Օրվա լրահոսը
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակվածների հիշատակին
Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և մասնակցել օրվա խորհրդին նվիրված միջոցառմանը: ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Նման հայտարարությունները պետք է հիմք հանդիսանան Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու. Արցախի ՄԻՊ
Ողջունում ենք Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից։ Կազմակերպությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ֊ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով,
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 մեդալով է վերադառնում U20 Եվրոպայի առաջնությունից, որից մեկը՝ ոսկե
Չեմպիոնի կոչումը նվաճել է 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը, որը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյին:
Ամենամեծ շնորհակալությունը՝ ՀՀ քաղաքացուն, որը մշտապես գնահատել և արժևորել է այս մարդասիրական կառույցի աշխատանքը. Արմեն Փամբուխչյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերաններ, սիրելի՛ քաղաքացիներ, Իր գործառույթները շուրջ 3 տասնամյակ կառուցվածքային տարբեր ձևաչափերով իրագործելուց հետո ԱԻ նախարարությունն այսուհետ իր գործունեությունը ծավալելու է ՆԳՆ կազմում՝ հավատարիմ մնալով իր կարևորագույն արժեքներին, սկզբունքներին և նպատակներին։ Սկիզբ առնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տիրող ճգնաժամային պայմաններում՝ կառույցը սկսել է գործել
Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը. Շարժումը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտում
29 հունիսի, Ստեփանակերտ: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտում՝ ներկայացնելով շարժման գաղափարախոսությունն ու նպատակը: Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով իրավիճակն ավելի է բարդացել: Հատկապես սուր է վառելիքի խնդիրը, ուստի Շարժման գործադիր կոմիտեի ներկայացուցիչներն այս ընթացքում հանդիպումներ են իրականացնում միայն Ստեփանակերտում՝ հանրության տարբեր խմբերի հետ: Նախօրեին Շուշիից տեղահանվածների
ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով հեռացավ որոշում կայացնելու
Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի հուլիսի 3-ին՝ ժամը 11։15-ին։ ԲԴԽ-ն այսօր քննարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։
Իրավական կարգավորման շնորհիվ է, որ «Երկիր Մեդիա»-ն վերադառնում է. եթեր վերադառնալու ենք մեր դեմքը պահպանած. Բագրատ Եսայան
Ի՞նչ ծրագրերով է եթեր վերադառնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը. պարզաբանում է Բագրատ Եսայանը
«ՀՀ-ում կգտնվեն 50 հազար առողջ ուժեր, մարդիկ, որոնք կստորագրեն». Ալվինա Գյուլումյանը՝ ՀայաՔվեի մասին
«ՀՀ ներկայացուցիչները, եթե չեն կարող աջակցել այդ իրավունքի իրացմանը, ապա առնվազն պետք է չխանգարեն: Ցանկացած գործողություն, որը կատարվում է Արցախի Հանրապետությունը այլ պետության կազմում ճանաչելու ուղղությամբ, կարող է խանգարել այդ հարցի վերջնական կարգավորմանը»:
Կյանքից հեռացել է բեմադրիչ Հրաչյա Ղազարյանը
Կյանքի 81-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, երիտասարդական փորձարարական «Փոսի թատրոնի» հիմնադիր, ԵԹԿՊԻ-ի վաստակաշատ դասախոս, դոցենտ Հրաչյա Ղազարյանը։ Լուսանկարը տրամադրել են ԵԹԿՊԻ-ի Հրաչյա Ղազարյանի ղեկավարած արվեստանոցի ուսանողները։
«Հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում». ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեն անդրադարձել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանը
2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ համատեղ մամուլի հաղորդագրությունը. «2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի
Կրթության փորձագետը՝ օգոստոսից 1300 ուսուցիչներին հեռացնելու եւ կրթական փակուղու մասին
Որոշումը վնաս է պատճառելու նաեւ Հայաստանի ժողովրդագրական՝ առանց այն էլ ծանր վիճակին
Հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները. «Նոր Զովք»-ը և «Ալեքս Տեսքտիլ»-ը 5․1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն են հայտարարագրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները: Սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման և կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները: 2023 թ. մայիս և հունիս ամիսներին արդեն իսկ առանձին
Մեր գլխավոր ակնկալիքն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բառբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը: Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ
Անահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին
Ադրբեջանի ՄԻՊ-ը դեռ չի պատասխանել ՀՀ ՄԻՊ-ի գրությանը
Ի՞նչ կմնար Ներսես Շնորհալու ժառանգությունից, եթե դրա հետ վարվեին այնպես, ինչպես ադրբեջանցիներն այսօր վարվում են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հետ՝ ոչինչ. Ժաննա Անդրեասյան
Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ.
ՄԻՊ․ ոստիկանության ծառայողները հաճախ չգիտեն` որ ուժն է համարվում համաչափ, որը՝ ոչ
Վերջին շրջանում ոստիկանների՝ ոչ համաչափ ուժի կիրառումն, ըստ Անահիտ Մանասյանի, մտահոգիչ է
Շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն. ՀՅԴ ՀԵՄ
Դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացվել ապօրինի քրեական գործով մեղավոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հունիսի 29-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։ 1․ Արգենտինա 1873.73 2․ Ֆրանսիա 1843.54 3․ Բրազիլիա 1828.27 4․ Անգլիա 1797.39 5․ Բելգիա 1788.55 6․ Խորվաթիա
ՄԻՊ-ը խուսափեց հստակեցնել՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Մանասյանը վստահեցնում է՝ Աշոտյանը կալանավայրում իր պահման պայմանների վերաբերյալ բողոք չի ներկայացրել
Զեկույցում փաստերով, օբյեկտիվ ապացույցներով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ադրբեջանական զինված ուժերն Արցախում սպանեցին են 4 հայ զինծառայողի, որոնք պաշտպանում էին իրենց Հայրենիքը, հայրենի օջախը, իրենց տունն ու ընտանիքը։ Այս նոր հրապարակվող զեկույցում փաստերով, օբյեկտիվ ապացույցներով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։
«120 հատ քննիչ, 1000-2000 հոգու են քննել, փակել, ամոթ է՝ գիշերը գնալու ես տուն, քնես, Դուք գնացեք, հանգիստ գնեք, փառք Աստծո, ես շատ հանգիստ քնում եմ»․ վիճաբանություն Գագիկ Ծառուկյանի և դատախազի միջև
Հանրային մեղադրողը ողջախոհության և համապատասխան վարքագծի կոչ արեց Գագիկ Ծառուկյանին։
Սոցիալական ցանցում հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում. Ստեփանակերտի բնակիչը ձերբակալվել է. Արցախի ԱԱԾ
Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերտի խանութներում «մադե ին ադրբեջան» ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»: Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման
«Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել, հարյուր հազարավոր մարդիկ են հարցաքննվել։ Մենք ծանոթ չենք այդ նյութերին»․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան
Նոր զարգացումներ՝ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով․ ԱԱԾ քննչական դեպարտամենտից կպահանջեն անջատված քրեական գործի բոլոր նյութերը
Սպասելի էր, որ հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին. Գևորգ Դանիելյան
Եթե որևէ տարածք դե յուրե ճանաչում եք մեկ այլ պետության կազմում, ապա առնվազն հարցնելու են, թե ի՞նչ հիմքով է զինուժը գործել այդ տարածքում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 29-ի և 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում,
Գազի սակագինը կմնա անփոփոխ․ Գարեգին Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ փոխարժեքի փոփոխությունը չնայած դրական է ազդել գազի սակագնի ձեւավորման վրա, սակայն դրա արդյունքում առաջացած գումարներն ուղղվելու են գազամատակարարման ենթակառուցվածքների ներդրումներին
Տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել մասնակցելու նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր. Աննա Հակոբյան
Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պետական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։
Դատավորները միջնորդեցին մերժել նախարարի միջնորդությունը, Սիրանուշ Սահակյանը միջնորդեց հետաձգել ԲԴԽ նիստը
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Սիրանուշ Սահակյանի միջնորդության մեջ նորություն չկա, նախորդ նիստում նույնաբովանդակ միջնորդություն հնչել է։
«Բան» ակումբում հայտնաբերել են թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթադոն. ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները. Արմեն Խաչատրյան
Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները
Ճարտարապետը՝ Կամերային տան հանդեպ բարբարոսական վերաբերմունքի ու Ազնավուրի արձանի անպատեհության մասին
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ճարտարապետությունը պետք է քաղաքացի դաստիարակի, իսկ արվեստագետը երբեք չպետք է ենթարկվի ռեժիմի թելադրանքին: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ժամանակին Երեւանի տարբեր մասերում արված միջամտություններին, որի վերաբերյալ Ճարտարապետների պալատի նախագահն ասում է՝ դրանց պատճառով ճարտարապետի պատիվն իջեցվել է մինչեւ ասֆալտ: «Այսօր էլ կան որոշ


















































