Օրվա լրահոսը
Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները. Մանե Թանդիլյան
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ արդյունավետ ճանապարհը «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնում է ժողովրդի վստահությամբ իրականացվող ամբողջական իշխանափոխության միջոցով, ինչի մասին կուսակցությունը պարբերաբար հայտարարել է։
Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը
Մարդը, որ գնում է հյուրանոց, սովորաբար դիմավորում են, սենյակը ցույց են տալիս ու վերջ: Թե ում հետ է գնացել ու ինչ նպատակով, կարծում եմ՝ ոչ մեկիս նման հարց չեն տալիս հյուրանոցներում. Արսեն Ղայթմազյանի պաշտպան
«Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքներ ենք կարգի բերում․ հույս ունենք թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը»․ Ռուբինյանը՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացման մասին
Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարևոր է, որ պայմանավորվածություններն իրագործվեն։
Գործադուլ, բողոքի երթ, ոստիկանության կենտրոնական բաժնի պետին՝ բռնցքամարտիկի ձեռնոցներ․ փաստաբանների ցույցը՝ ընդդեմ իրենց գործընկերների նկատմամբ բռնությունների
Փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց․ «Եթե այս դեպքում ոստիկանական համակարգը արձագանք չտա, ապա անուղղակիորեն իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը»։
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարան գնելու հավակնորդները հայտնի են
Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը: Այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում: Հրամանով սահմանվել են նաև էլեկտրոնային համակարգ մուտք գործելու և Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան
Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կճամփորդեն առանց անձնագրերի
Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։
Փառատոն եւ աշխատանոցներ Կոնդի բակերում եւ հին տներում
Հուլիսի 1-ի երեկոյան կլինի երաժշտություն, ցուցահանդես, պերֆորմանս, վերնիսաժ, զանազան աշխատանոցներ
Բադասյանը Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները
Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ ՀՀ ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով
Արցախից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել 17 բուժառուի
«Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ եղել մտերիմ, կան ՔՊ-ականներ, որոնց եթե մի բան պատահի, կգնամ ե՛ւ հուղարկավորությանը, ե՛ւ հոգեհանգստին». Թագուհի Թովմասյան
«Որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եմ, բոլորի թաղումներին պիտի մասնակցե՞մ: Ժողովուրդ, դա ի՞նչ հարց է ընդհանրապես»:
Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը մերժել է Արսեն Թորոսյանի՝ ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափն առաջանցիկ տեմպով բարձրացնելու առաջարկը
Ըստ ֆինանսների փոխնախարարի՝ ավելի առաջանցիկ տեմպով դրույքաչափի բարձրացումը կարող է ուղեկցվել մի շարք բացասական հետեւանքներով։
Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
2023 թվականի հունիսի 22-25 Պանամայում տեղի է ունեցել Ընկերվար/սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) բարձրագույն ժողովը (IUSY World Congress)։ Երկու տարին մեկ պարբերականությամբ գումարվող ժողովին մասնակցել են կազմակերպություններ շուրջ 70 երկրներից՝ 300 պատվիրակներով: Բարձրագույն ժողովում ղեկավար մարմինը ներկայացնում է հաշվետու զեկույց, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում նոր ղեկավար մարմին: ՀՅԴ Երիտասարդականի
Կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը. Գյումրիում մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Փարոս-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով: Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, ինչպես նաև
«Դուք դեռ չեք լսել, թե ինչ էր կատարվում, երբ ընդմիջում էր, իշխանական պատգամավորներն անթաքույց սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում». Թագուհի Թովմասյան
Այսօր ընդդիմությունը չի գնա նիստերին, մյուս օրերի հարցում դեռ չունեն որոշում, կմտածեն:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է
36 ցուցանիշն ապահովելու դեպքում՝ առողջապահության առաջնային օղակի բուժանձնակազմը կիսամյակը մեկ բոնուս կստանա
Ահարոն Բարսեղյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց, բուժանձնակազմի լրացուցիչ վարձատրության համար նախատեսված 36 ցուցանիշից կազմված բոնուսային համակարգը, բայց մոռացավ նշել, որ բոնուսային վարձատրությունն իրականացվում է կիսամյակն ընդամենը մեկ անգամ:
Շատ ցավալի է, կասեի՝ ողբերգական, որ ունենք նման հակապետական իշխանություն և նրանց հետ պասերով աշխատող ընդդիմություն. Տաթևիկ Հայրապետյան
Երբ մեր էքզիստենցիալ խնդիրները սրվում են, ԱԺ–ն անցնում է «սկանդալային կրկես» արտահերթ թողարկման ռեժիմի
«Ո՞ւր էիք դուք գեներալ Մանվել Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի, Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին ու հուղարկավորությանը»․ Արծվիկ Մինասյան
«Դուք մինչեւ հիմա չեք էլ հասկացել, որ մարդու թաղմանը, հոգեհանգստին մասնակցությունը նախ եւ առաջ անձնական հարց է, միջանձնային հարաբերությունների հարց է»։
Արցախում ինչպես ստանալ սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով տրամադրվող աջակցությունը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող և միաժամանակ հաշմանդամության խումբ ունեցող այն անձինք, որոնք չեն օգտվել սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով տրամադրվող աջակցությունից, այն կարող են ստանալ՝ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք։ ԱՀ սոցիալական
Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու պատի վերականգնման աշխատանքները շարունակվում են
Տարվա սկզբից մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքները: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի աշխատակիցը հերթական այցն Է կատարել վերականգնվող հուշարձանի տարածք՝ 2023 թ. նախատեսված աշխատանքների ընթացքին տեղում ծանոթալու նպատակով: Այցի շրջանակում քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, իրականացվել են անհրաժեշտ չափումներ
«ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա». Գեղամ Մանուկյան
«Ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանն էր այնտեղ նստած: Գետինը պիտի մտներ, որ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատվում: Ուղղակի խայտառակ ստեր են հայտարարում, թե այսքան միլիոնների զենքեր են գնել եւ Սեյրան Օհանյանը, պաշտպանելով զինվորականների, հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնյանը թողեց հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որեւէ բացատրություն տալ իր խայտառակ հայտարարության համար»:
Ադրբեջանը գնում է նոր հրթիռային համակարգեր. Հասանով
Բացի այն հրթիռներից, որ մենք ունենք, և որոնց պաշարները համալրել ենք պատերազմի ավարտից հետո, տեղի է ունենում նաև որոշ հրթիռների արդիականացում, քանի որ որոշ հրթիռներ ռազմական գործողությունների ժամանակ խնդիրներ են ունեցել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի հետ ներգործության հետ:
Գների աճով պայմանավորված`առաջարկվում է ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը
Օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կբարձրացվեն 10 տոկոսով:
«Կարեւոր է, որ բանաձեւում նշված է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին միջազգային մեխանիզմի ներքո»
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների թեման օրակարգային է, եւ պետք է ճնշումը մեծացնենք։ «Կարծում եմ՝ պատժամիջոցների թեման օրակարգային է, եւ պետք է ճնշումը մեծացնենք»,-«Առավոտի» հարցին՝ արդյոք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվո՞ւմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նշենք, որ հունիսի 19-23-ը
«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին
Սիսակ Գաբրիելյանը հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ո՞ւր են ձեր Սյունիքի համայնքապետերը, տեղ տվե՞լ են ստորագրահավաքի համար»։
Հասանովը սպառնացել է, որ ադրբեջանական մեկ ստորաբաժանումն էլ կարող է զինաթափել Արցախի բանակը
Մենք գիտենք դրանց թվաքանակը, դրանց սպառազինությունը, գիտենք բարոյահոգեբանական վիճակը, գիտենք՝ ինչի են նրանք ունակ: Ես ձեզ հավատացնում եմ, ինչպես որ նշել է պարոն նախագահը, նրանք որևէ հնարավորություն չունեն որևէ գործողության, որոնք կարող են իրականացնել ադրբեջանական բանակի դեմ»,- ասել է Հասանովը ադրբեջանական CBC հեռուստաալիքի հետ զրույցում:
«Դուք դաստիարակություն ստացե՞լ եք», «սրիկան դուք եք, պապանձվիր»․ վիճաբանություն Ազգային ժողովում
ԱԺ արտահերթ նստաշրջանում վեճ տեղի ունեցավ «Հայաստան» ու ՔՊ խմբակցությունների պատգամավորների միջեւ։ Անդրադառնալով հարցին, որ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինչ վերաբերում է ձեր գործող գործընկերոջ հոգեհանգստին չմասնակցելուն, ձեր խղճի վրա եմ թողնում»։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «դու»-ով դիմեց Ալեն Սիմոնյանին։ ««Դու»-ն դու ես,
Փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը
Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության


















































