Օրվա լրահոսը

«Ռուս գործընկերները ներկայացրին իրենց հարցումների արդյունքները՝ որպես ռազմավարական գործընկեր Հայաստանը գտնվում է Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից հետո՝ 5-րդ տեղում»․ Գևորգ Պողոսյան

«Ռուսաստանը և աշխարհը: Երկխոսություններ 2023: Նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում ռուս գործընկերների հետ շփումներում Գևորգ Պողոսյանը եկել է այս եզրահանգման․ «Սկսել են հասկանալ, որ մենք իրենց ենք պետք, իրենք՝ մեզ»։

Ալիևի ու Փաշինյանի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել «միջանցքների» շուրջ

Փաշինյանն արձագանքեց նաև Ալիևի այն պնդմանը, որ «Զանգեզուրի միջանցքին» կողմ է արտահայտվել նաև ռուսական կողմը: Մասնավորապես, Հայաստանի վարչապետը նշեց, որ իրեն զարմացնում է հայտարարությունը, քանի որ իր իմանալով՝ ռուսական կողմը սատարում է հաղորդակցությունների բացմանը, ինչին հայկական կողմը դեմ չէ:

Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը. Դատախազության ուսումնասիրության հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի

Պուտինը հույս է հայտնել, որ Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպմանը հնարավոր կլինի համաձայնության գալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը հնարավոր կլինի համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ: «Ինձ թվում է, որ այն եզրույթաբանությունը, որի մասին մենք երեքս համենայն դեպս շատ լավ գիտենք, այլ կերպ ասած կոչվում է իրավաբանական տեխնիկա, միջանցք, ճանապարհ և այլ և այլն՝ շատ կարևոր է: Եվ այստեղ

Դատախազը Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում

Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016

Կա հնարավորություն պայմանագիր ստորագրելու՝ հաշվի առնելով, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Ալիև

Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կա՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: «Կա հնարավորություն՝ հասնելու խաղաղության պայմանագրի Բաքվի ու Երևանի միջև՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը: Նա

ՏՏ ոլորտը եղել է ամենաշատ դոլար փոխարկող ճյուղերից մեկը․ ի՞նչ իրավիճակ է փոխարժեքի շուկայում

Նուրբեկյանի խոսքով՝ եթե ԿԲ-ն արհեստականորեն միջամտի փոխարժեքի շուկային, գեներացնելու է գնաճ, որից տուժելու են ցածր եկամուտ ունեցող մարդիկ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար լուրջ նախադրյալներ կան

Լուրջ նախադրյալներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: «Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգացնում է 30 տարի: Լուրջ նախադրյալներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության

Վանաձորի բնակչուհին 7 գործընկերների հեռախոսներով առցանց կեղծ վարկային գործարքներ է կնքել և հափշտակել գումարները

Պարզվել են Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհու կողմից մի շարք գործընկերներից խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28-ամյա կինը, աշխատելով Վանաձոր քաղաքում գործող կարի ֆաբրիկայում, իր անձնական կարիքները հոգալու նպատակով և կեղծ փաստաթղթեր կազմելով, դրամական

«Միասին հանուն խաղաղության». ուսումնական տարվա ամփոփումը UWC Դիլիջանում

Մայիս 25, Դիլիջան: UWC Դիլիջանի 2022/23 ուսումնական տարվա ավարտին մտորելով մեր դպրոցական համայնքի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ կրկին հանգում ենք միասնական լինելու և դիմակայելու գաղափարին: Աշխարհում տեղի ունեցող աղետների հետևանքով առաջացած դժվարություններն, ինչպիսիք են Արցախի շրջափակումը և Ուկրաինայի պատերազմը, ուժի ու վճռականության իրական փորձություն են մեր ուսանողների, դասախոսների և անձնակազմի համար: Այս բարդ ժամանակներում համայնքն

Փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ընթանում ենք ճիշտ ուղիով. Արա Խզմալյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տրվել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի մեկնարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող գլխավոր գրական իրադարձության բացմանը ներկա էր նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, ավելի քան 50 գրողներ, քննադատներ, թարգմանիչներ:

Սեպտեմբերից Չայկովսկու անվան դպրոցում կբացվի երգեհոնի դասարան

Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում տեղի է ունեցել երգեհոնի շնորհանդես-համերգ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Երգեհոնը դպրոցին է նվիրաբերել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գարրի Եփրիկյանը: Նա սեպտեմբերից ղեկավարելու է նորաբաց երգեհոնային դասարանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցին նշանակալի օրվա կապակցությամբ՝

Շեշտվել է մատենագիտության ոլորտում Կատարի հետ համագործակցության հնարավորությունների առկայությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Կատարի ազգային գրադարան և հանդիպում ունեցել գրադարանի նախագահ, Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մատենագիտության ոլորտում Կատարի ազգային գրադարանի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է մատենագիտության ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը: Նախագահը

«Գնաճը նվազում է, տարեվերջին կունենանք 3 տոկոս գնաճ»․ ԿԲ փոխնախագահ

2022 թվականի ընթացքում ֆինանսական հոսքերի արդյունքում Հայաստանի Հանրապետության պոտենցիալը որոշակի աճել է։

Մեկը-մյուսին փոխարինող փառատոններ՝ «Միմինո», «Ոչխարների խուզման», «Սարերում, իմերսիվ»

Հայաստանում առաջին անգամ, հունիսի 17-ին Դիլիջանում, «Միմինո» ֆիլմի խորագրի ներքո անցկացնելու է հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը, որին ներկայացված կլինեն հայկական և վրացական մշակույթն ու խոհանոցը:

Ավելի քան 18 մլրդ-ով ֆինանսավորվել է կրթությունը, կատարողականը 94,5 % էր. Արցախի ԱԺ-ում շարունակվում են 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները

Մայիսի 25-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հաշվետվությամբ հանդես է եկել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը: 2022 թվականին նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված էր 20 մլրդ

Ինչո՞ւ են թանկացել ջրի սակագինը, էլցանցի միացման վճարները․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը

ՀԾԿՀ թեկնածուն իր ելույթում անդրադարձավ խմելու ջրի սակագներին։

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրենն ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները

Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։ Հանդիպման ընթացքում

Ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին

Գյումրիում ՔՊ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի շրջանակներում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ու ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանին։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է մտերիմ ընկերոջ՝ Երվանդ Խանամիրյանի ու ևս մեկ հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք

Արցախի արտաքին գործերի նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության,

Իշխան Զաքարյան. Խոսում ենք հայկական միասնականության մասին. խաղերը հենց դրան են միտված

Կանխատեսում եմ 3-4 նոր պետությունների հայ համայնքների մասնակցություն, որոնք մինչ այդ չէին մասնակցում Համահայկական խաղերին։ Իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 5000-ից ավել է կանխատեսվում։

«Հանցավոր խմբի կողմից ՀՀ ՊԵԿ է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ ՊՆ պաշտոնատար անձը հայտնում էր, թե 11 բեռնատարով Իրանից ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի համար»

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները:

Հայ-ամերիկյան հարաբերությունները եւ շփումները երբեք չեն ունեցել այն մակարդակը, հիմա. Արթուր Հովհաննիսյան

«Եթե ՌԴ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից, սա պարոն Շոյգուի կարծիքն է, ես չեմ մեկնաբանելու»

Ֆրանսիայում սկսել ենք «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը. Թագուհի Թովմասյան

Քանի որ Սփյուռքի մի շարք հայրենակիցներ պարբերաբար դիմում են ինձ՝ իրենց համայնքներում ևս ստորագրահավաքը կազմակերպելու խնդրանքով, խորհրդանշական ակցիա սկսեցինք Ֆրանսիայում։ Ինչո՞ւ հենց Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան այն առաջին և բացառիկ երկրներից է, որ նախագահի մակարդակով բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի անհրաժեշտությունը և բարձրացրել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն այդ հարցի մասին բնավ չէր

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով։ Նոր պրոդուկտից

Զբոսաշրջության ոլորտում անցած տարվա համեմատ գրանցվել է 35 տոկոս աճ. Սիսիան Պօղոսեան

Երևանի Խաչքարերի պուրակում մայիսի 27-ին և 28-ին կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը: Հայաստանի մարզերը կներկայացնեն իրենց հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցը, բնությունն ու արկածային տուրիզմի հնարավորությունները:

Էրիկ Իսրայելյանը չեղարկել է պայմանագիրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի ընկերության հետ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է՝ չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ պայմանագիրն ու հունիսի 1-ին կայանալիք մրցումների մասնակցությունը: «Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու

Քերոբյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի գլխավորած պատվիրակությանը: 🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես տնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: 🔹 Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Դեյվիդ Օ՛Սալիվանն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ երկրների

Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը նոր անդամ ունի

Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը նոր անդամ ունի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմինե Հովհաննիսյանը

Երեւանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչներ Ալեն Սիմոնյանին ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից: Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ: Որոշվել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031