Օրվա լրահոսը
«Այն ժամանակ մեկնել եմ Վաշինգտոն վարչապետի հանձնարարությամբ, այս անգամ չի եղել նման հանձնարարություն, չեմ մեկնել»․ Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ իր մասնակցությամբ նախորդ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում մի քանի հոդված է համաձայնեցվել պայմանագրի տեքստում։
Մայրաքաղաքում Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդման մասին լուսանկարներ, գրաֆիտիներ են փակցվել
Երևանի փողոցների տարբեր հատվածներում, անցումներում, սյուների, գովազդային վահանակների վրա փակցվել են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պատկերներով լուսանկարներ, գրաֆիտիներ, որոնցով նրա ազատությունն են պահանջում:
«Կարևոր է, որ միջազգային երաշխիքներ լինեն»․ Ռուբինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի համաձայնությունը և նշեց՝ դրանում դժվար է մեկ կետ գտնել, որը Ադրբեջանը չի խախտել։
Էրմիտաժի պաշտոնական հյուրանոցի սեփականատեր է դարձել Ադրբեջանի ֆիննախարարությանը պատկանող կազմակերպություն
Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժ հյուրանոցի պաշտոնական սեփականատեր է դարձել «Ագրարկրեդիտ» ոչ բանկ կազմակերպությունը, որի հիմնադիրը Ադրբեջանի ֆինանսների նախարարությունն է: «Արարկրեդիտը» խոստացել է պահպանել հյուրանոցը և ակնկալում է պայմանավորել Էրմիտաժի հետ՝ հյուրանոցի անունը պահելու համար: Սակայն եթե թանգարանը մերժի, նախագիծը կշարունակվի այլ բրենդի տակ: Գործարքի գնի չափը չի հաղորդվում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
UCOM-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ Երեւանում անցկացվեց ԲարՔեմփը
«ԲարՔեմփ Երևան»-ի բազմամյա ավանդական գործընկեր «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 24-ից 25-ն անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ամենամեծ՝ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: 2009 թվականից ի վեր՝ արդեն 14-րդ անգամ, ԲարՔեմփ Երևանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի
Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության անդամները միահամուռ են եւ ունեն քաղաքական կամք՝ իրավիճակը լուծելու ի շահ Ախուրյան համայնքի եւ քաղաքացու
Ախուրյան համայնքի սիրելի բնակիչներ, արդեն երկու օր է, ինչ Ախուրյան համայնքի ղեկավարը և իր թիմի անդամները շահարկում են այն միտքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խաթարում է համայնքի բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ գնահատականը բացառապես աղերս չունի իրականության հետ։ Ավելին՝ կազմելով մեծամասնություն ընդամենը մեկ ավագանու անդամի առավելությամբ, իրենք են փորձում համայնքի ավագանու նիստերը բոյկոտել։ Գերադասելով սեփական շահը՝
Հարկ եմ համարում 44 հարց ուղղել Փաշինյանին՝ ակնկալելով, որ հանձնաժողովի նիստում քննության կառնվեն. Նորիկյան
Թվեք Ձեր առանցքային երեք ռազմավարական սխալները, որոնք հանգեցրեցին աղետալի պատերազմին ու պարտությանը։
«Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատակցի կողմից գործընկերներից յուրացման եղանակով 2.3մլն դրամ հափշտակելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվականի նոյեմբերից 2020 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայության կադրերի տեսուչի պաշտոնը,
Շուրջ 393մլն. դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվել են «Ար. Տոբակո»-ի սեփականատերն ու տնօրենը
Չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի դեպքեր են բացահայտվել
Ախուրյանում ավագանու 3 անդամներ լքել են իշխող թիմը․ ի՞նչ է կատարվում
Aravot.am-ին հայտնի դարձավ, ավագանու երկու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը և վերջերս մանդատ ստացած Արիստակես Չալոյանը դիմում են ներկայացրել համայնքապետին՝ նրա գլխավորած «Ախուրյան» դաշինքը լքելու մասին՝ ցանկություն հայտնելով մնալ ավագանու անկախ անդամներ։ Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը դիմում է ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին՝ դարձյալ մնալով ավագանու անկախ անդամ։
Իսկ ո՞ւր էր այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում. Արտակ Զաքարյան
Գոնե փաստերը մի աղավաղեք, որովհետև առավել քան պարզ ու ակնհայտ է, թե ինչպե՛ս էին նախորդ իշխանությունները պաշտպանում Հայաստանն ու Արցախը, և ինչպե՛ս եք դուք «պաշտպանել» կամ «պաշտպանում» այն:
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. տուժածներ չկան
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ստեփանակերտի երաժշտական դպրոցի համերգը՝ մթության մեջ, հեռախոսի լապտերների լույսով լուսավորված
Ողջ համերգին կենդանի հնչողություն էր՝ թե երգերի, թե գործիքային կատարման
Ընտրվել են քիչ հայտնիները. Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները՝ մեկ հարթակում
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը: Ծրագրի նպատակն է փաստագրել մեր երկրի մշակութային ժառանգությունը և օգտագործել գիտակրթական գործընթացում: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 100 հնագիտական վայրերի օդային պատկերների (անօդաչու և 3D օրթոֆոտոների) հավաքագրման և համապարփակ առցանց շտեմարան ստեղծելու համար, որը ներառում է տեղանքների ճշգրիտ
Արտահանման ծավալն աճել է 93.3%–ով, ներմուծմանը՝ 83.3%–ով. մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները
📊2023թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2023թ․ հունվար–մայիսը 2022թ․ հունվար–մայիսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.5% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 3.0%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 19.9%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 24.5%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 16.7%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 93.3%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 83.3%–ով։ 📊2023թ․ մայիսը 2022թ․ մայիսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Կան հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ, բայց գլխավոր հարցերի շուրջ տարաձայնությունները շարունակում են մնալ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը հնարավոր կլինի ստորագրել
«Օպերները խոշտանգում, ծեծում, ջարդում, սպառնում են մարդուն, նա էլ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, հետո քննիչի մոտ գործը քանդվում է»․ Դանիել Իոաննիսյան
Իրավապահ մարմիններում բռնությունները մեկ-երկու դեպքեր չեն, ըստ Իոաննիսյանի, սա միտում է, որն արդյունք է նրա, որ ներքին գործերի նախարար նշանակվեց մի անձ, որը համարում է, որ ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա
Ավինյան. Քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի հուշարձան-շենքերին
«Մենք չպետք է հանդուրժենք, հետո գնանք հետևանքների դեմ պայքարելու։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար. հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է, որ ուզում է հարկ բարձրանալ։ Սա անընդունելի է»
«SOS Artsakh». ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 24 ժամյա նստացույց է նախաձեռնում ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների, ԵՄ ներկայացուցչության դիմաց
Նստացույցը բոլոր վայրերում կմեկնարկի հունիսի 27-ի առավոտյան 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Նախարարը կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը
Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում:
Պապիկյանը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը
2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ: Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի
Հորդառատ անձրեւների վնասները Ալավերդի համայնքում աննախադեպ են որակում (ֆոտոշարք)
Հորդառատ անձրեւների հետեւանքով վնասվել է նաեւ Սեդվու վանական համալիրի աշտարակը:
Օրենքի նախագծով՝ ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու դեպքում անձին պատասխանատվության ենթարկելու իրավական մեխանիզմներ են նախատեսվում
Արցախի Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության 12-րդ գլխում փոփոխություն (լրացում) կատարելու վերաբերյալ նախագիծ, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը «սեփական քաղաքացիների համար»
Կոխը նշել է, որ բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է՝ հայկական մեծ բնակչությամբ, բայց «դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս անել ինչ ուզում է այդ քաղաքացիների հետ»:
ԲԴԽ-ն որոշեց Դավիթ Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից. «Փաստինֆո»
ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանին որոշեց հեռացնել նիստերի դահլիճից։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որին դատավորը ներկայացել է՝ առանց փաստաբանների, քանի որ փաստաբանական համայնքը գործադուլի մեջ է։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի վերաբերյալ որոշում կայացնելու։ Փաստացի դատավորն այժմ զրկված է
Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը դեռևս գաղափարի և նախագծի մակարդակում քննարկվող հարց է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծման և «ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» Կառավարության
«Դուք ճիշտ եք, Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս չեն հայտարարել, որ ճանաչում են մեր 29.800 քկմ տարածքը եւ դա միանշանակ խնդիր է». Ռուբինյան
«ՀՀ շահերից է բխում ունենալ չվիճարկվող սահմաններ: Ընդ որում, այդ սահմանները ունենք, դա փաստ է: Դելիմիտացիա չունենալը չի նշանակում չունենալ սահմաններ: Բոլորը գիտեն` որոնք են ՀՀ սահմանները: Եվ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Ադրբեջանը նույնպես դրանք բաց հայտարարի եւ ֆիքսի»:
Տատիկը՝ տիկին Շողիկն աղոթք էր հնչեցնում ապագա զինվորների համար (ֆոտոշարք)
Նա մեր զրույցում նշեց, որ անասելի հուզմունք և հպարտություն է զգում թոռնիկի` ծառայության անցնելու կապակցությամբ։
ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր
Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Ալեն Սիմոնյանը նշել է՝ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար


















































