Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գրասենյակին «Բացումը» փոխանցեց նամակ եւ Արցախի բնակիչներից հավաքած փաստերի փաթեթ՝ անձնական փաստաթղթեր, տեսաձայնային նյութեր

Նամակում ասվում էր. «Մենք բարձր կգնահատենք մեր գրավոր նամակների պատասխան ստանալը եւ քննարկումները այն մասին, թե ինչու է հումանիտար վիճակը դուրս եկել ռուսական զորքերի վերահսկողությունից, ինչու է օրհասական դառնում միջազգային՝ ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահների ներկայությունն Արցախում եւ Հայաստանի ու Արցախի կառավարության կողմից պաշտոնական ընթացակարգով դիմում ենք ՄԱԿ-ին՝ Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու առնչությամբ»:

Դատարանը մերժել է Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը. «Ա1+»

«Ա1+». Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց էին ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Դատավոր Ռոբերտ Մաքեյանը

Մոսկվայի վրա կրկին անօդաչու է ընկել

«Ազատություն». Մոսկվայի հյուսիս-արևմուտքում Կարամիշևսկայայի գետափնյա շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել, հաղորդում են ռուսաստանյան տելեգրամյան ալիքները՝ տեսանյութեր հրապարակելով։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից, տուժածեր, կամ լուրջ վնասներ չկան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Յուրի Քիմը երեկ առանձին զրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով ԱՄՆ-ի աջակցությունը տևական խաղաղություն հաստատելու երկու երկրների ջանքերին։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ «X»-ի միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր)։ Քիմը Լաչինի միջանցքով առևտրային,

«Վեոլիա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք կա. ՀԾԿՀ նախագահ

«Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ, որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է  և մեծ ներդրումների կարիք կա»

Մելքումով թաղամասի մի հատվածի առանձնատների գազամատակարարումը դադարեցվել է. գազատար է վնասվել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից կատարվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 11-ին ժամը 13:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով թաղամասի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  

ՀՀ նախագահը Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, կոմիտեի անդամների և Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Հայաստանը պետք է շտապ վավերացնի Հռոմի ստատուտը, որ դիմենք միջազգային քրեական դատարան». ի՞նչ հարցեր են քննարկել արցախցիներն արդարադատության նախարարությունում

Մարգարիտա Քարամյանն ասաց, որ այսօրվա հանդիպումն ավելի արդյունավետ էր, քանի որ արդարադատության նախարարությունում հաստատել են, որ ոչ թե առանձին հարցեր կան, այլ կա հարցերի համախումբ, որի վրա պետք է կառուցել պետական ռազմավարություն։

Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել

Գնացեք բակեր, մարդկանց հետ խոսեք. Փաշինյանը խորհուրդներ տվեց նախարարներին

Նիկոլ Փաշինյանը. կառավարության այսօրվա  նիստի օրակարգը սպառելուց հետո, կառավարության  անդամներին խորհուրդ տվեց առանց թիմերի կողմից ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։

Իսրայելցի մի խումբ ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահին՝ խնդրելով կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը

Նամակում ասվում է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարելավվել են, ինչը մեծապես պայմանավորված է զգալի ռազմական աջակցությամբ, որն Իսրայելը ցուցաբերում է Ադրբեջանին, ինչն էլ որոշիչ գործոն է դարձել 2020 թվականի աշնանը ռազմական գործողություններում։

«Հիմա քաղաքապետարանն ավելի շատ է փողի վրա նստած». Վիկտոր Մնացականյանը՝ մարդամոտ Երեւանի ու ծրագրերի մասին

Ուզում ենք, որ Երևանում տրանսպորտը լինի հասարակական, այլ ոչ թե հակահասարակական

Նահատակների հիշատակը հավերժացնել` ապրելով. կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը

Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքների մեկնարկի համար կառավարությունը 250 միլիոն դրամ հատկացրեց։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 11-16-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 11-16-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան

ԵՊՀ շրջանավարտների միավորմանը գումարը չի վերադարձվել․ փաստաբանը հաղորդում է տվել առերեւույթ հանցանքի մասին

Հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար

ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքն առավել հավաստի է դարձնում Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի քաղաքականության մասին հայտարարությունները

Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը. Փաշինյան

Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել. Հրաչյա Սարգսյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել փոխնախարար: Հարցին՝ արդյոք աշխատանքը խորթ չէ՞, Սարգսյանը պատասխանեց. «Աշխատանքն ընդհանրապես խորթ չի: Կառավարման գործառույթներ կան, որոնք պետք է համակարգվեն, որպեսզի վերջնական արդյունք ունենանք»:

Ջերմատանը հայտնաբերվել է 480 հատ կանեփանման բույս, 27,5 կգ կանեփի տերև. Մխչյանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի

Բանվորի արձանը վերադառնում է. կառավարությունն այսօր այդպես որոշեց

Խորհրդային ժամանակների հայտնի քանդակի` Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի։ Որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Ըստ որոշման` հրապարակում գտնվող և ավելի վաղ օտարված գույքերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Խոսքը վերաբերում է երեք տարածքի։

«Շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ». առանձնապես խոշոր չափի «մարիխուանա»-ի մաքսանենգության հերթական դեպքն է բացահայտվել

Իրանի ժամանած ավտոբուսի խցիկի պոմպերի նկատմամբ շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ

«ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է, որ կարող է քաղաքական պարտադրող փաստաթուղթ ընդունել, պատժամիջոցներ կիրառել»․ Արա Ղազարյանը՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու մասին

Այն, որ հումանիտար օգնության՝ Արցախ հասցնելու հարցում չունենք դրական արդյունք, Արա Ղազարյանը փաստեց ու ասաց․ «Դա առավելապես մարտավարական քայլ էր կրկին ցույց տալու միջազգային հանրությանը, որ այն սուբյեկտները, որոնք կոչված էին կանխելու ցեղասպանությունը, որ միջազգային իրավունքի երկու սուբյեկտները, որոնք վերահսկում են այդ տարածքը և թույլ չեն տալիս, որ որևէ այլ սուբյեկտներ խառնվեն, ըստ էության այդ երկու սուբյեկտները՝ ՌԴ-ն և Ադրբեջանը իրենք մասնակից են կամ իրականացնում են ցեղասպանություն։

Շվիդկոյ. Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից

Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուց տեքստը ներկայացնում ենք ստորև։ «Մեծարգո Նիկոլ

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

Ովքեր են ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Հայկական ժամանակ»

Թիմին են միացել ջազմեն երաժիշտ Վահագն Հայրապետյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը։

Կոտայքում հիմնադրվել է վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատուն

«Հատիսի բարիքներ» ընկերության հյութեղ և յուրահատուկ համով լոլիկներն աճում են 3600քմ տարածք զբաղեցնող վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատանը։ Վերջինս խնայում է բոլոր ռեսուրսները՝ ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան։ Ջերմատան հիմնադիրները ընկերներ Դավիթն ու Վահանն են, ովքեր նախկինում աշխատել են բանկային ոլորտում։ Սկզբում միասին ստեղծեցին պլաստիկ շշերի, հետո՝ տարածաշրջանում անվադողերի վերամշակման եզակի գործարան, որի արդյունքում ստացվում

Կառավարությունը հավելյալ 500 մլն. դրամ կհատկացնի վերարտադրողական առողջության ծրագրին

Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 8 բնակավայրի փոխարեն արդեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031