Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պիտի միանան Արցախի խորհրդարանի հայտարարությանը եւ պահանջեն Արարատ Միրզոյանից՝ հենց հիմա ընդհատել բանակցությունները»

Արարատ Միրզոյան, դու պարտավոր ես հենց հիմա ընդհատել ֆեյք խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, որին զուգահեռ Ադրբեջանը գնդակահարում է հայ զինվորներին՝ դրանով ասելով, որ թքել եւ միզել է միջազգային հանրության բոլոր խոշոր դերակատարների վրա, եւ վերադառնաս Հայաստան:

Փաշինյանը շնորհավորել է Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ հղել: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երկրներին ասել են՝ կամ մեզ հետ եք համագործակցում, կամ Ռուսաստանի. Անդրեյ Ռուսակով

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը առանձնապես սենսացիա չէր մասնավորապես Ռուսաստանի Դաշնության համար: Դեռեւս 2022 թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով է ստեղծվել նոր քաղաքական միությունը, որում ընդգրկվել են ԵՄ-ից դուրս գտնվող երկրները: Այն պետք է հարթակ դառնար անվտանգության, բարգավաճման, տնտեսական աճի վերաբերյալ հարցերի քննարկման, սակայն ինչպես Պրահայի գագաթաժողովում, այս անգամ եւս չքննարկվեցին հարցեր Եվրոպային վերաբերող, այլ

Արկադի Թամազյանը «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի ներկայացուցչի հետ քննարկել է Ալավերդիում երիտասարդական կյանքի ակտիվացմանը նպաստող քայլերն ու առաջարկները

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը հյուրընկալեց «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Տաթևիկ Մարտիրոսյանին։ 🔸️Կայացած զրույցի արդյունքում քննարկվել են համայնքում երիտասարդական կյանքի ակտիվացմանը նպաստող քայլերն ու առաջարկները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Համայնքի ղեկավարը ողջունել է նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, կարևորել համայնքային իշխանությունների և կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։ 🔸️«Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ (2021-2027թթ.) ծրագրի նպատակն է եվրոպական

Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 28-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար

Պարտականությունները գերազանց կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են պարգևատրվել ԱԺ նախագահի հուշանվերով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը` կարգադրում

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը

«Այդպիսի ֆորսմաժորային իրավիճակում հայտնված որևէ նորմալ իշխանություն հնարավորություն կգտներ այն կիրառելու»

Քչերը գիտեն, որ 1993 թվականի աշնանը հայ-ռուսական հարաբերությունները այնքան էին լարվել, որ Մոսկվայից սպառնում էին Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով։ Բայց նույնիսկ այդ մթնոլորտում Երևանը կարևոր հարցում զիջումների չգնաց, և լարվածությունը ժամանակի ընթացքում անցավ։

«Հարավային Կովկասում ապակայունացման բարձր վտանգ». Փաշինյան

Անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել

Յուրիկ Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել

Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 63 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Գյումրի համայնքի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սան Յուրիկ Հովեյանը, անձնական մարզիչ՝ Սարիկ Սարգսյան, դարձել է ոսկե մեդալակիր։ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Մոսկվան մեղադրում եւ զգուշացնում է

Անթաքույց կշտամբանքներ Երեւանի հասցեին Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը չի կատարում «բարձր մակարդակով» ձեռքբերված պայմանավորվածությունները, ըստ էության, կիսելով պաշտոնական Բաքվի ու Անկարայի տեսակետը, որտեղից պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը խուսափում է պայմանավորվածություններից, ավելին` պաշտոնական Երեւանին մեղադրում են խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ: Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ծավալուն անդրադարձ կատարեց ՀՀ ԱԺ-ում

Ողբերգական դեպք Վանաձորում. արհեստական լճում հայտնաբերվել է տղամարդու դի (ֆոտոշարք)

Կատարվածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ հայտնի չէ։ Տեղում հերթապահություն է իրականացնում նաեւ շտապօգնության խումբը։

Դադարեցնել բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատում և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրում

բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն

Ռուսաստանը թույլ պետություն է

Սա է Պրիգոժինի ձեռնարկած «խռովության» (կամ «ապստամբության») հիմնական դասը Ամերիկացի քաղաքագետ Դեյվիդ Իսթոնն առաջարկել է քաղաքական համակարգն ուսումնասիրելու որոշակի մոդել, որում կենտրոնական դեր է խաղում «սեւ արկղը»: Դուք ինչ-որ բան եք մուտք անում այդ արկղի մեջ, որպեզի «ելքի վրա» ստանաք որոշակի արդյունք: Նույնը կարելի է տարածել պետության վրա: Ենթադրենք, դուք ուզում եք ունենալ կայուն ֆինանսական

Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությանը կոչ է անում ստեղծված իրավիճակում անհապաղ դադարեցնել Վաշինգթոնյան բանակցությունները

Արցախի խորհրդարանը հայտարարությամբ դիմում է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև

«Հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը առարկայական քայլեր չեն ձեռնարկում, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը»․ Արթուր Հարությունյան

«Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Նման պատճառով ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլեւ տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիաների եւ բախումների ժամանակաշրջան»։

Հայաստանը հանձնառու է ընդլայնել և խորացնել գործընկերությունը Հունաստանի հետ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միցոտակիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ: Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն

1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է

«Այս ասպիրանտները պահանջում էին, որ Աբեղյանը հրաժարվի իր քերականությունից ու գրականագիտությունից ու «մեղա գա, ուղղվի» «Մանուկ Աբեղյանը 1931 թվին հեռացավ համալսարանից, որովհետեւ մի անասելի հալածանք էր սկսվել իր դեմ: Ու ոչ միայն համալսարանից հեռացավ, այլեւ, մոտ մի 50 տարի հայոց լեզու դասավանդելուց հետո, ստիպված, դասավանդելը թողեց: Հալածողները մեր այս «երիտլեզվաբաններն» էին՝ Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն

Փաշինյանը կարևորել է Եվրոպոլի հետ փոխգործակցությունը, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում

Քեթրին դը Բոլը վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն Եվրոպոլի հետ գործակցությունը

Հայաստանը պետք է կատարի Արցախի անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները․ «Հայաքվե»

Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։

«Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»․ Արցախի խորհրդարանը նիստ է գումարել

ԵԱՀԿ համանախագահները եւ այլ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։

Զինվորի դիակը պատշաճ չեն զննել ու ճանաչման չեն ներկայացրել․ ահազանգ իրավապահներին

Վ. Խ-ի դիակը 2020թ. նոյեմբերին հայկական կողմին փոխանցելու և նրա հագուստներում տուժողի նույնականացման համար անհրաժեշտ իրեր առկա լինելու, դիակի վրա դաջվածք լինելու պայմաններում, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:

Երեւանի մնջախաղի թատրոնի հիմնադրի դուստրը՝ հոր կյանքի վերջին շրջանի եւ իր ստեղծագործական ուղու մասին

Հարցազրույց հագուստի դիզայներ Անահիտ Փոլադովայի հետ – Հարգարժան Անահիտ, թույլ տվեք զրույցը սկսել ձեր հոր՝ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի հիմնադիր Արսեն Փոլադովի՝ 1990-ականներին Հայաստանից լուռումունջ՝ ինչպես արվեստում էր, հեռանալու պատճառների մասին։ Գիտենք, որ դեռեւս Մոսկվայի արվեստի ինստիտուտի ռեժիսորական բաժնում ուսանելու տարիներին՝ 1972թ., նա հրավիրվում է Երեւան՝ ներկայացում իրականացնելու նպատակով։ Ընդ որում, հենց այդ ժամանակահատվածում Փոլադովն

Ահազանգ իրավապահներին. ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ նշանակել են խնամակալություն

Ավելին՝ առանց դատական ակտերի առկայության՝ ձևակերպվել է կենսաթոշակ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում գիտաժողովով և ցուցադրությամբ են մեկնարկել Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Նույն օրը տեղի է ունեցել նաև նույնանուն խորագրով ցուցադրության բացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված հայ միջնադարյան հայտնի մտածող Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: «Ներսես Շնորհալի.

«Արցախցիները ձեզ չեն ասել՝ գնացեք բանակցեք, որ Արցախը Ադրբեջանի բռնակալի հետ բանակցի»․ պատգամավոր

Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, միթե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120 հազար մարդու կյանքը, 30 հազար երեխայի կյանքն ու արցունքը, թերսնուցումը, կրթության, առողջության իրավունքից զրկվելը։ Մի՞թե կարելի է կրկնակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Բա մարդու իրավունքներից եք խոսում, ուզո՞ւմ եք ձեզ հավատան, դե գնացեք Արցախ ու մարդու իրավունքներից խոսեք, կյանքի իրավունքից խոսեք

Կարգալույծ է հռչակվել Սեդրակ քահանա Աղասյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Սեդրակ քահանա Աղասյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Տեր Սեդրակ քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։ Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին ՝ Հրանտ Աղասյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031