Օրվա լրահոսը
«Պարեկները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացի կին վարորդի նկատմամբ. մեքենան կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով». Վարազդատ Հարությունյան
Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում:
Շիրակ Թորոսյան. Մենք մեր անելիքները կատարում ենք, ամեն ինչ անում ենք Արցախի անվտանգությունն ապահովելու. «Հրապարակ»
– Ստացվում է այնքանով, որքանով ստացվում է։ Սով չկա: Աստված չանի, որ սով լինի Արցախում։
«Քննիչ հանձնաժողովն է, որ ինձ ստիպել է այդ ամենն ասել»․ Նիկոլ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին
«2019 թվականին ես բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է՝ բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես դա կստանամ պատերազմով»։
Բանկային հաշիվներին տարվա վերջում ունեցել է 1 մլն 599 հազար դրամ: Քերոբյանը նաև վարկեր ունի. «Ժողովուրդ»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու անշարժ գույք ունի։ Նախարարը նաեւ 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2011 թվականին։ Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1 մլն 599 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ չի ունեցել։ Վահան Քերոբյանը նաեւ վարկեր ունի: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ռուսաստանը պետք է շատ ավելի կտրուկ գործողությունների դիմի՝ այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու». Գեղամ Մանուկյանը՝ ՌԴ դեսպանատան մոտ նստացույցին
Պատգամավորը նաեւ նշեց, որ տարիներ շարունակ հայ հասարակությանը թշնամական որդի պես կրծել է այն, թե «Արցախը տանք, հանգիստ ապրենք». «Կյանքը ցույց տվեց, որ թշնամին որեւէ բանի առաջ չի կանգնելու, Արցախին հաջորդելու է Սյունիքը, Գեղարքունիքը, Երեւանը, Երեւանի կենտրոնը, կառավարության շենքն ու Կոնդի առանձնատները»:
Բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը ցածր է եղել, իսկ պետական հատվածում աշխատավարձներն ուղղակի նվազել են 4 տոկոսով. «Փաստ»
Փաստորեն, աշխատատեղերի ստեղծման ու աշխատավարձերի բարձրացման համար տնտեսական հիմքեր չեն ստեղծվել, և եթե Հայաստան ժամանած ռուսներն էլ հեռանան, ապա այս իրողությունը խորը բացասական հետք կթողնի մեր աշխատաշուկայի վրա։
Իշխանությունը գնացել է բացահայտ խոչընդոտելու ճանապարհով, որովհետեւ խուճապի մեջ են. Ավետիք Չալաբյան. «Հրապարակ»
«Իշխանության գործելաոճն ինձ համար անակնկալ չէր, եւ ես կարծում եմ, որ այս իշխանությունն այնքան խուճապի մեջ է, որ բացարձակ ոտք է դրել ապօրինության ճանապարհին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Ես կպատկերացնեի՝ մանր խոչընդոտներով ու ամեն օր այստեղից- այնտեղից մի բան անելով խանգարել, մի օր այս անել, այն անել, բայց իրենք գնացել
«Կա վարկած, որ Հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ չի բացառվում, որ սա կարող է քննության առարկա դառնալ»․ Նիկոլ Փաշինյան
«1994 թվականին, երբ հաստատվեց զինադադար, դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, իսկ Հայաստանի բնակչությունը էական նվազեց»։
Այս տարվա առաջին հինգ ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առեւտրի շրջանառությունում՝ 24,5%, , շինարարությունում` 16,7. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2023-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,5%։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առեւտրի շրջանառությունում՝ 24,5%, ծառայությունների ոլորտում՝ 19,9%, շինարարությունում` 16,7: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Խաղ զրոյական արդյունքով
Արցախի մեր 120 հազար հայրենակիցներն ամբողջական շրջափակման մեջ են. արդեն 10 օր է՝ Բերձորի միջանցքով չի անցել որեւէ բեռնատար սննդամթերքով, դեղորայքով կամ որեւէ այլ անհրաժեշտ բեռով: Արդյոք այդ հարցը հուզո՞ւմ է Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին: Կարծես թե, ոչ: Ենթադրենք, ՔՊ-ականները կարծում են, որ Արցախի հայերը պետք է մեր պետությանը հետաքրքրեն նույնքան, որքան մնացած հայ
Հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն մինչև հինգշաբթի. Պետդեպ
Մենք, իհարկե, ունենք մի շարք կետեր, որոնք ցանկանում ենք քննարկել: Բնականաբար, ես չեմ պատրաստվում դրանք հրապարակայնորեն կարդալ: Դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի կունենան այստեղ։
Որ դեպքերում է մեզի մեջ արյուն նկատվում
Եթե մեզի մեջ արյուն է նկատվում, դա կարող է հուշել ինչպես թեթև, այնպես էլ բավականին լուրջ առողջական խնդրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, մարդը կարող է և չիմանալ, որ իր մեզի մեջ արյուն կա, քանի որ երբեմն այն այնքան քիչ է լինում, որ կարող է հայտնաբերվել միայն մանրադիտակով ուսումնասիրվելու դեպքում։ Մեծամասամբ մեզի մեջ արյան առկայությունն
«Մարդիկ, որոնք բանակցային գործընթացից տեղյակ չեն, որոնք ուղղակի հավատում են Փաշինյանին կամ հեռու են քաղաքականությունից, կարող են հավատալ այդ ստերին»․ «Փաստ»
Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանության այն պնդումները, թե իրենք ժառանգել են Արցախի հարցը նույն կարգավիճակում, որում այն հիմա է, կատարյալ սուտ է։
Պուտինը հայտարարել է, որ վագներականներին տված իր խոստումը պահելու է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին համախմբվածության համար և հայտնելով վագներականներին, որ ինքը կպահի նրանց տրված իր խոստումը: «Իրադարձությունների հենց սկզբից իմ ուղիղ կարգադրությամբ ձեռնարկվել են քայլեր՝ խուսափելու մեծ արյունահեղությունից: Դրա համար պահանջվել է նաև ժամանակ, այդ թվում հնարավորություն տալու համար մտածել այն մասին, թե ով է սխալ գործել,
Փաստաբանները ներկայացան դատարան եւ հայտարարեցին, որ գնում են մասնակցելու մեկօրյա գործադուլին
Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի եւ դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը հակակոռուպցիոն դատարանում պետք է կայանար այսօր։ Ենթադրվում էր, որ այսօր փաստաբանների համայնքի հայտարարած մեկօրյա գործադուլի պատճառով դատական նիստը չի կայանա պատասխանող կողմի պաշտպանների չներկայանալու պատճառով։ Այդուհանդերձ, փաստաբաններ Բենիկ Գալստյանը, Մուշեղ Առաքելյանը
«Հոգեբանական ճգնաժամ են ունենում մարդիկ, որը տարածվում է բոլորի՝ բժիշկների, այդ թվում հոգեբանների վրա». «Ապառաժ»-ի հարցազրույցը ԱՀ առողջապահության նախարարի հետ
Շրջափակման պայմաններում Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի խնդիրները, նախարարի պաշտոնավարման 100 օրը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ—ի գործունեությունը: Այս և այլ հարցերի շուրջ է «Ապառաժ»-ի հարցազրույցը ԱՀ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի հետ: -Ինչպե՞ս է առողջապահության համակարգը դիմակայում շրջափակման հետ կապված դժվարություններին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս նաև հումանիտար բեռների մատակարարման հետ կապված խնդիրներ
Ադրբեջանն Արցախում գործողություններ սկսելու տարբեր սցենարներ է հաշվարկում․ Արմեն Պետրոսյան. «Ա1+»
«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում փոխել ռազմական գործողությունների բնույթը և լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Դրա համար կարծես թե տարբեր սցենարներ են փնտրում՝ առնվազն ռազմական դրություն պետք է մտցվի, լայնածավալ զորահավաք լինի։ Կարծում եմ, առաջիկայում ականատես կլինենք ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ռեժիմի փոփոխության, իրենք էլ հասկանում են, որ ճահիճում են հայտնվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ
Էդգար Ղազարյան․ «Օգոստոսի 23-ը իրենց աչքով տեսած մարդիկ, եթե հուլիսի 5-ի կարեւորությունն էլ չեն հասկանում, թող առողջ լինեն որպես ազգային փոքրամասնություն Հայաստանում»
Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսել է վաղը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ունենալիք ելույթի մասին։ «Թողնել հանգիստ միջավայրում նստի, իրենք նախապես գրած հարցերը հնչեցնեն ու ինքը պատասխանի՞։ Այդ միջավայրը չպետք է թողնել։ Ես չեմ ասում, որ ընդդիմությունը գնա, այդ նիստին մասնակցի։ Դա էլ պետք չի։ Բայց դրանց չպետք է թողնել
Խոշտանգման դեպքերը շարունակում են մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Պաշտպան Անահիտ Մանասյանի մասնակցությամբ քննարկվել են խոշտանգումների դեպքերի և դրանց կանխարգելման հետ կապված հարցեր
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն: Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ազատվելով Ուկրաինայի Հայոց թեմում իր ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի
Արայիկ Հարությունյանն ընդգծել է կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը
Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Յուրիկ Հովեյանը տպավորիչ հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ, դուրս եկավ եզրափակիչ
Երիտասարդական ԵԱ. Յուրիկ Հովեյանը տպավորիչ հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հոմերոս Առաքելյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
«Այս փուլում դադարեցնում ենք շրջաններում նախատեսված մեր հանդիպումները». Արցախի անվտանգության և զարգացման ճակատ
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում հանդիպումներ են ունեցել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում՝ ներկայացնելով շարժման նպատակը, գաղափարախոսությունը, անդամակցելու կարգը: Ադրբեջանի կողմից հունիսի 15-ից Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումների դադարեցման և Արցախում վառելիքի խիստ սղության պայմաններում մենք այս փուլում դադարեցնում ենք շրջաններում նախատեսված մեր հանդիպումները և առաջիկայում հանդիպումներ կանցկացնենք միայն Ստեփանակերտում: Արցախի
Ռուս-իսրայելցի բլոգերի համարձակ ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Օրերս Armenian Mirror-Spectator-ում կարդացի մի շատ կարևոր հոդված, որտեղ Արամ Արքունը հարցազրույց է վերցրել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինից, որը ներկայումս շրջագայության է Կանադայում և Միացյալ Նահանգներում: Նա արդեն հանդիպումներ է ունեցել հայերի հետ՝ հունիսի 3-ին Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ հունիսի 11-ին` Նյու Յորքում: Նա նաև հանդիպել է Human Rights
Կարևորվել են կենսաթոշակային կուտակային համակարգի գործունեության ուղղությամբ ընկերությունների և ՀՀ ԿԲ-ի համատեղ աշխատանքի արդյունքները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության, «Տալանքս խմբի», «Ցե-Քյու ներդրումային խմբի» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության, «Տալանքս խմբի», «Ցե-Քյու ներդրումային խմբի» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերությունների հետ ձևավորված համագործակցությանն առնչվող հարցերը: Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային կուտակային համակարգի գործունեության ուղղությամբ ընկերությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերի և ոլորտի զարգացման հնարավորությունների շուրջ:
Եռաբլուրում հանգչող ազատամարտիկի շիրմաքարը պահանջում են ապամոնտաժել կամ արտաշիրիմում անել. զոհված կամավորականի դուստր
Եթե իմ պապայի հոգուն Եռաբլուրում հանգստություն չեն տալիս և չեն թողնում, որ նա գոնե եռաբլուրում խաղաղություն գտնի, եթե մի մետրի հող Եռաբլուրում չի հասնում բոլոր պատերազմներում կամավորագրված իմ հորը՝ մեզ մնում է միայն արտաշիրիմում անել, որ գոնե նրա հոգին հանգստություն գտնի:
Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ: Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին: Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի,
Դատական նիստը հետաձգվեց պատասխանող Վաչագան Ղազարյանի եւ փաստաբանների չներկայանալու պատճառով
Հակակոռուպցիոն դատարանում այսօր պետք է կայանար ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի, նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ձեռք բերված գույքը եւ եկամուտները հօգուտ Հայաստանի Հանրապետության գանձելու մասին դատական նիստը։ Պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատավորը հայցային վաղեմություն կիրառի գլխավոր դատախազության պահանջների նկատմամբ։ Դատարանը հեռացել էր խորհրդատվական սենյակ՝, որոշում կայացնելու։ Որոշումը պետք է
ՌԴ վստահության և հուսալիության սանդղակը գործընկերների մոտ և միջազգային հարթակներում, հատեց զրոյական նիշը. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը հանեց բետոնե ուղեփակոցները Լաչինի միջանցքում, վերացրեց արգելքը Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի համար և իր համաձայնությունը տվեց մասնակցել ԱՄՆ հովանու ներքո Հայաստան֊Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանը։ Համոզված եմ, որ նման որոշման վրա լուրջ ազդեցություն են ունեցել ՌԴ երեկվա իրադարձությունները։ ՌԴ վստահության և հուսալիության սանդղակը գործընկերների մոտ
Դատապարտվել է արդյո՞ք Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրենը
Թե որքանո՞վ է ճիշտ հիմնարկի նորանշանակ տնօրենի դատապարտվածության մասին Աբգարյանի տեղեկատվությունը՝ Լևոն Սարդարյանը խոստացավ պատասխանել վաղը:


















































