Օրվա լրահոսը

Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները հատուկ մրցանակ են ստացել են՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair – ISEF): Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից:

Անահիտ Մանասյանը՝ Գայանե Հակոբյանի կալանքի մասին․ «Կալանքը կարող է կիրառվել բացառիկ դեպքերում

Մարդու իրավունքների պաշտպանն ասում է՝ հանրային, քաղաքական գործիչներն անընդհատ տարածում են ատելության խոսք՝ Գայանե Հակոբյանի դեպքի համատեքստում

Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։ Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարում արցախյան հակամարտության

«Պատմությունը կրկնվում է…»

Ծնունդով Հադրութից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակրի ամերիկաբնակ դուստրը Երեւանում շարունակում է «երաժշտաքաղաքական» գրքի աշխատանքները Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը ձեռնամուխ է եղել «Օպերան՝ պետականության գործիք» գրքի ստեղծմանը։ «Առավոտի» զրուցակիցը մասնագիտությամբ օպերային երգիչ, արցախյան առաջին հերոսամարտի մասնակից, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Էրիկ Աբրահամյանի դուստր, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, երաժշտագետ Քնար Աբրահամյանն է,

Ծառից կախված աղջիկը Տավուշի մարզի Սևքար գյուղից էր

Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում

«Մի հատ WELCOME պլակատ վերցրու ու էդպես թշնամիներին կանչի», Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասած «կադաստրի վկայականի մասին»

ՀՀԿ-ի թողած բանակցային ժառանգության մեջ, քննարկվող փաստաթղթերում, երբեւէ, որեւէ հիշատակում անկլավների մասին չի եղել. այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Քննարկվող խաղաղության համաձայնագրում, հիշեցնենք, խոսվում է նաեւ անկլավների մասին, ինչը օրերս կայացած ասուլիսում հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերն ընդգրկված չեն Հայաստանի՝ 29.800

Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան․ Սամվել Բաբայան

Ի պատասխան ս․թ․ մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների պահանջի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր խորհրդակցություններ և քննարկումներ սկսել։ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդունել էր նախագահի առաջարկն ու հայտարարել տասնօրյա քննարկումների մասին։ «Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։ -Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Քըլըչդարօղլու. «Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Մեր հիմնական նպատակը Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է»

Թե չէ` Ադրբեջանի դեմ և այլն․․․ ընտրվելու դեպքում առաջին քայլը լինելու է այց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան:

Կործանարար հարւած է հասցնելու հայոց պետականութեան հիմքերին. ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէ

Յայտարարութիւն ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի Մայիսի 22-ին ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը ուղիղ խօսքով յայտարարեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Տաւուշի ու Արարատի մարզերի նախկին անկլաւները թշնամուն զիջելու իր մտադրութեան մասին: Սա ՀՀ գործող իշխանութիւնների կողմից ոչ այլ ինչ է, քան հերթական հակազգային եւ հակապետական՝ դաւաճանական քայլ, որը կործանարար հարւած է հասցնելու հայոց

Փոքրիկ ընթերցողների նոր ու հետաքրքիր զրուցակիցը 

Փոքրիկ ընթերցողների համար հրատարակվել է բանաստեղծուհի Նարինե Ավագյանի «Լալան ու խատուտիկը» պատկերազարդ գիրքը` հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Հեղինակը վստահեցնում է, որ մանուկների համար յուրաքանչյուր գործ գրվում է երջանիկ պատահականությամբ: «Մանկական գրականությունն անկեղծ պիտի լինի ու շիտակ, երեխայի անաղարտ հոգուն ու մտքին հասանելի, կապույտ, ինչպես անամպ երկինքն ու ջերմացնող, ինչպես մեր գլխավերեւում շողացող արեգակը: Պետք է

«Մի ասեք՝ թող վարչապետը հեռանա, վարչապետն այն անձերից չէ, որ փխկ անեն, փախնի, ո՞ւր հեռանա, ինքը ժողովուրդ է ներկայացնում»․ Հովիկ Աղազարյան

«Աղվան Վարդանյանին ճանապարհ զիջեցի, ասացի՝ անցեք, ինքն ասաց հետեւյալը՝ «միայն ձեր դիակի վրայով»։

Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անդրադարձ է կատարել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց

«Պարզվեց՝ մենք մեր հայրենիքում այլեւս քոչվոր ենք, թուրքերը պիտի մեզ տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար»․ Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Սատարում ենք Արցախի ժողովրդին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել. «Մենք վճռականորեն սատարում ենք Արցախի հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 2-ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։ Միջազգային իրավունքի մաս կազմող այս սկզբունքն ավելի քան հրատապ է,

Հաղթանակները շարունակվում են

2023թ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայ մարզիկները, ջանք ու եռանդ չխնայելով, արեցին անհնարինը լավագույնին արժանանալու համար եւ աննախադեպ թվով մեդալներ նվաճեցին մրցելույթի ժամանակ: Այս մրցաշարին Հայաստանն արժանապատվորեն ներկայացրեց նաեւ 19-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանը` սահմանելով  երիտասարդների  աշխարհի եւ  Եվրոպայի ռեկորդ, ով այսպես է բանութագրում իր պատմական նվաճումը: – Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Եվրոպայի չեմպիոն:

Արտադրական կանեփի արտադրությունը, առեւտուրը, արտահանումն ու ներմուծումը կվերահսկվեն նոր օրենքով

Գործադիրն այսօր հավանություն տվեց «Շուկայի վերահսկողության մասին» նոր օրենքի նախագծին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլու. «Թուրքի ճանապարհը պետք է անցնի Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով»

Ermenihaber. Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ»: Այս անգամ թեմային նորից արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում: «Թյուրքական ճանապարհն անցնում է թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Ստեղծեցինք

Մեր անզիջելի սահմանագիծը. Կարօ Արմենեան

Անկեղծօրէն, այս կէտին վրայ այլևս իմաստ չունին կացութիւնը բացատրող բոլոր վերլուծականները, երբ մեր հաւաքական գիտակցութեան առջև դրուած է հայ մարդուն գաղափարական յանձնառութեան արիւնոտ խնդիրը։ Պատմութիւնը մեզ արագօրէն դրաւ մեր գոյութեան մեծագոյն հարցականին առջև։ Սպառած են այլևս ընդհանրութիւններու ետին թաքնուելու բոլոր լուսանցքները։ Եկած է ժամը վերջին հարցումին պատասխանելու։ Պատասխանելու՝ յստակ, անհատապէս, հաւաքաբար և վերջնական։ Կը կրկնեմ

«Արցախը հանձնելուն կողմ արտահայտվող ՔՊ-ականներին առաջարկ ունեմ՝ գնացեք ու ձեր միջազգային երաշխիքներով ապրեք այնտեղ»․ Հայկ Մամիջանյան

«Փաշինյանին մնացել է երկու տարբերակ՝ ստորագրել ՀՀ մահվան դատավճիռը կամ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը»։

Պաքուն բազմիցս պարզ դարձուցած է, որ Պաքու-Ստեփանակերտ բանակցութիւններու օրակարգը բացառապէս Ազրպէյճանի «ղարաբաղցի քաղաքացիներ»-ու համարկումին կրնայ վերաբերիլ. «Ազդակ»

Պրիւքսելեան հանդիպումներէն բխած Շարլ Միշելի յայտարարութեան հիմնական նորութիւնը` Հայաստան-Ազրպէյճան տարածքային ամբողջականութիւններու փոխճանաչումին առընթեր, թուանշաններով տարածքներու յստակացումն էր: Փաշինեանի մամլոյ ասուլիսով վերահաստատուեցաւ այդ մէկը, ինչ որ համազօր է Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունելուն: Մամլոյ ասուլիսին ընթացքին հնչած յայտարարութիւնները նոր բաժին եւս աւելցուցին հայկական կողմէն արձանագրուող հիմնական զիջումներուն վրայ: Սահմանազատման եւ սահմանագծման համար նկատի կ՛առնուի 1975-ի քարտէսը,

Ռուսական խաղաղության համաձայնագրում Արցախը կա՞

Դարձյալ շեշտվեց, թե որոնք են Մոսկվայի համար օրակարգային հիմնական հարցերը` Հայաստան-Ադրբեջան սահմանազատում եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում Մայիսի 19-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին, կայացան հայ-ադրբեջանական առանձին բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների վերաբերյալ։ Պաշտոնական Մոսկվան մինչ հանդիպումը հայտնեց, որ արտգործնախարարները մանրամասն քննարկելու են Հայաստանի, Ռուսաստանի եւ

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ ամենաճիշտ որոշումն է Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարան տանելը․ «Վերաքննիչ դատարանում իրեն ավելի քիչ կհանդիպենք»․ «168 ժամ»

Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջադրել Արմեն Դանիելյանին, բնավ զարմանալի չէ, քանի որ վերջինս իրականացրել է ՔՊ-ականների ցանկությունը՝ կալանավորելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ առհասարակ Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել ոչ

Կասեցնել իշխանութիւններուն ազգակործան գործողութիւններուն ընթացքը. Սեպուհ արք․ Սարգսյան

«Եռագոյն». Փաշինեանի՝ Մայիս 22-ի ծայրայեղ վտանգաւոր մամլոյ ասուլիսէն ետք, կը յայտարարենք, որ Արցախը ազրպէյճանի մաս ճանչնալու մասին հակազգային յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլեւ՝ անքոնք կը հակասեն ՀՀ Անկախութեան հռչակագրին եւ Սահմանադրութեամբ ամրագրուած Արցախի մասին յօդուածին՝ հատելով համայն հայութեան ազգային-պետական բոլոր կարմիր գիծերը։ Ուստի եւ, ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղցնող անձին կողմէ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ

Կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության հայրենյաց պաշտպանների

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը

Առանց իշխանությունը վերցնելու ոչ ոք չի կարող փոխել ստեղծված իրադրությունը. «Փաստ»

Պետք է հստակ դրվի այսօրվա իշխող ուժին իշխանազրկելու և իշխանության գալու նպատակադրումը՝ ներկայացնելով, թե այդ դեպքում ինչ խնդիրներ են լուծվելու և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։

«Ցանկացած միլիոնատեր ասում է՝ ինձ մի հարցրեք, թե որտեղի՞ց առաջին մեկ միլիոնը, մնացածի բոլոր փաստաթղթերը կներկայացնեմ»․ Վլադիմիր Վարդանյանը դատավորին

«Եվ եթե մենք այդ շղթան քանդենք, ապա ես չգիտեմ, թե ոնց ենք մենք իրականացնելու արդարադատություն։ Դա կլինի պարզապես արդարադատության իմիտացիա»։

Բացի առաջին իշխանություններից, մնացյալ երեք ղեկավարներն ու նրանց սատարող ուժերը մեր ժողովրդին խաբել են` ոչ իրատեսական գաղափարներով. Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

մեզ հայհոյելով չեն կարող իրենց մեղքերը քավել: Միակ քաղաքական ուժը, որ Արցախի հարցում եղել է իրատես` ՀԱԿ-ն է:

Փաշինյանի ներկայիս գործողություններն առաջին հերթին հակասահմանադրական են. «168 ժամ»

Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը ոտնձգում է ՀՀ Սահմանադրության հիմքում դրված Անկախության հռչակագրի և դրա հետ օրգանական կապ ունեցող այլ համակարգաստեղծ հոդվածների դեմ։ Այսինքն՝ Փաշինյանի ներկայիս գործողությունները, բացի դավաճանական, հակապետական լինելուց (ինչպես գնահատվում է քաղաքական հարթությունում), նաև ու առաջին հերթին՝ հակասահմանադրական են։ Հետևաբար՝ նրա գործունեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկրում սահմանադրական

Ադրբեջանը մեկ հայտարարում է, որ իր նախնիները քրիստոնյա աղվաններ են, մեկ շեշտում, որ ծագում է թուրքական ցեղից, մեկ էլ խուճապի մատնվում ատրպատականյան հետքի մասին բարձրագոչ հայտարարություններում. «Հայաստանի Հանրապետություն»

Պաշտոնական Բաքուն շարունակում է պետական մակարդակով հակահայկական քաղաքականություն վարել՝ վերացնելով ապօրինաբար զբաղեցրած տարածքում հայկականության հետքերը բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ հարձակվելով Արցախի ու Հայաստանի վրա: Այն ժամանակ, երբ թուրքերի օգնությամբ կովկասյան թուրքերն իրենց երկիրն անվանեցին Ադրբեջան՝ ակնհայտորեն ցուցադրելով ապագայում Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու իրենց ցանկությունը, պարզ դարձավ, որ դա անկախ պետություն չէ, այլ Թուրքիայի «դաշույնը»՝ այս

Արցախի խորհրդարանը կարող էր անել ավելին, քան պարզապես հայտարարություն ընդունելն է: Գործե՛ր են պետք: Հայտարարությունը՝ լավ թե վատ, խոսք է: Անգամ որոշում չէ. «Փաստ»

Եթե Արցախում տեսնում են, որ իրենց գործող իշխանությունը, իրենց նախագահը, որը թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնակատարի դերում է, ապա պետք է դրանից գործնական հետևություն անեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031