Օրվա լրահոսը

Որոտանում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ

Քաջարանի քաղաքապետը ձերբակալված է

Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։ Նրա խոսքով` ենթադրելի է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ, նա հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկել էր քաղաքապետի բնակարանը, մեքենան, ապա տարել բաժին։ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Թոմաս Բախը ժամանել է Տոկիո եւ երեք օրով ինքնամեկուսացվել

Ճապոնիայի մայրաքաղաքում եւ հարակից վարչատարածքներում օլիմպիական մրցաշարերին հանդիսականների ներկայություն չի թույլատրվի:

Անահիտ Ավանեսյան․ «Մինչեւ սեպտեմբեր կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ կարանտինը եւս վեց ամսով կերկարաձգվի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ադրբեջանին անցած գետերի ակունքները ռազմավարական նշանակություն ունեն եւ դեռեւս պարզ չէ՝ ինչպես է այդ հարցը լուծվելու. Հրաչյա Շահինյան

Բաղրամյանի շրջանում, որն Արարատյան դաշտավայրում է, ստորգետնյա ջրերի մակարդակն իջել էր 15 մետրով

Անահիտ Ավանեսյան․ «Չեմ բացառում, որ Հայաստանում էլ կա քովիդի դելտա շտամը»

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հորդորում է ակտիվ մասնակցել պատվաստմանը, նա վստահեցրեց՝ բարձր տարիքի անձինք պատվաստումներն ավելի մեղմ են տանում:

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանագծման և սահմանազատման հարցում. Զախարովա

Ռուսաստանը չի համարում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանների իրավական ձևակերպման բացակայության արդյունք է: «Ընդհանուր ֆոնը, անկասկած, ավելի է խորացնում կողմերի միջև փոխադարձ վստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- ասել է Զախարովան:

«Ամոթ, ամո՜թ», «արի հետս տանեմ կռիվ». ՍԴ-ի դիմաց քաղաքացիները պիտակավորեցին միմյանց

Սահմանադրական դատարանի դիմաց այսօր իրավիճակը փոքր ինչ լարվեց։ Նախ, արտահերթ ընտրությունների արդյունքները պաշտպանող քաղաքացիները «ամոթ, ամոթ» գոռացին ընդմիջմանը դատարանից դուրս եկած` ՀՀԿ անդամներ Մարգարիտ Եսայանի, Կարինե Աճեմյանի, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանի ու նրա գործընկերների, «Զարթոնք» կուսակցության անդամների հասցեին։ «Ի՞նչ ա, արա, արի հետս տանեմ քեզ կռիվ»,-բղավեց տղամարդկանցից մեկը, մեկն էլ մյուսներին «Քոչարյանի շներ» անվանեց։

Եվրոպայի ամենամեծ մոլում հայկական «DANZ» ակնոցների վաճառասրահ է բացվել

Հայկական արտադրության «DANZ» ակնոցների գարնանային հավաքածուն վաճառքի ռեկորդ է գրանցել. ընկերությունն արձանագրել է ստեղծումից ի վեր ամենամեծ պահանջարկը: Այս մայիսին, ընկերության ստեղծումից ի վեր, ամենաշատ ակնոցներն են վաճառվել: «DANZ» ապրանքանիշը ներկայացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Հայաստանում, ինչպես նաև առցանց հարթակներում: Հաշվի առնելով աճող պահանջարկը, հուլիսին ընկերությունը «DANZ»-ի երկու նոր, մեծ վաճառասրահներ բացեց. Եվրոպայի ամենամեծ

«Ես Ձեզ կառաջարկեի՝ այսօր գնաք, ապրեք Բերձորում, կգնա՞ք». Քաշաթաղից տեղահանված բնակիչը վրդովվեց լրագրողի հարցից

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ազատ Եղոյանն ասաց՝ իրենց խնդիրներով զբաղվող հանձնաժողով ստեղծվել է, սակայն հարցի լուծումը ձգձգվում է: Ուստի կարծում են, որ խնդիրը կլուծվի, եթե լինի ՀՀ կառավարության որոշում:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը

Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման մասին հավաստագրի՝ ԵՄ-ի ճանաչման մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասում է՝ ԵՄ առանձին երկրներ իրենք էլ այդ գործընթացը պիտի անցնեն, նա վստահ է, որ առաջիկայում այդ փոխճանաչումների գործընթացն ակտիվ կերպով կընթանա եւ հավելվածների փոխճանաչում կլինի

Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

«Եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրեական հետապնդում պետք է սկսվի»․ սահմանադրագետ

Եթե ՍԴ-ն կասկածի տակ դնի ընտրությունները, ապա խաչ կքաշի իր՝ որպես պետական ինստիտուտի ճակատագրի վրա, դատավորներն էլ խաչ կքաշեն իրենց մասնագիտական գործունեության վրա

«Մեկ դեղաչափով պատվաստված անհատներն, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված կորոնավիրուսի Delta տարբերակից, քան այլ տարբերակներից»

Ակնկալվում է, որ Հնդկական տարբերակն արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք:

Աշնանը ՀՀ-ում կլինի Johnson & Johnson պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, 300 հարյուր հազար էլ՝ Նովովակս

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է՝ Պֆայզերի պատվաստանյութի պահպանման համար ՀՀ-ում պայմաններ են ստեղծվում, որից հետո նաեւ այդ պատվաստանյութը ձեռք կբերվի

«ՍԴ-ում տեղադրված Թեմիսը եղել է անառակ, անբարոյական»․ Ռուբեն Մեհրաբյան

Թեմիսը բազմիցս եղել է մի աչքը բաց, մինչդեռ երկուսը պետք է լինեին փակ, նրա կշեռքը եղել է դաղալ, իսկ սուրը՝ ժանգոտ

«Տելեկոմ Արմենիա»-ն հերքում է տեղեկատվությունը, թե Տիգրան Ավինյանը պաշտոն է ստանձնելու ընկերությունում

«Տելեկոմ Արմենիա»-ն նաև շնորհակալություն է հայտնում մեծաթիվ արհեստավարժ լրագրողներին, որոնք նյութ տպագրելուց առաջ դիմում են կողմերին մեկնաբանություն ստանալու համար:

«Կարծում եք, Նիկոլ Փաշինյանն ավելի խելացի՞ է, քան Ռոբեսպիե՞ռը»

Նոր քաղաքական շարժում՝ «Հայկական համախմբում». խոստանում են բնույթով սոցիալ-հայրենասիրական, ձեւով՝ լիկվիդացիոն հեղափոխություն Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) եւ «Միացյալ Հայաստան» կուսակցությունները համատեղել են ուժերը՝ նոր քաղաքական շարժում ստեղծելու համար: Այն կրելու է «Հայկական համախմբում» պայմանական անունը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը: «Կայացած արտախորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար որեւէ հարց չեն լուծել,

Հայաստանում բնակվող եզդի քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու համար իրավապաշտպանը մեղադրվում է ազգային թշնամանք հրահրելու մեջ. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունը։

«Քովիդի դելտա շտամն ունի տարածելիության բարձր ցուցանիշ, հիվանդացության ծանրության բարձր աստիճան»․ Անահիտ Ավանեսյան

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ՌԴ-ում եւ Վրաստանում արձանագրվել են դելտա շտամի դեպքեր

Թուրքիան եւ Ադրբեջանը լկտիացել են

Մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը աշխարհը մեզ իրոք հարգում էր, ավելին՝ ելնելով մեր աշխարհագրական դիրքից, ինչպես նաեւ հարգելով հայի մտքի թափը եւ աշխարհում հայկական լոբբիի լրջագույն գործունեությունը, երբեմն նույնիսկ հաշվի էր նստում մեր կարծիքի հետ ու Հարավային Կովկասում մեզ համարում իր ամենահուսալի գործընկերը: Անկեղծ լինենք ու ասենք, քանի որ մինչ վերջին պատերազմը Արցախը համարվում էր հաղթող

«Թափանցիկ ծրարներ են եղել, համատարած բաժանվող ընտրակաշառք». ՍԴ -ում ինչ խախտումներ են մատնանշում քաղաքական ուժերը

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքը շեշտադրում է արել մեծածավալ վարչական ռեսուրսի, ատելության խոսքի օգտագործման մասին, նշել քրեական հետապնդումները, 23790 քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելը, զորամասում հաշվառված 10 հազարից ավելի անձանց քվեարկությունները:

Դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով Հրազդանի բնակչուհուց հափշտակել էր շուրջ 300.000 դրամ գումար և ոսկյա մատանի

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

«Բանդիտներն ու հանցագործներն այս դիմումներով ուզում են երկիրը ցնցումների տանել»․ Արման Բաբաջանյան

Ընտրախախտումները մեծամասամբ իրականացրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ընտրակաշառքի բաժանման անհաշվելի օրինակներ կան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031