Օրվա լրահոսը
Հանրահավաք Կոռնիձորում
«Կամավորական շարժում» ՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի մասնակիցների շարասյունը հասավ Կոռնիձոր։ Քիչ հետո այստեղ կսկսվի հանրահավաք, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնելու Արցախի հայությանը։ Հանրահավաքի ժամանակ ընդունվելու է հռչակագիր՝ ուղղված Ադրբեջանին ու աշխարհին, որպեսզի նրանք իմանան, թե որն է հայ ժողովրդի իրական կամքը եւ չխաբվեն Հայաստանի իշխանության հայտարարություններին եւ գործողություններին։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան»․ Արշակ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի» հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը խոսել է եկեղեցու մասին ու հանդես եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով։ «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի
Քրիստ Մանարյանը հունիսի 1-ին մանուկներին հրավիրում է օպերային թատրոն՝ «երաժշտական հրաշքի»
Հայաստանի 90-ամյա օպերայի եւ բալետի ազգային թատրոնում առաջին մանկական օպերան՝ Հարո Ստեփանյան «Քաջ Նազար» բեմադրվել է 1935թ., որին հաջորդել են Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Արեգակի ցոլքերումը», (1949թ.), Էրիկ Հարությունյանի «Մի կաթիլ մեղրը» (1958թ.), Յուրի Գևորգյանի «Խարույկ» օպերան (1960-ականներ), Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» (1974թ.), Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» (1978թ.) եւ միայն 45 տարի անց՝ այսօր, օպերային թատրոնը ձեռնամուխ է
«Երբ խոսքը վերաբերում է տուն-ինտերնատներին և խնամքի կենտրոններին, նույնիսկ մեկ դրամի չարաշահումը Դատախազության համար պատժելի վարքագիծ է»․ Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի
Հանդիսատեսին 90 րոպեով կախարդելու ճանապարհը
Ուժեղ, գեղեցիկ ձայնով եւ բեմական խարիզմայով. հայ բարիտոնին այսպես են բնութագրում օտարերկրյա ունկնդիրները (Resmusica, Das Opernmagazin եւ այլն)։ Հայաստանում երաժշտասերների կողմից մեծ սիրո եւ արձագանքի են արժանացել Գուրգեն Բավեյանի նաեւ առցանց՝ «մարդ-քառյակ» կատարումները։ Երգչի կարիերան նա սկսել է Երեւանի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում։ Աշխատել է Երեւանի, ապա Ֆրանկֆուրտի օպերային թատրոններում։ Գուրգենն այժմ ազատ արվեստագետ է. առաջիկայում ծրագրեր ու պայմանագրեր
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես շինանյութ
Լևոն Չիդիլյանը կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ:
Ներկայացման առաջնախաղ շրջափակված Արցախում
«Ծիլ» տիկնիկային ստուդիան չի դադարում ստեղծագործել Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան հիմնադրվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադիրը Շուշիի պետական թատրոնի տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանն է։ Ստուդիան հասցրել է Արցախում ապրող երեխաների համար բազմաթիվ ներկայացումներ խաղալ, այցելել դպրոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ, նաեւ աշխատանք ծավալել գյուղական համայնքներում։ Օրերս Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացավ ստուդիայի երկար սպասված առաջնախաղը։
Առանցքային նպատակը նոր էսկալացիա հրահրելու Ադրբեջանի գործողությունների կանխարգելումն է. «Հայաստանի Հանրապետություն»
Իմանգուլի Տասմագամբետովը ակնարկում է, որ այդ օգնությունը կտրամադրվի այն դեպքում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան սահմանների սահմանազատման հարցում:
«Անհնարին ոչինչ չկա». Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունն ամփոփեց առաջին Համաժողովի արդյունքները Մայիսի 19-ին Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը ներկայացրեց առաջին Համաժողովի ամփոփիչ զեկույցը: Միջոցառմանը մասնակցեցին նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Արթուր Ալավերդյանը: Արցախի հանցավոր շրջափակմամբ պայմանավորված՝ նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Արցախից միացավ առցանց: Փարիզից առցանց միացավ նախաձեռնության հիմնադիր Ռիչարդ Ազարնիան, Հռոմից՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, նախաձեռնության «Պատմական
Ամօթ: Մահացու մեղքի համազօր է Կոմիտասին վերագրելու բան մը, որ բնաւ չէ ըրած. «Հայրենիք»
Ըստ «Սուփըր Սագօ» անունով անձի մը, որ ըստ երեւոյթին ռապիզ երգիչ մըն է, թաթարական եւ ապա ատրպէյճանական համարուող վայնասիւններով լեցուն «մուղամ» ժանրի երգն ու երաժշտութիւնը հայկական են, բայց «դժբախտաբար» Կոմիտաս չէ հաւնած այս ժանրը եւ ջնջած ու սրբած է, երբ կը հաւաքէր եւ կը խազագրէր հայկական ժողովրդական երգերը։ Իսկ ինչ կը վերաբերի թաթար-մոնկոլական մուղամին,ապա այս
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների գծով Փաշինյանի կառավարած Հայաստանում տեղի է ունեցել, ինչպես նա շատ է սիրում ասել, աննախադեպ աճ․ «Փաստ»
Լենա Նանուշյանն է հավաստում, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է թմրամիջոցներ օգտագործող կանանց թիվը, էլ ավելի կտրուկ՝ երիտասարդների թիվը
Արցախի ինքնորոշման որոշումը չի բեկանվել: Հայաստանի եւ Բաքվի որոշումները չեն կարող Արցախի համար լինել պարտադիր. Անուշավան Դանիելյան. «Հրապարակ»
Իշխանափոխություն պահանջելը մեծ ռիսկեր է պարունակում, այսինքն՝ նոր ընտրությունները: Լեգիտիմ իշխանություն արդեն իսկ կա Ղարաբաղում, կա ընտրված նախագահ։
Հայութիւնը չի կրնար թոյլ տալ, որ ճեպընթացը շարունակէ իր գահավէժ սլացքը. Ճանչնա՛նք Արցախի տարածքային ամբողջութիւնն ու արցախահայութեան իրաւունքը. «Հայրենիք»
Պէտք է կրկին ու կրկին ահազանգենք. Հ․Հ․ Անկախութեան հռչակագրէն անկախ, «ազգընտիր» վարչապետը իրաւասութիւն չունի իր անձնական «ճաշակ»-ով գործելու, ինքնագլուխ աշխատելու եւ անտեսելու Գերագոյն Խորհուրդի 8 Յուլիս 1992-ի որոշումը, ուր յստակօրէն կը նշուի, թէ Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, ուր Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը կը նշուի Ատրպէյճանի կազմին մէջ: Պատմութենէն հրաժարողներուն կամ
Ամենակարևոր խնդիրն այն է, թե նշյալ «պինգ-պոնգի» մեջ ի՞նչ դերակատարություն են ստանձնել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»
Զարմանալին այն է, որ, Բաքվին սիրաշահելուց բացի, Ռուսաստանը գործնական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Բաքուն խախտում է նույնիսկ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն՝ այդ թվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը
Արման Թաթոյան. Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները` ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք: Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ): Այցի ընթացքում տեղում
Զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության անհրաժեշտությունը
Արայիկ Հարությունյանը հանդիպել է պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ
Կարող էին գումարներն ուղղել ոչ թե սեփական բարեկեցությանը, այլ զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելուն. «Ժողովուրդ»
Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին որոշման նախագիծը։ Հետայսու ոչ միայն այդ երեք բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ նրանց կանայք, երեխաներն ու ծնողները բուժում կստանան մեր վճարած հարկերի հաշվին։ Մինչդեռ իշխանությունները կարող էին այդ գումարներն
Քաղաքական բուռն ակտիվությունը՝ աղետի ֆոնին
Շրջափակված Արցախում ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Պաշտոններ վերաբաշխելու, նոր կառույցներ ստեղծելու, նախագահի հրաժարականի պահանջներ: Կարծես խոսքը ոչ թե նոր պատերազմի եւ ցեղասպանության շեմին կանգնած, նորմալ կենցաղից զրկված 120 հազար մարդու մասին է, այլ Եվրոպայի կենտրոնում գտնվող մի բարեկեցիկ երկրի, որտեղ միակ խնդիրն այն է, թե ով որ աթոռին է նստելու: Արդյո՞ք հիմա այն
Արցախից է սկսվելու հայկական աշխարհի վերածնունդը. Ռուբեն Վարդանյան
Ամենակարեւորը անտարբեր չլինելն է. Ռուբեն Վարդանյան
Արցախում կարևորել են ստանձնած պարտավորությունների կատարման գործում թերացածներին պատասխանատվության ենթարկելու հարցը
2023թ. մայիսի 19-ին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների նախագահների և ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ԱՀ նախագահ Ա. Գևորգյանը, նվիրված էր ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում սննդամթերքների ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման, իրացման և գնագոյացման հիմնախնդիրներին։ Սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց Հանրային խորհրդի նախագահ Ա. Գևորգյանի հետ համատեղ վերջին տասը օրերին
«Եթե գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի և Հայաստանի առաջին թշնամին եք»․ Սամվել Բաբայան
Aravot.am-ի զրուցակիցն է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը -Արցախում իշխող ուժի և ձեր ներկայացրած քաղաքական ուժի կոնսուլտացիաներից ի՞նչ ակնկալիքներ կան, ինչի՞ շուրջ պիտի ընթանա խոսակցությունը, արդեն կայացած հանդիպումներից ի՞նչ տպավորություն ունեք: -Արցախում քաղաքական կոնսուլտացիան հենց այնպես չի սկսվել, այն պարտադրվել է մեր հանրահավաքի մասնակիցների պահանջով։ Ես, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդառաջել եմ
Համայն Ռուսիո Պատրիարքը իր միջնորդությունն է առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը իր միջնորդությունն է առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև {երկխոսության համար}, այս մասին ռուս հոգևորականը հայտարարել է Կազանում Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդ, շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշազադեն իր երախտագիտությունն է հայտնել պատրիարք Կիրիլին՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը կրոնականի չվերածելու, ինչպես նաև
Միրզոյան-Լավրով հանդիպման շրջանակներում կայացել են միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ աշխատանքի թեմայով
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ կապի աշխատանքի թեմայով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, իսկ ռուսական
Միացյալ Նահանգներն ամերիկյան պատժամիջոցների ցանկում է ներառել հայաստանյան մեկ ընկերություն. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ առևտրի նախարարությունը հայաստանյան մեկ ընկերություն ներառել է պատժամիջոցների ցանկում: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը, թե որքանով է Հայաստանը ներգրավված դեպի Ռուսաստան արևմտյան արգելված ապրանքների վերաարտահանման գործում Այսօր՝ մայիսի 19-ին, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հաղորդել է ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ընկերությունների ցանկի ընդլայնման մասին, որի արդյունքում պատժամիջոցներ և սահմանափակումներ են սահմանվել ավելի քան
Արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը Թուրքիայից և Հորդանանից
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2023 թվականի մայիսի 20-ից արգելվում է Թուրքիայի Հանրապետությունից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների,
Շահագործման է հանձնվել ավելի քան 320 000 քառակուսի մետր բնակարանային բնակֆոնդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար. Վահան Քերոբյան
Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր 2023» հոբելյանական 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր բացման խոսքում նշել է․ «ՀՀ տնտեսությունը բավական բարձր աճի ուղեծրի վրա է, և անցած տարի մենք ունեցել ենք 12,6 տոկոս: Պետք է նշեմ, որ շինարարության ոլորտը շատ մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության աճի
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հարցերին չպատասխանեց
Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որ Սամվել Ալեքսանյանը «Երևան» հեռուստաընկերության 30 տոկոսը նվիրաբերել է «Ապարան» հայրենակցական միությանը, համարվում է հիմք՝ «ապօրինի գույքի» գործով
Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության
500 000 դրամ, ներողություն եւ հերքում. Ալեն Սիմոնյանի պահանջը` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից
«Այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», «պատերազմ կեղծող». Աննա Մկրտչյանի այս եւ այլ արտահայտությունները խոցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը
Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում


















































