Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները: Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ

«Բա այն ժամանակ Սերժ Սարգսյանը թող ասեր՝ ժողովուրդ ջան, եկել հասել եմ վերջին, քիչ է մնացել, դրա համար եմ մենակ ուզում վարչապետ դառնամ». Փաշինյան

Նա նշեց, որ մինչեւ պատերազմը իրենց ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացումը, էականորեն բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, ռազմական, սպառազինության խոշոր գնումներ են արել. «2 տարի 4 ամսում ՀՀ կառավարությունը ռազմական տեխնիկայի համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Նախորդող 10 տարի 4 ամսում ՀՀ նախորդ կառավարությունները այդ նպատակի համար ծախսել են 354 մլրդ դրամ: Մենք երկու տարում իրականացրել ենք այդ տասը տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումները»:

Գյումրիում վրացական համարանիշներով մեքենայով վթարի է ենթարկվել պատգամավոր Կարեն Սարուխանյանը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը

«Ոչ միայն Ադրբեջանին չեն դատապարտում, մի հատ էլ զենք մատակարարում, նրա պահանջների հիման վրա փաթեթ բերում ՀՀ-ին, սա է կազանյան ողջ գործընթացը». Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ բանակցությունները 2018-ի մայիսի դրությամբ սեփական կետից չսկսելու 2 տարբերակ կար. «Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը կազանյան տրամաբանությամբ, նման բան տեղի ունենալ չէր կարող, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը ընդուներ մի բան, որը դեռ 7 տարի առաջ չէր ընդունել ու դրա համար քառօրյա պատերազմ սկսել ու չէր ավարտել: Երկրորդը՝ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլեւ պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի եւ ՀՀ-ի շուրջ հաստատված ստատուս քվոյի, այլեւ հենց բուն ԼՂ ներսում առկա ստատուս քվոյի ապամոնտաժմանը: Նման բան անհնար էր պատկերացնել»:

Զորակոչին ընդառաջ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ամառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Է. Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան

Մեկը լուսանկարել է 21 անձանց և նրանց անձնագրերը, մյուսն այդ տվյալներով վարկեր ձևակերպել

Ավարտվել է Լոռու մարզի երկու բնակիչների կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 35-ամյա բնակիչը, իր մտերիմի՝ նույն մարզի 53-ամյա բնակչուհու հետ նախնական համաձայնության գալով հեռավար բանկային ծառայության համակարգերով

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը որոշակի առաջընթաց է գրանցել Հայաստանում

ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել համացանցում ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ

«Բանակցություններում Վարանդան շարունակում էր մնալ Ֆիզուլի, Մեխակավանը՝ Ջաբրայիլ, իսկ հողի վրա ազատագրված տարածքներում հիմնականում մոլախոտ էր աճում». Փաշինյան

«Եթե քո տարածքից պիտի տաս Ադրբեջանին, որ ստանաս Ղարաբաղը, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում ես որպես Ադրբեջան: Մեղրիի փոխանակման փաստաթղթերի իրագործումը կանխել են Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը՝ իրենց կյանքով, ինչքան էլ ժխտեն, Վազգեն Սարգսյանի ելույթը կա, հուշեր կան, վկա կա»:

Ընտրությունները` Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդ

ՄԱՍ 1 ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Իշխող ԱԶԿ-ը տարավ հերթական հաղթանակը և շարունակեց հաղթարշավը։ Էրդողանը երրորդ անգամ դարձավ ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված նախագահ։ 2023թ․ ընտրությունները խորհրդանշում են Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդը։ 2023թ․ դառնում է Էրդողանի «Նոր Թուրքիայի հարյուրամյակի» մեկնարկը։ «Նոր Թուրքիային» անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Էրդողանը կոշտացնելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Դեռևս 2023թ․ հունվարին

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել 2011թ. ոստիկանների կողմից սպանված Արման Ենգիբարյանի գործով

2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:

Երեմ Սարգսյան․ «ԲԴԽ-ում Դավիթ Հարությունյանի գործով նիստում խախտումները բացահայտ եւ ակնհայտ են․ կոնսենսուս կա, թե որ խախտումներով կարելի է իրականացնել հարցի քննարկումը»

Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով՝ այն վստահությունը, որ ԲԴԽ որոշումները բողոքարկման ենթակա չեն, ավելի վերադաս մարմին չկա, որը կարձանագրի խախտումները, ԲԴԽ-ին ազատություն է տվել, որպեսզի համատարած խախտումներ թույլ տա

Եվ ի՞նչ կրիմինալ է տեսել այս ամենում քննչական կոմիտեն. Տիգրան Աթանեսյան

Նախ՝ Աշոտյանը դրա հետ կապ չունի, մյուսը՝ ինչպես հասցրել եմ ճշտել, այդ «հանցագործության» արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ

Երևանը բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը. Լևոն Հովհաննիսյան

Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր: Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

Ամենամեծ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է շուրջ 4400 դիմորդ

Հաջորդը կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաների քննությունն է

Երևանն ու Ցինդաոն քույր քաղաքներ են հռչակվել

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում: Պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: Շնորհակալություն

«Մարդը բանտում եւ բանտից դուրս»․ ի՞նչ կտա ոլորտի նոր ռազմավարությունը

«ՀՀ քրեակատարողական հիմնարկների եւ պրոբացիայի ծառայության 2023-2026թթ-ի ռազմավարությունը» պատժողական քաղաքականությունից անցնումն է դեպի վերասոցիալականացման քաղաքականություն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը «Հոդված-3» ակումբում՝ «Մարդը բանտում եւ բանտից հետո․ ռազմավարության նոր թիրախներ» թեմայով քննարկմանը։ Միայն Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի կառուցման համար նախատեսված է 30

Փաստաբանները պայքարի այլ միջոցների կդիմեն, ընդհուպ՝ գործադուլ կանեն․ ՆԳ նախարարին պահանջագիր ներկայացվեց

«Եթե մեր պահանջները չկատարվեն, նշանակում է՝ ոստիկանության ղեկավարությունն իր վրա է վերցնում այս ամենի պատասխանատվությունը։ Եվ ոչինչ չի խանգարի մեզ, որ հրաժարականի պահանջը բարձրացնենք ավելի վերեւ, ընդհուպ՝ոստիկանության պետ»,- ասաց Զոհրաբյանը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 20-ի ցերեկը, 21-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-ին սպասվում է առանց

Հայաստանի զույգը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոն

Կանանց անհատական հաշվարկում Էլինան վճռորոշ դիմակայությունում 2:0 հաշվով պարտության է մատնել Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստուհիներից Գունայ Մամադզադային ու նվաճել է ոսկե մեդալ։

Ինչո՞ւ Քոչարյանը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից՝ միջազգային հանրությանը իշխանազավթումը նկատել չտալու համար. Փաշինյանի մեկնաբանությունը

Պատճառը իմ կարծիքով ակնհայտ է՝ Քոչարյանը 98-ի ընտրությունները հաղթեց համատարած կեղծիքների մասին ահազանգերի պայմաններում: ԼՂ-ի միջազգայնորեն ձեւավորված կարգավիճակը նա զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու, այն բանի համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը:

Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը և այժմ քննություն են հանձնելու երկրորդ

«Ստորագրեցի փաստաթուղթ, որն ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի անկլավների վերադարձ». Փաշինյան

Նա պատմեց, որ լուր է ստացել, թե ադրբեջանցիների մի խումբ ճեղքել է պաշտպանությունը և, ըստ էության, փակել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը, ԳՇ-ն չի հաստատել դա. «Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը: Սա պատերազմի ընթացքում մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում հաստատել, որ ԼՂ նախագահի տված լուրն էր ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ»:

Փլուզվել է տան պատը, վնասվել ջրի խողովակը. վնասներ անձրևի և քամու հետևանքով

Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։

«Շատ կարեւոր ու անսպասելի փաստեր են հրապարակվելու»․ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

«Փաշինյանը երբեւիցե որեւէ մեկի վրա որեւիցե մեղք չի բարդել, այլ հակառակը, օրինակ, ես հաճախ իրեն ասում եմ՝ այդքան շատ մի շեշտիր եւ քո վրա մի վերցրու այն բաները, որոնք իրականությունում քեզ հետ չեն կարող կապ ունենալ»։

ԿԸՀ-ն գրանցել է օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված «ՀայաՔվե» նախաձեռնող խմբին

ԿԸՀ-ն Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է գրանցել Արամ Պետրոսյանին։

Հայաստանը ՀԱՊԿ-ի առաջ հիմնավորված պահանջներ է առաջ քաշում. Լուկաշենկո

Նա նաև ընդգծել է, որ եթե այդ լուծումների մեջ խառնվեն Արևմուտքից «մեր «ընկեր- խորհրդատուները», ապա ավելի բարդ կլինի ինչ-որ բան անել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ է ընտրվել Արթուր Պապյանը

2023թ․ հունիսի 16-ին տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) ընդհանուր ժողով։ Օրակարգում ԵՄԱ նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններն էին, ինչպես նաև կազմակերպչական հարցեր և ընտրություններ։ Քվեարկության արդյունքում ԵՄԱ նախագահ ընտրվեց Արթուր Պապյանը։ Ընտրվեցին նաեւ ԵՄԱ փոխնախագահն, խորհուրդը, վարչություն՝ խորհրդի կազմից, վերստուգիչ հանձնաժողովը։ ԵՄԱ նախագահի ներկայացմամբ՝ հաստատվեց նաև գործադիր տնօրենը, ինչպես նաև մասնագիտական էթիկայի հանձնաժողովի

Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողությունները. Արտակ Բեգլարյան

Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ:

ՀՀ նախագահը նշել է՝ ինքն անձամբ, նաև ներկայիս քաղաքական դաշտի շատ գործիչներ համագործակցել են հիմնադրամի հետ, ինչն ազատական գաղափարների տարածման գործում դրական ազդեցություն է թողել

ՀՀ նախագահը կարևորել է «Հանուն ազատության» հիմնադրամի դերը Հայաստանում ժողովրդավարական գաղափարների տարածման գործում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031