Օրվա լրահոսը
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Սիսիանում երեք անձի դանակահարած 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել
Սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին՝ կրծքավանդակի հատվածում, ինչպես նաև՝ վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն
«ԵՄ-ն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը»
Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ին շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:
«Ռուսների հետ խոսելու ենք նոյեմբերի 9-ի պարտականությունների շրջանակներում, եթե չկատարեն՝ իրենց մատակարարումը փակելու ենք»․ Արթուր Օսիպյան
«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» մասնակիցները որոշեցին գնալ նախագահական նստավայր՝ պարզելու՝ Արցախի իշխանությունները միանո՞ւմ են իրենց, թե՞ ոչ։
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով մահացածների հարազատները 314 մլն դրամի պահանջ են ներկայացրել. «Հետք»
Ավագ Լալայանն ասաց, որ բացի գույքային վնասը, պահանջում են նաև մերձավոր ազգականի՝ Արկադիի հոր կորստի կապակցությամբ տուժողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում՝ 100 մլն դրամ։ Որդու կորստի համար 100 մլն դրամի ոչ նյութական վնասի հատուցման պահանջ էլ ներկայացվել է Վահագն Եղոյանի անունից:
«Սեւան» ազգային պարկի տարածքում 11 հազար ծառ վարակված է վտանգավոր հիվանդությամբ․ խնդիրն ի հայտ է եկել տարիներ առաջ, սակայն ոչինչ չի արվել
Մասնագետներն ահազանգում են՝ եթե խնդրի դեմ համակարգված, շտապ ու մասնագիտորեն չպայքարեն, ապա վարակը ավելի մեծ տարածքներ կվնասի
Վախճանվել է գրող Միլան Կունդերան
«Ազատություն». Հուլիսի 11-ին 94 տարեկանում վախճանվել է ծագումով չեխ ֆրանսիացի գրող Միլան Կունդերան: Այդ մասին հայտնել է Le Monde ֆրանսիական պարբերականը: Կունդերայի ամենահայտնի ստեղծագործությունն է «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը: Քաղաքական հայացքների համար Չեխոսլովակիայում հալածանքների ենթարկված Կունդերան 1975 թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա և տարիներ անց սկսել է ֆրանսերեն գրել: Արտասահման մեկնելուց հետո նա Չեխիա չի վերադարձել
Սերժ Սարգսյանի եւ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ձեռք բերված գույքի գործով հայցային վաղեմություն չի կիրառվի
Դատարանը պաշտպանական կողմին մեղադրեց գործի քննությունը ձգձգելու մեջ
«Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է. ինչո՞ւ և ո՞ւմ հրահանգով այս գործը թողնվեց քննչական մարմնի փոշոտ դարակներում». «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ
20 տարի ծառայելուց հետո չեն կարողանում մեկ բնակարան ունենալ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարների մեծագույն մասը դոլարային միլիոնատերեր են։
«Միայն հայ ժողովուրդն է իրավասու մեր միջանցքը բացել, աշխարհը կանգնելու է մեր կողքին, եթե մենք դա ուզում ենք»․ բողոքի ցույց Արցախում
Արցախում այսօր բողոքի ցույց է կիրականացնում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը»։
Ինձ խոշտանգելուց հայտարարում էին, որ կատարում են Ձեր ցուցումը․ Արտակ Գալստյանի բաց նամակը Փաշինյանին
Որտե՞ղ եք տեսել ժողովրդական երկիր, որտեղ Քննչական կոմիտեի նախագահը և ՔԿ Երևան քաղաքի վարչության պետը, երկրի ղեկավարի անունից խոշտանգեն մի ամբողջ կուսակցության խորհրդի անդամների և համակիրներին, հարվածեն էլեկտրաշոկերով, փորձեն դուրս շպրտեն պատուհանից, սպառնան նռնակ նետել նրանց ընտանիքների վրա և ֆիզիկապես ոչնչացնեն նրանց։
Հնարավոր չէ կառուցել «հպարտ քաղաքացու տաճար»
Գուցե կարիք կա վերաիմաստավորելու գոյություն ունեցող տաճարները Հանրահայտ է, որ հրեաների ազգայնական հոսանքի՝ սիոնիզմի հիմքում կրոնական միֆն է (միֆն այստեղ գնահատողական երանգ չի պարունակում՝ դա պարզապես պատում է, որի «ճիշտ» կամ «սխալ» լինելը կարեւոր չէ): Ինքն՝ անունն, ուղղակիորեն առնչվում է իրենց հոգեւոր տեքստերում բազմիցս հիշատակվող Սիոն սրբազան լեռան հետ: Ըստ այդ միֆի՝ Ք.հ. 70-ական թվականներին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին` ժամը 09:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մեր նպատակը միավորված և հզոր հայկական հայրենիքն է. Ավետիք Չալաբյան
«Հայաքվե»-ն նախաձեռնվել է Հայաստանի և Արցախի վերամիավորման նպատակով, և հետևյալ պարզ հիմնավորումներով
Հետաքրքիր է, հիմա ինչի՞ է սպասում հայ ժողովուրդը
Արդեն ամբողջ աշխարհը գիտի, թե այսօր ինչ իրավիճակում են հայտնվել Արցախն ու Հայաստանը եւ որտեղից է այդ ամենը գալիս: Դրա պատճառները շատ-շատ են, բայց մի երկու կարեւորների մասին փորձեմ բարձրաձայնել: Առաջին գլխավոր պատճառը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ոչ հայրենասիրական պահվածքն է, մյուս պատճառներն են. դավաճանների եւ թալանչիների առկայությունն է հայ ժողովրդի ներսում, որը բերում է
Դատավոր Կարապետ Բադալյանը չհարգեց փաստաբանների գործադուլի իրավունքը. Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը կայացավ
«Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «փաստաբանության թշնամի» հռչակելու մասով հարցումների անցկացումը չի կարող այս գործի քննությունը հետաձգելու հարգելի հիմք լինել»
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։ Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ երկուսը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանն արժանացել են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին
Ավինյանն ընդդեմ լրագրողի գործը կլսվի
Հուլիսի 17-ին, ժ.14.45-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նշանակվել է Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող, մեկնաբան Դավիթ Սարգսյանի գործով նիստը: Դատարանի մայիսի 2-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել էր վարույթ: Նույն օրը որոշում էր կայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել մասնակի: Միջնորդությունը, որը ներկայացրել էր Երեւան քաղաքի քաղաքապետի տեղակալի ներկայացուցիչը, հետեւյալն էր. մինչեւ սույն
Իրանի ԱԳՆ-ից պահանջել են, որ ՌԴ-ն հստակեցնի իր դիրքորոշումը
Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
«Հարձակվողներից երկու հոգի բերման են ենթարկվել»․ Նաիրի Հոխիկյանը՝ Մարտունիում «ՀայաՔվեի» ներկայացուցիչների վրա հարձակման մասին
Նաիրի Հոխիկյանն ասաց, որ ինքն է զանգել, հաղորդում ներկայացրել ոստիկանություն հանցագործության մասին։
Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ
Այս քայլերը հստակորեն ծրագրված են ադրբեջանական իշխանությունների կողմից և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտումների ենթարկելուն։
Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ զբոսաշրջիկին մեկ օր Գյումրիում անցկացնելու համար
Ըստ Վարդան Սրտաշյանի, Գյումրու համայնքապետարանն էլ ներգրավված չէ տուրիզմի ոլորտի զարգացման մեջ, քանի որ շահագրգռող ոչինչ չկա, զբոսաշրջությունից որևէ եկամուտ չի գնում Գյումրու քաղաքապետարանի բյուջե։
Տան ամենաարագ՝ Ucom-ի ֆիքսված ինտերնետն արդեն Գորիսում է
«Յուքոմ» ընկերությունն ընդլայնել է իր ֆիքսված ցանցը՝ կառուցելով այն Գորիսում, ինչպես նաև արդիականացրել է հայաստանյան այդ մարզային քաղաքի շարժական ցանցը։ Այսուհետ Գորիսի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։ Գորիսեցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և վճարել մինչև 45%
Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնն իրադարձություն էր
Հայաստանի Կոմպոզիտորների միությունը Արարատյան Հայրապետական Թեմի գործընկությամբ՝ վերջերս կազմակերպել էին Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոն։ Փառատոնի մեկնարկը տրվել է ապրիլի 28-ին, Կոմպոզիտորների միության համերգասրահում։ Փառատոնի բացումը տրվեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ աղոթքով, որից հետո Հովհաննես սարկավագ Ներսեսյանը լսարանին ներկայացրեց Կարա-Մուրզայի քառաձայն պատարագի մեկնությունը, այնուհետեւ ներածական խոսքով
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Վարչապետը պարոն Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման: Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան
Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում («Hollywood bowl») կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը: Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները: Հանդիպման ընթացքում
Սեւանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի, Ազգային ժողովն ընդունեց օրենքի փոփոխությունները
ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկումների արդյունքում բացասական եզրակացություն էր տվել Սեւանից հավելյալ ջրառի մասին կառավարության առաջարկին։
Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների, այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր ու լուսավորչական ճանապարհի խոր արտացոլանքն է․ Արմեն Սարգսյան
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: «Խորին ցավակցություններս եմ հայտնում մեր ժամանակների անվանի հայերից մեկի՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների, այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր
Ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք: Տեսուչներն անհապաղ դադարեցրել են նշված տարածքում ծանր տեխնիկայի միջոցով օգտակար հանածոների ապօրինի դուրսբերման աշխատանքները: Իրականացված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ: Կատարվել


















































