Օրվա լրահոսը
501 ընտրատեղամասերի արդյունքներով՝ ՔՊ-ն առաջատար է
Նրան հաջորդում են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և ԲՀԿ-ն
Փաշինյանը ընդգծված առաջատար է 7/44-ում. 1001 ընտրողից 513-ը ձայն է տվել ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքը ստացել է 210 ձայն
3-րդ տեղում է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11-ը՝ 62 ձայնով:
Քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրեական գործ. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319
168 ընտրատեղամասերի արդյունքներով՝ հաղթում է Քաղաքացիական պայմանագիրը
Նրան հաջորդում են «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն և «Պատիվ ունեմ»-ը
«Տեսանյութում երևում է՝ սև շորերով մարդ է շպրտում աթոռը. Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է». Գոռ Հակոբյանը՝ Սուրեն Սահակյանին բերման ենթարկելու մասին
Գոռ Հակոբյանը հայտնեց՝ այս պահին Սուրեն Սահակյանը գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում:
Վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին. ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբ
Խոչընդոտել են Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս, տեղեկացրել ենք ԿԸՀ
Ծավ սահմանամերձ գյուղում 152 հոգի ընտրել են ՔՊ-ին, 20-ը` «Հայաստան» դաշինքին
Սյունիքի մարզի Կապան քաղաքի որոշ տեղամասերի, տարածաշրջանի գյուղերի ու ՄԵղրիի տարածաշրջանի գյուղերը ընդգրկող 50 տեղամասերի արդյունքների մշակմամբ, հիմնական պայքարը ծավալվում է «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Հայաստան» դաշինքի միջեւ։ 50 տեղամասի տվյալներով, 5444 քվե ստացել է ՔՊ-ն, 3627 քվե՝ «Հայաստան» դաշինքը։ Հայտնի Շուռնուխ գյուղում 51 քվե ստացել է «Հայաստան» դաշինքը, 40-ը՝ ՔՊ-ն։ Սահմանամերձ Ծավ գյուղում 152 հոգի
«Գիտակցում են, որ պարտվել են եւ հոսանքազրկումներով են ուզում արդյունքի հասնել»․ Հայկ Մամիջանյան
Իշխանությունն ապօրինի գործողություններ անելու համար փորձում է հոսանքազրկել մյուս մարզերը եւս
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում ՔՊ-ն չի հաղթել
Հիմնականում ազգային փոքրամասնություններով՝ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո գյուղում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 64 ձայն` «Հայաստան» դաշինք 62 ձայն` «Պատիվ Ունեմ» դաշինք 22 ձայն` «Քաղաքացիական պայմանագիր»: Իսկ ահա նույն մարզի այլ՝ հայկական գյուղերից մի քանիսում պատկերը հետեւյալն է. Գյուղ Վահագնի՝ 283 ձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» 38 ձայն՝ «Պատիվ ունեմ» դաշինք 27 ձայն՝ «Լուսավոր Հայաստան» 25 ձայն՝ «Հայաստան»
«ԱԱԾ-ն առեւանգել է մեր 2 թեկնածուներին եւ շտաբի 2 աշխատակիցներին»․ Հայկ Մամիջանյան
Նրանք առեւանգված են, նրանց իրավական օգնություն հնարավոր չէ տրամադրել, որովհետեւ չգիտենք, թե որտեղ են
Ստացվել է 2 քրեական գործ, նախապատրաստվել 66 նյութ. քննչական կոմիտեն՝ ժամը 21:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների դեպքերով ստացված դիմումների քննարկման արդյունքների վերաբերյալ
Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Հոսանքանջատումներ՝ ՀՀ տարածքի տարբեր հատվածներում
Ժամը 21-ից սկսած ՀՀ տարբեր հատվածներից ահազանգեր ենք ստանում, որ հոսանքազրկումներ են եղել: Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ այս պահին հոսանքազրկված են Վանաձորը, Գյումրին, Արթիկը, Ալավերդին, Ապարանը, Դիլիջանը, Մեծամորը եւ այլ բնակավայրեր: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տարածած պարզաբանման համաձայն՝ «Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49
ՀԱԿ-ի վստահված անձը դժգոհեց՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանը խոչընդոտել է իր աշխատանքին
Սարգիս Քլոյանը ՀԱԿ-ի վստահված անձին հորդորում էր ընտրախախտումները դրսում փնտրել, ոչ թե ընտրատեղամասում:
Սա ընտրությունները սաբոտաժի ենթարկելու քայլ է. Արթուր Սաքունց
ԱԱԾ, ոստիկանություն, հանցագործության համար ո՞վ պետք է պատասխան տա
Ժամը 20-ից հետո 7/44 ընտրատեղամասում առանց բեյջի մարդիկ հայտնվեցին. նրանցից մեկի բացատրությունը զավեշտ էր
Հարցրեցինք՝ կանգնել եք, որ ի՞նչ անեք, նա պատասխանեց. «Կանգնել եմ, որ ասեմ՝ ցտեսություն ձեզ, իմ անունը Ալբերտ է, ցտեսություն»: Մի քանի անգամ ցտեսություն, հաջողություն, նորից ցտեսություն ու նորից հաջողություն ասելուց հետո անձը շարունակեց մնալ ընտրատեղամասում, մինչեւ հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, նա պատասխանեց, որ դրանով ոստիկանները պետք է զբաղվեն:
ԿԸՀ-ում ամփոփվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները՝ ՔՊ-ն՝ 163, «Հայաստան»-ը՝ 135 ձայն են հավաքել
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային քվեարկությանը իրավունք ունեին մասնակցելու արտասահմանում ներկայացված ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները:
Նոր տվյալներ Սյունիքի մարզից
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի տվյալները՝ ըստ արձանագրության ՀԱԿ-1 ՔՊ-82 «Զարթոնք»-1 «Պատիվ ունեմ»-1 ԲՀԿ-11 5165-1 «Վերելք»–1 «Ազատական»-1 «Հայաստան»-19 Անվավեր-2 Մեղրի, Լեհվազ «Քաղաքացիական պայմանագիր» -198 «Հայաստան» դաշինք- 45 Կապան, Եղվարդ , 35/30 ընտրատեղամաս «Քաղաքացիական պայմանագիր» -111 «Հայաստան» դաշինք- 45 Կապան, Լենհանքեր, 35/7 ընտրատեղամաս «Քաղաքացիական պայմանագիր» -206 «Հայաստան» դաշինք-104 Կապան, Գեղանուշ, 35/27 ընտրատեղամաս «Քաղաքացիական պայմանագիր»-89 «Հայաստան» դաշինք-56 Մեղրի,
Վանաձորը մի քանի րոպեով հոսանքազրկվեց
21:51 րոպեին Վանաձոր քաղաքը հոսանքազրկվեց: Վանաձորի տարբեր թաղամասերից ֆեյսբուքյան օգտատերերը միաժամանակ իրենց անձնական էջերում գրեցին այդ մասին՝ նշելով, որ այս ամենը կապված է ընտրությունների հաշվարկների հետ: 3-4 րոպե անց մարզկենտրոնը կրկին լուսավորվեց: Հոսանքազրկումներ են եղել նաեւ Լոռու մարզի մի շարք համայնքներում: Ավելի վաղ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր,
«Պետք է ամեն ինչ անել, որ ատելությունը, բռնությունների միջոցով հաշիվ մաքրելը արժանի գնահատական ստանան». Աշոտ Մելիքյան
Ընտրությունները պետք է բացառապես քաղաքական միջոցառում լինեն, մինչդեռ կրիմինալը խառնվում է
Մասիսի շրջանի Նիզամի գյուղում 177 ձայն՝ «Պատիվ ունեմ», 120 ձայն՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Մասիսի շրջան, գյուղ Նիզամի․ 503 մասնակից 177 ձայն – «Պատիվ ունեմ», 120 ձայն – «Հայաստան» դաշինք, 100 ձայն – Քաղաքացիական պայմանագիր, 50 ձայն – ԲՀԿ։
«Ո՞ւր է գրիչը, ես ուզում եմ խզմզեմ». Ընտրողը բողոքում էր, որ իր խզմզելու ու քվեաթերթիկը անվավեր սարքելու համար պայմաններ չեն ստեղծել
Նույն ընտրատեղամասում մի կին դժգոհեց, որ իրեն չեն տվել 24 համարի «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը: Հանձնաժողովականները լրացրեցին պակասը:
«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն
Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։
«Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի». Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանի խոսքով, քվեատուփի կապարակնիքը պատռել է հանձնաժողովի նախագահը:
Մի քաղաքացու ոստիկանների միջոցով զոռով հեռացրել են ընտրատեղամասից. նա պնդել է, որ առանց գրանցվելու օգնի այլ ընտրողի ու նրա հետ փորձել է մտնել քվեախցիկ
7/50 ընտրատեղամասում միջադեպ է եղել: Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Հարությունյանն ասաց, որ մի քաղաքացի փորձում էր գրանցվել ու օգնել ընտրողներից մեկին. «Պնդում էր, որ պիտի օգնի՝ առանց գրանցվելու: Պնդում էր, որ բարեկամն է, բայց իրականում պարզվեց, որ բարեկամական կապ չունեն, ծանոթ մի կին էր»: Դեպքը գրանցամատյանում են գրանցել ու այդ մարդուն ընտրատեղամասից դուրս հրավիրելու համար ստիպված
Արա Ֆիդանյան. Ոստիկանությունը արձանագրված 141 դեպքերից ընթացք է տվել 47 դեպքի
Իսկ 94-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար
Ընտրողների ուղղորդում, քվեարկության գաղտնիության խախտում. «Ականատես»-ի դիտարկումները ժամը 16:00-ի դրությամբ
Արձանագրված խախտումների մի մասը գրանցվել է գրանցամատյանում, մյուս մասի դեպքում դիտորդի պահանջը խախտումը գրանցամատյանում գրանցելու վերաբերյալ մերժվել է։ ։
Առաջին արդյունքները Սյունիքից
Ներքին Հանդ գյուղում 26 քվե է ստացել է «Հայաստան» դաշինքը, 24 քվե՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ձորաստանում՝ «Հայաստան» դաշինք՝ 7, ՔՊ՝ 12, 3՝ ԲՀԿ, 8՝ «Պատիվ ունեմ»։ Սահմանային Ուժանիսում 24 հոգի՝ Հայաստան դաշինք, 24՝ՔՊ Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Մանրամասներ Ազատաշենի կրակոցներից․ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին․ ՔԿ
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ: Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝


















































