Օրվա լրահոսը

Ադրբեջանի իրականացրած աննախադէպ վանդալիզմի դէմն առնելու համար ինչպէս Հայաստանն, այնպես էլ միջազգային պատկան մարմինները ի զօրու չեղան ոչինչ անելու․ «Ազատ օր»

Այս զայ­րա­լից մտո­րումս վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նի եւ ­­Նա­խի­ջե­ւա­նի պե­տա­կան ու գի­տա­կան կա­ռոյց­նե­րին, ո­րոնք Խ.Ս.Հ.Մ. տա­րի­նե­րից ի վեր՝ ա­մէն հնա­րա­ւոր մի­ջոց­նե­րով, ձեռ­նա­մուխ են ե­ղել 1918-1920-ա­կան թո­ւա­կան­նե­րից ի­րենց իշ­խա­նու­թեան տակ գտնո­ւող պատ­մա­կան ­­Հա­յաս­տա­նի բնա­կա­վայ­րե­րի այս կամ այն մեծ ու փոքր պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թեան վե­րաց­մա­նը, գի­տա­կան ու քա­ղա­քա­կան աս­պա­րէզ­նե­րում՝ հա­զար ու մի հա­կա­գի­տա­կան ու կեղ­ծիք-կեղ­ծա­րա­րու­թիւն­նե­րով, ա­մէն կերպ ձգտել եւ

Արցախից 10 բուժառուներ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ օգոստոսի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ

Ջո Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը․ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ ՄաքԳովերնի թվիթերյան (X) գրառումը Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայերի համար սննդի, ջրի և դեղորայքի մատակարարումն արգելափակելը միջազգային իրավունքի խախտում է։ Ջո Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը։

Սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն․ Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոն X-ում (նախկինում՝ Twitter) գրել է․ «Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն»: Օքամփոն դիմել է հայկական

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 1425, որից 1084–ը բավարարվել է․ «Ժողովուրդ»

6 ամսվա ընթացքում 1084 անձ է կալանավորվել, տնային կալանք կիրառելու մասին միջնորդությունները եղել են 238-ը, որից մերժվել է 58-ը, 150-ը բավարարվել է։ Ստացվում է 150 մարդ տնային կալանքի տակ է եղել հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տուգանել են՝ ռուսերեն ֆիլմերի հեռարձակման համար

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ցույցերի կազմակերպիչներից մեկը մտավախություն ուներ, որ իր մուտքը Հայաստան կարող է արգելվել․ Քրիստինե Վարդանյան

Բոլոր նախորդ դեպքերում այն հայերը, ում մուտքը հայրենիք արգելվել է, աչքի են ընկել հենց նման գործունեությամբ։

Վահրամ Միրաքյան․ «Իրականում լավ է, որ Սնուփ Դոգը գալիս է Հայաստան: Ցանկացած մեծ միջոցառում երկրի տուրիզմի զարգացման համար լավ է»

Երկարաժամկետ ու ստրատեգիկ գործող դեմոկրատական երկրում այդ նույն նախարարությունը կհրավիրեր միջոցառումներով զբաղվող հայկական կոմերցիոն 5-10 ամենամեծ ընկերություններին, նրանցից կհարցներ, թե ինչով կարող է պետությունն օգտակար լինել (բացի ուղիղ գումար տրամադրելուց), որ տարին 10-15 համաշխարհային աստղերի հրավիրեք Հայաստան:

Վրացական դատարանը վճռել է 2 հազար լարիով տուգանել Ուկրաինայի քաղաքացի Չոբանյանին Բաթումիի ցույցի համար

«Ես բողոքարկելու եմ։ Ինձ մեղադրում են ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար, որը չի կարողացել ապացուցել իր գործողությունների հիմքերը։ Դատարանը, հանելով մանր խուլիգանության հոդվածը, հաստատել է, որ ձերբակալելու հիմքեր չեն եղել, այդ դեպքում ինչու՞մն է օրինական պահանջը»,- ասել է նա «Նովոստի Գրուզիի» գործակալությանը։

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, այնուհետև՝ գովազդային վահանակի սյանը

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

«Պիտի փաստաբան վարձեմ, գումար ու ժամանակ ծախսեմ, որպեսզի ապացուցեմ, որ ես տվյալ պահին Մարտունիում կարող էի ծխել միայն վիրտուալ իրականությունում»

1. Ես Մարտունի վերջին անգամ եղել եմ 10 տարի առաջ ու ընդհանրապես կապ չունեմ Մարտունու հետ:

2. Ես չեմ ծխում:

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 21 հա

Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

«Ապրելու երկիր» կուսակցության 100-ից ավելի թեկնածուներից կազմված նախընտրական ցուցակն արդեն վերջնական տեսք է ստացել․ «Ժողովուրդ»

Կուսակցությունը բավականին մանրախնդրորեն է վերաբերվել ցուցակում առաջադրվող թեկնածուների ընտրությանը։ Իրենց առջև խնդիր են դրել՝ իսկապես հանրությանը ներկայացնելու պրոֆեսիոնալների և հանրության ու իրենց շրջապատում դրական հեղինակություն ունեցող մարդկանց։

Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով

Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։

Ներկայ իրավիճակին հանգամանքներուն մէջ հիմա կարեւոր չէ, թէ ո՞վ է պատասխանատուն այս օրհասական վիճակին․ «Հայրենիք»

Քաղաքական քայլերը, որոնք կ՛առնուին ատրպէյճանական իշխանութիւններուն կողմէ, բնաւ անակնկալ մը չեն եւ ատոնք նկատի պէտք է առնուած ըլլային Արցախի ապահովութեան երաշխաւոր՝ Հայաստանի պետութեան իշխանութիւններուն կողմէ։

Հրդեհի օջախը գտնվում է սարալանջին՝ «Արևիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում

Մոտ 1,5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ:

Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի միջև 2013 թվականի ապրիլի 4-ին կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիր: Պայմանագրի շրջանակում 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված համաձայնագրով սահմանվել է ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքներում տեղադրել վճարումների ընդունման տերմինալներ: Տերմինալների տեղադրման նպատակով, Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա՝ տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք, սակայն չեն կանոնակարգվել առանձնացված հողամասերն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները, չեն կանոնակարգվել նաև դրանց համար վճարումները:

Իրականացնել հայկական նախագիծ

Հայաստանի նման երկրներում հեղափոխությունը (կամ իշխանափոխությունը՝ ինչպես ուզում եք, անվանեք) չի կարող տեղի ունենալ, եթե չեն հասունանում ներքին գործոնները: Ընդդիմադիր շրջանակները, որոնք 2018 թվականի իրադարձությունները բացատրում են զուտ «սորոսական դավադրությամբ», կարծում եմ, սխալվում են: Հասարակությունն այն ժամանակ ներսից եռում էր, եւ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատն ամեն ինչ արեցին՝ եռման աստիճանը պայթյունի հասցնելու համար: (Ի

Արցախի ՊԲ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  օգոստոսի  12-ին` ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված  տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն  է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Չե՞ք լսել, որ կան տեղահանվածներ, որոնց աջակցմանն էր կարելի ուղղել այդ ռեսուրսները․ քաղաքացիական հասարակությունը քննադատում է Սնուփ Դոգի համերգի կազմակերպումը

Մեկդ, գոնե մեկդ ըմբոստացեք էդ որոշմանը: 6 միլիոն դոլար ենք ծախսելու: Այդ 6 միլիոնը հատկացրեք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Արցախում սնունդ ու դեղորայք չկա, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ, սահմաններին: Այս ֆոնին ինչո՞ւ եք այդ տոնակատարությունը կազմակերպում:

Ռուսներին չեն ասում՝ գնացեք, Արցախի կարգավիճակ որոշեք։ Ռուսներին ասում են՝ Լաչինի միջանցքը ձեր վերահսկողության տակ է․ «Առերեսում»

Թե ռուսները, թե ֆրանսիացիները, թե ամերիկացիները բազմիցս դե յուրե ընդունել են, որ Արցախը կարող է համարվել Ադրբեջանի մաս, բայց դրա հետ մեկտեղ, հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանն էր առաջարկել 2021–ին Արցախի հարցն առկախված պահել․․․ Դրան ի պատասխան՝ հայկական կողմն ասաց (աբսուրդին հավասար գործընթաց էր)՝ դե որ ռուսն ասել է, թող ռուսն էլ պաշտպանի այդ դիրքորոշումը․․․Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործառույթներին՝ միանշանակ է, այո, կան հարցեր եւ դրանք պետք է քննարկվեն;

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ԱՄՆ Ազգային հետախուզության նորացված ռազմավարությունը նախատեսում է նոր գործընկերների ստեղծում. «Ամերիկայի ձայն»

Ընդ որում, գործընկեր կարող են դառնալ ոչ միայն պետությունները, պետական կառույցները, այլև՝ ոչ պետական սուբյեկտները։ ԱՄՆ հետախուզական ծառայությունները մտադիր են զգալիորեն ընդլայնել այն երկրների, ընկերությունների, անգամ՝ ոչ պետական կառույցների ցանկը, որոնց հետ համագործակցում են՝ Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին սպառնացող վտանգների մասին տեղեկություններ ստանալու համար: Փոփոխությունները՝ ԱՄՆ հետախուզության նոր ռազմավարության վերանայման մի մասն են, որոնց

Սլավիկ Սարգսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, որում ասվում է. ———————————————————————————————– Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

Ռուբեն Վարդանյան. «Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից»

Դա չի օգնում ո՛չ բանակցային գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի համար խաղաղություն ապահովելուն։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական մեծ սխալ է գործում և ամեն կերպ փորձի գտնել այդ սխալն ուղղելու հնարավորությունը։ Այդ սխալը չուղղելն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար։

Սանմաքրման աշխատանքները կաթվածահար վիճակում են. Արցախի հանրային հեռուստաընկերություն

Ստեփանակերտում սանմաքրման աշխատանքները մնում են կաթվածահար: Աղբահանությունն իրականացվում է նախքան շրջափակումն ունեցած ծավալից մի քանի անգամ փոքր ծավալով: Այս պահին Սանմաքրում կազմակերպությունը փորձում է գոնե թաղամաս առ թաղամաս կուտակված աղբը հեռացնել՝ մայրաքաղաքը հիվանդությունների տարածման օջախներից զերծ պահելու համար: Այդ հարցում սերտ համագործակցում են առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ և համատեղ ուժերով փորձում իրավիճակը վերահսկողության տակ պահել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031