Օրվա լրահոսը

Վերին Դվին և Արզնի համայնքներում տեղի կունենան հերթական ընտրություններ

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի

Մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև նախադպրոցական կրթության ոլորտի զարգացումն է. օգոստոսյան խորհրդակցություններ Լոռու և Արմավիրի մարզերում

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվել է Լոռու և Արմավիրի մարզերում: Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի

«Երաժշտությունը երբեք չի պարտվում»

Ասում է «Sigma sol» եւ «Լուսարեք» խմբերի հիմնադիր, կիթառահար Տիգրան Ավետիսյանը Կիթառահար Տիգրան Ավետիսյանը «Sigma sol» փսիխոդելիկ, պրոգրեսիվ եւ դասական տարրեր պարունակող ռոք խումբը հիմնադրել է 2016-ին։ Խմբի հիմնադիրը վստահեցնում է, եթե խումբը դիտենք որպես կոմերցիոն նախագիծ, ապա գուցե շատ բանի դեռ չի հասել, բայց մյուս կողմից էլ արել է եզակի քայլ։ «Միակ կոնցեպտուալ խումբն

Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին՝ նրա «հայամետ հայտարարությունների» պատճառով

Նախատեսվում է, որ Լաբիբը կհանդիպի միայն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Երևանը Բաքվին է հանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ․ Նիկոլ Փաշինյան

Հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ. վարչապետ

ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժության ծրագրերով ուսանողների կրթաթոշակը կդառնա 70 հազար դրամ, գերազանցիկներինը՝ 77 հազար դրամ

Գործադիրն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով ուսանողների կրթաթոշակն այս տարվանից կբարձրանա, քոլեջների արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտների ուսանողներինը՝ 50 հազար դրամ

Ի հայտ է եկել նոր հանգամանք. դատախազն ուսումնասիրել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի՝ ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառների վերհանման վերաբերյալ հանձնարարության՝ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քննության առարկա է դարձել Կոտայքի մարզային քննչական վարչությունում 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Բ.-ի դիմումի հիման վրա՝ դեռևս 2019 թվականի հուլիսի 8-ին նախաձեռնվել

Կանխել հաջորդ պատերազմը

Սկիզբը՝ այստեղ: Եթե Լաչինի միջանցքը մնում է արգելափակված` Արցախի հայկական մնալու հեռանկարն է հօդս ցնդում ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստի անցկացմանը զուգահեռ տեղեկատվական ուշագրավ արտահոսք տեղի ունեցավ: Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով արցախցիների իրավունքների ապահովման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ Ստեփանակերտը չի ստացել Մոսկվայից, օրերս լրատվամիջոցներին հայտնել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։ Անցյալ շաբաթ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ. դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում

Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:

Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվեց Ձիթայուղի օրհնության կարգ

Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուց հետո, Մյուռոնօրհնությունից քառասուն օր առաջ, սկսվում է պատրաստության շրջանը՝ Ձիթայուղի օրհնության արարողությամբ։

Ամերիկացի աշակերտը՝ Սնուփ Դոգի երևանյան համերգի համար 6 միլիոն դոլար տրամադրելու մասին

Ամերիկացին շարունակեց՝ «պետությունն ինչո՞ւ պետք է ռեփերի համերգի վրա հարկատուներից հավաքված գումարներ ծախսի»:

Սա կոպիտ խախտում է․ Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։

Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Արթուր Սաքունց․ Ինչու մինչև հիմա քննարկման առարկա չի դարձել Հանրապետական կուսակցության գույքի ձեռքբերման օրինականության հարցը․ «Ա1+»

«Ի՞նչ կլիներ, եթե չազգայնացվեր նույն Կոմկուսի գույքը։ ԱԺ-ն հիմա Կոմկուսի շենքում է։ Իշխանությունները չհասկացան, որ պետության զավթման ժամանակ ձեռք բերված նման սեփականությունը չի կարող պաշտպանված լինել սեփականության իրավունքով»,- հավելեց Սաքունցը։

«Սա գործիք է, որն իշխանությունը փորձում է ունենալ, որպեսզի որոշակի ինդուլգենցիա տա իրական հանցագործներին»․ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ ներկայացրած դիմումի մասին

«Երբ քննչական մարմինը ստանում է իրավունք, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկի հանցագործության մեջ մեղադրվող անձին, նա, ըստ էության, յուրացնում է դատարանին վերապահված գործառույթը»։

Ձյունիկ Աղաջանյան. «Բոլոր այն դերակատարները, որոնք նախկինում հստակ եւ պարզ դիրքորոշումներ էին արտահայտում, հիմա արդեն նման դիրքորոշումներ չեն արտահայտում»․ «Հրապարակ»

Նա շեշտում է․ սակայն մեր հանրության ուշադրությունից վրիպեց ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակի պատասխանատուի ելույթը, որի ժամանակ ընդհանրապես «Ղարաբաղ» բառը չհնչեց, ընդհանրապես որեւէ անուն չհնչեց` «խնդիր, տարածք, տարածքում իրավիճակ» ձեւակերպումները հնչեցին, այսինքն՝ ՄԱԿ-ն էլ էր փակուղու առաջ կանգնել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել, թեեւ 2022թ. հուլիսին հարբած ավտովթարի էր ենթարկվել Սեւան-Դիլիջան ճանապարհին․ «Ժողովուրդ»

Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 16 մլն 524 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 12 մլն 790 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Մյուս եկամուտների աղբյուրը թաքցվում է:

Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձ է

2009–2013 թթ նա եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը:

Հանրային խորհրդի հանձնաժողովը փաստեր կհավաքի 1991 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. ներառյալ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ. «Փաստ»

Այն փաստեր է հավաքելու և ուսումնասիրություններ կատարելու 1991 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Սուրեն Զոլյան․ Հռչակագիրը ՀՀ գործող հիմնարար օրենքն է, որը բոլորը կարող են քննարկել, բայց ոչ պետության գլուխը․ «Հրապարակ»

Գիտեք՝ ոչ թե զարմանալի է, այլ անհավատալի, որ պետության գլուխն է այդ ուղերձի հեղինակը, նա պետք է հասկանա, որ ոչ թե խոսում է ինչ-որ գեղարվեստական-փիլիսոփայական տեքստի մասին, այլ պաշտոնական ընդունված սահմանադրական օրենքի ուժ ունեցող տեքստի։

ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին․ «Ժողովուրդ»

ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։

Առանձին դասագրքերի հրատարակումը «հետողորմյա» է արվել․ կան բողոքարկումներ․ «Փաստ»

Ի դեպ, արդեն իսկ տարբեր դպրոցներից ահազանգեր ենք ստանում, որ նշյալ դասարանների մի շարք դասագրքեր չեն ստացել, և ուսուցիչները նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես են կազմակերպելու դասապրոցեսը:

Սխալ որոշումները կանխելու ձեւը

Երեկ մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրարշավը: Հաճախ եմ կարծիքներ լսում՝ «այս վիճակում ի՞նչ ավագանի, ի՞նչ ընտրություններ»: Ոմանք էլ պնդում են, որ ընտրարշավը միջոց է, որով իշխանությունները ուշադրություն են շեղում Արցախում կատարվող ողբերգությունից: Ամենայն հարգանքով բոլոր հնչող տեսակետների հանդեպ՝ ուզում եմ իմ կարծիքը հայտնել, որը գուցեեւ հակասի ընդհանուր «թրենդին»: Մեր հիմնական խնդիրներից մեկը ես համարում եմ

Ալբերտ Բազեյան․ Մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը․ «Հրապարակ»

Ծանոթ-բարեկամներին, ընկերներին շարունակում են պաշտոններ նվիրել ու անունը դրել են հեղափոխություն: Իբր տենդերային մրցույթներ են կայանում` մրցույթը շահում են բացառապես իրենց մտերիմները

Ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ՀՀ նախագահի խորհրդականը իր բանկային հաշիվներին ունեցել է 10 հազար դոլար եւ 5 մլն դրամից ավելի գումար․ «Ժողովուրդ»

Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հաց չունենալու պատճառով Ստեփանակերտի մի քանի մանկապարտեզ երեկ դադարեցրել է աշխատանքը

Մատակարարը մանկապարտեզներին էր ուշ տեղեկացրել խնդիրների մասին, մանկապարտեզները՝ ծնողներին: Այնպես որ՝ շատերը խնդրի մասին տեղեկացել են միայն մանկապարտեզ հասնելուց հետո:

Վահե Հակոբյան․ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը․ «Փաստ»

«Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031