Օրվա լրահոսը

Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի պաստառին բեղեր նկարած 16-ամյա տղային

Ermenihaber. Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները: Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։ Դեպքի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անց է կացվել Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։ 🤝 Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 7-ին կեսօրից հետո, 10-11-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 7-ի ցերեկը, 10-11-ին շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում

Ինչպես «ժողովրդին փրկել ինքն իրենից»

Մերիտոկրատիայի նախագծերը՝ որպես լուծման տարբերակ 1864 թվականին իր եւ Օգարյովի հիմնած «Կոլոկոլ» թերթի 7-ամյակի առթիվ ռուս հեղափոխական Գերցենը գրում էր. «Նոր Ռուսաստանին մեծ գործ է բաժին հասնում՝ զարգացնել ժողովրդի կյանքը… հասուն մտքով եւ օտար փորձով: Այն (Նոր Ռուսաստանը – Ա.Ա.) պետք է փրկի ժողովրդին կայսրական ինքնակալությունից եւ ինքն իրենից»՝ «спасти русский народ от императорского самовластия

Երևանի «Ապահով անկյունը» անվտանգ վայր է բռնության ենթարկված երեխաների համար

Գործընկերություն հանուն երեխայակենտրոն արդարադատության իրականացման՝ հօգուտ բռնությունից տուժած և բռնության ականատես երեխաների

Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան. տեղի է ունեցել նախագծի շնորհանդեսը երևանցիների, երիտասարդների համար

Հունիսի 6-ին, երևանյան կոլորիտային բակերից մեկում՝ Բաղրամյան 6 հասցեում, երևանյան ու երիտասարդական իրական եռուզեռ էր. բոլորին համախմբել էր Երիտասարդության պալատը, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը»։ Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։ «1970 թվականին կառուցված

Մամիջանյանի դիմումին ՍԴ-ն պատասխանեց 30 էջանոց որոշմամբ

«Խափանման միջոցի կիրառման գործով» ՍԴ-ն նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման որոշում է կայացրել Մեր իրականության մեջ հաճախ է պատահում, երբ մինչդատական վարույթում վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների եւ անգործության հետեւանքով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափությունը դատական կարգով ստուգման կարող է ենթարկվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում։ Իսկ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես,

Կամո Ցուցուլյանի հետ հանդիպմանը Միրիամ Էլ Խոլին պատրաստակամություն հայտնեց վերապատրաստման ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ

Հունիսի 6-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիին։ Հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման ուղղությունները և հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց կազմակերպության գործունեության համար՝ նշելով, որ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, կառույցն իրականացնում է արդյունավետ

«Սա Սեւանի համար նշանակում է ճահճացման գործընթացների արագացում»․ Էվելինա Ղուկասյան

Երբ տարին չորային է լինում, Սեւանա լճի ջրերը բաց են թողնում ոռոգման համար, բայց միաժամանակ շեշտում են, որ ջրի կորուստները հասնում են 70-80 տոկոսի, դա նորմալ երկրի համար չէ։

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի հանդիսավոր բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել բրիտանացի վիրտուոզ ջութակահար Ջենիֆեր Փայքը։

Խաչատրյանը 30 տարի անց կրկին Փեհլիվանյանին «բերեց» Հայաստան

Հարցազրույց ամերիկաբնակ ճանաչված դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի հետ – Մաեստրո, ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր, ձեր ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ մեկնարկեցին մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանին՝ 120-ամյակին նվիրված միջոցառումները։ Տասնամյակներ անց մեր երաժշտասեր հասարակությանը, էլ չասենք՝ մասնագետներին, մաեստրո Փեհլիվանյանին առանձնահատուկ ներկայացնելու հարկ չկա։ Կուզեինք տասնամյակներ անց անձամբ ձեզնից լսել ձեր բեմական ստեղծագործական

Առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 4.4 %

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունիս, 2023): Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին  Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։ Մամուլի հաղորդագրություն

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Իլեվն գրին». երբ ճաշակ են թելադրում երիտասարդները

«Եթե չնվագեմ, պարզապես գոյություն չեմ ունենա»,- ասում է կիթառահար եւ երաժշտական պրոդյուսեր Խորեն Միքայելյանը։ Երիտասարդ երաժիշտն ունի առանձնացող երաժշտական ճաշակ ու հեղինակային երաժշտության անհատական սկզբունքներ։ 2013-ին «Многоликая Гитара» միջազգային մրցույթի «Ռոք կիթառ» անվանակարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Խորենը ճանաչվել է «Yamaha E-Band Competition 2018»-ի լավագույն կիթառահար։ 2019 թվականին «Rock Aid Armenia»-ի 30-ամյակի գալա համերգի ժամանակ

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով

2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող վարկերի քանակով Յունիբանկը շուկայի առաջատարն է: Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից: Բանկային ֆինանսավորման հասանելիությունը կարևոր դեր ունի տնտեսության զարգացման տեմպերը պահելու, սպառման դինամիկայի և ՀՆԱ-ի աճի համար: Լայնամասշտաբ վարկավորումը մեծացնում է ապրանքների նկատմամբ պահանջարկը՝  խթանելով դրանց արտադրություն ու վաճառքները և դրանով իսկ նպաստելով երկրի

«Մեթամֆետամին»-ով կազմով գրքեր՝ առաքանիում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով

Ընկերությունները կկարողանան իրենց շահույթը եռամսյակային կտրվածքով բաշխել սեփականատերերի մեջ․ կառավարության նախագիծը

«Մեր կարծիքով՝ նման օրենսդրական արգելքն անտեղի էր եւ փոփոխությամբ առաջարկում ենք ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տանք շահույթը բաշխել»։

Թալեաթի մասին գրքում քննադատել է հայերին: Ահա այս մարդու հետ նկարվել է ՀՀ վարչապետը. Մհեր Աբրահամյան

ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Մհեր Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այս անձնավորությունը Մուրադ Բարդաքչըն է: Թուրք հրապարակախոս, պատմաբան, լրագրող: Հանդիսանում է երիտթուրքական ժամանակաշրջանի գովերգող, անձամբ հարցազրույց է վերցրել Թալեաթի կնոջից և գիրք գրել, որտեղ քննադատել և դատապարտել է հայերին (այդ գրքին գրախոսություն եմ գրել)` ներկայացնելով Թալեաթին մի բարի անձնավորություն: Նա աշխատում է Haber Türk լրատվականում որպես

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպքի վայրում կատարել ուսումնասիրություններ. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։ Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն

Միջանցք, երկաթուղի, ճանապարհներ. Անորոշությունը պահպանվում է

Մոսկվայի հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածությունները քայլ առ քայլ իրագործվում են Բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, եւ եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր, Հանրայինի եթերում օրերս հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մեր տրամադրվածությունն է՝ գտնենք լուծումներ, այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգն ու ունենանք խաղաղության համաձայնագիր», հավելել է

Իշխանության ներկայացուցիչ հրավիրել ենք՝ չեն եկել, հետաքրքրություն չեն ցուցաբերել. «Հրապարակ»

Հունիսի 2-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը, որին մասնակցել են Վեհափառ հայրապետը, Նաթան սրբազանը, Արշակ սրբազանը, եկեղեցու հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը,

Չ­կայ ո­րե­ւէ հիմք, որ կրնայ դոյզն իսկ ար­դա­րաց­նել հայ­րե­նի ղե­կա­վա­րու­թեան յայ­տա­րա­րու­թիւն­նե­րը. «Ազատ օր»

Չ­կայ ո­րե­ւէ պատ­մա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ազ­գագ­րա­կան ու մշա­կու­թա­յին հիմք, որ կրնայ դոյզն իսկ ար­դա­րաց­նել հայ­րե­նի ղե­կա­վա­րու­թեան յայ­տա­րա­րու­թիւն­նե­րը, ու մա­նա­ւանդ՝ ա­նոնց շուրջ զար­գա­ցող մե­ծա­պե­տա­կան ո­րե­ւէ փո­փո­խու­թիւն, յա­նուն այն կեղծ «խա­ղա­ղու­թեան» պար­տադ­րան­քին, որ կը մի­տի խեղ­դել ար­ցա­խա­հա­յու­թեան ան­կաշ­կանդ ապ­րե­լու պայ­քա­րը։ Իսկ երբ ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թիւն­նե­րը ա­մէն կեր­պով եւ ա­մէն պա­հուն կը հո­լո­վեն «խա­ղա­ղու­թեան պայ­մա­նա­գիր»-ը շու­տա­փոյթ ստո­րագ­րե­լու նպա­տա­կը, ան­դին, մեր

ՊԵԿ քննչական վարչությունը տեղափոխվել է Քննչական կոմիտե․ նոր փոփոխություններ «Հարկային ծառայության մասին» օրենքում

ՊԵԿ քննչական վարչությունը 2023 հունվարի մեկից իր ամբողջ կազմով ու գործառույթներով տեղափոխվել է Քննչական կոմիտե։

«Արցախի ժողովուրդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի օգտվել այդ ճանապարհից: Միայն ասելով չէ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին որոշումը  դժգոհության ալիք է բարձրացրել Արցախի քաղաքական-հասարակական շրջանակներում։ Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան մարդիկ են տեղափոխվում։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր տարածեցին, թե ինչպես են մեր հայրենակիցներն անցնում ադրբեջանական անցակետով՝ անձնագրային ստուգում անցնելով: Այսօր փաստացի ստացվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել,

Ջասթին Թրյուդո. Կանադահայ համայնքն ուժեղ է և կենսունակ. Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ի հետ խոսեցինք այդ մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի թվիթերյան գրառումը Կանադահայ համայնքն ուժեղ է և կենսունակ. Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ի հետ խոսեցինք այդ մասին: Խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին։

«Կարելի է Երեւանն էլ շրջանցել՝ ի՞նչ է եղել։ Եթե վաղը Երեւանը տվեցին, կարող են Արարատից շրջանցել». Գագիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանի 86.6 հազար կմ քառակուսին ներառում է նաեւ, այսպես կոչված, անկլավները՝ Տավուշի մարզում, եւ Արարատի մարզում՝ Տիգրանաշենը։ Եթե Փաշինյանը որոշի հանձնել նաեւ այդ տարածքները, ապա Հայաստանի համար, ի թիվս այլ խնդիրների, լոգիստիկ խնդիրներ եւս կառաջանան, սակայն Փաշինյանը սրան էլ է թեթեւ վերաբերվում՝ ասելով․ «Եթե ճանապարհը սենց չի կարող

Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա փորձում են աչք փակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն: Քաղաքական իշխանությունները իրավապահներին հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է, ու պետք է թեման փակել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ստացավ համայնքի ղեկավարի մասնակցությամբ գրանցված

Շիրակի մարզում քաղաքացուն առևանգել էին, շան բնի մեջ պահել, մեղավորը չի կալանավորվել, իսկ ահա Գայանեին, որն ուղղակի առաջարկել է Եռաբլուր գնալ, կալանավորել են. «Հրապարակ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով: Զրուցել ենք փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ: – Նմանատիպ գործերում առհասարակ ընդունվա՞ծ է կալանքը որպես խափանման միջոց ընտրել: – Ցանկացած գործի շրջանակներում խափանման միջոց ընտրելը հայեցողական է, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, սակայն առեւանգման գործերում, որպես կանոն, կալանքը որպես խափանման միջոց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031