Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ»-ն ընտրական հանցագործությունների մասին 7 հաղորդում է ներկայացրել. դիտարկման արդյունքները 18։00-ի դրությամբ

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ, քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր

Իրավապաշտպանը` խախտումների ու «Իմ քայլ»-ականի “Sometimes good guys gotta do bad things to make the bad guys pay” գրառման մասին

Խուզարկություններ են կատարվում ընդդիմադիր ուժերի շտաբներում, սակայն որեւէ բան չի հայտնաբերվում

«Վերելք» կուսակցությունը ԿԸՀ-ին է դիմել

Ընտրատեղամասերի մի մասում տեսախցիկներով վերահսկման հնարավորություններ չկան

Ընտրակաշառք առաջարկած կինը ձերբակալվել է. «Հա տենց են նշում, բայց եսիմ տենցա, ես չեմ կարող ասել»

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակում գործող ընկերություններից մեկում, եւ տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին նույնպես որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, որոշել է նրան աջակցել: Այդ նպատակով կինը զանգահարել է համագյուղացուն եւ որպես կաշառք առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝

«2 անգամ հրազեն է օգտագործվել, որոշ դեպքերում ընտրողներին չեն տվել 3-րդ համարի քվեաթերթիկները». Դանիել Իոաննիսյան

Մեր դիտարկած տեղամասերի մոտ 10 տոկոսում ընտրողներին տրվել են ոչ բոլոր քվեաթերթիկները

Դիտորդական առաքելությունն ընտրությունների նախնական զեկույցը կհրապարակի վաղը

Չորս շաբաթ առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը երկարատեւ ժամկետով դիտորդների է տեղակայել Հայաստանի բոլոր մարզերում, իսկ երկու օր առաջ 100-ից ավելի կարճաժամկետ դիտորդական թիմեր է տեղակայել Հայաստանի 10 մարզերում: «Նրանք անում են նույնը, ինչ մենք ենք հիմա անում: Այսինքն, հաջորդաբար հաճախելու են ընտրատեղամասեր: Նրանք իրականացնում են դիտորդություն եւ զեկուցում հիմնական թիմի անդամներին: Սա շարունակվելու է ողջ օրը

ՄԻՊ աշխատակազմը ժամը 19:00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

«Կան ակնհայտ կազմակերպված ընտրախախտումներ Հայաստանը կառավարած ուժերի՝ նախկին և ներկա ճամբարների կողմից». Միքայել Նահապետյան

Ըստ Միքայել Նահապետյանի՝ ընտրությունների ընթացքն ամենահաճելի և խաղաղ ընթացքը չէ. ինչ-որ լարված ամպ կա օդում:

Մեր մաղթանքն է, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Իրանը արձանագրի նորանոր հաջողություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Իրանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Ուրախ ենք մեծապես, որ Իրանի բարեսեր ժողովուրդը ազգային ավանդներին հավատարմությամբ կառուցում է իր երկրի շեն ու բարօր կյանքը։ Մեր մաղթանքն է, որ Ձեր

Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են․ ոստիկանություն

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։ Հունիսի 20-ին, ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։

«Մոսկվան հերթական անգամ մի նոր չարագուշակ հեռանկար է գուժում մեզ համար». Վարուժան Ավետիսյան

Ըստ նրա՝ այս համակարգը չի կարող ընտրություն չկեղծել:

Ընտրատեղամասերի առջեւ եւ ներսում մեծ կուտակումներ են առաջանում

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների մեծ թվաքանակը, քվեարկության անցկացման նոր կարգը եւ ընտրությունների կազմակերպական բացթողումները ընտրատեղամասերում որոշակի անհարմարություններ են առաջացնում ընտրողների համար: Նախ, ընտրատեղամասերի մի զգալի մասում մուտքի առջեւ մարդկային կուտակումներ են: Հերթերի պակաս չկա նաեւ տեղամասերի ներսում, երբ քաղաքացիները ստիպված են կիպ կանգնել մատնահետքը ճանաչող սարքի առջեւ, ապա սպասել մինչեւ հանձնաժողովի անդամը կհասցնի

Բենիկ Գալստյան. Եղեգնաձորում ձերբակալված «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ են արձակվել

Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ:

Կարմիր բերետավորներ՝ 10/32 ընտրատեղամասում

Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամասում գտնվող 107 դպրոցի տարածքում տեղակայված 10/32 ընտրատեղամասը փակել են, այնտեղ այժմ կարմիր բերետավորներն են:  Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Շաքե Իսայանը: ԲՀԿ-ի շտաբում ահազանգ են ստացել, որ այդ տեղամասում ծեծկռտուք է եղել, ինչի արդյունքում կարմիր բերետավորներ են հրավիրվել, տեղամասը փակվել է: ԲՀԿ-ական պատգամավորներն այժմ ուղեւորվում են այդ

17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38.17%-ը

Ամենաակտիվը Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերն են

«Քեզ նորմալ պահի»․ նյարդայնացած քաղաքացին քվեաթերթիկները շպրտեց սեղանին ու հեռացավ

Սրահում աղմուկ էր, հանձնաժողովի նախագահը պարբերաբար բղավում էր ու լռության կոչ անում, իսկ քաղաքացիների հերթը չէր վերահսկվում

7/50 ընտրատեղամասում ընտրողը եկավ տեղամաս ու տեսավ, որ իր փոխարեն ուրիշն էր քվեարկել

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/50 ընտրատեղամասում ընտրողներից մեկը` Գագիկ Շատիրյանը եկավ քվեարկության ու տեսավ, որ իր փոխարեն քվեարկել են: Քվեարկողի տողի վրա էլ կար հանձնաժողովի անդամներից մեկի կնիքը: Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Հարությունյանը հայտարարեց. «Հանձնաժողովի անդամներ, մի հատ նայում եք՝ 54844 կնիքը ո՞ւմ կնիքն է»: Պարզվեց՝ ՔՊ կուսակցության անդամի՝ Սարգիս Մկրտչյանի կնիքն էր: Նա ընտրության մասնակիցների ցուցակը վերցրեց,

Բոլոր դեպքերում շտաբներից առնվազն մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան` առանց որևէ հիմքի․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ

«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի

«Քվեարկեցի հանուն այն ապագայի, որի համար սերունդները մեզ  շնորհակալ կլինեն»․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր քվեարկեց Գյումրիի Անի թաղամասում տեղակայված 31/05 ընտրատեղամասում։ Նա, դուրս գալով քվեարկությունից, ասաց․ «Ես քվեարկեցի հանուն մեր երեխաների, հանուն վաղվա օրվա, հանուն լավ ապագայի և այն ապագայի, որը սերունդները մեզ շնորհակալ լինեն այն ամենի համար, ինչ իրենց թողնելու ենք»։ Շիրակի մարզպետն ասաց, որ իրավիճակը մարզում  հանգիստ է, կառավարելի, վերահսկողության տակ է,

Դատավոր Մանվել Շահվերդյանի հաղորդումը Բարձրագույն դատական խորհրդին

Դատավոր Մանվել Շահվերդյանը, որը երեկ քննության է առել Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ` փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի ներկայացրած բողոքը, հաղորդում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: «Նշված բողոքն իմ կողմից քննվել և լուծվել է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` գործի հանգամանքները գնահատելով իմ ներքին համոզմամբ: Իմ գործունեությանը որևէ միջամտություն տեղի չի ունեցել», – մասնավորապես ասված է

Հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները․ Կարեն Թովմասյան

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը 4/03 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները ու ըստ էության մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։ Դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Աբովյանում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, ինչը կանխվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից. Գոռ Աբրահամյան

Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու:

Ինչո՞ւ են Գյումրու մի քանի ընտրատեղամասերի քվեատուփերը ծակ․ լեզվակռիվ այս թեմայով

Գյումրու Անի թաղամասի մի քանի ընտրատեղամասերում քվեատուփերը ծակ են։ Այս մասին մեզ հետ զրույցում փաստել էին «Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի ներկայացուցիչները։ Մենք ևս ականատես եղանք նման մի դեպքի․ այդ թեմայով լեզվակռիվ տեղի ունեցավ Անի թաղամասում գտնվող  թիվ  31/09 ընտրատեղամասում․ վստահված անձանցից մեկը հանձնաժողովի նախագահից պարզաբանում էր պահանջում։ Հանձնաժողովի նախագահ Ռուստամ Պետրոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում 

Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները տեղի ունեցածը բացահայտելու համար. ՄԻՊ-ը՝ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոցի մասին

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը:

Ըստ լուրերի, տպավորությունն այնպիսին է, որ ընտրախախտումներ կան եւ դրանք լայնածավալ  բնույթ են կրում. Արա Հակոբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավարի քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիրներ առաջացան

Դավիթ Հարությունյան. Քննիչները ուզում են արհեստականորեն արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին

«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը Երեկ, հունիսի 19-ին, ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը: Ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ քր.օր-ի 309 հոդվածով նախատեսված հանցանք: Աներկբա է, որ այդ քայլերը ունեն մի

«Ես երկրպագու եմ». Ընտրողը քվեարկության է եկել «Հայաստան» դաշինքի շապիկով

Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Տարոն» գեղագիտական կենտրոնում տեղակայված 7/50 ընտրատեղամասում ընտրողը քվեարկության էր եկել «Հայաստան» դաշինքի շապիկով: Հանձնաժողովի անդամները նկատողություն արեցին՝ ասելով, որ քարոզչական նյութ է, խախտում է, չի թույլատրվում: Ընտրողն էլ պատասխանեց. «Ես երկրպագու եմ»: Նա քվեարկեց այդ շապիկով: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հարուցվել է 1 քրեական գործ. մինչև ժամը 13.00-ն ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման

Հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031