Օրվա լրահոսը

«Ալիեւի հետագիծը գրեթե համանման է Սադամ Հուսեյնի հետագծին»․ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Դեսպան Բրաունբեքն առաջարկել է կոնգրեսական պատվիրակություն ուղարկել Արցախ՝ նկատելով, որ իր և իր պատվիրակության մուտքը Արցախ չի թույլատրվել:

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը. վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող. ԱՀ ՊՆ

Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վերին Լարսի անցակետում 15 նոր ուղիներ են շահագործման հանձնվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, Արմեն Սիմոնյանը

Ու էլի պատմական ռեկորդ, այս անգամ՝ աշխատատեղերի ավելացման մասով

Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի հարցում հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել։ այս տարվա մայիսի արդյունքներով` ՀՀ–ում 718.266 գրանցված աշխատատեղ կա, 2018 թվականի մայիսի համեմատությամբ ցուցանիշն ավելացել է 170.277 աշխատատեղով։

«Պետք է դառնա սիրելի վայրերից մեկը». Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել

12 դատավոր կհամալրի դատական իշխանության շարքերը

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝ Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են 1.Միշա Էլոյան 2.Անի Կարաքեհյան 3.Լիլիթ Մկրտչյան Քրեական մասնագիտացման բաժնից` անցողիկ շեմը հաղթահարել են 1.Գարիկ Աբելյան 2.Գոռ Գասպարյան 3.Արսեն Գեղամյան 4.Գագիկ Հարությունյան 5.Գևորգ Մանուկյան 6.Վարսենիկ Մելքոնյան 7.Արմեն Շիրոյան

Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT Haber-ի ուղիղ եթերում անդրադարձել է Սիրիայի, Եգիպտոսի Հայաստանի հետ խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման հավանականությանը, այն դեպքում երբ պաշտոնական Անկարան ներկայումս այդ երկրների հետ գտնվում է կարգավորման գործընթացի մեջ: «Մեր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Հայաստանի վարչապետն այստեղ էր, նշանակում է ինչ-որ փնտրտուք կա, այստեղ էր Եգիպտոսի ներկայացուցիչը, Ծոցի երկրների․․․

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք. Փաշինյան

Շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի:

Ռոբերտ Ղուկասյանը Նատալի Լուազոյի և Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր

✅Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ 💬Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի

«Ազրպէյճան պատերազմական գործողութիւններու շղթայազերծման նախապատրաստական աշխատանք կը տանի». ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ նշեց, թէ ազրպէյճանական կողմը վերջին օրերուն զինուորական գործողութիւններու շղթայազերծման աշխուժ նախապատրաստութիւն կը կատարէ: Ազրպէյճանական լրատուամիջոցները` սահմանամերձ տարբեր շրջաններու մէջ ազրպէյճանական կողմի զինադադարի խախտման տարբեր դէպքերը թաքցնելու փորձով մը, 11-19 յունիսին հրապարակեցին շուրջ 25 ապատեղեկատուութիւն, իբրեւ թէ հայկական զինեալ ուժերու ստորաբաժանումները խախտած են

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին՝ Լարսի անցակետի առնչությամբ հետևողական աշխատանքի համար

2022-ի ընթացքում ու այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը, ինչը շատ մեծ ու շատ կարևոր փոփոխություն է: Դրանցից 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: 2020-2021 թվականներին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, 409 մեքենայի համար ազատ անցուղի կար:

Անցել է 145 ժամ. Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումն այդպես էլ չի տրվել պաշտպանության կողմին. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնեմ, որ մինչ այս պահը պաշտպանության կողմին այդպես էլ չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում

«Մեկ օր առաջ տղաները Շուշիում էին, հաջորդ օրն անհետացան… ի՞նչ է եղել՝ չգիտենք»

«Առավոտի» զրուցակիցն է տնտեսագետ, հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը – Պարոն Զարգարյան, երկար տարիներ Դուք ՌԴ-ում բիզնեսով եք զբաղվում, բայց նաեւ հաճախ եք լինում Հայաստանում։ Դիտարկե՞լ եք, արդյոք, Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ Ուկրաինայի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, որովհետեւ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունները սերտ փոխկապակցված են, առեւտրաշրջանառությունը սկսել է մեծանալ, բացի այդ, այս շրջանում ռելոկանտների հոսքը

Չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանում ուղևորափոխադրում իրականացնեն. Փաշինյան

Մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել:

Վթարի է ենթարկվել Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից վարորդներից մեկը Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանն է եղել. Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։ Վթարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

«Առաջ է քաշվում Արցախն առանց հայերի ստանալու հարցը, եւ Ադրբեջանն հենց այս խնդիրն է փորձում լուծել»․ Ժիրայր Ազիզյան

«Զախարովան ինքն իրեն հակասում է․ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատված ու սահմանագծված չէ, ապա ինչո՞ւ է Ռուսաստանը կողմերից մեկին օգնում՝ որեւէ գործողություն իրականացնելու դեռեւս չսահմանազատված սահմանին»։

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում է՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում

«Այս գործով մեղադրողը չփարատված կասկածները մեկնաբանում է ի վնաս կասկածյալի»

Մերօրյա իրականության ցավոտ պատկերը «Առավոտ» օրաթերթում սույն գործով մեր նախորդ հրապարակմամբ հայտնել էինք, որ ըստ մեղադրական համառոտ եզրակացության՝ Էդգար Աշոտի Ղեւոնդյանը, թշնամական փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր՝ Գ. Մահարու փողոցի շենքերից մեկում բնակվող հարեւանի՝ Արշակ Հովսեփի Ղուլյանի հետ, 2022 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքից առաջին հարկ ճայթուկներ

Մի բան է` 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է` բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար. Փաշինյանը թոշակների բարձրացման մասին

Պատճառը շատ պարզ է, որովհետև մի բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար: Ընդ որում, թոշակ բարձրացնելիս կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ այդքան թոշակ պետք է տա: Դա ծախս է:

Լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր. պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը

Դիմել Գերմանիային՝ դեպի Ստեփանակերտ օդային կամուրջ կազմակերպելու առաջարկությամբ։

Տիգրան Աբրահամյան. «Մեծ առումով, Նիկոլ Փաշինյանը ինքնապաշտպանական բնույթի գործունեությամբ է զբաղված»

«Եվ նրա նպատակը ոչ թե հայկական շահերի ներկայացումն է, այլ իրականության մեջ իր կատարած հանցանքների պարտակումը»

Վիվա-ՄՏՍ. անվնաս շփում «Էլեկտրական հովիվների» և արջերի միջև

 Գիշերային ժամերին տարածքները հերթափոխով վերահսկելու պրակտիկան Վայոց ձորում տարիների պատմություն ունի: Ծուռթաթ արջերի ներխուժումն այնքան սովորական է դարձել, որ գյուղերում նրանց անակնկալ այցն ազդարարող ինքնաշեն միջոցներ են ստեղծվել: Բայց ո´չ ծառերին ամրացված սենսորային սարքերը, ո´չ էլ զգոնությունը բավարար չեն՝ բրդոտների հարձակումից ֆերմերային տնտեսությունները պաշտպանելու համար: Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղերը և Եղեգնաձոր քաղաքը միավորող խոշորացված

Մենք՝ մեր ձեռքով խորտակում ենք մեր իսկ քրտինքով ձեռք բերված երկիրը, պետությունն ու պետականությունը

Ուզում եմ հակիրճ ներկայացնել 1988թ. փետրվարի 20-ից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի անցած ճանապարհի հետագիծը, որպեսզի եւս մեկ անգամ թարմացնենք մեր ժողովրդի հիշողությունը եւ նրա համար պարզ լինի, թե ինչից՝ ուր հասանք… Եվ այսպես. 1988թ. փետրվարի 20: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Զուտ ինքնաբուխ կերպով հարյուր հազարավոր հայեր հավաքվեցին օպերայի (այն հետագայում

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ.Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ.Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2,

Եթե քաղաքացին ֆիզիկապես կպնում է թղթադրամին, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ. Փաշինյան

Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամի կպնում է ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ:

Կանզասի նահանգապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին, ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։ ՀՀ պաշտպանության նախարարություն

Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մեկնարկած Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ի թիվս մի շարք հարցերի, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Բացի այդ քննարկվել են թուրք-ամերիկյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031