Օրվա լրահոսը
Որոտանի ուսուցիչները Ուրալով են գնում դպրոց․ մարզպետը վստահեցրեց, որ ճանապարհը շուտով կասֆալտապատվի
Որոտանի ուսուցիչները կյանքի գնով են կրթության գործընթացը կազմակերպում, դժվար ճանապարհներով Ուրալներով էին տեղափոխվում
Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Ermenihaber. Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման և արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին։ Հրապարակումների հիմքում այդ մասին Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևի կատարած թվիթերյան գրառումն է, որում նշվում է, թե քարտեզում իբրև արտահայտվում են «Հայաստանի բոլոր տարածքային պահանջներն` ուղղված իր հարևաններին»։ Թուրքական
Անֆիսա Չեխովան այցելել է Հայաստան, բացահայտել է մեր երկիրը առանձնահատուկ տուրերի միջոցով
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հրավերով ռուս հայտնի հաղորդավարուհի և բլոգեր Անֆիսա Չեխովան այցելել է Հայաստան, մասնակցել «Երևանի գինու օրեր» փառատոնին, բացահայտել է մեր երկիրը` մշակութային, արկածային և գաստրո առանձնահատուկ տուրերի միջոցով և կիսվել է տպավորություններով իր բլոգում: ՀՀ զբոսաշրջության կոմիտե
«176 հազար զբոսաշրջիկ մայիսին. լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ»
2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: 📈176 հազար զբոսաշրջիկ 2023թ. մայիսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2019թ.` 146 հազար, 2022թ.` 116 հազար զբոսաշրջիկ): ՀՀ զբոսաշրջության կոմիտե
Շրջափակման հետևանքով Արցախում 1390 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 177-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 70 տեղեկագրի՝ 06.06.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,390 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել
Ադրբեջանի նպատակը մեկն է՝ Արցախի Հանրապետության բնակչությանը հարկադրել լքել իր հայրենիքը. Վրաստանի հայ համայնք
Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի
«Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան նրա աշխարհագրական սահմաններն են». Արա Խզմալյան
Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը
Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Պատրիարք Սրբազան Հայրը մասունքակիր Աջը փոխանցեց Իրաքի
«Ողջ տարվա ընթացքում հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացնեն Խաչատրյանի ստեղծագործությունների գունապնակը»
Այսօր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր, ուսուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակն է: Երեկ, հունիսի 5-ին (2023), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացեց Արամ Խաչատրյան 120-ամյակի տարեկան հանդիսությունները։ Օրը սկսվեց Խաչատրյանի արձանի լվացման աշխատանքներով, երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահի հյուրերին ու անցորդներին սպասվում էր ֆլեշմոբ՝ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից Վասլի պարային կատարումը: Համերգասրահում
Առևտրային ծրագրի ներդրմամբ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի չափով հարկեր վճարելուց․ 5 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող
Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը. դեսպան Սվենսոնը՝ Վահագն Խաչատուրյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել Շվեդիայի թագավորությանն ու ժողովրդին: Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ
ԳԱԱ Արվեստի ինստիտուտը մեկնարկեց գիտական միջոցառումների շարք` նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին
Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց
Ռոբերտ Ղուկասյան․ «Տիկին Վիկտորինը հաստատված թիվ հրապարակեց՝ 116 միլիոն եվրոն ուղղվելու է Սյունիքի դիմադրողականության բարձրացմանը»
Սյունիքի մարզպետը վստահեցնում է, որ ծրագիրն անդրադառնալու է մարզի բոլոր ոլորտներին
«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունների ղեկավարները տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին: Հյուրերը տեղեկացրել են Փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող
«Գինն արհեստականորեն իջեցնում են, կերը՝ թանկացնում»․ ձվի շուկայի ու ճագարաբուծության մասին
Շիրակի մարզի Հացիկ համայնքում թռչնաբուծությամբ զբաղվող գործարարներից մեկը՝ Ադելինա Մկրտչյանը, որը հրաժարվել է նպաստից՝ դրա դիմաց գումար ստանալու ու փոքր ընտանեկան ձեռնարկատիրությունը զարգացնելու նպատակով, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ձվի շուկա մտնելը բավականին բարդ է։ Ըստ նրա, խոշոր գործարարներն ամեն ինչ անում են փոքրերին շուկայից դուրս մղելու համար։ «Երկու տարվա փորձ ունեմ, բայց սոցիալական ծրագրով նոր
Freedom House-ի նախագահն անդրադարձել է իր եռօրյա այցին Հայաստան
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը իր թվիթերյան էջում անդրադարձել է անցյալ շաբաթ տեղի ունեցած իր եռօրյա այցին Հայաստան: Այցի ընթացքում Մայքլ Աբրամովիցը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին և մի շարք հանդիպումներ ունեցել ՀՀ կառավարության, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Freedom House կազմակերպության նախագահը մասնավորապես նշում է՝ «Նախորդ շաբաթ պատիվ ունեցա
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ
Հայկական կողմը կորուստներ չունի:
Սերժ Սարգսյանի գործը կշարունակի քննել Կարապետ Բադալյանը․ դատարանը մերժեց Ամրամ Մակինյանի միջնորդությունը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում էր, որ հանդիսանալով Հրանուշ Խառատյանի մերձավոր ազգական, իսկ Արսեն Խառատյանը Կարապետ Բադալյանի կնոջ եղբայրն է, Կարապետ Բադալյանը չի կարող նույնպես բացասական վերաբերմունք չունենալ Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում հանձնաժողովը կմշակի հանրակրթության ոլորտում բարեփոխումների ծրագիր, որը թույլ կտա արձանագրել շոշափելի արդյունքներ. Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ Այսօր տեղի է ունեցել հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները գոհունակություն են հայտնել աշխատանքների մեկնարկի առնչությամբ՝ հայտնելով ինչպես ընդհանուր, այնպես էլ ենթահանձնաժողովների կազմում նախատեսվող աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Նիստում քննարկվել ու նշմարվել են այն
Փաշինյանը և Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի
Շիրակի մարզպետ․ «Մինչեւ 2027 թվականը Շիրակի մարզում անօթեւաների խնդիրը պետք է լուծվի»
Խորհրդարանում հանձնաժողովի նիստում մարզպետին առաջարկեցին անօթեւանների խնդիրը որոշակիորեն լուծել սոցիալական բնակարանների միջոցով
Միրզոյանը և Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին
Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։
Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար
Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ այս նպատակով պետբյուջեից վճարվել է շուրջ 98 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ծնվել է 5 երեխա, իսկ փոխնակ մայրերից 7-ը հղի է։ Աջակցություն ստացած 133 ծնողներից՝ · փոխնակ մոր ծառայությունից օգտվել է 12 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ
Քննարկվել է ՄԱԿ ԵՏՀ-ի զեկույցը, որում ներկայացվում են ՀՀ ինովացիոն համակարգի հաջողությունները և խոչընդոտները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նելս Սկոտը, ՄԱԿ ԵՏՀ ինովացիոն քաղաքականությունների մշակման բաժնի պատասխանատու Յակոբ Ֆեքսերը և այլք: Հանդիպման
Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. Հակոբ Արշակյան
Լայնաշերտ ինտերնետով ապահովված է բնակչության 96 տոկոսը
Համայնքապատկան մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել. 7 հայց է ներկայացրել դատարան
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննության առարկա են դարձել համայնքին սեփականության իրավունքով փոխանցված մանկապարտեզների օտարման գործընթացները: Նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված ուսումնական հաստատությունը (նախակրթական հաստատությունը) օտարվելու դեպքում չի կարող օգտագործվել այլ նպատակներով (քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք մանկապարտեզներ օտարվել են որպես ոչ բնակելի
«Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է». կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է
Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Միջոցառմանը մասնակցել են նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը,
Ազգային շահեր եւ պետական շահեր իրարու հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսութիւն է. Արամ Ա
Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր քարոզում անդրադարձել է ազգային եւ պետական շահերին: Նրա խոսքով՝ ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է. «Այսօր մենք պէտք է անդրադառնանք, թէ ի՛նչ կը նշանակէ ազգային շահեր ու պետական շահեր իրարմէ անջատելը: Նման մօտեցում խոտոր կը համեմատի մեր ժողովուրդի պատմութեան, մեր ժողովուրդի ինքնահասկացողութեան: Ազգային շահեր եւ պետական
Ուսանողները գյուղից քաղաք չեն կարողանում ժամանակին հասնել․ մարզպետը հուսադրող պատասխան չտվեց
Արմավիրի մարզի որոշ համայնքներ իրարից կտրված են, տրանսպորտը լավ չի աշխատում, ուսանողները դասերից ուշանում են, սակայն մարզպետն ասում է՝ խնդիրը կլուծվի միայն միասնական տրանսպորտային համակարգի ներդրումից հետո․ ե՞րբ կներդրվի, պարզ չէ
Զերծ մնալ առանց հանրային քննարկումների որոշումներ ընդունելու արատավոր երևույթից. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ն անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում
Զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից


















































