Օրվա լրահոսը
«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենը կալանավորվել է. դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան
Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ
Եվ վիզուալ փոփոխություններ կան նաև, օրինակ՝ Հայաստանում այնպիսի շինարարական տեխնիկա կա, որ մենք մի ժամանակ միայն ֆիլմերում էինք տեսնում կամ արտերկրում:
Համահայկական 8-րդ ամառային խաղեր. ամփոփվել են շախմատի մրցաշարի արդյունքները
Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են: Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն: Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն
Կընդլայնվի անպտղության հաղթահարման ծրագրի շահառուների թիվը. կառավարությունը կհատկացնի 500 մլն դրամ
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը
Վարդապետյանը հույս է հայտնել, որ Եվրաջասթի հետ լիարժեք համագործակցելու հնարավորությունը կնպաստի անդրազգային բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին Եվրոպական միության ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացմանը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է նման
Եվրախորհրդարանի պատգամավորը հույսի փարոս է անվանել Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելը
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին: Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ. Արայիկ Հարությունյանը օրենքներ է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա: Զրպարտությունը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները
Զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։
«Պահանջում ենք վերացնել Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում ապօրինությունները». բնակիչները բողոք-պահանջ են ներկայացրել
Երևանի, Նաիրի Զարյան 11-13 հասցեում տեղի ունեցած ապօրինի գործողությունների վերաբերյալ այսօր ներկայացվել է Բողոք-պահանջ: Բողոք-պահանջը ստորագրագրել են շուրջ 200 բնակիչ: Բողոքի ստորագրահավաքը շարունակվում է: Բողոք-պահանջի բովանդակությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետի պաշտոնակատար` Լևոն Հովհաննիսյանին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյան ՀՀ շրջակա միջավայրի նախագահ` Հակոբ Սիմիդյանին Պահանջ Ազատել զավթված մայթը, վերականգնել այգին, հատուցել պատճառված վնասները և
«Ես չեմ տեսել որևէ վերք, արյուն, կամ վնասվածք նրա վրա»․ Իշխան Վահանյանի գործով տուժողը՝ նրա մասին
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ միայն ձեր վաշտով նահանջում եք, մնացած գումարտակն իր դիրքերում է, դուք զինվոր եք, վատ է, որ ձեզ անփորձ հանել են դիրքեր, բայց նահանջում եք, բա ամբողջ դիրքերը, բա մնացած տղե՞րքը։
Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի համար
Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել:
Պիտակավորել էր հայերին. դատավորը հայտարարեց՝ հետագա իրավախախտման դեպքում ազատազրկման պատիժն այլևս պայմանական չի լինի
Հոլանդաբնակ թուրք քաղաքացին կրկին դատապարտվեց հայերի նկատմամբ ատելության արտահայտությունների համար: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) ողջունում է դատարանի որոշումը
«Գաղտնի» նվիրատուն հայրս է, նվիրածն էլ՝ հայրական տունը. Վահագն Հովակիմյան
Եթե մեղք է գործել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։
«Գաղտնի փաստաթղթերը չենք ուզում, մեզ փաստական տվյալներ են պետք, խոսքեր պետք չեն». ԱԳՆ-ից պահանջում են հրապարակել ՄԱԿ-ին դիմելու փաստաթղթերը
«Մենք ուզում ենք հասկանալ` փաստաթղթավորված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում պաշտոնական մակարդակով: Ասում են՝ քննարկումներ են տեղի ունեցել, հանդիպումներ եւ այդքանով սահմանափակվում են: Մեր հայտարարությունից հետո իրենք հրավիրեցին մեզ հանդիպման ԱԳՆ-ում, հանդիպեցինք փոխարտգործնախարարի հետ»:
Արարատում և Վանաձորում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 1-5-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատում՝ օգոստոսի 2-ին, Վանաձորում՝ օգոստոսի 1-ին։ Հրազդանում՝ չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Այգեպատ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005 թվականից Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս․Պ․-ն, համայնքի առաջատար մասնագետ
Ովքե՞ր են ընդգրկվել ՔՊ-ի 181 հոգանոց ցուցակում
Ցուցակի երրորդ հորիզոնականում է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը՝ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը: Չորրորդ տեղում Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն է, այնուհետեւ՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որին հաջորդում են Մարգարիտ Խաչատրյանը, Արմեն Գալջյանը, Արթուր Իսպիրյանը:
Շրջափակման հետևանքով Արցախում 1780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 243-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 89 տեղեկագրի՝ 11.08.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 690
Խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել. Մանե Թանդիլյան
Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ չկա համակարգային մոտեցում։
Դեսպան Դըկոտինյին և «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը քննարկել են ոլորտի մարտահրավերներն ու դրանց արձագանքելու միջոցները
«Վեոլիա Ջուր»-ը ֆրանսիական առաջատար ներդրողն է և ջրի մատակարարը Հայաստանում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ընկերության տնօրեն տիկին Մարիաննա Շահինյանը քննարկեցին ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
«1 ամիս ժամանակ եմ տալիս, հատ–հատ գնացեք տներով ու իրազեկեք «խելացի անասնագոմերի» մասին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն օրերս եղել է սարատեղերում՝ «յայլաներում» ու զրուցելով անասնապահությամբ զբաղվողների հետ՝ պարզել է, որ քաղաքացիները «խելացի անասնագոմերից» տեղյակ չեն։
Ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետը յուրացրել է 49 մլն 472 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՊՊԳ վարչություն) Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խ.Ա.-ն 2013-ից 2018 թվականների ընթացքում մի խումբ անձանց օժանդակությամբ յուրացրել է 49 մլն 472 հազար 474 դրամ և կեղծել պաշտոնական փաստաթղթեր: Քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության պայմանագրեր: Տարբեր
Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ. Մեսրոպ Առաքելյան
Բակերում՝ շենքերի դիմաց, հետիոտն հատվածները և մայթերը ասֆալտապատելը ուղղակի հանցագործություն է։
Եղել ենք աշխատանքային ջերմ հարաբերությունների մեջ, հիմա էլ թշնամիներ չենք. Վիկտոր Մնացականյանը՝ Հայկ Մարությանի մասին
Երկուսս էլ գնում ենք ի բարօրություն Երեւանի
Մթնոլորտային օդի որակը Երևանում
☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 4-6-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 3-ին, 5-7-ը։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում օգոստոսի 3-ին, 5-ին, 8-ին և 9-ին։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և
Թոշակառուները և նպաստառուները 1 ամսում գրեթե 5 միլիարդի անկանխիկ գործարք են արել. Փաշինյան
Այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։ Նման հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում:
ՄԱԿ-ի գրասենյակին «Բացումը» փոխանցեց նամակ եւ Արցախի բնակիչներից հավաքած փաստերի փաթեթ՝ անձնական փաստաթղթեր, տեսաձայնային նյութեր
Նամակում ասվում էր. «Մենք բարձր կգնահատենք մեր գրավոր նամակների պատասխան ստանալը եւ քննարկումները այն մասին, թե ինչու է հումանիտար վիճակը դուրս եկել ռուսական զորքերի վերահսկողությունից, ինչու է օրհասական դառնում միջազգային՝ ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահների ներկայությունն Արցախում եւ Հայաստանի ու Արցախի կառավարության կողմից պաշտոնական ընթացակարգով դիմում ենք ՄԱԿ-ին՝ Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու առնչությամբ»:
Դատարանը մերժել է Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը. «Ա1+»
«Ա1+». Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց էին ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Դատավոր Ռոբերտ Մաքեյանը
«Այս փաստաթուղթն ուղենիշ է, որ եթե իրավական գործընթացները սկսվեն, ինչ ուղղությամբ են գնալու»․ Արա Ղազարյանը՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցի մասին
Ըստ Արա Ղազարյանի՝ այս փաստաթուղթն անուղղակի հետևանք, իհարկե, դեռ շատ կունենա, բայց ուղղակի հետևանք՝ ոչ։
Մոսկվայի վրա կրկին անօդաչու է ընկել
«Ազատություն». Մոսկվայի հյուսիս-արևմուտքում Կարամիշևսկայայի գետափնյա շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել, հաղորդում են ռուսաստանյան տելեգրամյան ալիքները՝ տեսանյութեր հրապարակելով։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից, տուժածեր, կամ լուրջ վնասներ չկան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































