Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունը ճոճանակի իր քաղաքականությամբ փորձում է խուսափել պատերազմից, բայց Բաքուն զորքեր է կուտակում եւ ցանկացած պահի կարող է հարձակվել»

«Եթե մեր ժողովրդին կարողանանք մոբիլիզացնել, կկարողանանք ապահովել հաղթանակ։ Կապ չունի, թե ովքեր են մեր դեմ պատերազմելու»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է պատմաբան, շուշեցի Աշոտ Հարությունյանը: – Պարոն Հարությունյան, Արցախն արդեն լիակատար շրջափակման մեջ է, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է անել։ – Ստեղծված իրավիճակը ես կանվանեմ ծայրահեղ ծանր։ Եվ որպեսզի մենք դուրս գանք այս ծայրահեղ ծանր իրավիճակից,

«Տիգրան Մեծից սկսե՞նք, հա՞, պետք է հասկանանք Հայաստանը որն է՝ մի հատ վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ ինչ-որ սահմաններ ունեցող բան». Ալեն Սիմոնյան

Հիշեցրինք՝ դուք էիք նուռը ձեռքներդ նկարվել Աղդամում ու ասում էիք՝ Աղդամը մեր հայրենիքն է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հա, էլի իմ հայրենիքն է, բայց հայրենիքն ու պետությունը դրանք տարբեր բաներ են: Ղարսն էլ է իմ հայրենիքը, որովհետեւ իմ տատը Ղարսից է, այնտեղ տուն ունենք, քարտեզ ունենք: Այսօր ՀՀ-ն 29.800 քկմ-ն է, որով ՀՀ բնակչությունը Սովետմիության փլուզման ժամանակ անկախացել է: Այդ ամորֆ վերաբերմունքը, որ Կիլիկիան էլ է Հայաստան…դա մեր պատմությունն է, ոչ թե մեր ներկան է»։

Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է. ոչ թե հրաժարվել են, այլ առաջարկել են դիմել քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու. պարզաբանում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը տարածել է պարզաբանում՝ ի պատասխան «Հայաքվե» նախաձեռնության հայտարարության․ «Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն,

«Սահմանադրությամբ հռչակված անմիջական ժողովրդավարության կարեւոր ինստիտուտը, քաղաքական այս կամ այն շահերից ելնելով, ձախողվում է»․ Արծվիկ Մինասյան

Երեւան քաղաքի Կենտրոն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ Դիլիջան համայնքի ղեկավարը հրաժարվում են «Հայաքվե»-ին հատկացնել տարածքներ։

Արգելանք է դրվել 14 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախարարի և մյուս մեղադրյալների 3 տասնյակից ավելի գույքերի վրա

Հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է. Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ինչո՞ւ էր ԱՄՆ-ում ապաստանած պաշտոնաթող դատավորը դիմել Սահմանադրական դատարան

2023 թվականի մայիսի 24-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Սուրիկ Ղազարյանի դիմումը:  Նա նախկինում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էր, ապա մեկնեց ԱՄՆ, հայցելով քաղաքական ապաստան: Ի դեպ, նա 2013-ին լրատվամիջոցներին հայտնել էր, որ ԱՄՆ տեղափոխվելու պատճառներից մեկը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի «հանդգնությունը», այն է՝

«Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար»․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտնեց, որ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն։

«Դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»․ Գրիգոր Մինասյան

Առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել այն քաղաքացիական վեճերը, որոնցով գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում 200 մլն դրամը։

Վճարվել են 51 աշխատողների աշխատավարձերը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ վերականգնվել է միեւնույն կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված 40 դիմումատուների, եւ այլ կազմակերպության  հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված  11 դիմումատուների արդար վարձատրության իրավունքը: Վերջիններս, 2023 թվականին` տարբեր ժամանակահատվածներում, դիմելով ՀՔԱՎ-ին, հայտնել են, որ չնայած իրենց բազմաթիվ անգամներ ներկայացրած պահանջների, գործատուն չի վճարել եւ շարունակում է չվճարել իրենց

Խոշտանգման և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ

Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննություն ապահովելու և արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ։ Հակառակ իրավիճակը ձևախեղելու է իրավական պետությանը բնորոշ բոլոր արժեքները:

Շարունակաբար վերահսկողություն է իրականացվելու Արցախում լցակայանների գործունեության նկատմամբ՝ չարաշահումները բացառելու նպատակով

Կան մարդիկ, որոնք այս ընթացքում վառելիք չեն ստացել, բայց շարունակում են երթևեկել՝ այդ կերպ հարուցելով որոշակի հարցեր հանրության շրջանում:

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Սկիզբը՝ այստեղ: ԻՍԿ ԱՅԼՔ ԱՆԱՊԱՏԸ ԴՐԱԽՏԻ ԵՆ ՎԵՐԱԾՈՒՄ… Արտեմ Սարգսյանի եւ Ալինա Խաչատրյանի հետ պայմանավորվեցինք տեսազրույց ունենալ երեքշաբթի օրը: Արտեմի հետ Երեւանում բազմաթիվ հեռուստատեսային հեռուստազրույցներ եմ ունեցել, այնպես որ, բնական էր նրանց առաջարկը: Վահեն առաջարկեց միասին Հոլիվուդ գնալ: Հոլիվուդը Գլենդելի հարեւան Լոս Անջելես քաղաքի շրջաններից մեկն է: Բառացի այն նշանակում է holly-սղոցի wood-անտառ: Այն այժմ

Բարձրագույն կրթություն չստացած ուսուցիչներին կամավոր ատեստավորում անցնելու եւ աշխատանքը շարունակելու հնարավորություն կտրվի

1300-ից ավելի ուսուցիչներ չունեն միջին մասնագիտական կրթություն եւ շարունակում են աշխատել դպրոցներում։

Պարտություն բերածը պատմություն գրել չի կարող. Արմեն Աշոտյանի հոդվածը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Հիմա գոնե համոզվեցի՞ք՝ ով բերեց այս պատերազմը, ինչու Հայաստանը մենակ մնաց պատերազմի ժամանակ, ինչու ագրեսոր Ադրբեջանին չէին սաստում կամ պատժում…

Կառավարությունն առաջարկում է ընդհանուր իրավասության դատարանները շուրջ 80 տոկոսով բեռնաթափել․ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել

Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որին ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում։

Եկել ու անում են այն, ինչ նրանց թույլատրել ենք անել. ադրբեջանագետը՝ Վարդաշատ գյուղում զոհված զինվորների շիրմաքարերի ջարդի մասին

Սա նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի, որովհետեւ Ադրբեջանն անում է այն, ինչ հարմար է գտնում: Իսկ հարմար է գտնում հայատյացության ցանկացած դրսեւորում՝ խոսքի, գործողությունների, խոշտանգման, վարվող քաղաքականության տեսքով. Ադիբեկյան

Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի մոտ գտնվող 13-րդ դարի եռահարկ աշտարակը

Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը (13-րդ դ.)։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ

Բալի ու կեռասի տպավորիչ առավելություններն առողջության համար

Բալի ու կեռասի հյութեղ պտուղները անտարբեր չեն թողնում և ոչ մեկին․ դրանք երևակայության անսպառ աղբյուր են․ օղեր՝ փոքրիկների համար, կոմպոտի հրաշալի հումք՝ տանտիկինների համար, տորթին պիկանտ նրբություն հաղորդող լրացում՝ ռոմանտիկների համար և վերջապես ոգեշնչման աղբյուր՝ հանճարեղ գրողների համար։ Լինեն թթու թե քաղցր, մուգ կարմիր թե դեղին, դրանք միշտ տեղին են ու հանգիստ կարող են համադրվել

«Նրանք այդպես էլ չհասկացան, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար «լավագույն» պատերազմին»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մասնակցել է Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը, որը ներկայացնում ենք ստորև․ «Պիտի անկեղծ ասեմ, այս հանդիպմանը երկար եմ սպասել, որովհետև՝ ճիշտ է այսօրվա իմ ասելիքի մի զգալի հատված տարբեր առիթներով ասել եմ, բայց սա թերևս իմ ունեցած

Տաթեւի փոխհամայնքապետ․ «Բացառվում է, որ որեւէ համայնքում դաշինք կազմենք ՔՊ-ի հետ, նույնիսկ եթե իրենք առաջարկեն, որ համայնքի ղեկավարը «Ապրելու երկիր» կուսակցությունից լինի»

Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը «Սարերում» իմերսիվ փառատոնի ժամանակ Aravot.am-ի հետ զրուցեց նաեւ համայնքն ավելի արդյունավետ ղեկավարելու դեմ իրականացվող արհեստական խոչընդոտներին։ Խոսքը երկրում իշխող, իսկ Տաթեւ համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամների վարքագծի մասին է։ «Բայց ես որեւէ խնդիր չեմ տեսնում դրանում։ Մենք կոալիցիա կազմեցինք «Շանթ» դաշինքի հետ եւ համատեղ կառավարում

Իրականացնելու ենք մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում պաշտպանություն իրականացնելուց․ Փաստաբանների պալատի նախագահ

Հարգելի գործընկերներ, ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով: Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է,

Մարատ Գերասիմյան․ «Սյունիքը պետք է դարձնել ապրելու երկիր, որպեսզի ավելի շատ բնակչություն հաստատվի, ընտանիքներ կազմվեն, երեխաներ ծնվեն եւ մեր հարեւաններին ցույց տանք, որ մենք կանգուն ենք, ուժեղ ենք ու ամուր ենք»

Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը Տաթեւում անցկացված «Սարերում» իմերսիվ փառատոնի ընթացքում լրատվամիջոցներին ասաց, որ վերջին տասը տարիներին Սյունիքում նաեւ բազմաթիվ այլ բնույթի փառատոններ են եղել։ «Փառատոնն իր հետ աշխուժություն, շարժ է բերում տարածաշրջան։ Եվ այն, որ մեծաթիվ այցելուներ են գալիս, դա ճանաչելի է դարձնում մեր համայնքը։ Մարդիկ ավելի շատ հնարավորություն են ունենում ուսումնասիրելու

Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը չի հրապարակում իր ստացած եւ բաշխած միջոցների մասին տեղեկություններ․ բաց նամակ Գեւորգ Տեր-Գաբրիելյանին

Բաց նամակ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանին Հարգելի պարոն Տեր-Գաբրիելյան Քաղաքացիական հասարակության դաշտում գործող դրամաշնորհատուների գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Դա նաեւ կանխարգելիչ միջոց է հնարավոր շահերի բախումներից, կոռուպցիայից եւ կուսակցականացումից: Իրենց գործունեության նման թափանցիկություն ապահովում են անգամ այնպիսի դրամաշնորհատու կազմակերպությունները, որոնք թիրախավորվում են Հայաստանում առկա այլատյաց եւ/կամ ռուսաստանյան ազդեցության գտնվող

Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողներն ապօրինի հատել Հայաստանի պետական սահմանը

Նրանցից մեկը դատապարտվել է 11,5 տարվա, մյուսը՝ 20 տարվա ազատազրկման

Նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից․ Արցախի ԱԳՆ

Մեկնաբանություն ԱՄՆ կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումների կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում: Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: ՀՀ ԱԳՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031