Օրվա լրահոսը

Սլավիկ Սարգսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, որում ասվում է. ———————————————————————————————– Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

Ռուբեն Վարդանյան. «Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից»

Դա չի օգնում ո՛չ բանակցային գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի համար խաղաղություն ապահովելուն։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական մեծ սխալ է գործում և ամեն կերպ փորձի գտնել այդ սխալն ուղղելու հնարավորությունը։ Այդ սխալը չուղղելն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար։

Սանմաքրման աշխատանքները կաթվածահար վիճակում են. Արցախի հանրային հեռուստաընկերություն

Ստեփանակերտում սանմաքրման աշխատանքները մնում են կաթվածահար: Աղբահանությունն իրականացվում է նախքան շրջափակումն ունեցած ծավալից մի քանի անգամ փոքր ծավալով: Այս պահին Սանմաքրում կազմակերպությունը փորձում է գոնե թաղամաս առ թաղամաս կուտակված աղբը հեռացնել՝ մայրաքաղաքը հիվանդությունների տարածման օջախներից զերծ պահելու համար: Այդ հարցում սերտ համագործակցում են առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ և համատեղ ուժերով փորձում իրավիճակը վերահսկողության տակ պահել:

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են եւ կարեւորել ԿԽՄԿ մարդասիրական

Արցախի ԱԳՆ. «Այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք»

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը ԶԼՄ-ների հարցին – Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ: – Ադրբեջանի կողմից Լաչինի

Այդ վերելակը մի անգամ էլ էր պոկվել, ես իմ անձնական գրպանից 220.000 դրամ տվել եմ վերելակ սսրքողին, եկել կարգավորել, գնացել է. Համատիրության նախագահ

Վերելակի համակարգն է, ոնց որ դրայվի պես մի բան է, դրայվն է վնասվել, մի փոքր արագ է իջնում. Համազասպ Հարությունյան

ՄԻՊ-ի մոտ քննարկվել են բռնի տեղահանվածների իրավունքները

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և պետական իրավասու մարմինների մասնակցությամբ քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր ‼ 📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: ✅ Հանդիպմանը մասնակցել

Ադրբեջանը ուղղակիորեն խաթարում է Հարավային Կովկասում կայունության հաստատման բոլոր շահագրգիռ գործընկերների ջանքերը․ ԱԳ փոխնախարար

Նախարարի տեղակալը հիշատակել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքը՝ ընդգծելով Ադրբեջանի օրինախախտ պահվածքի բացարձակ անընդունելիությունը:

Կարինե Մովսիսյան․ «Վախենամ՝ կառավարության աջակցությամբ ձեռք բերված բնակարանները վերջում մնալու են բանկերին»

Տեղահանված արցախցիները բնակարանային ապահովության պետական ծրագրից օգտվելու ընթացքում բազմաթիվ խնդիրների են առնչվում

ԱԳ փոխնախարարն ընդգծել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը

Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամայականը: 

«Արժեքավոր կարծիքներ են լսել Հայաստանում անվտանգության իրավիճակի և խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ»

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի կարևոր այցը այս շաբաթ:

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի

Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն «MAN» մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:

ՀՀ ԱԳ նախարարը՝ Հունգարիայի ԱԳ նախարարին․ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգման նպատակով:

Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին․ «Խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով»

Ավելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու և տեղական համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար։

ՀՀԿ–ն որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Միևնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։

«Իշխան Վահանյանի մասին լսել եմ, որ ինքն իրեն ոտքից վիրավորել է անձամբ ու փախուստի է դիմել»․ 44-օրյա պատերազմի մասնակից

44-օրյա պատերազմի մասնակից Կարեն Մանուկյան․ «Մեզ Հադրութի դպրոցից էլ տարել են Խուրհատ սարը, այդտեղ արդեն կրակոցներ էին, երբ նահանջ տվեցին դեպի Վանք գյուղի մոտ, մեր անձնակազմը 100 հոգուց էր բաղկացած։ Էդտեղ չկար Վահանյան Իշխանը, Բարսեղյան Վահագը, չկար Հայկազը»։

Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը․ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի

Հարգելի պարոն վարչապետ, ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը։

Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն

Երևանում մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Հստակ ունենք փաստաթղթով Լաչինի միջանցք հասկացությունը, որը բոլորը թողել են մի կողմ, խոսում են ինչ-որ այլ ալտերնատիվ ճանապարհներից․ Ստեփանակերտից արձագանքում են

«Մենք հստակ ասում ենք՝ մենք ունենք ստորագրված փաստաթղթով միջանցք՝ Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան, անխափան աշխատելուց հետո այդ ալտերնատիվ տարբերակները արդեն քննարկման ենթակա հարցեր են», – ասաց պատգամավորը։

«Նախարարությունում ասացի՝ դուք մեզ փախստականի կարգավիճակ չեք տալիս միայն նրա համար, որ ռուսներից վախենում եք»․ Լեւոն Հայրյան

«Մեր երազանքը Հադրութ վերադառնալն է, բայց, ինչպես դեպքերը ցույց են տալիս, դա կարող է տեւել տասնամյակներ։ Ուստի, կարող են մեզ սոցիալական բնակարաններով ապահովել»։

Ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նոր կազմ՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ

Իշխան Զաքարյանը նշել է, որ Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում Հայաստան ժամանած մասնակիցների 83 տոկոսը առաջին անգամ է գալիս հայրենիք։ Համահայկական 8-րդ խաղերը կմնան պատմության մեջ որպես լավագույնս կազմակերպված խաղեր, քանի որ, ըստ Իշխան Զաքարյանի, ունեցանք 8 նոր պետություն և 7000-ից ավելի մասնակից։

Նախարար Միրզոյանն՝ Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարին․ ԼՂ–ում վիճակը մոտ է վերածվելու հումանիտար աղետի

Արարատ Միրզոյանը, վկայակոչելով մինչ օրս միջազգային հարթակներում գործընկերների, այդ թվում՝ Իռլանդիայի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, կարևորել է ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի մտադրությունների կանխման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։

«Հանճար, իսկական երեւանցի, ազգի սերուցք». Ռուբեն Հախվերդյանին փոխարինեց Խզմալյանը. Ովքեր են Խզմալյանի ընտրացուցակում

Տիգրան Խզմալյանը մամուլում հայտարարեց, որ ընտրություններին մենակ չեն գնա, դաշինք կկազմեն Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ եւ իրենց միասնական թեկնածուն կլինի սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Բայց ԿԸՀ ներկայացվեց ցուցակ, ըստ որի Խզմալյանն ինքն է կուսակցության քաղաքապետի թեկնածուն, իսկ դաշինքը չի ստացվել:

ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով մինչ օրս միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կիպրոսի կողմից արված հասցեական ուղերձները, կարևորել է տարբեր հարթակներում ջանքերի համադրման և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հրատապությունը: Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է այս հարցում իր երկրի մոտեցումը։

Ձերբակալվել է Երևան քաղաքի Մերգելյան պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը

2023թ․ օգոստոսի 11-ին, ժամը 00:28-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ․ ծնված Արմեն Հակոբյանի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է ավելի վաղ «Կոմերսանտում» հրապարակված տեղեկությունը

«Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկով համաձայնեցվել է Եվլախում հանդիպում անցկացնել Ղարաբաղում ապրող հայերի ներկայացուցիչների հետ, և դրա համար բոլոր լոգիստիկ հարցերը լուծված են: Չնայած այդ բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակչության ներկայացուցիչները վերջին պահին խախտեցին դրանք»,- ասել է Հաջիզադեն:

Դատախազը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուների միջնորդություններում բացակայում են հետադարձ հասցեները, ինչի արդյունքում Դատախազությունը զրկված է որոշումը կողմերին տրամադրելու հնարավորությունից, տեղեկացնում ենք, որ հսկող դատախազի որոշման պատճենը կտրամադրվի դիմումատու(ներ)ին՝ Գլխավոր դատախազություն ներկայանալու կամ Դատախազությանը հասցե(ներ) տրամադրելու դեպքում:

Գյումրիում հեծանվարշավով, համերգով կնշվի երիտասարդների տոնը․ Արցախի «կյանքը ճանապարհը» բացելու կոչ կհնչի

Այս տոնն, ըստ կազմակերպիչների, կդառնա ևս մեկ առիթ միջազգային կառույցներին կոչով դիմելու՝ «Արցախի « կյանքի ճանապարհը» բացելու համար։

Երեւանի ավագանու ընտրության համար մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է

Առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները

«Այ, որ այնտեղ եղած լինեիք, հիմա գնդակահարության հոդվածը կկարդայիք»․ տուժողների իրավահաջորդները՝ Իշխան Վահանյանի գործը քննող դատավորին

«Էդ երեխեքը երեք ամիս անտառներում մնացել են, հիմա դուրս եկեք, մի ժամ էս շոգին կանգնեք, մեր նկարները չեք ճանաչի, երեք ամիս փախեփախ թուրքերի մեջ մնացել են, էս երեխեքը երեք ամիս սկի հաց չեն տեսել, որտեղի՞ց մարդ ճանաչեն, կամ չճանաչեն։ Հիմա եկել, իրենցից հաշի՞վ եք պահանջում»․ դատավորը՝ Իշխան Վահանյանի գործով տուժողի իրավահաջորդին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031