Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություն

Ինչ-որ հարցեր ուղղել Փաշինյանին, կարծում ենք, բացարձակապես անիմաստ է․ «Փաստ»

Փաշինյանը որքան շատ է խոսում խաղաղությունից, որքան ավելի խայտառակ զիջումներ է անում ու խոստանում հայության և Հայաստանի թշնամի Ալիևին, Արարատ Միրզոյանը որքան ավելի լայն ու անկեղծ է ժպտում Չավուշօղլուին ու Բայրամովին, հայերս այնքան ավելի շատ զոհեր ենք տալիս:

Եվս չորս զոհերի իրականությունը հնարավոր է դարձել նաև այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվել է իր մի մասից․ «168 ժամ»

Լայն իմաստով, մենք՝ որպես հասարակություն, տապալեցինք Արցախի կողքին կանգնելու փորձությունը և Ադրբեջանի ֆիզիկական շրջափակմանն ավելացրեցինք անտարբերությամբ արտահայտվող հոգեբանական շրջափակումը, որը գուցե արցախահայերի համար ավելի սարսափելի է առաջինից։

Ֆրանսիայի նախագահ․ «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ, քան նոյնինքն Փաշինեանը»

Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ։

Amnesty International․ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին

«Ամերիկայի ձայն»․ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ «Amnesty International»-ը հայտարարում է. «Հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է ամեն տեսակի փոխադրումները Լաչինի միջանցքով` միակ ճանապարհը, որը կապում է [Ադրբեջանի] անջատված շրջանը` Լեռնային Ղարաբաղը, Հայաստանին։ Լեռնային Ղարաբաղը շրջափակման

«Հայաստանում հայտնաբերված 1 տոննա կոկաինը չպետք է ուղարկվեր Հայաստան». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԵԿ ՏՈՆՆԱ ԿՈԿԱԻՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աննախադեպ աճն օբյեկտիվորեն մտահոգում է հասարակությանը, նույնիսկ հիմք տալիս ենթադրելու, որ դիտավորությամբ են պայմաններ ստեղծվում բնակչության գիտակցությունը բթացնելու, զգոնությունը և ակտիվությունը թուլացնելու համար։ Հրապարակված պաշտոնական տվյալները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը վկայում են, որ թմրամիջոցների դեմ պայքարն ունի արմատական փոփոխությունների  կարիք,  հակառակ դեպքում

Խաղաղապահները հրադադարի 5 խախտում են արձանագրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում. ՌԴ ՊՆ

«Ա1+». ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի 5 խախտում է արձանագրվել։ «Հրադադարի խախտումների հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերն ունեն զոհեր և վիրավորներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են

Մեկնարկում է «Բանաձեվ 1900» նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքական հետապնդման դեպքերին մասնագիտական գնահատական տալը

«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը, որի շրջանակներում, հստակ չափանիշների ու ընթացակարգի հիման վրա, կիրականացվի քաղաքական հետապնդման ենթադրյալ դեպքերի ուսումնասիրություն և դրանց կտրվի մասնագիտական գնահատական (քաղաքական հետապնդման կամ դրա բացակայության արձանագրում)։ Նախաձեռնության նպատակն է մեր երկրում քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։ Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ

Ռուսաստանի դերը ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու գործում չի կարող կասկածի տակ դրվել. Զախարովա

Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում չի կարող կասկածի տակ դրվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները: Այդ դերը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն հաստատվել է

Կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի պատգամավոր Նորայր Իսխանյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի պատգամավոր Նորայր Իսխանյանը: Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Նորայր Իսխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 17:00–ին, Էզրաս Հասրաթյան 9/1 հասցեում գտնվող սգո սրահում: Հրաժեշտի վերջին արարողությունը կկայանա նույն վայրում՝ հունիսի 30-ին՝ ժամը 14:00-ին:   — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

Սոնա Մնացականյանի մահվան դեպքով քրեական 2-րդ վարույթն է նախաձեռնվել

Շարասյան ղեկավար կազմի արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար

Արմեն Փամբուխչյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Պատմության գնահատականը շատ ավելի պարզ բանաձև ունի՝ ձեռք բերված կամ կորցված տարածքներ. Սամվել Ֆարմանյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. Պետության ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմական իրավիճակում երեք առանցքային անելիք ունի. Ա.) Ապահովել երկրի ողջ ռեսուրսների մոբիլիզացիան՝ ի սպաս դնելով ռազմաճակատին, Բ.) Դիվանագիտական ջանքեր գործադրել՝ ընդլայնելու դաշնակիցների բանակն ընդդեմ հակառակորդի, Գ.) Ճիշտ գնահատելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ ստանձնել պատասխանատվություն և կայացնել որոշումներ:

Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանցիները մարտական դիրքերից  հրաձգային զենքերով անկանոն կրակել են

«Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել՝ Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին». Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է. «Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել՝ Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին, որտեղ մենք ունենք մեծ թվով բարեկամ երկրներ՝ հատուկ ուղերձով, որ իսլամի հետևորդների համար նվիրական օրը անթույլատրելի է ներկել խաղաղ մարդկանց արյունով։ Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը գիշերային հարձակումը նախաձեռնել էր հենց

Խաղաղության պայմանագրի կնքմանը հավելյալ կարող է նպաստել ՄԱԿ-ը. Մարիա Զախարովայի պատասխանը` «Առավոտ»-ին

«Ռուսական կողմի համար կարևոր նշանակություն ունի այն փաստը, որպեսզի հնարավոր Խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի կայուն և անխաթար։ Պատմության մեջ, ինչպես նաև նորագույն պատմության, մենք գիտենք շատ օրինակներ, երբ կատարած լինելու նշան (галочка) դնելու նպատակով կնքվում են մեծ թվով պայմանագրեր, որոնք հետագայում իրականություն չեն դառնում», – պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ռուսական կողմի համար ունի՞

Քաղաքագետը չի բացառում, որ ՌԴ-ն է ճնշում գործադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ․ «Ա1+»

«Մենք պետք է հասկանանք, որ Վաշինգտոնում Միացյալ Նահանգները անկյունաքարային հարց է դարձրել Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ըստ երևույթին՝ այնտեղ բանակցությունների ընթացքում ականջահաճո որևէ բան չլսելու հանգամանքով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է այսպիսի անուղղակի մեթոդներով բոյկոտել բանակցային գործընթացը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ դժվար թե Ադրբեջանը Միացյալ Նահանգների վերահսկողության տակ իրականացվող բանակցային գործընթացից

Ապահովել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը. Արցախի ԱԳՆ

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին 2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է

«Արեւների» նոր սերնդի համերգը

Լեփ-լեցուն ու աշխույժ էր Հայաստանի Առնո Բաբաջանյանի անվան ֆիլարմոնիայի համերգասրահը: Այստեղ «Մենք ենք» խորագրի ներքո համերգով ելույթ ունեցավ 45 տարվա պատմություն ունեցող Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան համույթը Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Վերջերս անսամբլում կատարվել է զգալի սերնդափոխություն, պատանիները, գրեթե բոլորը, ավարտեցին ելույթները, իրենց տեղը զիջելով փոքրիկներին: Ըստ Արփինե Հովհաննիսյանի, մի քիչ ռիսկային էր այսքան փոքրիկներով

Գերմարդկային ջանքեր են պետք, բացառիկ զգոնություն ու սթափություն մեզանից յուրաքանչյուրից, որպեսզի կանխենք Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրագործումը. Ռուբեն Վարդանյան

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը ժամ ժամի սեղմում է օղակն Արցախի շուրջ: Այդ երկրի իշխանությունները անթաքույց ներկայացնում են իրենց նպատակները՝ կազմաքանդել Արցախի պաշտպանական բանակը, պետական ինստիտուտները՝ միաժամանակ սովի մատնելով ու անելանելի դրության մեջ դնելով 120,000 հայերի: Նրանք խնդիր են դրել կարճ

«Պահանջում ենք կեղծ տեղեկություններ և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները»

Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 4 զինծառայողներ: Այդ դեպքի կապակցությամբ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով ս.թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:

Նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Ադրբեջանի ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումը Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հարավային Կովկասում

Գյումրին ողջ աշխարհից մեծ թվով հյուրերի է սպասում․ քաղաքը պատրաստվում է համահայկական խաղերին

Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ օգոստոսի 5-ին։ Այս քաղաքն արդեն նախապատրաստությունների մեջ է․ հյուրանոցային սենյակներ են ամրագրվում, քաղաքի արտաքին տեսքն են զարդարում․ բանուկ հատվածներում էկրաններ տեղադրում, արագ սննդի կետերն ավելացնում, ինտերնետ կապի հասանելիությունը բարելավում։ Այդ ընթացքում ոստիկանական ուժեղ հսկողություն են իրականացնելու։ Գյումրու ավագանին այսօր բավական մեծ գումար հատկացրեց այս խաղերին

«Ապրել, ապրել, ապրել…». ազդեցիկ տեսանյութ արցախցիների կողմից

«Sputnik Արմենիա». Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը թողարկել է տեսանյութ, որում կատարում են կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոյի “Жить” («Ապրել») երգը։ Տեսանյութում ազդեցիկ կադրեր են Արցախյան 44-օրյա պատերազմից, վերջին երեք տարիներին տեղի ունեցած տխուր իրադարձություններից և այսօրվա հումանիտար ճգնաժամից ու շուրջ 200 օր Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումից։

«Սնարյադ չունենք, 50 հատ կրակում ենք, հետեւը չկա, Փաշինյանը ի՞նչ անի, Պատրոն Դավոն լափել ա». Սյունեցին՝ բանակում «խոզի լափ ու քյալամ» տալու ու թալանի մասին

«Սիսիանում ունենք Ջիվան՝ Ջրային տնտեսության շեֆն ա, 3 տղա ունի, մեկը սահման գնացե՞լ ա: Չի էլ գնա: Իրանք գողանում են միայն: Նախկին համայնքապետ ենք ունեցել Սիսիանում՝ Արթուր Սարգսյան, 44-օրյային ես եղել եմ Ջաբրայիլում, Արթո՛ւր Սարգսյան, ինչի՞ չես եկել սահման, միայն թալա՞նն ա լավ: Սիսիանի 50% գույքը հենա իրա տակը: Կուլտուրայի տունը հարսանյաց սրահ ա սարքել, ժողովրդի ձեռից առել: Սիսիանում մի բան չկա, որ իրանը չլինի…Էն ժամանակ ով թալանել ա, էսօր էլ նույն թալանը կա»:

Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։

Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխարինվեց գրավով՝ համակցված բացակայելու արգելքով

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի  որոշմամբ՝ 40 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող  Դավիթ Գալստյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 16:00-ին։   Բարձրագույն դատական խորհուրդ

Ամեն բան արվում է աբխազական երկաթուղու բացման համար. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապ ապահովելու համար աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը: «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզի» իրականացման համար: Դա պայմանավորված է և՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, և՛ համապատասխան հանձնաժողովների հետ, որոնք աշխատում են մեր երկրների կառավարությունների ղեկավարների հովանու ներքո»,- ասել է Զախարովան: Նրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031