մոտ երիտասարդների ծեծկռտուքի հետևանքով 22-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի

«Ամեն օր երեխաները արյունլվա գնում են տուն»,- Մալաթիայի բնակիչը ներկայացրեց ՔՊ-ի բարեկարգած այգիների պատկերը Թանդիլյանին

Նա ասաց. «Կանաչապատումը մի մարդ էր անում, ով որ խնամել է, նա չկա, ծեր մարդ է եղել ու կանաչապատումը շատ վատ է, ջրում են՝ պատի տակը ճահիճ է դառնում մոծակների, ուշադիր չեն, ջրերը բացում ու գնում են: Մուտքերի վերանորոգումը նայեք, սա մո՞ւտք է: Այնքան բան ունենք ասելու, չգիտենք որտեղից սկսենք ու որտեղ ավարտեմ»: Մանե Թանդիլյանը զարմացավ՝ փաստորեն կանաչապատումը մի մարդու հույսո՞վ է, եթե նա մահացավ, ուրեմն վերջ»:

«Հեղափոխական ճարտարապետներն էլ են կողմ քվեարկել «Ֆիզգորոդոկի» շինթույլտվությանը»․ Հայկ Մարության

«Գազելները հնամաշ էին, արդեն դուրս էին գալիս երթուղիներից, ուղղակի չէին կարողանում տեխնիկական վիճակի պատճառով սպասարկել։ Դա փրկօղակ էր երևանցիների համար»․ Հայկ Մարությանը՝ «Սիթի գազելներ» Երևան բերելու մասին։

«Կարդարացնեք չէ՞ մեր հույսերը», «ճոպանուղին ռեա՞լ է», «Մի զուգարանն ինչ է՝ Երեւանում չեն դնում». Մալաթիայի բնակիչների հարցերը՝ Մանե Թանդիլյանին

Զրուցարաններից մեկում բնակիչները հետաքրքրվեցին՝ ճոպանուղին ռեա՞լ է: Մանե Թանդիլյանը բացատրեց, թե որ քաղաքներում է այն հիմնական տրանսպորտի համակարգի մաս ու ինչպես է իրեն արդարացրել: Հարցրեցին նաեւ ծախսից՝ թեկնածուն պատասխանեց, որ այն ավելի էժան է, քան մետրոյի կայարան կառուցելը: 94 կանգառ, 77 կմ-ը հաշվարկի արդյունք է: 3,5 տարի կտեւի համակարգի ներդրումը: 100 դրամ է լինելու ճոպանուղին»:

«Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում Վանաձորի ԲԿ-ում Պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա բացվեց

Օգոստոսի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի պաշտոնական բացումը։ Լաբորատորիայի ստեղծումը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուսիման, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ

«Ես էլ ձեզ սրտիկ եմ ուղարկում»․ Հայկ Մարությանի բակային հանդիպումները՝ Նոր Նորքում

Հայկ Մարությանը բոլորին հորդորում էր անպայման սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ դա կարևոր իրադարձություն է բոլորիս համար։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031