Օրվա լրահոսը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի իր գործընկերոջ հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները
Որտե՞ղ է Արփենիի ջրագծերի գումարը․ ուղիղ մեկ տարի պաշտոնավարած գյուղապետի գործը՝ հակակոռուպցիոն կոմիտեում
Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի գյուղերից մեկի՝ Արփենիի նախկին գյուղապետ Վահագն Առաքելյանը կասկածվում է վստահված գույքը հափշտակելու մեջ։ ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկությունների հիման Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը ստուգողական գործողություններ է կատարել ու փաստական տվյալներ ձեռք բերել առ այն, որ ընդամենը մեկ տարի՝ 2015-2016 թթ․-ին պաշտոնավարած 44-ամյա Վահագն Առաքելյանը թույլ է տվել ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ։ Նա,
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի գործընկերոջ հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները` ուշադրություն հրավիրելով հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ
Մենք ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ մենք, արժանի ենք ձեր վստահությանը. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը. Խոսել յուրաքանչյուր երևանցու հետ, գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել՝ ինչու են այսքան կարևոր Երևանի ընտրությունները, ինչու են դրանք լինելու բեկումնային Երևանի, Հայաստանի ու Արցախի ճակատագրերի համար, և պատմել, թե ինչպիսի Երևան ենք մենք ուզում ունենալ. սա է նախընտրական քարոզարշավի մեր ռազմավարությունը։ Սիրելի՛ երևանցիներ, ականջալուր եղեք մեր
Հռչակագիրը վճռական հիշեցում է, որ մեր արժեքները և սկզբունքները սակարկելի չեն. «Բացում»
Անկախությունը ներհատուկ իրավունք է, սակարկման ենթակա չէ
«Ականատես»-ի տեղեկանքում չկա որևէ փաստ ընտրական օրենսգրքի դրույթների խախտման վերաբերյալ. ԿԸՀ
ԿԸՀ արձագանքը «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքին «Ականատես» դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է տեղեկանք Երևանի ավագանու 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ հրապարակված տեղեկանքում չկա որևէ փաստ կամ հիշատակում ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտման վերաբերյալ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է. Ֆուկուսիմա Մասանորին՝ Վահե Ղազարյանին
Օգոստոսի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային ղեկավար Հիրոյուկի Մորին։ Ողջունելով ներկաներին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը։ Նա հատկապես առանձնացրել է
ՀԱՍԱԿ-ն իրեն հայտարարում է «իրական ընդդիմություն»
«Մեր քաղաքում կան այնպիսի պրիմիտիվ խնդիրներ, որոնք շատ զարգացած քաղաքներում արդեն լուծված են՝ սկսած աղբահանությունից մինչև ջրամատակարարում, տրանսպորտ և այլն»
ԼՂ ժողովրդին սովահարության մատնելով՝ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում. Արարատ Միրզոյանը` Ժան Ասելբորնին
Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120000 ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ
«Պետք է տուն չգալ այն կառույցների դռներից, որտեղ ճակատագրեր են որոշում, այնինչ զբաղված են սելֆիներով, մարդկանց դեմքին թքելով, կակաչներ տնկելով». Թանդիլյան
Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք կատարողական ցուցանիշներ են տալու, որ երեւանցիները իրենց վերահսկեն իրենց. «Տալու ենք ամբողջ գործիքակազմը՝ մեզ հետ Երեւանում փոփոխությունների համար: Ինչ վերաբերում է Արցախին, դուք գիտեք, որ մեր կուսակցությունը, 2021-ին ստեղծվելով` նաեւ ստեղծվել է պատերազմից հետո օրհասական վիճակում հայտնված մեր հայրենիքի՝ ՀՀ-ի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու համար ու տարօրինակ չէ, որ այդ հարցը մեզ համար միշտ օրակարգային է»:
Հարգանքի տուրք՝ ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և 1804-1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմում նրա հետ զոհված հայ և ռուս զինվորների հուշակոթողի մոտ տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությանը: Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին վեր խոյացող և հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք է ստացել. 6 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի
Տրանսգենդեր կնոջ սպանությունը «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի շրջանառության հողի վրա է եղել
Սպանության համար ձերբակալվածն ու սպանված տրանսգենդերը համագործակցել են թմրամիջոցի շրջանառության հարցով
«Որակյալ մշակույթին հաղորդակցվելը հասարակության համար կդառնա կյանքի կարևոր կենսակերպ». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել, որ անչափ կարևորում
Ալեն Սիմոնյանի հետ հեռախոսազրույցում Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Արցախ վերջին անգամ դեղորայք մատակարարվել է հուլիսի 7-ին, պարեն՝ հունիսի 14-ին. Արցախի ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է»
Ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և զանգվածային լրատվության
«Պատիւ բերած էր համայնքին». Սահակ Բ. Պատրիարքը իր ուրախութիւնը յայտնեց, որ Համահայկական խաղերուն մասնակցած եւ յաջողութիւններ ձեռք բերած էին
Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը 22 Օգոստոս 2023, Երեքշաբթի, յետ միջօրէին Պատրիարքարանի պաշտօնարանին մէջ ընդունեց Համահայկական խաղերու վօլէյպօլի մարզին մէջ երկրորդ հանդիսացած իգական խումբի մարզիկները եւ Համահայկական Խաղերու քաղաքէս մասնակից մարզիկներու խումբի պատասխանատուները։ Այցելուներու խումբին մաս կը կազմէին Համահայկական խաղերու Ստանպուլի յանձնախումբի ատենապետ Հայկարամ Քարասու, նոյն յանձնախումբի անդամներ Ալէն Թէքպըչաք եւ Սարօ Աքչէլեան, Սասուն յանձնախումբի
Արագածոտնի մարզում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը տեղում մահացել է. Shamshyan.com
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։
«Հովհաննես Ազոյանը եկել է իր թիմի հետ». Տիգրան Խզմալյանը՝ իրենց ցուցակում նրա ընդգրկվելու մասին
Իրենք դիմել էին մեզ՝ մեր կուսակցության անդամ դառնալու խնդրանքով եւ այժմ հանդես են գալիս որպես կուսակցության անդամներ
Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ 10 մլն դրամի չափով. վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։ Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել
«Որևէ որոշում չի կայացվել: Արայիկ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները կհանրայնացնի անձամբ». խոսնակ. «Արցախպրես»
«Արցախպրես». Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ: Նախագահ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Ֆրանսիան Հայաստանի հուսալի գործընկերն է. Ալեն Սիմոնյանը՝ դեսպան Դըկոտինյիին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել
«Ամբողջ ներուժը ծառայեցնել միայն ու միայն ինքնորոշման իրավունքի իրացմանը: Պառակտումը կտանի ինքնաոչնչացման»
Ոչ թե ներքին հակասությունների, անգամ արդարացի պահանջների լուծմամբ պետք է զբաղվել, այլ պետք է լինեն նպատակաուղղված գործողություններ հայ ժողովրդի միասնականությամբ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման իրավունքի իրացման համար:
Համատիրությունները պետք է վերացվեն. «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարբերվող թեզը Երևանի ավագանու ընտրություններին
Դավիթ Խաժակյանը որևէ քաղաքական ենթատեքստ չտվեց այն փաստին, որ կառուցապատող «Ջերմուկ» գրուպի սեփականատերը նախկին ՀՀԿ-ական է, նրա որդին Ջերմուկի համայնքապետն է, «Բյուրեղ» թաղամասում էլ այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ բնակարաններ են ձեռք բերել: Նա կարծում է, որ այս պարագայում պետք է տեղի բնակիչներին հասցված վնասն արդարացի կերպով փոխհատուցվի:
Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ
Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից հրատապ քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը կանխելու
Միրզոյանը վերահաստատել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:
«Այն, որ բռնարարը եւս ունի աջակցության կարիք, ինձ համար շատ կարեւոր է». սոցիոլոգ
Բռնության շղթան սերնդային շղթա է, մանկության վերապրումները հետո դառնում են վարք
Նկատվել են մի շարք համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից քարոզչության իրականացման դրվագներ. «Ականատես» դիտորդական առաքելություն
Ակնհայտ նախընտրական քարոզչության դրսևորում էին նոր տրոլեյբուսների շահագործման հանդիսավոր մեկնարկը (հուլիսի 8), Դալմայի այգիների տարածքում անտառատնկման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը (հուլիսի 24), Երևանի վերջին գազելի վարումը (օգոստոսի 11), ընդ որում՝ առանց համապատասխան վարորդական վկայականի, որին, ի դեպ, իրավապահ մարմինների կողմից չտրվեց պատշաճ արձագանք:


















































