Օրվա լրահոսը

Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Այսօր՝ հունիսի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության և «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻնկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը

Թմրանյութերի ապօրինի շրջանառության ցուցանիշներն աննախադեպ են. Արգիշտի Քյարամյան

2023 թվականին վերաբերող 14 քրեական գործ կա եւ շուրջ 30 հայտնաբերված էջ, 23 մեղադրյալ եւ նախնական շրջանառությունը շուրջ երեք միլիարդի է հասնում:

«19 համայնքներում կայացել են ընտրություններ, որևէ մեկում արդյունքները չեն բողոքարկվել». Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ որպես ԿԸՀ գործունեության գնահատական կարող է դիտարկվել ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է  854 միլիոն 895 հազար դրամ:  Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Վահագն Հովակիմյանը հիշեցրեց՝ 2022 թվականին

«Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք». Ռուստամ Բադասյան

Տեղի է ունեցել Մեղրիի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

Առերեւույթ պետական դավաճանության գործով Նիկոլ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել. Արգիշտի Քյարամյան

Առերեւույթ պետական դավաճանության գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես վկա. այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Հիշեցնենք, խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստերում, քննարկվում է 2022 թվականի բյուջեի կատարողականը: Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանում, Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ

«Միասին» շարժումը ակնկալում է, որ Ֆրանսիան չի բավարարվի Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով

ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին Հանրագիր  «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ Արցախում և Հայաստանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական  քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով՝ արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները,  ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության  պայմանավորվածությունները:

Հայաստանի հավաքականի ամառային հնարավոր համալրումները

Նոր մարզչի գալով` հին ծրագրերը չփոխվեցին. Խոակին Կապարոսի սկսած սերնդափոխությանը նոր թափ է հաղորդվում։ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնավարման մեկնարկային օրերից` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվում երիտասարդ և խոստումնալից նորեկներ։ Գարնանային շրջանին ազգային ընտրանու ճամբարը համալրեցին «Բավարիայի» երկրորդ թիմի (այժմ՝ «Մյոնխենգլադբախի») հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսը։ Երիտասարդ հարձակվողը նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ, և այժմ հայ ֆուտբոլասերը

Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ • հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել, • արտադրական շինությունում պահվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի  պատգամավորների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական  վերջին զարգացումները, անդրադարձել  Հայաստան-Ադրբեջան  բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների  շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

Գրիգոր Մինասյանը՝ վարչապետի որդու գործի մասին․ «Արդար ու ճիշտ է, որ մենք կոնկրետ դատավորի որոշումները չքննարկենք»

Գրիգոր Մինասյանը հավելեց, որ նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են լինել դժբախտ պատահարներ։

Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)

2 հունիսի, 2023 թ․, Երևան․ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցել ընկերության զարգացմանը, կատարել ներդրում, կիսել հաջողությունները և դառնալ Team-ի բաժնետեր։ Ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։ Տեղաբաշխումն իրականացվելու է սույն թվականի հունիսի

«Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք կատարել, կարող է կիրառվել գործուն զղջալու ինստիտուտը»․ Գրիգոր Մինասյան

«Պետք է այդ տեսանյութը շուտ հրապարակեիք, չպետք է սպասեիք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվան»։

Նոր Նորքում և Արաբկիրում մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

🚗💨 Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 29-ից հունիսի 1-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Նոր-Նորքում՝ մայիսի 30-ին, մայիսի 31-ին և հունիսի 1-ին։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում և Արաբկիրում բոլոր 4 օրերի ընթացքում։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել

Դիլիջանի քրեականի պետի արարքի համար ՔԿ նախագահը չի կիսում գործուն զղջմամբ գործը փակելը

Արգիշտի Քյարամյանը ներողություն խնդրեց հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ մարմինների աշխատանքից:

Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, ամրագրելով ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում. Կանանց աջակցման կենտրոն

Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ Կանանց աջակցման կենտրոնի հայտարարությունը Երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։ Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ

Կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ պատերազմում Հայաստանի դիրքորոշումներում․ Պեսկով

Ըստ Պեսկովի գնահատականի՝ «դա կարևոր հայտարարություն է»:

Արցախից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 2-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Հրդեհ Եղեգնաձորում

Հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության

«Լոգոն աղերս չունի թուրքականության հետ»․ գյումրեցիների զայրույթն ու «Մանկապատանեկան արվեստի պալատի» պարզաբանումը

Սա «Մանկապատանեկան արվեստի պալատ»-ի լոգոն է։ Կենաց ծառ է՝ խորը արմատներով, նոր ճյուղերով ու տերեւներով։ Արմատները՝ դար առաջ ստեղծված լինելու, ճյուղերն ու տերեւները՝ ի նշան այսօրվա սերնդի ու սաների։

Դիմել եմ ՀՀ ԱԳՆ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձնման գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար. Մանե Թանդիլյան

Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն կալանավորվածներ։ Այդ հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան։

«Կալանավորումը շարունակում է լինել պատժի միջոց, սա փաստում է, որ դատարանները քաղաքական կախվածության մեջ են»․ Արծվիկ Մինասյան

Գրիգոր Մինասյանն արձագանքեց․ «Դատական իշխանությունը երբեւէ այսքան անկախ չի եղել գործադիր իշխանությունից, քան այսօր»։

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ փոփոխություն

Էդուարդ Շարմազանով. «Ապագա պատմաբանները 2023-ի գարունը կորակեն որպես խայտառակության, Արցախը, Ցեղասպանությունը ուրանալու գարուն»

Էդուարդ Շարմազանովը հորդորեց դիմել Հայաստանի ԱԳՆ, որի, ինչպես նաեւ կառավարության ծրագրում եւ ուղերձներում, գրված է եղել, որ 2021-2026 թվականներին Հայաստանը պետք է շարունակի Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, որ արտաքին գերատեսչությունը ասի՝ պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում այս քաղաքականությունը:

Հայաստանի գիտնականները 22 դրամաշնորհ ստացան Հայ օգնության ֆոնդից

Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 125 գիտական հայտերից ANSEF-ի հետազոտական խորհուրդն ընտրել է 22-ը: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70-ն է։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար։

Առաջին ատյանի դատարանների 180 դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն

«Միջազգային ստանդարտներով, հաշվի առնելով ՀՀ բնակչության թիվը, պետք է ունենայինք առնվազն 1000 դատավոր, բայց ունենք երեք անգամ քիչ»։

ԱՄՆ հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար՝ շարունակելու ուժի կիրառման քաղաքականությունը. հայտարարություն

Հայտարարություն ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի 2023 թվականի մայիսի 30-ի մամլո ասուլիսի վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։ Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝

ՊՎԾ-ի ուսումնասիրությունների արդյունքում 77 քրեական գործ է հարուցվել. Ռոբերտ Բազիկյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ հարուցված քրեական վարույթները քանի՞ անձի են վերաբերվում եւ նրանցից քանի՞սն են գործող վարչապետի կողմից նշանակված

Գործընկերություն հանուն լավ կառավարման. ԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում 3 նոր ծրագիր են մեկնարկում

Նոր ծրագրեր՝ դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության դեմ պայքարի ոլորտներում։

«Եթե Փաշինյանն ուզում է Հայաստանի փաստացի տարածքից ինչ-որ տարածք զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով»․ Արթուր Խաչատրյան

«1975 թվականի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Հայաստանի տարածքով։ Եթե իրենք1975 թիվն էին հիմք ընդունում, ինչո՞ւ այդ տարածքը զիջեցին Ադրբեջանին»։

«Դպրոցում գործում են բաժիններ արվեստի գրեթե բոլոր ճյուղերով». «Աշխարհը մեր պատուհանից» մանկապատանեկան ցուցահանդես՝ «Թեքեյան կենտրոնում»

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Թեքեյան կենտրոնում» բացվեց «Աշխարհը մեր պատուհանից» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը, որի մասնակիցներն էին Երեւանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաները: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ ութսուն ստեղծագործություն, այդ թվում՝ յուղանկար, մանրանկար, քանդակ, կոլաժ եւ կիրառական արվեստի յուրօրինակ այլ գործեր: Ինքնատիպ մեկնաբանություններով ցուցանմուշները ներառում են առօրյա առարկաների, ծանոթ բնապատկերների, գրականության տեսարանների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031