Օրվա լրահոսը
«Նկատել եմ, որ մեր ընդդիմությունն է լավ տեղյակ կոկաինի գործից, ես չեմ հետաքրքրվել». Արթուր Հովհաննիսյան
ՔՊ-ական պատգամավորը՝ Միհրան Պողոսյանի հայտարարության մասին
Դեղագործական արդյունաբերության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ: 2021 թ.
«Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը
Սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն հայերից և Արցախի ընկերներից, որոնք անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ, կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում։
Արմավիրում ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են հայտնաբերվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր համայնքներում հայտնաբերել են ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի տեղահանման 3 դեպք։ Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառվել է 5.055.675 դրամի վնաս։ Նյութերն ուղարկվել են նախաքննական մարմիններին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը քաղաքական ենթատեքստ չունի. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք այդպիսով Հայաստանը ՀԱՊԿ-ց դուրս գալու գործընթացին մեկնարկ է տալիս: Պատգամավորը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց Հայաստանը դեռ չի նախատեսում: «Մանրամասներին չեմ
Միջազգային հետազոտական խումբը նույնականացրել է Հայաստանում գաղտնալսման 12 զոհերի
Թվային իրավունքների պաշտպանության Access Now խումբը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, կանադական Citizen Lab-ը, հայկական թվային պաշտպանության CyberHUB-AM խումբը և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանը համատեղ աշխատանքի արդյունքում հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործվել է հայ պաշտոնյաների, լրագրողների և այլ անձանց դեմ։ Խմբի անդամները չեն պնդում, որ այս անձանց գաջեթները
Իր հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը․ Վահան Հովհաննիսյան
Ինչո՞ւ է վարչապետը խոչնդոտում քրեական վարույթով օբյեկտիվ քննությունը և թույլ չի տալիս ոստիկանների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Միթե՞ ավելի ողջամիտ չէր լինի, թույլատրել քրեական հետապնդումը և դրանով իսկ դադարեցնել բողոքի ալիքը:
«Մենք ունեցել ենք ՀՀ-ի վրա հարձակման փաստ՝ սեպտեմբերի 13-ին, իսկ ՀՀ կառավարությունը դրսևորել է անգործություն․ դա ենք խնդրում ճանաչել ոչ իրավաչափ»․ Արա Զոհրաբյան
Ըստ Արա Զոհրաբյանի՝ եթե դատարանը կառավարության անգործությունը ճանաչեց ոչ իրավաչափ, ապա շատ խոսուն փաստ կլինի այս կառավարության գործունեության գնահատականի մասին։
Փաշինյանը փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը. «Ապրելու երկիր»
Փաշինյանը պարտավոր է համաժողովրդական հանրաքվեի դնել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին առնչվող և ճակատագրական նշանակություն ունեցող յուրաքանչյուր հարց
«Դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի և «5-րդ ալիք»-ին փոխհատուցի 300.000 դրամ գումար»
06.10.2020թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում։ 23.10.2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի` վիրավորանք համարվող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Դատարանը (դատավոր Դանիել Մխեյանի նախագահությամբ) քննել է գործը և
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում
Freedom House-ն անդրադարձել է վերաքննիչ դատարանում Սալման Մուկաևի՝ ՌԴ արտահանձնման գործով դատական նիստին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է մայիսի 25-ին Երևանի Վերաքննիչ վարչական դատարանում Սալման Մուկաևի Ռուսաստան արտահանձնման գործով դատական նիստին: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է. «Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ մերժել չեչեն Սալման Մուկաևին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը: Մուկաևը նախկինում՝ 2020 թվականին, կալանավորվել և խոշտանգվել է։ Արտահանձվելու դեպքում Մուկաևը կբախվի Չեչնիայի անվտանգության ուժերի
Ելիզավետա Դանիելյանը եւ Լիզա Գրիգորյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
Միաժամանակ խորհրդարանը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։
Վանաձորում բացվել է Վիվա-ՄՏՍ-ի զանգերի մարզային կենտրոնը
Մարզերի համաչափ զարգացումը մշտապես եղել է Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում։ Այդ են փաստում մարզերում իրականացված բազմաթիվ ծրագրերն ու նախագծերը, որոնց թվում է Վանաձորում բացված զանգերի մարզային կենտրոնը։ Այն գործում է Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ-ի) շենքում: Թե՛ Վանաձորում, թե՛ Երևանում գտնվող զանգերի կենտրոնները հավասարապես սպասարկելու են
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի՝ վերջին զանգի միջոցառումներով պայմանավորված
Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում հաջողություն և նպատակների իրականացում։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
«Որպես օրինակ, Հայաստանում այսպես կոչված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որին կցված են զինծառայողներ և հատուկ ծառայության աշխատակիցներ: Կարծում եմ, կարիք չկա բացատրել, թե ինչով են իրականում նրանք այնտեղ զբաղված»,- ասել է Շոյգուն:
Ապրիլին արտահանման ծավալն աճել է 81.3%–ով, ներմուծման ծավալը՝ 84.7%–ով՝ 2022թ. ապրիլի համեմատությամբ
2023թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 2023թ․ հունվար–ապրիլը 2022թ․ հունվար– ապրիլի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.2% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.4%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 22.2%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 23.2%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 16.8%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 110.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 93.9%–ով 📊2023թ․ ապրիլը 2022թ․ ապրիլի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության
Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են հիմք տալ Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու իր կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքները. Արմինե Մարգարյան
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի պետական այրեր, ✔️մի արեք հայտարարություններ, որոնք կարող են լեգիտիմացնել ադրբեջանական տասնամյակներով ձևավորված կեղծ նարատիվները: ✔️Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում մեր դիրքերը: ✔️Մի արեք հայտարարություններ, որոնք միջազգային գործընկերների մոտ Հայաստանի դիմադրողունակության նկատմամբ քամահրանք կարող են առաջացնել: ✔️Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են
Մեղադրանքներ են ներկայացվել «Ավամ Գրուպ»-ի ներկայիս և նախկին տնօրեններին, հաշվապահներին, նրանց օժանդակած ընկերության սեփականատիրոջը. 500 մլն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս-ն, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊ ընկերության
Վարուժան Գեղամյան. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը չի փոխվելու
Թուրքիայի ազգային-պետական շահը ենթադրում է այն քաղաքականությունը, որը Անկարան վարում է հիմա և այն չի փոփոխվում կախված անձից
Անթույլատրելի վարքագիծը դրսևորած պատգամավորները մնացել են անպատիժ այն դեպքում, երբ Փաշինյանը ՀՀ-ն համարում է «ժողովրդավարության բաստիոն». Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Սվենսոնին
Փաշինյանը խոսում է ամբողջ հայ ժողովրդի անունից, մինչդեռ իմ նախաձեռնած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին արդեն իսկ հավաքվել է ավելի քան 300 000 ստորագրություն։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 25-26-ին, 28-29-ին կեսօրից հետո սպասվում է, 27-ին, 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ին, 30-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Շոյգուն կարևորել է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ միջոցառումներին
Մենք շահագրգռված ենք խաղաղություն հաստատելու գործում և անում ենք հնարավոր ամեն բան՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար:
Վահե Գևորգյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը
Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես
«Մեր թիմին լռեցնելու համար ինքը երկու տարբերակ ունի՝ բանտարկել կամ սպանել». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ի անելիքների մասին
«Վատագույն սցենարի դեպքում, Հայաստանում կարող են լինել երկու խումբ մարդիկ. մարդիկ, որոնք փորձել են հանձնել Արցախը եւ մարդիկ, որոնք չեն կարողացել դրան խանգարել. ես չեմ կարող լինել ոչ առաջին, ոչ երկրորդ խմբում»
Էդգարին սիրում էին ոչ միայն տանը, ոչ միայն ընկերները, ոչ միայն` դպրոցում, բակում
Մայիսի 19-ին Սիսիանի պանթեոնում ամփոփվեց մայիսի 17-ին Սոթքի դիրքերից մեկում թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորված, ապա` շտապօգնության մեքենայով տեղափոխելու ընթացքում մեքենայի հրետակոծվելու հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Էդգար Վահանի Սուլեյմանյանի աճյունը: Էդգարը բանակ էր զորակոչվել 2021-ի դեկտեմբերի 26-ին, ծառայել էր մեկ տարի հինգ ամիս, ծառայության ավարտին մնում էր եւս յոթ ամիս, իսկ 20-ամյակը պիտի լրանար 2023-ի
«Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին ո՞չ, այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ»․ Հակոբ Արշակյանն ընդդիմադիրներին
«Այս աչքակապությանը, ժողովրդին մոլորեցնելու տրամաբանությանը պետք է վերջ դրվի եւ վերջ է դրվում»։
Հայկ Մարտիրոսյանը եւ Էմին Օհանյանը Շարժայի մրցաշարի իրենց խմբերում առաջատարների մեջ են
Challengers խմբում մեր երկիրը ներկայացնում են միջազգային վարպետ Էմին Օհանյանը եւ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
«Ասում եք՝ մարդկանց 90 տոկոսը համաձայն չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ես կասեի՝ 100 տոկոսը, բայց դա ի՞նչ կապ ունի իրականության հետ»․ Սերգեյ Բագրատյան
«Երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլեւս ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, տարածաշրջանում դիսբալանսը խախտվեց»։
Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները հատուկ մրցանակ են ստացել են՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair – ISEF): Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից:


















































