Օրվա լրահոսը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊՆ
Կարող է պաթետիկ հնչել, բայց սերը զիլ է
Հարցազրույց լուսանկարիչ Ռոբերտ Բաբայանի հետ – Յուրաքանչյուր լուսանկարչի լուսանկարչություն մատնահետքի պես միայն իրեն է բնորոշ, ձերն ինչով է յուրահատուկ: – Ըստ իս՝ արվեստի յուրահատուկ կամ ոչ յուրահատուկ լինելու պիտակավորումը արժի թողնել կոնկրետ հանդիսատեսի խմբին ,որին ուղղված է այդ արվեստը: Հետո չէի ասի, որ այսօր յուրաքանչյուր լուսանկարչի արածը միայն նրան է բնորոշ: Պոստմոդեռնիզմի դարաշրջանում դժվար է
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք
2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան»
Արցախի ինքնորոշման կարգավիճակը առաւել շեշտաւորումով միջազգային հարթակ բերելը պէտք է կիզակէտը դառնա Հայաստանի իշխանութեան արտաքին քաղաքականութեան. Արամ Ա
«Արցախի փրկութիւնը՝ համահայկական առաջնահերթութիւն» . Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու պահանջով․ Երիտասարդության տոն Գյումրիում (Ֆոտոշարք)
Երեկ Գյումրիում նշվեց տարվա ամենասպասելի տոներից մեկը՝ Երիտասարդության միջազգային օրը։ Կազմակերպիչը «Երիտասարդական նախաձեռնություններ կենտրոնն» էր․ այս տոնը 2015 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում նշվել է Գյումրիում՝ հենց այս կազմակերպության շնորհիվ։ 9 տարի շարունակ այն անդադար նշվում է, այս տարի տոնեցին նաև Էջմիածնում, Սպիտակում։ Քանի որ ՄԱԿ-ն է թելադրում տարվա խորագիրը, այս տարի այն բնապահպանական է,
Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Քենեթ Ռոթ
Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի արգելափակումը արդեն 8-րդ ամիսն է՝ հումանիտար արտակարգ իրավիճակ, տառապանք և դժվարություններ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում. X-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը. «Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի ազատ տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների ճանապարհային մուտքի արգելափակումը»:
Այրվել են ատրակցիոնների թափոններ
Օգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այգու տարածքում այրվում են ատրակցիոնների թափոններ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝
Ռուբեն Վարդանյանի պետնախարար աշխատելու ընթացքում միջազգային մամուլը Արցախին ավելի շատ է անդրադարձել, քան վերջին 30 տարիների ընթացքում․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Նրան, որ Երևանում հաջորդ տարվա գարնանից իրականացվելու են «ֆանտաստիկ» մշակութային միջոցառումներ՝ առանց բյուջետային ծախսերի, դեռ ժամանակ կունենամ անդրադառնալու։ Եվ այն, որ իշխանությունները միլիարդավոր դրամների անարդյունավետ ծախսեր են անում, տեսնում ենք պարբերաբար, և Սնուփ Դոգի համերգը միակը չէ։ Բայց հիմա այլ կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Արցախում ստեղծված
Թեհրանահայության հանրահավաքն ի զորակցություն Արցախի
2023 թվական օգոստոսի 4-ին Միասնության դաշինքի նախաձեռնությամբ Հայ Մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ թեհրանահայության հանրահավաքն ի զորակցություն արցախահայությանը: Հանրահավաքին ներկա էին Իրանում ՀՀ դեսպանատան անձնակազմից, մեր պարսիկ հայրենակիցներից տարծաշրջանային հարցերով մասնագետներ և Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի նախագահը: Հեռուստաէկրանին ցուցադրվում էին պարսկերենով, անգլերենով ու հայերենով տարբեր պատկերներ Լաչինի միջանցքի բլոկադայի և մեր արցախցի հայրենակիցների ճգնաժամային կարգավիճակից: Հանրահավաքը
«Ապրելու երկիրը» ներկայացրեց 129 թեկնածուներից կազմված ընտրական իր ցուցակը
Ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը: Այնուհետեւ նրան հաջորդում է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որը նաեւ նախընտրական շտաբն է ղեկավարելու:
Նախաձեռնվել է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի Արցախում մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը
Փակ շրջանակում գոյատևելու խնդիրները որքան էլ անհաղթահարելի թվան, միևնույն է, պետք է ուժ ու կամք գտնել չկոտրվելու և չհանձնվելու։ Դրա համար շատ կարևոր են կարեկցանքը, միմյանց նկատմամբ հոգատարությունն ու փոխօգնության մթնոլորտի ձևավորումը։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար, նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց 68 հոգանոց ընտրացուցակը
Ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը: Տասնյակը եզրափակում է Արմեն Մկրտչյանը:
Արցախի ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցել են Սուրբ Պատարագին
Այսօր` օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը և խորհրդարանի պատգամավորները Ստեփանակերտի Մայր տաճարում մասնակցել են Ավետման տոնին մատուցված Սուրբ Պատարագին։ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Փրկարարները հայտնաբերել և Գորիսի Շինուհայր գյուղ են վերադարձրել մոլորված քաղաքացիներին
Մոլորվել էինք, սարսափելի արևի տակ մնացել 3 ժամից ավել, առանց ջրի, ժայռի վրա, թուրքի պոստի դիմաց, հոգնել էինք ու չէինք կարողանում շարժվել: Եթե մեր ահազանգին արագ չարձագանքեին ու մեզ օգնության չհասնեին փրկարարները՝ մենք հավանաբար կհայտնվեինք ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 12-17-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-17-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան
Նեցուկ կանգնել Հայաստանի ու Արցախի մեր ժողովուրդի զաւակներուն․ Հանդիպել են Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի երեք թեմակալ առաջնորդները
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի երեք թեմակալ Առաջնորդներու հերթական հանդիպումը կայացաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդարանէն ներս 4-6 Օգոստոս 2023ին, հիւրընկալութեամբ՝ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի եւ մասնակցութեամբ Գանատահայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանի եւ Արեւելեան Թեմի Առաջնորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Պարսամեանի: Հերթական այս ժողովը տեղի ունեցաւ Հայաստանեայց Առաքելական
«Բա որ սա կաշա՞ռք դիտվի». ԿԸՀ-ի նվիրած «տարոսիկները» Մեսրոպ Առաքելյանը զույգեց գինով
Սմբատյանն անհանգստացավ՝ «բա որ սա կաշա՞ռք դիտվի»: Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված չէ, հետեւաբար այն կաշառք չի: Քաղցրն ու գինին ամբողջացրեց ԿԸՀ-ի կողմից խաղողի հյուրասիրությունը՝ խաղողօրհնեքի օրով:
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը
Օգոստոսի 13-ին, ժամը 09:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել
Փառատոն Գյումրիում` ՀՀ գլխավոր դատախազի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ (Ֆոտոշարք)
Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։ Փառատոնի հիմնադիրները Աննա և Անահիտ Մխիթարյան քույրեր են՝ «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ի ղեկավարները։ Փառատոնին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են դադարեցնել սովի զինագործումը. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Մարդասիրական այս շարասյունը դեռ այստեղ է և սպասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հասնելուն՝ բավարարելու նրանց շատ տարրական կարիքները և դադարեցնելու սովը։ Բայց Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, դեռ ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120.000 մարդ, որից 2.000-ը հղի կանայք, 30.000-ը երեխաներ, 20.000 ծերեր և 9.000
Որոնք են Արցախում մարդկանց հուզող հիմնական հարցերը
Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախում մարդկանց հուզող հիմնական հարցերը և թեմաները. 1․ Ե՞րբ է բացվելու ճանապարհը և ապամոնտաժվի անցակետը, 2․ Դեռ որքա՞ն է տևելու այս ամենը, 3․ Թերսնուցման պատճառով հանկարծ չհիվանդանան իրենց երեխաները, 4․ Հանկարծ չհարձակվեն Ասկերանի վրա և չբացվի Ակնա (Աղդամի) ճանապարհը, 5․ Թշնամի երկրից թունավորված սնունդ չմտնի Արցախ, 6․ Հանկարծ
Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված
Արցախի հանրային հեռուստատեսություն – Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված: Սովորական պայմաններում գործի կդրվեին պոմպակայանները՝ կիրառելով նաև դիզվառելիքով աշխատող գեներատորները: Կամ գոնե մեքենաներով ջուր կհասցնեին ջրամատակարարումից զրկված թաղամասեր: Այսօր, վառելիքի բացակայության պայմաններում, չկա նաև դրա հնարավորությունը: Պատասխանատուները հորդորում են պարզապես խնայողաբար օգտագործել ջուրը և մի քանի օր համբերել. հույս կա, որ եղանակը բարեհաճ կգտնվի, ու
Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ինչպես հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերը, այնպես էլ նման ձևաչափով հանդիպումների պարբերականությունը: Հանդիպման նպատակն էր լսել
Հայաստանում վարչապետը երկրի միա՞կ պաշտոնյան է
Ինչո՞ւ է ՀՀ-ում անցկացվող սպորտային միջոցառումների ժամանակ ելույթ ունենում վարչապետը, ոչ թե նախագահը, ինչպես որ ընդունված է աշխարհում։ Ուսումնասիրելով միջազգային պրակտիկան՝ կտեսնենք, որ նույնիսկ խորհրդարանական երկրներում մեծամասշտաբ մարզական իրադարձությունները մեկնարկում են պետության գլխի՝ միապետի կամ նախագահի ելույթից հետո: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ պետության գլուխը Հանրապետության Նախագահն է, բայց չափազանցություն կլինի, եթե ասենք, որ նախագահական ինստիտուտը հայ
ՔՊ-ի դրամահավաքին հավաքվել է կես միլիարդից ավելի գումար, որն այլ կերպ չես կարող անվանել, քան քաղաքական կոռուպցիա․ Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը Կոռուպցիան ու ոչ լեգիտիմ ընտրությունը պոզով-պոչով է լինո՞ւմ։ Նախկինում՝ ընտրությունների նախօրեին, հատկապես համապետական ընտրություններին, իշխանությունների կողմից օլիգարխներին, քրեական տարրերին տրվում էր հանձնարարական, ժողովրդի հետ աշխատելու և ընտրատեղամաս բերելու՝ հօգուտ իշխանության քվեարկելու համար։ Օլիգարխների գործառույթների մեջ էր մտնում նաև ընտրակաշառք բաժանելը, որով «փոխհատուցում» էին ընտրությունից ընտրություն ժողովրդից թալանածի
Հայ ռազմագերիները պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Թվիթերում (X) գրել է Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է: Հայ ռազմագերիները Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն։
Ես չեմ մեղադրում ոչ մեկին արտաքին թշնամական բանակներից․ ես մեզ եմ մեղադրում․ Բագրատ Սրբազան
Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից «Ես ամեն անգամ պիտի հիշեցնեմ սա․ այսօր մեր սրբազան երկիրը կալանքի մեջ է գտնվում։ Կալանավորված, պատանդառված երկիր։ Մեր Արցախ աշխարհը, մեր ողջ կյանքը, մեր քույրերն ու եղբայրները անմարդկային տառապանքների միջով են անցնում։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին արտաքին թշնամական բանակներից։ Ես մեզ եմ մեղադրում, եթե մեղադրում եմ, մեր
Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Սրբազան Ավանդության համաձայն Փրկչի համբարձումից 12 տարի անց Գաբրիել հրեշտակապետը, ով հղության ավետիսն էր տվել Սուրբ Մարիամ Աստվածածնին, կրկին հայտնվում է նրան։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով` Ս. Գաբրիել հրեշտակապետն ասում է. «Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխադրվելու այս


















































