Օրվա լրահոսը
Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության 100 տարվա ճակատագիրը լուծում է 1 հոգի, այն էլ՝ այս ամենից հետո. Վահե Հովհաննիսյան
Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի
Արարատ Միրզոյանն Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների վրա
Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:
Կոտայքում ավտովթարներն ավելացել են. մարզի դատախազը կոնկրետ միջոցառումների ձեռնարկման միջնորդագիր է ներկայացրել ոստիկանություն
Աբովյանում արձանագրված վթարներն ու վրաերթերն առավել հաճախակի տեղի են ունենում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմացի և Արծվի արձանին հարող ճանապարհահատվածներում
WhatsApp-ը դադարեցնում է աշխատանքը հին սարքերի վրա
«Խորհուրդ ենք տալիս անցնել նոր սարքի կամ մինչև նշված ամսաթիվը պահպանել նամակագրությունների պատմությունը»,- ասվում է կայքի հայտարարության մեջ:
«Մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, հզոր բնական պաշարներ են». Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի միջազգային «Մտքերի գագաթնաժողովը»
Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվեց հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձան Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Մասիս քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնական լիազորությունները՝ ըստ նախաքննական տվյալների
Կեղծ փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ եւ էական վնաս պատճառել պետությանը:
Չնայած «Ամրոց» ֆիլմի նկարահանումները տեղափոխվել են Սիցիլիա, Հայաստանը շարունակում է մասնակցել նախագծին
Գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։
Մահվան ելքով ավտովթար՝ Մասիս քաղաքում
2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1810-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը մահացել է: Դեպքի առթիվ
Լապշինը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել Ադրբեջանի դեմ նոր հայցերով
«Հիմա նրանց մեղադրում եմ այն բանում, որ ադրբեջանական հանրության մեջ ատելություն են սերմանում իմ և ընդհանուր առմամբ հրեա ժողովրդի նկատմամբ: Հավաքում եմ սպառնալիքների, հետապնդումների և նմանատիպ այլ բաների ապացույցներ»:
Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել. նա ձերբակալվել է. ՀՔԾ
Ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք
Պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի. ՊԵԿ-ը կեղծարարության հերթական դեպքն է բացահայտել
Անհատ ձեռնարկատերը ՌԴ-ից պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:
«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով
Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը 2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում: «Հայրենիք» կուսակցություն
«Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում». Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի և փոխվարչապետի հետ
ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Իրաքի Հանրապետությունում
Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՄԻՊ
Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում էլ ավելի խնդրահարույց է դառնում:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են՝ ՀՀ կառավարության ծրագրում առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին
ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել են 136 նախակրթարաններ, որոնց թվում՝ 127 նախակրթարան ՀՀ մարզերում, 9-ը՝ Երևան քաղաքում, հիմնանորոգվել են 13 ավագ դպրոցներ (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում)
Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ. Էդուարդ Շարմազանով
Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։
Եռամսյա նոր հավաքներ կմենարկեն. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ
Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
ԵՄ-ն լայն սպեկտր է նշել՝ տուրիզմից մինչեւ գյուղատնտեսություն և բնակարանաշինություն. ԱլԳ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրված 2,6 մլրդ եվրոյի մասով հստակություն չկա. «Հրապարակ»
Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված ԵՄ 2,6 մլրդ եվրոյի մասով ոչ մի հստակություն չկա։
Շուրջ 221,08 գրամ «կոկաին» է տեղափոխել Հայաստան. Ֆրանսիայի քաղաքացին կալանավորվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք, արձանագրվել է մահվան 15 դեպք
Բուժում է ստանում 9702 պացիենտ
Չի կարող այնպես լինել, որ ֆուտբոլային հաղթանակները բոլորինս լինեն, պարտությունները՝ միայն մարզիչներինն ու ֆուտբոլիստներինը. «Փաստ»
Վաղը Լիխտենշտայնին հաղթելն իրատեսակա՞ն է: Ավելի քան իրատեսական է:
Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է, ՀՀ իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով. Տիգրան Աբրահամյան
Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր, արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։
Լիպարիտ Սիմոնյան. Հարկ եմ համարում հորդորել պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց
Զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին որևէ մեկը կամ որևէ քննչական մարմին չի հրամցրել, չի հորդորել և չի ուղղորդել, կատարել որևէ անձի դեմ որևէ գործողություն. Լիպարիտ Սիմոնյան
Այդպիսի հիմարություն էս 30 տարվա մեջ մեր երկրում ոչ ոք չի ասել, որ, ցավոք, մենք օրենք ունենք. Արա Ղազարյանը՝ Կարեն Անդրեասյանի մասին. «Հրապարակ»
Արա Ղազարյանի կարծիքով՝ Կարեն Անդրեասյանը պետք է ներողություն խնդրի դատական համակարգից։
Լեգիտիմ խորհրդարանը ժողովրդավարության երաշխիք չէ
Գերմանացի իրավաբան եւ քաղաքագետ Կարլ Շմիդտն իր աշխատություններում փորձում էր ապացուցել, որ պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը բացարձակապես տարբեր բաներ են: Պառլամենտարիզմն ազատական հայեցակարգի տարր է. այն ենթադրում է, որ կրթված, զարգացած եւ բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ հավաքվում են եւ ազատ ու առարկայական բանավեճում քննարկում են, որոշումներ են ընդունում պետության համար կարեւոր այս կամ այն խնդրի
«Նման երկարաժամկետ վարձակալությունը ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը. մի նոր վեճի առաջ ենք կանգնած Սփյուռքում»
Իսրայելի ֆիզիկական անձանց, ընկերություններին կամ կառավարությանը ցանկացած հայկական գույքի վաճառք կամ վարձակալություն արժանանում է պաղեստինցիների դատապարտմանը, որոնք նման գործարքները դիտարկում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում բռնագրավված տարածքներում։ Ինձ ասացին, որ Պաղեստինի ինքնավարությունը պաշտոնական բողոքի նամակ է հղել Հայոց պատրիարքարանին`այս կալվածքի վարձակալության վերաբերյալ: Սակայն, հայր Երեցյանը հերքեց նման հաղորդագրության ստացումը։
Իսկ ի՞նչ եղավ Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի հեռացման հարցը, թե՞ իշխանություններն արդեն դրա հետ էլ են համակերպվել. «Փաստ»
Սակայն հակառակորդի զինված ուժերը ոչ միայն չեն հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև անցել են պարբերական սադրանքների գործելակերպի, որի արդյունքում տուժում են սահմանամերձ համայնքների բնակիչները և հրաձգությունների հետևանքով զինվորներ են զոհվում ու վիրավորվում։ Այնինչ, ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների ֆոնին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, առանց առկա իրադրությունը վերլուծելու, հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը, և սպասում է Ադրբեջանի արձագանքին։


















































