Օրվա լրահոսը

Դուբայում Շանթ Սարգսյանը միացել է առաջատարներին

ՄԱԷ-ում ընթացող շախմատի Dubai Open 2023 բաց մրցաշարում խաղացվել է վեց տուր։ Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել 4,5 միավորով միացել է առաջատարների խմբին՝ տեղ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականում։ Այժմ նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին։ Հաղթանակ է տարել նաեւ Արթուր Դավթյանը։ Մամիկոն Ղարիբյանն ու  Մարիամ Մկրտչյանը

Սասուն Խաչատրյանը՝ Արտակ Պողոսյանի եւ բյուջե վերադարձվելիք 34 միլիոն դրամի մասին

«Այ, երբ բերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ձեզնից ներողություն կխնդրեմ եւ ինքս կմիջնորդեմ, որ Արտակ Պողոսյանը ազատվի»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ պաշտպանության նախարարություն    

1975թ․ քարտեզում մեզ համար տարածքային որոգայթներ կան․ Արա Սահակյան. («Ա1+»)

«70 տարիների ընթացքում Ադրբեջանը հայերի նկատմամբ երկու ծրագիր է իրականացրել՝ ոչնչացնել հայկական տարրը և խժռել հայկական տարածքները։ Այս պայմաններում ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Պետք է գնալ քայլ առ քայլ, պետք է սկսել վստահության մթնոլորտի ձևավորումից։ Եվ այդ 86,6-ը և 29,8-ը պետք չէր այդպես հավարով դնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արա Սահակյանը։

2022-ին ԿԸՀ-ն աշխատել է խնայողությունների ռեժիմում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ, ծախսվել է  854 միլիոն 895 հազար դրամը:  Չիրացված գումարը փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որից 320 միլիոն դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդ. այս մասին այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: ԿԸՀ-ի

Անհրաժեշտ է մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել, որոնք տասնամյակներ նորոգելու կարիք չեն ունենա. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ արված այս հաղորդագրությունը ամբողջովին բացահայտում է կառավարման և աշխատանքի որակը, կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը։ Որպես մեծ ձեռքբերում հայտարարվում է, որ այսուհետ ՏԱՐԻՆ 12 ԱՄԻՍ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՎ։ Այսինքն՝ փաստվում է, որ ասֆալտապատման աշխատանքները շարունակելու են իրականացնել անորակ, բայց

Մեծ փոսեր ու ավտովթարների վտանգ (Ֆոտոշարք)

Լուսանկարներում Վանաձորի Երեւանյան խճուղու վերջնամասն է՝  դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածի սկիզբը: Խոր ու մեծ փոսերը արդեն տեւական ժամանակ է, ինչ «զարդարում են» մարզկենտրոնի մուտքը, հաճախ դառնալով նաեւ վթարների պատճառ: Փորձելով շրջանցել փոսերը, վարորդները ստիպված դուրս են գալիս հանդիպակաց երթեւեկելի գոտի՝ փորձելով խուսափել մեքենաները ջարդելուց: Վանաձորի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ առաջիկա օրերին կբացվեն համայնքային բյուջեով փոսային

Կարեն Խաչանովը Ռոլան Դարոսի 1/8 եզրափակչում է

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի երրորդ շրջանում ծանր պայքարում պարտության մատնեց Ավստրալիան ներկայացնող Տանասի Կոկկինակիսին։ 3 ժամ 44 րոպե տեւած դիմակայությունում Խաչանովը հաղթեց 6:4, 6:1, 3:6, 7:6 (7:5) հաշվով ու անցավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը լինելու է իտալացի Լորենցո Սոնեգան։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 49 մլն․ եվրո է։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչը Արցախի ԱԳ նախարարին է փոխանցել Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին

Ի՞նչ եղավ ձեր, Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի գաղտնալսման հայտնի գործը. Արծվիկ Մինասյանը՝ Սասուն Խաչատրյանին

«Ես դրա բացահայտման վերաբերյալ տեղեկատվություն չունեմ»,- պատասխանեց Սասուն Խաչատրյանը:

«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան Շվեյցարիային կոչ է արել օգտագործել ՄԱԿ ԱԽ հարթակը՝ Արցախի հայերի օգնելու համար

«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին կոչ է արել օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Շվեյցարիայի նախագահությունը՝ օգնելու շրջափակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Մասնավորապես, նամակում կոչ է արվում Կասիսին «օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում [իր] նախագահությանը մնացած մի քանի շաբաթը՝ առաջ մղելու բանաձև», որը «կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի խոցելի հայերին» և կճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը։

Արցախը հայկական տարածք է եւ չկրնար մաս կազմել Ազրպէյճանին. Պուլկարահայ համայնքային խորհուրդ

Սոֆիա – Վերջին շրջանին Արցախը Ազրպէյճանի կազմին պատկանելու գծով կատարուող յայտարարութիւնները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն Պուլկարահայ Համայնքային խորհուրդի մօտ: Կոչ կ՚ուղղենք Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի եւ հայրենի մեր ժողովուրդին, զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին եւ խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին։ Պուլկարահայ համայնքային խորհուրդ

Հայաստանը և Չինաստանը Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել

Հունիսի 2-ին ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարության միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ։ Ի դեմս ՀՀ կառավարության՝ հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՉԺՀ կառավարության կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարությունը։ Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության

Արմեն Հարությունյանը նշանակվել է ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր

Արմեն Հարությունյանը մինչ օրս զբաղեցնում էր նույն բուհի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչն անընդունելի է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական Մարիա Պապամիխայիլը և այլք: Ողջույնի

Դրսի խաղացողները ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանի հետ, որ այլ երկրի ծագում ունեցող բենզին մեր երկրում չվաճառվի. փորձագետ

Շատ կարևոր է հասկանալ վարվող քաղաքականության մեջ, պայմանական ասած, դրսի խաղացողները ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանի հետ, որ օրինակ՝ այլ երկրի ծագում ունեցող բենզին մեր երկրում չվաճառվի:

Թռչնամսի նմուշներից 3-ում անհամապատասխանություններ են արձանագրվել. տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրագիր

«Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Վրա հասնող արհավիրքի` թմրամիջոցների դեմ պայքարը ԵՊԲՀ-ում համախմբեց առաջատար մասնագետներին

«Թմրանյութերի օգտագործումը՝ որպես բնակչության տարբեր տարիքային խմբերի առողջապահական և սոցիալ–տնտեսական բարեկեցության հիմնախնդիր» թեմայով համաժողովը ԵՊԲՀ-ում մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար մասնագետների` հոգեբույժների, հոգեբանների, թմրաբանների, այլոց: «Թրմամիջոցներ օգտագործողների թիվը ոչ միայն շատացել, այլև բավականին երիտասարդացել է: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում համացանցը դարձել է ամենադյուրին, հասանելի հատվածը՝ թմրամիջոցներ գնելու կամ վաճառելու համար:  Ծուղակն են ընկնում

Շրջափակման հետևանքով Արցախում 1375 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 173-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 69 տեղեկագրի՝ 02.06.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,375 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը

Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը, պատվիրակության անդամների խնդրանքով, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի

Բարեվարքության 512 ստուգումից 64-ի դեպքում բացասական եզրակացություն է տրվել. Հայկուհի Հարությունյան

ԱԺ 107 պատգամավորները անհամատեղելիության եւ շահերի բախման խնդիր չունեն

Հստակ հակապետական քաղաքականություն է, որը չկանխելու դեպքում հետևանքները լինելու են աղետալի. Տաթև Հայրապետյան

Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կրկին հանդես եկավ հակապետական ու վտանգավոր հայտարարություններով

Հայկ Մամիջանյանի դիմումին ՍԴ-ն պատասխանեց 30 էջանոց որոշմամբ

ՍԴ-ն «Խափանման միջոցի կիրառման գործով», նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով, վերանայման որոշում է կայացրել

Արփինե Սարգսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հունիսի 1-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, ընդգծել հատկապես Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում (PSMP-3) արդյունավետ փոխգործակցությունը և ներկայացրել Ներքին գործերի նախարարության կազմավորման

Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Այսօր՝ հունիսի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության և «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻնկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը

Թմրանյութերի ապօրինի շրջանառության ցուցանիշներն աննախադեպ են. Արգիշտի Քյարամյան

2023 թվականին վերաբերող 14 քրեական գործ կա եւ շուրջ 30 հայտնաբերված էջ, 23 մեղադրյալ եւ նախնական շրջանառությունը շուրջ երեք միլիարդի է հասնում:

«19 համայնքներում կայացել են ընտրություններ, որևէ մեկում արդյունքները չեն բողոքարկվել». Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ որպես ԿԸՀ գործունեության գնահատական կարող է դիտարկվել ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է  854 միլիոն 895 հազար դրամ:  Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Վահագն Հովակիմյանը հիշեցրեց՝ 2022 թվականին

«Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք». Ռուստամ Բադասյան

Տեղի է ունեցել Մեղրիի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

Առերեւույթ պետական դավաճանության գործով Նիկոլ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել. Արգիշտի Քյարամյան

Առերեւույթ պետական դավաճանության գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես վկա. այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Հիշեցնենք, խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստերում, քննարկվում է 2022 թվականի բյուջեի կատարողականը: Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանում, Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031