Օրվա լրահոսը
Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացա բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, նուշի այգու և ջրամբարի ծրագրին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացա Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է 156 մլն դրամ: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել այս տարվա օգոստոսին: Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի
Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվաճեց՝ ռեկորդ սահմանելով
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ
«Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ
Ապրիլի 21-ին Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր: Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող աշխատանքներին: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ
Համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին։ Դահլիճի նախասրահում հյուրերը ծանոթացան «Ռախմանինովյան վայրեր» ինտերակտիվ ցուցադրությանը, որտեղ ներկայացվեցին դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունից բացառիկ փաստեր և լուսանկարներ, որոնցից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ։ Նյութերը տրամադրել
Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ
Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօթյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել: Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11 :40-ին կանչի վայր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-23-ը, 25-27-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ին կբարձրանա 3-5 ասստիճանով։
Սևան-Երևան ավտոմայրուղում մեքենա է գլորվել ձորը, կան զոհեր
2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ: Պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ.-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա
Ջահերով երթը այս տարի կկայանա ապրիլի 23-ին՝ 19։15-ին Հանրապետության հրապարակից․ ՀՅԴ
Առ ի հիշեցում ցանկանում ենք տեղեկացնել, որ Ջահերով երթը այս տարի կկայանա ապրիլի 23-ին՝ 19։15-ին Հանրապետության հրապարակից։ Ստորև ներկայացնում ենք ձեզ երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտոց պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ապրիլի 23-ին Ջահերով երթ կկայանա նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին՝ Վեդի,
Մենագրություն․ Հայ երեխաները Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում ցեղասպան հանցագործների թիրախում են գտնվել․ Ermenihaber.am
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատարյանի, Էլինա Միրզոյանի համահեղինակությամբ և ջանքերով լույս է տեսել «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը։ Հեղինակներն ուսումնասիրել, իրավական, պատմական, գաղափարական, ինչպես և կրոնական տեսանկյուններից ներկայացրել են Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխումը, իսլամացումն ու թուրքացումը որպես ցեղասպանական գործողություն։ Թուրքագետ, բ․գ․թ․ Էլինա Միրզոյանը մենագրության
Շիրակում դպրոցահասակներն ուսումնասիրում են, թե ինչպես են ստեղծվում անօդաչու թռչող սարքերը, խելացի ռոբոտները, մեքենաները
Մեկնարկել է Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում անվճար կրթական ծրագիրը: Ինչպե՞ս են ստեղծվում անօդաչու թռչող սարքերը, խելացի ռոբոտները, մեքենաները։ Շիրակում դպրոցահասակներն ուսումնասիրում են ինժեներական հմտություններ եւ աշխատում կոնկրետ նախագծերի վրա: Կրթական այս բացառիկ ծրագիրը անվճար է եւ իրականացվում է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի կողմից՝ Հայ Կրթական Հիմնարկության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Ինժեներական մասնագիտացում
Պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը՝ նախ, խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի․ Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն։ Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ Հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ,
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝
Եթե Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել․ Տեր Զարեհ քահանա
Տեր Զարեհ քահանա Աշուրյանի ֆեյսբուքյան գրառումը «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան։ Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ:
Այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Ավելի քան 4 ամիս է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման
Ֆեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների պատրաստման հնարավորությունը
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը: Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել դրանք: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու նպատակով պահանջել ու ստացել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք
Ք.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ Ռ.Պ-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից
«Արցախում ապրողներն իրավունք ունեն իրենց ճակատագրի վերաբերյալ դիրքորոշում ունենալ»
«Ի վերջո, ո՞րն է լինելու այս զրկանքների գինը» «44-օրյա պատերազմից հետո մենք գիտակցում էինք, որ շատ բարդ է լինելու, այդուհանդերձ արել ենք մեր ընտրությունը` ապրել եւ արարել Արցախում, քանի որ հստակ գիտակցում ենք, որ Արցախը հայկական պահելու միակ նախապայմանը՝ հայաթափություն թույլ չտալն է։ Իրականում, մինչեւ պատերազմն ինձ համար ավելի հեշտ կլիներ մտածելը արտագաղթի մասին, քան
Հայաստանի ազատ ոճայինները ԵԱ-ում զբաղեցրել են թիմային 5-րդ տեղը
Զագրեբում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որտեղ մենք երկու չեմպիոն ունեցանք, Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկում 76 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեր ընտրանու վեց ըմբիշ վարկանիշային միավոր է վաստակել: Իսկ վարկանիշային միավոր տալիս են ըստ քաշային կարգերի 1-ից 12-րդ տեղերը. 1-ին տեղը՝ 25 միավոր, 2-րդը՝ 20, 3-րդը՝ 15 եւ այդպես շարունակ: 61 կգ
Այս դատական գործերը հարուցվել են ոչ միայն հայերի տեղահանման, այլ նաեւ` կոտորածների մեղադրանքով
Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը զուգահեռ հաճախ է ասվում, որ տեղի ունեցած դատավարությունների, դատավճիռների մասին իրազեկված չեն միջազգային հանրությունը, քաղաքագետները, միջազգային իրավունքի մասնագետները: Ինչ աղբյուրներ կան, որ դատավարությունների մասին կարող ենք ունենալ պատկերացումներ: Երկուհազարականներին լույս տեսած թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» մենագրության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության
Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար կսահմանափակվի երթևեկությունը մի շարք փողոցներում
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի
Կկազմակերպվի անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Երևանի քաղաքապետարան
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,
Մեծապես կարևորում են հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ ղեկավարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ: Վարչապետի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ վսեմություն, Շնորհավորանքիս ջերմ խոսքերն եմ հղում Ձեզ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ինքնամաքրման և ծոմապահության ավարտը խորհրդանշող
«Պատրաստվում ենք նաև դատական հայց ներկայացնել Բուսուայի դեմ». ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ ադրբեջանական հերթական սադրանքի վերաբերյալ
Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր
Կարի՛քը ունինք յանձնառու սերունդներուն: Պարտաւոր ենք նոր ուղիներէ առաջնորդել հայ երիտասարդութեան զանգուածներ. «Ազատ օր»
«Ազատ օր». Հայ քաղաքական միտքը իրաւունք չունի անտէր ձգելու հայ երիտասարդը։ Երիտասարդութիւնը մեր ապաւէնն է, պայքարի դրօշակիրը, որուն աչքերուն վրայ մշտապէս յառած է հայ ժողովուրդը, ամէն անգամ որ ցեղին ձայնը ազդանշանը տուած է։ Սակայն այսօր, երբ հայութեան մեծ հատուածները կը գտնուին հիասթափութեան մթնոլորտին մէջ ինկած ըլլալու իրականութեան տակ, հայ քաղաքական միտքը եւ մտաւորականութիւնը պարտին քալել
Հայկական պահանջատիրության դիրքերը պետք է ամրացնել. Վահե Դավթյան. «Հայաստանի Հանրապետություն»
Փաստ է՝ այսօր հոխորտացող Թուրքիայի տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսային հիմքով է կառուցված
Ստացել էր ժառանգություն, ըստ որի՝ հայկական կողմը բանակցող կողմ էր: Փաշինյանի օրոք ՀՀ իշխանությունները, հայկական կողմը, Արցախի հարցն ուղղակի բանակցության առարկա դարձան. Հակոբ Հակոբյան. «Փաստ»
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արցախի ԱԺ-ն, արձագանքելով, հայտարարեց Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին: Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Փաշինյանն իր հայտարարություններով արդարացնում է Ալիևին: «Իր հայտարարություններով ու գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոշիացնել 30 տարվա բանակցային այն
Team-ը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն
22 ապրիլի, 2023 Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Հավատարիմ լինելով իր՝ Շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերը։ Երկրի օրը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է “Invest in
«Խառնվածքով եմ ընդդիմադիր». Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կուսակցություն կհիմնի. «Հրապարակ»
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Մենք զրուցել ենք նրա հետ։ – ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթաց են, պետք է քաղաքական կուսակցություն, որը Ձեզ առաջադրի, պետք է թիմ, ընդ որում՝ վարկանիշ ունեցող։ Ո՞ւմ հետ եք գնում ընտրությունների։ – Ինչպես ասում էր դասականը, Դուք շատ կհավանեք մեր ուրբաթները։ Դեռ շուտ է ասել,
Ցեղասպանութիւնը տարբեր ձեւերով շարունակուեցաւ անցեալ տասնամեակներուն. «Հայրենիք»
Տարբեր պայմաններու տակ կը նշուի այս տարուան Ապրիլ 24-ը՝ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակը։ Տարբերը՝ թէ՛ բազմապիսի տարբերութիւններն են, եւ թէ՛… ոմանց անտարբերութիւնը: Անտանելի դարձած շրջափակումի մէջ է Արցախը՝ ահաւասիկ աւելի քան չորս ամիսէ ի վեր։ Եւ հակառակ բազմաթիւ կոչերու եւ որոշումներու՝ ամէնէն նօսր գաղութէն մինչեւ Լա Հէյի միջազգային ատեան՝ ոչ մէկ բան փոխուած է։ Որքա՜ն կարելի


















































