Օրվա լրահոսը

Երկու քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ

Մեկը քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի:

ԱԻՆ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են հուշամեդալով, պատվոգրերով

Այսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության վերջին հանդիսավոր նիստը։ Նիստին մասնակցում էին ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները։ Նախարար Փամբուխչյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակազմին՝ ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։ Գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծեց իր ղեկավարման օրոք իրականացված

Շպելերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն մինչ օրս չի վավերացրել այն

Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ կանայք թիրախավորված են Հայաստանում

Տիգրան Ավինյան․ «Շուտով դրոններ կկիրառենք ապօրինի շինությունների դեմ պայքարում»

Փոխքաղաքապետը վստահեցնում է՝ մայրաքաղաքում ապօրինի շինությունների հետեւից գուցե ուշ հասնեն, բայց եթե հասնեն, հաստատ քանդելու են

Մանասյանը Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի գլխավորած պատվիրակությանը: ✅ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի,

Մահացել է Շիրակի մարզպետարանի երիտասարդ աշխատակցուհիներից մեկը․ հարազատները մեղադրում են բժիշկներին

Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ Ռուզաննա Գ․-ն վեց տարեկան դուստր ունի։

Դեսպան Հարությունյանը և Գալուզինը քննարկել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին առնչվող արդիական հարցեր

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին առնչվող արդիական հարցեր։ Վերահաստատվել է 2020-2022թթ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք

«Ես իմանալով, որ որդիս որպես կամավոր, զինվորագրվել է, չեմ իմացել՝ ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել»․ Նիկոլ Փաշինյան

«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյուս զինվորը զոհվի՞»։

Տեսանկարահանող սարքերի միջոցով հունիսի 28-ից կարձանագրվեն Գայի պողոտայում երթևեկության կանոնների խախտումները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ  

Երեւանյան լիճը մամռապատել է, գարշահոտություն է տարածվել․ քաղաքապետարանից վստահեցնում են՝ մաքրման կայանի կառուցման մրցույթը չի կայացել

«Երեւանյան լիճը կանաչել է, ճահճանում է, մամռապատված է, գարշահոտություն է տարածվում»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։ Նա առաջարկեց Գետառի մաքրման կայանը կառուցել այն վայրում, որտեղ Գետառ ու Հրազդան գետերը խաչվում են․ «Այդտեղ կմաքրվեին ու կլցվեին Երեւանյան լիճ։ Սիրուն հանգստյան գոտի են կառուցել, բայց տեսեք, թե ինչ վիճակ է»։ Քաղաքապետարանի

Վարդապետյանը ողջունել է Եվրոպոլի հետ համագործակցության ամրապնդման ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց իրենք դա էլ հերքեցին, ես սուտ դուրս եկա»․ Նիկոլ Փաշինյան

«Հիմա ես կարո՞ղ եմ իրենց բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ էդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»։

Սերգեյ Ղազարյանը և ԵԽԽՎ նախկին պատգամավորը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավորությունները

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամակամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին։ Արցախի Արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ Արցախի հանդեպ մշտական ուշադրության ու Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Կողմերը քննարկել են Արցախի շուրջ

Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում սմարթֆոնները ոչ միայն կապի միջոց են, այլև թաքնված տեսախցիկ՝ վայրի կենդանիների անակնկալ այցը ֆիքսելու համար: Ֆերմերների համար սովորական է դարձել տարբեր գյուղերում արջերի անակնկալ հայտնվելը, իսկ բրդոտների համար՝ մարդու միջավայրում սնունդ հայթայթելը: Գյուղացիները գիտակցում են, որ տարիներ առաջ տարբեր հատվածներում իրականացված ծառահատումների, վայրի կենդանիներին ընտելացնելու ոմանց անհաջող փորձերի պատճառով արջերը

Գլուխ գովելու համար ո՛չ փաստարկներ կան, ո՛չ էլ տրամաբանություն. Վիտալի Մանգասարյան

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ։

Ուրուգվայական կինոյի փառատոն՝ արդեն 11-րդ անգամ

Նախաձեռնությունը արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանինն է

Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին լուծում չի տրվել Փաշինյանի կողմից, ինչի՞ մասին է նա խոսում. Տիրան Խաչատրյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնավորում նրա մոտ որեւէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բանալին միջազգային հանրությունը վերապահել է Ադրբեջանին»․ Նիկոլ Փաշինյան

«Երբեք ոչ մի երկիր Հայաստանին եւ հայկական կողմին չի խոստացել, որ ինքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նկատի ունեմ՝ միակողմանի, առանց Ադրբեջանի։ Եվ սա իրողություն է»։

Արտակարգ դեպք Լոռիում. ծառն ընկել է մեքենայի վրա

Դեպքի պահին մեքենայում եղել են վարորդն ու ուղեւորը, որոնք մնացել են արգելափակված մեքենայում:

«Խոսվում էր շվեդ խաղաղապահների մասին, ինչը պրոբլեմատիկ է, որովհետեւ շվեդ խաղաղապահը տեղի ժողովրդի հետ ո՞նց էին շփվելու, ի՞նչ լեզվով»․ Փաշինյան

«Կար այդպիսի ենթադրություն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքների ստորագրումից հետո տեղակայվող խաղաղապահները չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող որեւէ երկրից»։

Մինասյանն իրեն պատկանող բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել. հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի մասին տեղեկությունն առկա է նաև պարոն Մինասյանի 2022թ. Գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում:

Տաթևիկ Հայրապետյան. Նպատակը՝ մարդկանց համոզել, որ պայքարն անիմաստ է

Այսօր ԱԺ-ում հերթական տեղեկատվական ահաբեկչությունն էր՝ ուղղված հայ հանրությանը, իսկ այդ ընթացքում մեր հակառակորդները միայն պատրաստվում են մեր պետության դեմ գործողությունների:

«Ինձ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները պատերազմը քիչ հավանական են համարում եւ կոչ են անում, որ ՀՀ Զինված ուժերը կտրուկ գործողություններ չիրականացնեն»․ Փաշինյան

«Իմ հրահանգը եղել է միանշանակ՝ անկախ ամեն ինչից, ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորները ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձեւով գործի»։

Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն իրականացնելու համար կսահմանվի պետական տուրք՝ տարեկան մեկ միլիոն դրամ. ՏԿԵ փոխնախարար

Օնլայն հարթակների միջոցով տաքսի ծառայություն իրականացման համար պետական տուրքը 2024թ. սեպտեմբերի 1-ից կանխիկ վճարումների դեպքում կկազմի 2 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 1,5, յուրաքանչյուր ուղևորափոխադրման դեպքում: 2025թ. հունվարի 1-ից, համապատասխանաբար՝ 3,5 տոկոս և 2,5 տոկոս, իսկ 2026թ. 5 տոկոս՝ կանխիկի և 4 տոկոս անկանխիկ վճարումների դեպքում:

«Սա ուղղակի պիտի մտցնել այդ ժողովրդավար կոչվող կառույցների ու պետությունների աչքը». Աղվան Վարդանյանի նստացույցը՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Իրենք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, տարածաշրջանում այլ հետաքրքրություններ ունեն, բայց վստահ եմ, սրա համար ի վերջո իրենք պատասխան են տալու:

Տղամարդկանց ձերբակալման ժամանակ 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, հայհոյել, հարվածներ հասցրել պարեկին. 3 անձի մեղադրանք է ներկայացվել 

4 տղամարդկանց վարչական ձերբակալման ժամանակ 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, հայհոյել, երկու ձեռքով հարվածներ հասցրել պարեկի դեմքի շրջանում՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Բացի այդ, անհետացել է նաև հիշյալ պարեկին կցված տեսախցիկը:

«ՊԲ հրամանատարն ասաց՝ Մովսես Գրանտովիչն է խորհուրդ տվել 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել»․ Նիկոլ Փաշինյան

Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Մովսես Գրանտովիչին նորից հրավիրում եմ քննիչ հանձնաժողով»։

Հետախուզում է հայտարարվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, Արաբկիրի նախկին թաղապետ 55-ամյա Հովհաննես Շահինյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔրՕրի 296 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացում առանձնապես խոշոր չափերով, որը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) հատկանիշներով։ Ծանուցում.

«Պատերազմի հանգամանքները դեռ չքննած՝ տեսեք ովքեր են գեներալական եւ դրանց հավասար դասային աստիճաններ ստացել». Սեյրան Օհանյան

Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսն է տալիս. «Սա խոսում է այն մասին, որ ավելի բարձր դիրք է իրեն վերապահում, երկրորդը՝ քննիչ հանձնաժողովի իր հրապարակային խոսքը ոչնչով չի տարբերվում իր ասուլիսներից, հայտարարություններից, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից եւ դրանց ընթացքում իր շեղող մանիպուլյացիաներից: Իրենք շեղելու են մեր հանրությանը, իրենք հիմք են նախապատրաստում՝ հերթական անգամ կուլ գնալու թուրք-ադրբեջանական տանդեմի խորամանկությանը:

«Այսօրվանից ունենք մեր ամենաերևելի կաթողիկոսներից մեկի՝ Վազգեն Առաջինի անունով փողոց». Արայիկ Հարությունյան

Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկաներից մեկի՝ Սարգիս Կասյանի անունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031