Օրվա լրահոսը
Դատարանը պարտավորեցրել է վերացնել իմ իրավունքների եւ օրինական շահերի խախտումները. Ռուբեն Վարդազարյան
Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց:
«Դա կարծես երազ էր»
Հարցազրույց իտալաբնակ դաշնակահարուհի Մայա Օհանյանի հետ – Հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ եւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, առաջին անգամ ներկայացաք հայաստանյան ունկնդրին՝ կատարելով Բեթհովենի հանրահայտ դաշնամուրային 3-րդ կոնցերտը: Հանդիսատեսի կարգավիճակում էր նաեւ լեգենդար իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին, տիկնոջ՝ Քրիստինա Մուտիի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեիք՝ գիտակցելով, որ ձեր համերգին ներկա է նման
«Ապացուցման պարտավորությունը ԿԸՀ-ի եւ հարակից պատասխանողների վրա է»․ Արծվիկ Մինասյան
Հուսանք՝ ՍԴ-ն իրավունքի հիման վրա որոշում կկայացնի, ոչ թե արջի ծառայություն կմատուցի
Հայաստանը քովիդի նոր հարձակման ռիսկի առջև է. Էլինար Վարդանյան
Կառավարության նիստին Առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վրա։ Համավարակի հետ կապված իշխանության հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։ Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստակ
Բորիս Նավասարդյան․ «ԵՄ-ն չի պատրաստվում թողնել տարածաշրջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի քմահաճույքին»
Հիմա ստեղծվել է ապացուցելու հնարավորություն, ըստ Նավասարդյանի, որ կարող ենք ստիպել հարեւան պետություններին մեզ հետ նստել եւ քննարկել լուրջ հարցեր
Արցախի Խրամորթ համայնքի դպրոցը կվերանորոգվի ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ նախաձեռնությամբ
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը հավելեց. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմից հետո կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ: Մեր պարտքն ենք համարում նպաստել դրան և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։
«Պետք չէ մտածել պարտվելու մասին, հաղթանակը շատ կարեւոր է». Արման Սարգսյան
Բռնցքամարտի մարզիչ Արման Սարգսյանն ընդամենը 5-6 տարեկան փոքրիկ էր, երբ մայրը նրան տարավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, իսկ այսօր Արմանի սան Պետրոս Անանյանն արդեն այնպիսի հաղթանակներ է գրանցում, որ պատիվ կբերեին ամենահայտնի բռնցքամարտիկներին: Հաղթանակները հեշտ չեն տրվում, յուրաքանչյուր հաղթանակի հետեւում ահռելի աշխատանք կա, որը սպորտի պարագայում
«Թուղթ են ման գալիս, ընտրությունների հետ կապված անօրինական գործարքի». Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն՝ իր տան խուզարկության մասին
Ի՞նչ գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում՝ Սուրեն Օհանջանյանը չգիտի
Երևանի որոշ շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
«Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք». ՍԴ-ում հորդորում են Փաշինյանի նախկին ներկայացուցչին թույլ չտալ մասնակցել ընտրությունների վիճարկման գործին
Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես ամբողջությամբ պատրաստ եմ իմ դիրքորոշումները ներկայացնել, եթե դատարանը կորոշի այդ հարցը բարձրացնել: Պարոն Զոհրաբյան, ես չեմ ցանկանում թաքնվել ձեւական պահանջների հետեւում ու բովանդակային կարեւորություն ունեցող հարցերը թողնել անպատասխան, ձեր բարձրացված հարցը ամբողջ ծավալով քննարկվել է աշխատակարգային նիստի ընթացքում»:
Արթուր Դավթյանը հիշեցրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անհիմն մեղադրանքներով շինծու դատավարությունների մասին
Արթուր Դավթյանը ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավարի հետ քննարկել է արցախյան պատերազմի հումանիտար հետևանքների ասպեկտները
«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը». ԵՄ հանձնակատար
«Մենք ողջունում ենք Վրաստանի միջնորդությամբ գերիների և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը և շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի վարչապետին: Սրանք առաջին քայլերն են և դրանք հիմնարար նշանակություն ունեն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է եվրահանձնակատարը:
Երեկ կատարվել է 4046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք
Ունենք 109 առողջացած և 4 մահվան դեպք:
Դավիթ Հարությունյան. «Մեկն էլ կար, որ ասում էր, թե հիմա Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, եւ ինչ՝ այդպե՞ս է». «Հրապարակ»
Նախկինում բոլոր ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի թիմակիցները եւս միջազգային կառույցների զեկույցներն էին հպարտորեն ծածանում եւ ընդդիմության բերանը փակում օտարների գնահատականներով, քանի որ, որպես կանոն, հայտարարում էին, որ, անկախ խախտումներից, ընտրությունները «մեկ քայլ առաջ էին»։
ՀԴԿ-ն չի մասնակցում արտախորհրդարանական կուսակցությունների խորհրդատվությանը
Հայտարարություն Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) չի մասնակցում Վարչապետի պաշտոնակատարի հրավիրված արտախորհրդարանական կուսակցությունների խորհրդատվությանը։ ՀԴԿ մամլո-ծառայություն
Լենսեր Աղալովյանը պնդում է, որ ԳԱԱ նախագահի ընտրությունից առաջ օգտագործվել է վարչական ռեսուրս. «Հայկական ժամանակ»
Սաղյանին ընտրելու վերաբերյալ Ռադիկ Մարտիրոսյանը մյուս անդամներին ասել է, թե քանի որ նա ամենից երիտասարդ թեկնածուն է, ուստի պետք է հենց նրան ընտրել. նրա չանցնելու դեպքում գուցե ակադեմիան փակվի, Կառավարությունը կադրերի երիտասարդացմանն է միտված:
Արգամ Գեւորգյան. «Ինձ ասում են՝ մեզ հայտնել են, որ Դուք հայհոյում եք մեր իշխանություններին։ Ես էլ ասում եմ՝ ո՞վ է ասել, բերեք առերեսման». «Հրապարակ»
Ոչ։ Ես նույնիսկ մի ոտքով էլ եմ հիվանդանոցից փախել, գնացել եմ, իմ կռիվը շարունակել եմ։ Ես իմ հողուջրի համար գիտակցաբար գնացել եմ մեռնելու։ Ես հիվանդանոցից՝ «Նաիրի» ԲԿ-ից, մերոնց խաբել եմ, թե իջնում եմ սուրճ խմելու, նստել եմ մեքենան ու վարորդիս ասել եմ՝ քշի ուղիղ Մեղրի։ Ես զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվի, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու։
Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել. Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի. «Ժողովուրդ»
Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է:
Ինչպես է հնարավոր արդեն իսկ ավարտված ընտրություններից հետո չարաշահել վարչական ռեսուրս. Սուրեն Գրիգորյան. «Հայկական ժամանակ»
Ասեմ հետեւյալը. նախ, կարծում եմ, պարոն Վարդեւանյանը որպես իրավաբան պետք է վկայակոչի, թե որն է այն իրավական հիմքը, որն արգելում է Արդարադատության նախարարին կամ տեղակալին՝ տվյալ դեպքում ինձ, ովքեր գտնվում են արձակուրդում, իրականացնել ներկայացուցչություն
54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը
Այն, որ Փաշինյանին վստահության մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խոսվել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժվել են. կասկածի տակ է դրվել այն հիմքը, որի վրա ստեղծվել է Երրորդ Հանրապետությունը: Իր ընտրությամբ՝ հիշյալ 54 տոկոսը հայտարարեց, որ Արցախի հարցն իրեն այլեւս չի հետաքրքրում, որ
«Ես ո՛չ նիկոլական եմ եղել, ո՛չ էլ քոչարյանական եմ»․ Արա Մելիքջանյանը կվերցնի «Իմ քայլ»-ի պատգամավորական մանդատը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարեցրած Լուսինե Եգանյանի մանդատն այսօր տրամադրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Արա Ռոմիկի Մելիջքանյանին։ Նշենք, որ Արա Մելիքջանյանը թավշյա հեղափոխությունից հետո, մոտ 9 ամիս զբաղեցնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, հրաժարական ներկայացրեց։ Նա բնութագրվում է որպես բարեկիրթ երիտասարդ։ ԱԺ արտահերթ ընտրություններում նա, կարծես թե,
Հայաստանը ներառվել է մասամբ կենսունակ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում. IREX հետազոտություն. «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան IREX հաստատությունը հրապարակել է Vibrant Information Barometer հետազոտությունը, ուր ավելի քան մեկ տասնյակ երկրների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի լրատվական դաշտին:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում. Առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված
Արամ Վարդեւանյան. «Փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թ., իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել»
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արամ Վարդեւանյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել. Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն
Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին
Լուսինե Ավետյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղքը
Դատվում է 41-ամյա գորիսեցին, որն Ադրբեջանում անհետ կորածների իգական սեռի բարեկամներից պահանջում էր սեքսուալ բնույթի գործողություններ կատարել
Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել եւ ծառայություններ մատուցել, մասնավորապես, ֆեյսբուքի մեսենջեր հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:
ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին
Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպեց Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Դեսպան Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։ Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի
«Եթե իրենք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ կա անցնելու, շնորհավորում եմ իրենց». Շարմազանովը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին
Իրենց գործն է՝ գնում են, չեն գնում: Ինձ համար Փաշինյանը ոնց որ քաղաքական զրո եղել է, այդպես էլ մնացել է՝ անկախ նրանից՝ նրան 600 հազար ձայն են տալիս, 200 հազար, 700 հազար, թե 3 մլն՝ ինքը իմ համար մնում է կապիտուլյանտ ղեկավար, կապիտուլյանտ անձնավորություն, որը ծնկի է եկել ադրբեջանա-թուրքական տանդեմի առաջ:
Դիլիջանում արցախցի և տեղացի երիտասարդների համար կիրականացվի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացման ծրագիր
Ծրագրում՝ որպես թիրախային խումբ են ներառվել ԼՂ պատերազմից տուժած 17-35 տարեկան երիտասարդները։


















































