Օրվա լրահոսը

Ես չեմ մեղադրում ոչ մեկին արտաքին թշնամական բանակներից․ ես մեզ եմ մեղադրում․ Բագրատ Սրբազան

Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից «Ես ամեն անգամ պիտի հիշեցնեմ սա․ այսօր մեր սրբազան երկիրը կալանքի մեջ է գտնվում։ Կալանավորված, պատանդառված երկիր։ Մեր Արցախ աշխարհը, մեր ողջ կյանքը, մեր քույրերն ու եղբայրները անմարդկային տառապանքների միջով են անցնում։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին արտաքին թշնամական բանակներից։ Ես մեզ եմ մեղադրում, եթե մեղադրում եմ, մեր

Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Սրբազան Ավանդության համաձայն Փրկչի համբարձումից 12 տարի անց Գաբրիել հրեշտակապետը, ով հղության ավետիսն էր տվել Սուրբ Մարիամ Աստվածածնին, կրկին հայտնվում է նրան։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով` Ս. Գաբրիել հրեշտակապետն ասում է. «Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխադրվելու այս

Մարգարիտ Եսայան․ «Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեր հասարակության բոլոր շերտերը հասկանան, որ մեր խնդիրների խնդիրը, մեր ողբերգությունների ողբերգությունը, Արցախի, Հայաստանի այսօրվա վիճակը մեկ մեղավոր ունի»

«Մենք այսօր ինչի՞ ենք այստեղ հավաքվել։ Արմեն Աշոտյանին պաշտպանելո՞ւ։ Ինքը դրա կարիքը չունի։ Մենք այստեղ հավաքվել ենք մեկ նպատակով, որ մեր հասարակության բոլոր շերտերը, այն շերտերը, որ դեռ մինչեւ այսօր չեն հասկացել, որ մեր խնդիրների խնդիրը, մեր ողբերգությունների ողբերգությունը, Արցախի այսօրվա վիճակը, Հայաստանի այսօրվա վիճակը մեկ մեղավոր ունի։ Եվ այդ մեղավորը Նիկոլն է։ Մենք սա

Տիգրան Աբրահամյան․ «Արմեն Աշոտյանի գործը ակնհայտորեն շինծու, կարված, քաղաքական բաղադրիչներով է եւ որեւէ ապագա չի կարող ունենալ»

Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի Հակակոռուպցիոն դատարանի առջեւ հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ասաց․ «Փաստորեն, սրանք փորձում են ամեն գնով՝ ճնշումների, սպառնալիքների, փակել մեր Արմենի բերանը։ Իրականության մեջ ինչ Արմենը նստած է, այս երկու ամսվա ընթացքում նրա մասին ավելի շատ են խոսում, քրեակատարողական հիմնարկից ինքն ավելի շատ է  գրում, իր կարծիքն ավելի

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունն իր համերաշխությունն է հայտնում Արցախի երիտասարդությանը

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության հայտարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Երիտասարդության միջազգային օրվա առիթով Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը ևս մեկ անգամ ընդգծում է երիտասարդների կարևոր դերը մեր հասարակության և պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Մեր երկրի առաջընթացն էապես կապված է երիտասարդների ակտիվ ներգրավվածության, հասարակության մեջ նրանց ներառման, երիտասարդների ներուժի օգտագործման և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների

«Արցախը տալով՝ դու մատաղ ես անում Հայաստանը»․ «Առերեսում»

«Դուք տարել եք՝ մատաղի սեղանին մեզ պառկեցրել եք, թուրքերին շվշվացնելով՝ բերել եք մատաղ անողին մեր գլխին,– «ուզում եք՝ Հայաստանի պետությունը մատաղ անե՞ք» հարցադրմանն անդրադարձը շարունակեց Արման Աբովյանը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նախօրոք հայտարարված դաշինքով չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին որոշ տեխնիկական խնդիրների և հատկապես ՀԵՎԿ-ի կողմից` նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվելու պատճառով։ Այսուհանդերձ, ՍԴՀԿ-ն շարունակում է կանգնած մնալ ՀՀ պետականության կողքին՝ միաժամանակ շարունակելով իր ինտենսիվ քննարկումները բոլոր այն քաղաքական ուժերի ու անհատների հետ, ովքեր մտահոգ են երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով,

Արայիկ Հարությունյանը մասնակցել է միասնական ապաշխարության աղոթքին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարության աղոթքին: Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել

Հետախուզում է հայտարարվել 2006 թվականին պայթյունի միջոցով սպանված Շահեն Հովասափյանի որդու  նկատմամբ․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել 40-ամյա Գրիշա Հովասափյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ Քր. Օր.-ի 344 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա 2006 թվականի սեպտեմբերին սպանված ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի տղան է: Ծանուցում. Ենթադրյալ

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին. Արցախի ԱԳՆ

Հայտարարություն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ կառավարության դիմումի վերաբերյալ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով: Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել,

«Մահվան վերելակները» 5 տարի անց դեռևս մնում են «մահվան վերելակներ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը 82-ամյա կինը վերելակների անսարքության զոհ է։ Սա հերթական ողբերգական դեպքն է վերելակների հետ կապված։ Ցավոք, նման դեպքեր նորից կլինեն, քանզի հիմնախնդիրը ներկա լուծումով չի վերանալու։ Երևանում օրական հարյուր հազարավոր մարդիկ են օգտվում վերելակներից։ Այս տարվա սկզբի դրությամբ փոխարինման ենթակա վերելակների թիվը Երևանում ընդամենը 3200 է, որից այս

Կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները։

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Արցախի ՊՆ

Սեյրան Օհանյանը «Հայաստան» խմբակցության անունից նամակներ է հղել միջազգային մի շարք կառույցների՝ ներկայացնելով Արցախի օրհասական իրավիճակը

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի կողմից պետական ահաբեկչության հետեւանքով ստեղծված օրհասական իրավիճակը․ ուշաթափություններ ժամեր տևող հացի հերթերում, թերսնման պատճառով հղիության արհեստական ընդհատումների շեշտակի աճ և

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս պահի տվյալներով առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է

Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։ Կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։ Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ»։ Առաջադրման ավարտին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան․ «Իշխանական քարոզչամեքենան իր տեղեկատվական ռեսուրսներով բազմաթիվ կեղծիքներ եւ պատրանքներ է փորձում ստեղծել Արմեն Աշոտյանի դեմ»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու այսօրվա դատական նիստը, որն անցկացում էր փակ ռեժիմով,  հետաձգվեց։ Այն կկայանա օգոստոսի 14-ին ժամը 12։30-ին։ Իսկ այսօր ՀԿԴ-ի առջեւ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի դատարանի բակում հավաքվել էին հարյուրավոր նրա կուսակից ընկերները, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներ, համակիրներ, աջակիցներ եւ սովորական քաղաքացիներ։ Եղան ելույթներ

Հայերը ևս մեկ անգամ ցեղասպանության են ենթարկվում. ժամանակն է գործել. Newsweek

Ամերիկյան Newsweek պարբերականը հրապարակել է Կորնելի համալսարանի ուսանող Սոսե Հովասափյանի, Կոլգեյթի համալսարանի շրջանավարտ Անի Արզումանյանի և Յելի բժշկական համալսարանի ասոցացված պրոֆեսոր, դոկտոր Շարոն Անուշ Չեքիջյանի համատեղ սյունակը «Հայերը ևս մեկ անգամ ցեղասպանության են ենթարկվում. ժամանակն է գործել» վերտառությամբ: Նկարագրելով Լաչինի միջանցքի շրջափական հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ սյունակի հեղինակները գրում են. «Եզրակացություններn անհանգստանալու աստիճան պարզ են.

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվեց երկուշաբթի, ժամը 12։30-ին: Մանրամասն՝ ավելի ուշ։

«Չեմ կարծում, որ պարոն Նորիկյանը կարող է արգելել իրականացնել հարցումներ եւ նշել իր անունը». «GALLUP»-ից «Արդար Հայաստանին» հորդորում են պատվիրել նոր հարցում

«Մենք չենք առաջարկել անուններ, որ ընտրեն, ուղղակի հարցրել ենք: Հիմա եթե մարդիկ նշում են Կարեն Սարգսյան, ասեմ՝ չէ, իր անունը մի՞ նշեք: Մինչեւ ամսի 13-ը չգա, ոչ ես, ոչ Նորիկյանը, ոչ դուք, ոչ էլ Կարեն Սարգսյանը չի իմանալու ովքեր են դիմել եւ ովքեր են հաստատվելու: Հիմա այնտեղ պատասխանների մեջ կա նաեւ, որ «հրաժարվում եմ պատասխանել»: Միգուցե  այդ 10%-ը, ովքեր հրաժարվել են պատասխանել, նկատի ունեն հարգարժան պարոն Նորիկյանին կամ չգիտեմ Հայկ Մարությանին»:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված չորս քաղաքացու

Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են մոլորված չորս քաղաքացու և ուղեկցել

«Ծնողները երկար տարիներ երեխա չէին ունենում․ Գրանիկն առաջնեկն էր»․ Բենիամին գյուղը սգում է զինվորի մահը

Երեկ  հրազենային մահացու վիրավորում  ստացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, ծառայում էր Արարատում։ Համագյուղացիների  համար առեղծվածային է նրա մահը, որևէ մեկը չի հավատում, որ նա կարող էր ինքնասպանություն գործել։ «Նա այնքան ժիր էր, աշխույժ, որ անհավատալի է ինքնասպանության վարկածը, նրան  չէին կարողանա որևէ բան ստիպել, թելադրել։ Տանը երեք տղա են, Գրանիկի ծնողները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 12-17-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-17-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և

Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։ ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների,

Կալանքի երկարացմանը սպասելիս

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արմեն Աշոտյանի հետ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Կալանքի երկարացմանը սպասելիս․․․

Գուրգեն Բավեյանը՝ հանուն Արցախի ապաշրջափակման

Հրաշալի բարիտոն և Արցախի նվիրված բարեկամ Գուրգեն Բավեյանն իր զգացմունքային ու հավատարիմ (նաև՝ հավատով լի) ձայնն է բարձրացնում հանուն Արցախի ապաշրջափակման:   ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով. դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի թվիթերյան գրառումը Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ միասին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության ջանքերին։

Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ․ մեքենաներն այդ հատվածում չկայանել

Հարգելի համաքաղաքացիներ, օգոստոսի 12-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ․ Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Մասնավորապես՝ • Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով:

82 տ. կինը վերելակ է կանչել․․․ և քայլ է արել դեպի անդունդ․ Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։ Նախնական տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82 տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվել է, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ… Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031