Օրվա լրահոսը
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում. Առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված
Արամ Վարդեւանյան. «Փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թ., իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել»
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արամ Վարդեւանյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել. Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն
Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին
Լուսինե Ավետյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղքը
Դատվում է 41-ամյա գորիսեցին, որն Ադրբեջանում անհետ կորածների իգական սեռի բարեկամներից պահանջում էր սեքսուալ բնույթի գործողություններ կատարել
Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել եւ ծառայություններ մատուցել, մասնավորապես, ֆեյսբուքի մեսենջեր հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:
ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին
Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպեց Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Դեսպան Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։ Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի
«Եթե իրենք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ կա անցնելու, շնորհավորում եմ իրենց». Շարմազանովը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին
Իրենց գործն է՝ գնում են, չեն գնում: Ինձ համար Փաշինյանը ոնց որ քաղաքական զրո եղել է, այդպես էլ մնացել է՝ անկախ նրանից՝ նրան 600 հազար ձայն են տալիս, 200 հազար, 700 հազար, թե 3 մլն՝ ինքը իմ համար մնում է կապիտուլյանտ ղեկավար, կապիտուլյանտ անձնավորություն, որը ծնկի է եկել ադրբեջանա-թուրքական տանդեմի առաջ:
Դիլիջանում արցախցի և տեղացի երիտասարդների համար կիրականացվի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացման ծրագիր
Ծրագրում՝ որպես թիրախային խումբ են ներառվել ԼՂ պատերազմից տուժած 17-35 տարեկան երիտասարդները։
«ԵՄ-ի համար չափազանց կարեւոր է, որ հայ-իրանական սահմանը՝ Սյունիքի մարզը չունենա միանշանակ ռուսական կամ թուրքական վերահսկողություն»․ Միքայել Հովհաննիսյան
Միքայել Հովհաննիսյանը ԵՄ-ի 1,5 մլրդ եվրոյի աջակցության մասին ասում է՝ սա արձագանք է այն գլոբալ, շատ լուրջ փոփոխությանը, որը տեղի ունեցավ անցյալ տարի աշնանը տարածաշրջանում
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍՆ պարզաբանում
Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ
«Փաշինյանը, քանի որ սովորություն ունի մարդկանց ծուղակը գցելու, գուցե այս անգամ որոշել է Գագիկ Ծառուկյանին տեսնել այդ ծուղակում». Գեւորգ Պետրոսյան
Դատելով նիկոլ Փաշինյանի 3 տարիների կառավարման փորձից, ես հույս չունեմ, որ այդ հանդիպումները առանձնապես մեծ արգասիք են բերելու, որովհետեւ ինքը խաբեբայության հետ սեր ունեցող անձնավորություն է եւ հնարավոր է, որ սա իր կողմից միտումնավոր մտածված քայլ է՝այսպես ասած շախմատային քայլ: Չնայած ինքը շախմատին այնքան է մոտ, որքան ես ջրային գնդակի սպորտաձեւին: Բայց երեւի նա ուզում է դրանով կանխի հասարակական հավանական ընդվզումը:
Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել
Եթե կոպիտ մոտավորությամբ դիտարկենք անցած հարյուրամյակի պատմությունը, ապա կամ ոչ մի սխալ չի արվել (եթե գումարենք բոլոր ուժերի կարծիքները), կամ բացի որոշակի տարիների հատվածից՝ ամեն ինչ սխալ է եղել: Այսպես, ըստ ՀՅԴ-ի՝ ամեն ինչ ճիշտ էր մինչեւ 1920թ., ըստ ՀԿԿ-ի՝ Հայաստանը փրկվեց 1920թ. եւ ամեն ինչ ճիշտ էր մինչեւ 1988թ., ըստ ԱԺՄ-ի՝ սխալները սկսվեցին 1991թ.,ըստ «Ազգային առաջադիմության»՝ 1993թ., ըստ «Ժողովրդավարական Հայրենիք»-ի՝ 1995թ., ըստ ՀՀՇ-ի՝ «21-րդ դարի», «Լիբերալ դեմոկրատների»՝ ամեն ինչ ճիշտ էր մինչեւ 1998թ.:
Առինջ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ
Դիտավորությամբ որոշում է կայացրել՝ բնակիչներից մեկի սեփականության իրավունքները վերականգնելու մասին, որով իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տարածքային վեճի մյուս կողմին:
«Բաբաջանյանն ու Միրզոյանն անուններ են, որոնք թանկ են ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական, հասարակական առումներով». Արա Խզմալյան
Հուլիսի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կանցկացնի համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին
Աշխատողին չձևակերպելու, ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը հարկ վճարողների կարգապահական վարքագծի վերլուծություն է իրականացրել
Հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք:
Ակնկալվում է հացահատիկի համաշխարհային պաշարների աճ, պարենային ապրանքների համաշխարհային գները նվազել են
Մեկ տարի անընդմեջ բարձրանալուց հետո, ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին նվազել է 2.5 տոկոսով
Բոլորիս երազած Հայաստանը՝ զարգացած Հայաստանն է՝ իր տնտեսությամբ և անվտանգային համակարգով. Խաչատուր Քոքոբելյան
Ես ինքս հույս ունեմ, որ Դուք դա լիովին կօգտագործեք, նաև Ձեզ ճանաչելով հանդերձ եմ ասում:
Վաղարշակ Հարությունյանը և Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները
Ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:
Հայաստանն արդեն 3-րդ մեդալն ունի բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 3-րդ մեդալը ապահովեց 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով 1/4 եզրափակիչում հաղթեց խորվաթ Բռունո Բաչոյին: Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա
Ավտոմեքենան տապալել է հսկայական գազատար խողովակը, կա վիրավոր. Shamshyan.com
Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա
«Որպեսզի կարողանանք փոխել մարդկանց համակած տխուր տրամադրությունները». Շողակաթ համայնքում Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակ է բացվել
Այս տարի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով Շողակաթի համայնքապետարանի կողմից լրացուցիչ ներդրվել է 12 միլիոն 400 հազար դրամ։
«Եթե մտածում են, որ Գրիգորի Խաչատուրովը մի կորպուսը կբերի ՀՀ եւ հեղաշրջում կանի, ուրեմն թող նրան պաշտոնի նշանակեն ԳՇ-ում»․ Վարդանով
Ես նրան կնշանակեի ԳՇ պետի առաջին տեղակալ, որովհետեւ նա իր գիտելիքները Յուրի Խաչատուրովի օգնությամբ է ստացել, ունի լավ կրթություն որպես հրամանատար եւ զորավար։ Իր իսկական տեղը ԳՇ-ն է
Մրցակցության հանձնաժողովը հերքում է մարդկանց տեսածը՝ պաշտպանելով օլիգարխներին. Սուրեն Պարսյան
Պարզ է, որ այս խախտումները կվրիպեն նաև իշխանությունների աչքից։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող խմբակցության պատգամավորները ևս դժվար թե դատապարտեն մրցակցության հանձնաժողովի օլիգարխահաճո գործունեությունը՝ հաշվի առնելով, որ իրենց շարքերում կան հայտնի գործարարներ և օլիգարխներ։
Արշակ Գասպարյանն ընտրվել է Դիտորդների խմբի անդամ
2011թ.-ից մինչ օրս «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահն է:
«Հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը. «Հայաստան» դաշինքը դատապարտում է իշխանության գործելաոճը»
Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու:
«Եթե վաղը փորձ արեցին Տավուշի անկլավները հանձնելու, դա ուղիղ կապ ունի Խաչատուրովի ազատման հետ». Իշխան Սաղաթելյան
ՊՆ-ն չերկարացրեց նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը: Հարցին՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է, վրեժխնդրությո՞ւն է, թե՞ այլ բան՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Պարզ ասում են՝ իրենց Խաչատուրովի պես կորպուսի հրամանատար, ով պահել էր Տավուշը, պետք չի»:
«Իշխանությունների ու ադրբեջանցիների սինխրոն գործողությունները». Դերենիկ Խաչատրյան
Արդյո՞ք Ադրբեջանի այս նոր վարչատարածքային բաժանումը ՀՀ մանիպուլյանտ իշխանությունները նույնպես համարում են որպես սահմանների ճշգրտման հիմք
Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք. Գագիկ Ծառուկյան
Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում
«Կանխատեսելի սպառնալիք կա ՀՀ-ի հանդեպ․ հրամցնելու են ՀՀ-Ադրբեջան եւ ՀՀ-Թուրքիա «պայմանագիր»․ Ռուբեն Մելքոնյան
ՀՀ-Ադրբեջան պայմանագիրն առաջնահերթ ենթադրելու է սահմանների փոխադարձ ճանաչում, ինչը խնդրահարույց է մի քանի առումներով


















































