Օրվա լրահոսը

«Հայրենասիրությունն» աշխատավարձով չի լինում

Պարտվում ենք նաեւ մեր քաղաքական ապաշնորհ դաշտի պատճառով «Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո եւ կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է եւ հիմա է, եւ մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետեւ մեր հայրենիքը մեր պետությունն

Երևանյան հին դերբի. ո՞վ կբազմի չեմպիոնական գահին

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը թեժ պայքարով և հետաքրքրությամբ գերազանցեց նախորդ տարիների առաջնություններին։ Վերելքներ և անկումներ, հայտնություններ և հիասթափություններ, եռիշխանություն, մարզական կարմիր գիծը հատող կոնֆլիկտներ և ի վերջո չեմպիոնական մրցավազք և դրա հանգուցալուծում… Չեմպիոնին պարզելու համար տրամադրության տակ կա առավելագույնը երկու տուր։ Հավակնորդները երկուսն են. «Ուրարտուն»՝ 79 միավորով և գործող չեմպիոն «Փյունիկը»՝ 77 միավոր։ Այս

Սինանյանի հայտարարություններն ավելի քան խնդրահարուց են Հայաստանի համար. «Ազգ»

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի քանի հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին։ Նրա հայտարարություններն ավելի քան խնդրահարուց են Հայաստանի համար։ Ինչո՞ւ։ Սինանյանը Հայոց ցեղասպանության հարցում ընդառաջում է Թուրքիային։ Նրա կարծիքով 30 տարի ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ վատնելու գնով Ցեղասպանությունը ճանաչվեց,

Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապանների» ներկայացուցչին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից. «Ժողովուրդ»

Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից, մտավ ԱԻՆ, իսկ հիմա էլ մաքրվեց քրեական գործից։

Պե՛տք է օգնել նրանց. գուցե սա մեր վերջին պատեհությունն է. «Ազգ»

Եթե իսկապես համախմբվեն հները նորերի եւ նորերը նորերի հետ, եւ եթե հաջողվի մեր հասարակության առողջ մնացած հատվածների միավորումը նոր ուժերի շուրջ, ապա կարելի է երկիրն ու պետությունը դուրս բերել խորխորատից, փրկել Արցախը ու նրա հետ՝ ողջ Հայաստանը:

Վիկտոր Մնացականյան. Իսկ Դուք քանի՞ հոգու հետ եք ինտերվյու արել, որ ինձնից շատ գիտեն երեւանցու ուզածը. «Հրապարակ»

Երեւանցին, հավատացեք, հոգնել է խժդժություններից, երեւանցին ուզում է տեսնել, որ իրենց բակերում է բան փոխվում, իրենց փողոցներում, իրենց կառավարման մոդելը, իրենց ձայնը լսելի է։

Քիշնևում կողմերն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ներկայացված է Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել:

Ինչպե՞ս է ստացվել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ ՏԿԵՆ-ում է և զբաղվում է հանքարդյունաբերության համակարգմամբ. «Ժողովուրդ»

Չնայած մարտի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, սակայն դեռ հաշվարկներ չկան՝ որքան աշխատատեղեր կկրճատվեն։ Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ

Կոտայքում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած երեխաներից մեկին նույնպես հնարավոր չի եղել փրկել

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: «Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով,

«Երեխաների հետ՝ երեխաների համար». Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Սոթքում տոնական միջոցառում են անցկացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում: Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության

«Ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը»

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Եգոր Գլումովի հետ  խոսել ենք այն մասին, թե ինչով է առաջնորդը տարբերվում ղեկավարից, ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը։ Արդյունքում անկեղծ զրույց է ստացվել։ Ինչպես նշեց Եգորը, կարևոր է, որ

Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը, իսկ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։ ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն՝ արձագանքել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան, ով, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը։

100 տոկոսանոց կործանո՞ւմ, թե՞ 50 տոկոսանոց շանս

Հայաստանի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիները հաճախ են բողոքում այն հանգամանքից, որ «չկա մի հատ կարգին լիդեր, որ կարողանա էս երկիրը կարգի բերել»: Առաջնորդի տենդագին փնտրտուքը հետեւանք է մեր քաղաքական մշակույթի հայտնի ավանդույթի, որի համաձայն՝ հասարակության ակտիվ մասը համախմբվում է ինչ-որ մեկի շուրջ կամ, ավելի հաճախ՝ ինչ-որ մեկի դեմ: Այդպես էր 1996, 2003, 2008 եւ 2013

Ուղեղի և ողնաշարի միջև «թվային կամուրջ» ստեղծող նոր սարքավորումը թույլ է տալիս անդամալույծ մարդուն քայլել՝ օգտագործելով իր մտքերը

12 տարի առաջ հեծանվային վթարի հետևանքով 40-ամյա Գերտ-Ջան Օսկամի ոտքերն ամբողջությամբ ու ձեռքերը մասնակիորեն պարալիզացվել են՝ պարանոցի շրջանում ողնուղեղի վնասվածքի պատճառով։ Մեր օրերում Օսկամը կրկին ոտքի կանգնելու և քայլելու հնարավորություն է ստացել նորարարական սարքի միջոցով, որը «թվային կամուրջ» է ստեղծում նրա գլխուղեղի և վնասվածքի տակ գտնվող նյարդերի միջև։ Իմպլանտը փոխել է կյանքս՝ ասում է Օսկամը․

Խաչատուր Սուքիասյան. Ցանկացած գումար, որ ներդրվում է շինարարության մեջ, պետք է վերահսկվի բանկային համակարգի կողմից

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է կազմակերպել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ   ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հունիսի 1-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ

Ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Այսօր նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։ Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների հիմնարար իրավունքները, ներառյալ նրանց

ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան պետք է անդամակցի դաշինքին

«Ամերիկայի ձայն». ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան պետք է անդամակցի դաշինքին՝ հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հավելել է, որ շուտով կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ հիշեցնելով, որ Ստոկհոլմն ունի ՆԱՏՕ-ի աջակցությունը: «Բացարձակապես անհնար է, որ Շվեդիայի դեմ որևէ սպառնալիք կամ հարձակում լինի՝ առանց ՆԱՏՕ-ի արձագանքի»,- ընդգծել է նա։

Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները. Էռնեստ Ավանեսով

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա Աջափնյակ վարչական շրջանն է, Բաշինջաղյան փողոցը, Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը։ Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել տեղ-տեղ։ Տարածքում էլ թափված են տախտակներ, կարծես բետոն լցնելու համար պատնեշներ են։ Այս տեսանյութն ու այդ մասին տեղեկատվությունն

Հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ վերջին շրջանում ԱՀ քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։ Խնդրում և հորդորում ենք

Անդրադարձել ենք բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել էինք մայիսին Բրյուսելում. Շառլ Միշել

Եվրամիության կայքում հրապարակվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպումից հետո: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի

Հունիսին տեղումների քանակը նորմայից ավելին կլինի

2023 թ. հունիս ամսվա եղանակի կանխատեսումը: Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC

Մայիսի 5-ից Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են

Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում

«Փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի». Փաշինյան

Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար առաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ

Եթե Ադրբեջանը պնդում է, որ այդ գյուղերը վերադարձվեն, ուրեմն հետապնդում է ապակայունացման նպատակ. Լևոն Զուրաբյան. «Ա1+»

Արցախի, անկլավների հարցում պիտի հրաժարվել միակողմանի զիջումներով աշխարհը սիրաշահելու մանկամտությունից, ասում է Լևոն Զուրաբյանը

«Ինչու հենց 1975թ քարտեզը». Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչը՝ Փաշինյանին

Խոսքը ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի հաստատած քարտեզի մասին է

Բացվեց Կարեն Դեմիրճյանի կիսանդրին․ Վիգեն Ավետիսի նվերը («Ա1+»)

Բացվեց ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կիսանդրին։ Այն հեղինակել է քանդակագործ Վիգեն Ավետիսը, որը նվիրեց գործչի թանգարանին։ «Ասում են՝ արվեստն ու քաղաքականությունը իրարից հեռու են։ Կարեն Դեմիրճյանն իր խորհրդով ու աջակցությամբ միշտ արվեստագետի կողքին էր»,-իր խոսքում նշեց քանդակագործը։ Մանրամասն՝ տեսանյութում

Կողմերը դեմ չեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975թ քարտեզները. Փաշինյան

Իսկ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձեւաչափով

Ազգային ժողովում տոնական տրամադրություն էր

Հունիսի 1-ին մանուկների առջեւ դռներն է բացել Ազգային ժողովը: Երեխաների պաշտպանության միջազգային օրը խորհրդարանի բակում հյուրընկալվել են բազմաթիվ երեխաներ: Նրանց տոնն ուրախ ու հետաքրքիր անցկացնելու համար կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ. մի տաղավարում երեխաները թխվածքաբլիթներն են գունազարդել, մյուսը նախատեսված էր ակվագրիմի համար: Հեքիաթասեր փոքրիկների համար պատգամավորներն ընթերցել են տարբեր հեքիաթներ: Մանուկները մասնակցել են պղպջակների շոուին, օրն

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին

Հունիսի 1-ին, ժամը 17։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ Դեբեդ գետից դուրս են բերել

Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցի սղագրությունը: CNN primanews – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120.000 հայ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031